Ի՞նչ է գրողը տանի անում Ադրբեջանի նախկին դիկտատորի արձանը Մեխիկոյում

Ի՞նչ է գրողը տանի անում Ադրբեջանի նախկին դիկտատորի արձանը Մեխիկոյում

Հոդվածի առանցքում

  • Պատկերացրեք իրավիճակը, երբ հեռավոր մի ազգական ձեզ է նվիրում առանձնահատուկ ահավոր արվեստի մի գործ:Մեքսիկան ունի նման խնդիր ի շնորհիվ հրամայական տեսք ունեցող Ադրբեջանի խորհրդային շրջանի առաջնորդ Հեյդար Ալիևի արձանի:
  • Արձանը ի սկզբանե տեղադրվեց մի այգում քաղաքի աշխույժ Ռեֆորմա պողոտայի ներքո, բայց արագ հանվեց այնտեղից այն բանից հետո, երբ որոշ քաղաքացիներ դժգոհեցին, որ հուշարձանը փառավորում է դիկտատորի ժառանգությունը:
  • Այժմ Մեխիկոյի նոր քաղաքապետը կարծում է, որ գտել է մի լուծում: Քաղաքապետ Միգել Անխել Մանսերան անցյալ շաբաթ հայտարարեց, որ իր վարչակազմը կտա Ադրբեջանի կառավարությանը մի շենք հարուստ Լոմաս դե Չապուլտեպեկ թաղամասում, որտեղ արձանը կարող է դրվել իր ամբողջ շուքով մասնավոր սեփականության տարածքում:

Ուշադրությանն արժանի

Ըստ Ռաֆայել Ֆերնանդեզ դե Կաստրոյի

13 հունվարի, 2015

Պատկերացրեք իրավիճակը, երբ հեռավոր մի ազգական ձեզ է նվիրում առանձնահատուկ ահավոր արվեստի մի գործ, որը դուք չեք կարող դեն նետել, բայց չեք էլ ցանկանում ցուցադրել այն այնտեղ, որտեղ ինչ-որ մեկը կարող է դա տեսնել և հանգիստ կասկածի տակ առնել ձեր հոգեկան առողջության վիճակը:

Մեքսիկան ունի նման խնդիր ի շնորհիվ հրամայական տեսք ունեցող Ադրբեջանի խորհրդային շրջանի առաջնորդ Հեյդար Ալիևի արձանի, որի հայացքն ուղղված է դեպի հորիզոն՝ խորհելով լումպերպրոլիտարիատի ներդրման կամ նմանատիպ բաների մասին:

Հին կոմունիստական առաջնորդի արձանը, որն առաջին անգամ նվիրվել է Մեքսիկայի կառավարությանը 2012-ին, դարձել է գլխացավանք մեքսիկացի պաշտոնատար անձանց համար, ովքեր փորձում էին տեղից տեղ այն տեղափոխել հույսով, որ կգտնեն մի տեղ ամբողջ մայրաքաղաքում, որտեղ ոչ ոք այն չի նկատի:

Արձանը ի սկզբանե տեղադրվեց մի այգում քաղաքի աշխույժ Ռեֆորմա պողոտայի ներքո, բայց արագ հանվեց այնտեղից այն բանից հետո, երբ որոշ քաղաքացիներ դժգոհեցին, որ հուշարձանը փառավորում է դիկտատորի ժառանգությունը:

Մեխիկոյի բնակիչները և հայ համայնքի անդամները մեղադրում են Ադրբեջանի նախկին ղեկավարին, ով մահացել է 2003 թվականին, մարդու իրավունքների խախտումների, լրատվամիջոցների գրաքննության և երկաթե բռունցքով իր կառավարման տարիներին սեփական անձի պաշտամունքը խթանելու մեջ:

Հաշվի առնելով ճնշումները՝ Մեխիկոյի այն ժամանակվա քաղաքապետ Մարսելո Իբրադը հանեց արձանը և թողեց այն պահեստում մինչև կգտնի նոր լուծում: Նա այն չգտավ: Բայց ազատվել դրանից պարզվեց բավականին դժվար է. Մեքսիկայում Ադրբեջանի դեսպանը սպառնացել էր կասեցնել իր երկրի $4 մլրդ ԱՄՆ դոլարի ներդրումները:

Խզել դիվանագիտական կապերը, եթե մեքսիկական պետությունը հանի արձանը ցուցադրումից:

Այժմ Մեխիկոյի նոր քաղաքապետը կարծում է, որ գտել է մի լուծում: Քաղաքապետ Միգել Անխել Մանսերան անցյալ շաբաթ հայտարարեց, որ իր վարչակազմը կտա Ադրբեջանի կառավարությանը մի շենք հարուստ Լոմաս դե Չապուլտեպեկ թաղամասում, որտեղ արձանը կարող է դրվել իր ամբողջ շուքով մասնավոր սեփականության տարածքում:

Բայց քաղաքապետ Մանսերան ժամանակից առաջ է ընկել, քանի որ նա չունի լիազորություն օտարերկրյա կառավարությանը հող հանձնելու առանց արտաքին գործերի նախարարության թույլտվության:

Մինչդեռ, ակտիվիստները, որոնք աշխատել են առաջին տեղից արձանը հանելու ժամանակ, շարունակում են պայքարել այլանդակված հուշարձանի հիմքից մարմարե քարտեզը հեռացնելու համար, ուր պատկերված Ադրբեջանի տարածքը վիճելի է Հայաստանի հետ:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment