Ո՞րն է Ադրբեջանում մամուլի օրվա իմաստը

Ո՞րն է Ադրբեջանում մամուլի օրվա իմաստը

Հոդվածի առանցքում

  • Ադրբեջանի իշխանությունները, փորձելով լռեցնել իրենց քննադատող լրատվամիջոցներին, հասել են նույնիսկ երկրի սահմաններից դուրս: Օրինակ, 2017 թվականին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում առևանգվել են անկախ ադրբեջանցի լրագրող և քաղակտիվիստ Աֆղան Մուխթարլըին, որը հայտնի է իշխանություններին  քննադատող իր հոդվածներով: Նա ապօրինի կերպով տեղափոխվել է Ադրբեջան և հայտնվել Ադրբեջանի ոստիկանության կալանքի տակ:

Ուշադրությանն արժանի

 

Ադրբեջանում հուլիսի 22-ին նշում էին Ազգային մամուլի օրը: Սակայն, երբ խոսքը վերաբերում է մամուլի ազատություններին, տոնելու շատ բան չկա,  նշում է Human Rights Watch-ից Քեթրին Փիլիշվիլին:

Պարզապես հարցրեք Սեյմուր Հազիին: Նա «Ազադլըք» օրաթերթի առաջատար սյունակագիրն էր և ընդդիմադիր, առցանց Ադրբեջանական ժամ հեռուստատեսության մեկնաբան: Հազին բանտում եղել է 2014 թվականի օգոստոսից, հինգ տարի ժամկետով՝  խուլիգանության կեղծ մեղադրանքով: Նրա կալանքի ժամկետը պետք է ավարտվի հաջորդ ամիս:

Կամ հարցրեք վեց այլ լրագրողների `Աֆղան Մուխթարլի, Զիյա Ասադլի, Արազ Գուլիև, Էլչին Իսմայիլլի, Պոլադ Ասլանով ւ Շաֆակ Աղաջան, որոնք նույնպես ճաղերի հետևում են իշխանությանը քննադատության համար:

Որոշ ադրբեջանցի լրագրողների վերջերս թույլատրվել է արտերկիր մեկնել, տարիներ շարունակ արգելվում էր: Մյուսներին, ինչպես Շահվալադ Չոբանօղլուին և Բաբակ Բաքիրիին դեռ արգելում են ճամփորդել՝ առանց որևէ պաշտոնական բացատրության:

Սրանք ընդամենը մի քանի լրագրողներ և քաղաքական ակտիվիստներ են, որոնք քննադաելու համար բախվել են Ադրբեջանում դաժան ճնշումների:

Կառավարությունը չի հապաղում բանտարկել քննադատները, ուստի զարմանալի չէ, որ փորձում է լրատվամիջոցների բազմակարծությունը վերացնել: Ազադլըքը երեք տարի առաջ ստիպված էր փակվել, և թերթի կայքը այժմ արգելափակված է Ադրբեջանի տարածքում: 2017-ի մայիսին ազգային անվտանգությանը սպառնալու մեղադրանքով կառավարությունը արգելափակեց մի շարք այլ հեղինակավոր անկախ և ընդդիմադիր լրատվամիջոցներ, այդ թվում `«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության, Մեյդան TV-ի և Ադրնեջանական ժամի կայքերը:

2018-ին իշխանությունները արգելափակել են երեք այլ կայքեր՝ az24saat.org, xural.com և monitortv.info: Հետո դրանց դեմ զրպարտության մեղադրանքներ են առաջադրվել: Դրանք դեռ արգելափակված են:

Ադրբեջանի իշխանությունները, փորձելով լռեցնել իրենց քննադատող լրատվամիջոցներին, հասել են նույնիսկ երկրի սահմաններից դուրս: Օրինակ, 2017 թվականին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում առևանգվել են անկախ ադրբեջանցի լրագրող և քաղակտիվիստ Աֆղան Մուխթարլըին, որը հայտնի է իշխանություններին  քննադատող իր հոդվածներով: Նա ապօրինի կերպով տեղափոխվել է Ադրբեջան և հայտնվել Ադրբեջանի ոստիկանության կալանքի տակ:

Մուխթարլըն 6 տարվա ազատազրկման է դատապարտվել սահմանն ապօրինի հատելու, մաքսանենգության և ոստիկաններին դիմադրելու մեղադրանքով: Նրա մոտ լուրջ առողջական բարդություններ են առաջացրել:

Քննադատներին լռեցնելու կառավարության ջանքերը հասել են նաև օվկիանոսից այն կողմ: Վաշինգտոնում հաստատված Սեվինջ Օսմանքըզը YouTube-ի իր ալիքում հաղորդում է իր երկրի քաղաքական զարգացումների մասին և ունի ավելի քան 200.000 հետևորդ: Նա պոպուլյար է Ադրբեջանում և ամեն ամիս միլիոնավոր վյուեր է ունենում: Նա հաճախ քննադատում է նախագահ Ալիևին:

Օսմանքըզին այս գարնանը թիրախավորել էր մասնավոր իշխանամետ  REAL TV-ն, որը հայտնի է նաև այլ անկախ և ընդդիմադիր լրագրողների վրա հարձակումներով:

Մի քանի օր շարունակ հեռուստաալիքը Օսմանքըզին մեղադրել է լրտեսության մեջ և փորձել է շանտաժի ենթարկել նրան, որպեսզի դադարեցնի իր հեռարձակումները: Նույնիսկ սպառնացել են, որ եթե Օսվանքըզը շարունակի հեռարձակումները, իրենք կհրապարակեն նրա բջջային հեռախոսից ապօրինի ձեռք բերած անձնական լուսանկարները: Ապրիլին  REAL TV-ն հրապարակել է Օսմանքըզի և նրա նախկին ընկերոջ լուսանկարներն ու կեղծ նամակագրություն՝ այս մեկնաբանությամբ. «Այս կինը շատ ժողովրդավարական է և լիարժեք ազատություն է տվել իր մարմնին…»:

Իշխանությունները, հավանաբար, նույնիսկ ստիպել են Օսմանքըզի քրոջը հրաժարվել նրանից:

Սակայն կառավարությունը բոլոր լրագրողների հետ այսպես չի վարվում: Կառավարության կողմից հաստատված թեմաներին անդրադարձողների դեպքում ամեն ինչ այլ է: Օրինակ, 2017-ին նախագահ Ալիև մոտ 250 բնակարան է նվիրել լրագրողներին, նշելով, որ երկրում «ապահովված են բոլոր ազատությունները, այդ թվում` խոսքի ազատությունը»: Ակնհայտ է, որ սա վերաբերում է միայն այն լրագրողներին, որոնք չեն քննադատում կառավարությանը:

Այս լրագրողներն ունեն բնակարաններ, բաց նրանք չունեն խոսքի ազատություն, կոռուպցիայի մասին գրելու հնարավորություն: Այդ դեպքում կազատվեն աշխատանքից, կբանտարկվեն:

Անկախ լրատվամիջոցների ահաբեկումն ու հետապնդումների դեպքերը միայն ավելանում են: Ադրբեջանում Ազգային Մամուլի օրը նշելու իրական առիթ կլինի, եթե կառավարությունը վերջ տա ահաբեկումներին ու սպառնալիքներին, չթիրախավորվեն այն մարդիկ, որոնք Ադրբեջանում և Ադրբեջանից դուրս խոսում են խնդիրների մասին, և ներում շնորհի, ազատ արձակի այն լրագրողներին, որոնք ազատազրկվել են իրենց պարտականությունները կատարելու համար:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment