Ռեյգանը և Միացյալ Նահանգները սխալ են գործել այն ժամանակ, Պուտինն ու Ռուսաստանը սխալ են գործում այսօր

Ռեյգանը և Միացյալ Նահանգները սխալ են գործել այն ժամանակ, Պուտինն ու Ռուսաստանը սխալ են գործում այսօր

Հոդվածի առանցքում

  • Մի հզոր ուժ կար, որը մտահոգված էր, թե իր վաղեմի հակառակորդը ցանկանում է այն խարխլել: Նրա ղեկավարները կարծում էին, որ հակառակորդը հզոր է և փորձում է իր ուժը տարածել ամբողջ աշխարհում: Ի դեպ, այս վաղեմի հակառակորդն այժմ միջամտում է այն վայրերում, որոնք վաղուց դիտում է որպես իր տարածք: Ավանդական ազդեցությունը պահպանելու համար այդ մտահոգված մեծ ուժը վաղուց միակողմանի հարաբերություններ է հաստատել հարևան պետությունների հետ:
  • Ծանո՞թ է, չէ: Իհարկե, բայց այս պատմության հզոր ուժը Ռուսաստանը չէ, կոշտ հայացքների տեր առաջնորդը Պուտինը, իսկ անհանգստացնող թույլ հարևանն էլ՝ Ուկրաինան: Այս պատմության հզոր ուժը Միացյալ Նահանգներն է:
  • Համենայն դեպս, Մոսկվան այսօր ավելի շատ անհանգստանալու առիթ ունի, քան Միացյալ Նահանգները 1980-ականներին: Նիկարագուան փոքրիկ երկիր է, որի ընդհանուր բնակչությունն ավելի քիչ է, քան Նյու Յորքինը: Այն գրեթե չուներ իր սեփական ռազմական կարողություններն ու նրա պոտենցիալ արժեքը որպես խորհրդային բազա, շատ չնչին էր: Սակայն ԱՄՆ-առաջնորդները այս փոքր, աղքատ, թույլ երկիրն ընդունում էին որպես լուրջ ռազմավարական սպառնալիք:
  • Կարևոր չէ, որ մեր մտադրությունները ազնիվ են ու ՆԱՏՕ-ի կամ ԵՄ-ի ընդլայնումը իրական սպառնալիք չի ներկայացնում: Կարևորն այն է, թե արդյոք Ռուսաստանի ղեկավարները այն սպառնալիք են ընդունում կամ անհանգստանում են, որ կարող է այդպիսին լինել ապագայում: Եթե ​​Պուտինն ու իր շրջապատը այդպես են մտածում ու դա ժխտելու հիմքեր չկան, նրանք մեծ գին կվճարեն որպեսզի պահպանեն սպառնալիքը հեռավորության վրա:
  • Թողնելով մի կողմ այն հանգամանքը, թե արդյոք Միացյալ Նահանգներն իրավունք ունի բարոյական բարձր մակարդակներ թելադրել Իրաքից, Աբու Գրեյբիից, Լիբիայից հետո, կարևորն այն է, որ բարոյական վրդովմունքը չի փոխում հիմնական ռազմավարական իրողությունները: Հաշվի առնելով աշխարհագրությունը, տեղական ռազմական հավասարակշռությունը, Ուկրաինայի ներքին բաժանումներն ու ռուսական շահերը, կոշտ մոտեցման կողմնակիցները մինչև հիմա չեն մշակել այնպիսի քաղաքականություն, որն ամեն ինչ դեպի վատը տանելու փոխարեն կտաներ դեպի լավը:
  • Պետք է հասկանալ Մոսկվայի պահվածքը: Ես չեմ համակրում Պուտինին, նրա քաղաքականությունը կամ նրա ռեժիմը, բայց հասկանալով, որ նրա գործողություններն անսովոր չեն, պարզ է, դրանք չեն կարող խանգարել մեր ջանքերին:

Ուշադրությանն արժանի

Մի հզոր ուժ կար, որը մտահոգված էր, թե իր վաղեմի հակառակորդը ցանկանում է այն խարխլել: Նրա ղեկավարները կարծում էին, որ հակառակորդը հզոր է և փորձում է իր ուժը տարածել ամբողջ աշխարհում: Ի դեպ, այս վաղեմի հակառակորդն այժմ միջամտում է այն վայրերում, որոնք վաղուց դիտում է որպես իր տարածք: Ավանդական ազդեցությունը պահպանելու համար այդ մտահոգված մեծ ուժը վաղուց միակողմանի հարաբերություններ է հաստատել հարևան պետությունների հետ, որոնցից շատերը ղեկավարում են կոռումպացված ու դաժան օլիգարխներ, ովքեր մնացել են իշխանության, քանի որ նրանք ենթարկվում են հզոր հարևանի քմահաճույքներին:

Բայց հանկարծ, այդ պաշտպանյալ պետություններից մեկում բռնկված ժողովրդական ապստամբությունը հեռացնում է կոռումպացված առաջնորդին և նա շատ արագ լքում է երկիրը: Ապստամբների ղեկավարները  թվում էր ցանկանում են  միանալ հզոր պետության հեռավոր հակառակորդին, մասամբ այն պատճառով, որ նրանք հիացած են հակառակորդի գաղափարախոսությամբ և ցանկանում են հեռու մնալ հարևանից, որը երկար ժամանակ իշխում է իրենց շատ-թույլ երկրին: Ի պատասխան,  շատ մտահոգված գերտերության կոշտ հայացքների տեր պահպանողական առաջնորդը  հրամայեց իր կառավարությանը զինել նախկին պաշտպանյալ պետության ապստամբ խմբերին , կանխել նոր կառավարության վերակազմավորումը և, ի վերջո, այն քշել իշխանությունից:

Ծանո՞թ է, չէ: Իհարկե, բայց այս պատմության հզոր ուժը Ռուսաստանը չէ, կոշտ հայացքների տեր առաջնորդը Պուտինը, իսկ անհանգստացնող թույլ  հարևանն էլ՝ Ուկրաինան: Այս պատմության հզոր ուժը  Միացյալ Նահանգներն է, առաջնորդը Ռոնալդ Ռեյգանը, ցավալի հարևանն էլ՝ Նիկարագուան:  1980-ականների սկզբում շատ ամերիկացիներ էին կարծում, որ Խորհրդային իշխանությունը հզորանում է, դրա հետ մեկտեղ մեծանում  է Մոսկվայի ախորժակը:

Նման մտավախությունը օգնեց Ռեյգանին հայտնվել Օվալաձև գրասենյակում և համոզել, որ երկիրը սկսի մեծացնել ծախսատար ռազմական ուժը:

Ռեյգանը հատկապես վճռական էր  արևմտյան կիսագնդում խորհրդային ոտնձգությունները կասեցնելու հարցում: Սանդինիստական ​​շարժումը Նիկարագուայում գահընկեց արեց ամերիկամետ դիկտատոր Անաստասիո Սոմոսա Դեբայլեյին և սկսեց  սերտ կապեր զարգացնել Կուբայի հետ: Ի պատասխան, Ռեյգանի վարչակազմը կազմակերպեց, զինեց և աջակցեց հակասանդինիստական ուժերին:

Արդյունքում քաղաքացիական պատերազմ սկսվեց, որն, ի վերջո,  35,000 նիկարագուացիների կյանք խլեց: Այն կազմում էր Նիկարագուայի բնակչության մոտ 2 տոկոսը:

Ռեյգանը և Միացյալ Նահանգները սխալ գործեցին, այսօր սխալ են թույլ տալիս Պուտինն ու Ռուսաստանը: Բայց երկու դեպքերի միջև զուգահեռները հուշում են հաճախ մոռացվող մի հանգամանք. բարձր մտածող բարոյախոսները սկսում են բողոքել«արտաքին ագրեսիայից»: Որքան էլ մեր դուրը չգա, հզոր տերությունները միշտ զգայուն են իրենց սահմանների քաղաքական պայմանների նկատմամբ և սովորաբար պատրաստ են կոշտ խաղ խաղալ իրենց կենսական կարևոր շահերը պաշտպանելու համար: Կյանքի այս հիմնարար փաստը հասկանալու հարցում  Արևմտյան կոլեկտիվ ձախողումն էլ դարձավ Ուկրաինայի ճգնաժամի բռնկման հիմնական պատճառը և թե ինչու է այդ հարցը դժվար լուծելի:

Ինձ սխալ չհասկանաք: Այն, ինչ  կատարվում է Ուկրաինայում, ողբերգական է, և այն, ինչ Պուտինն ու Ռուսաստանն են անում, դատապարտելի է: Բայց ես  կարծում եմ նաև, որ Միացյալ Նահանգների ու Եվրոպայի առաջնորդների կողմից մեծագույն անխոհեմություն էր չակնկալել, որ Ռուսաստանը այս ձևով կարձագանքի: Ի վերջո,  նրանք բոլորը պետք է մի բան անեին. վերհիշեին ԱՄՆ քաղաքականությունը արևմտյան կիսագնդի մեծ մասում:

Համենայն դեպս, Մոսկվան այսօր ավելի շատ անհանգստանալու առիթ ունի, քան Միացյալ Նահանգները 1980-ականներին: Նիկարագուան փոքրիկ երկիր է, որի ընդհանուր բնակչությունն ավելի քիչ է, քան Նյու Յորքինը: Այն  գրեթե չուներ իր սեփական ռազմական  կարողություններն ու նրա պոտենցիալ արժեքը որպես խորհրդային բազա, շատ չնչին էր: Սակայն ԱՄՆ-առաջնորդները այս փոքր, աղքատ, թույլ երկիրն ընդունում էին որպես լուրջ ռազմավարական սպառնալիք, իսկ Ռեյգանը զգուշացրել էր, որ սանդինիստական կառավարության տապալումը  ձախողելու դեպքում ահաբեկիչներին և դիվերսանտներին «երկու օր ժամանակ է տալիս Հարլինգենից, Տեխասից հեռանալու համար»:

Այսօր ամերիկյան պաշտոնյաները և անզիջում փորձագետները պնդում են, որ ՆԱՏՕ-ի ընդլայնումը թշնամական ակտ չէ, և աջակցությունը Կիևին բացարձակ սպառնալիք չէ Ռուսաստանին:  Այս տեսանկյունից, Պուտինը կամ մոլորության մեջ է կամ ձևացնում է,  երբ  խոսում է օտար վտանգների մասին: Կամ միգուցե  նա վախենում է, որ Ուկրաինան կբարգավաճի և իր կանոնները կթելադրի Մոսկվային:

Եթե նույնիսկ այս տեսակետը օբյեկտիվորեն ճիշտ է, այն խնդրի հետ կապ չունի: Կարևոր չէ,  որ մեր մտադրությունները ազնիվ են ու ՆԱՏՕ-ի կամ ԵՄ-ի ընդլայնումը իրական սպառնալիք չի ներկայացնում: Կարևորն այն է, թե արդյոք Ռուսաստանի ղեկավարները այն սպառնալիք են ընդունում կամ անհանգստանում են, որ կարող է այդպիսին լինել ապագայում: Եթե ​​Պուտինն ու իր շրջապատը այդպես են մտածում ու դա ժխտելու  հիմքեր չկան, նրանք մեծ գին կվճարեն որպեսզի պահպանեն սպառնալիքը հեռավորության վրա:

Եթե ​​դու դեռ թերահավատ ես, հիշիր Ռոնալդ Ռեյգանին: Եթե ​​ հզոր Միացյալ Նահանգների նախագահը, որը ուներ աշխարհի ամենամեծ տնտեսությունը և հզոր ռազմական ուժեր, տեղակայված ամբողջ աշխարհում, բավականին վախեցած էր սանդինիստական թափթփուկներից և պատրաստ էր նրանց դեմ կազմակերպել անօրինական քաղաքացիական պատերազմ, արդյոք անհասկանալի է,  որ Պուտինն ու Մեդվեդևը և շատ այլ ռուսներ կարող էին մի քիչ մտահոգվել, որ իրենց սահմանի մոտ  45 միլիոն բնակիչ ունեցող երկիրը ցանկանում է ոտքի կանգնել ու աշխարհի ամենահզոր ռազմական դաշինքին ընդհուպ մոտեցնել իրենց շեմին:

Բայց սպասեք, դուք կարող եք պատասխանել. մենք լավ տղաներ ենք այս երկու պատմություններում, սանդինիստները կոմունիստներ էին, նրանք  դավադրության մեջ էին Ֆիդել Կաստրոյի և Մոսկվայի՝  «Չարի կայսրության» հետ :

Ի տարբերություն, Պորոշենկոն, Յացենյուկը և բարեփոխիչները Կիևում ազատատենչ են, շուկայական կողմնորոշում ունեցող դեմոկրատներ, ցանկանում են արմատախիլ անել կոռուպցիան, որն անկախությունից ի վեր հաշմանդամ է դարձրել Ուկրաինան: Այն, ինչ մենք արել ենք Նիկարագուայում ազնիվ էր  ու անհրաժեշտ, հետևաբար և արդարացված: Նույն քաղաքականությունն ենք վարում Ուկրաինայում, մինչդեռ այն, ինչ Պուտինն է անում, անմարդկային  բանդիտիզմ է: Նույնիսկ ավելի վատ, դա սպառնում է այն գաղափարին, որ  Եվրոպայի սահմաններն այլևս չպետք է ուժով վերափոխվեն:

Ես հասկանում եմ  վեճը   որպես պարզ բարոյականության խաղ տեսնելու գայթակղությունը՝ Արևմուտքը լավն է, Ռուսաստանը վատը: Բայց խնդիրն այն է, որ բարոյական վրդովմունքն ու բուռն ինքնագոհությունը  քաղաքականություն չէ: Թողնելով մի կողմ այն հանգամանքը, թե արդյոք Միացյալ Նահանգներն իրավունք ունի  բարոյական բարձր մակարդակներ թելադրել  Իրաքից, Աբու Գրեյբիից, Լիբիայից հետո, կարևորն այն է, որ բարոյական վրդովմունքը չի փոխում հիմնական ռազմավարական իրողությունները:  Հաշվի առնելով աշխարհագրությունը, տեղական ռազմական հավասարակշռությունը, Ուկրաինայի ներքին բաժանումներն ու ռուսական շահերը, կոշտ մոտեցման կողմնակիցները մինչև հիմա չեն մշակել այնպիսի  քաղաքականություն, որն ամեն ինչ դեպի վատը տանելու փոխարեն կտաներ դեպի լավը:

Այս ամենը լավ է խելամիտ մեկնաբան  Թիմոթի Գարթոն Աշի համար, որը  քննադատում է այն, ինչ տեղի է ունենում և պնդում է, որ  Պուտինը «պետք է իր զինված ուժերը դուրս բերի տարածաշրջանից, իսկ Ուկրաինան [պետք է]  լիարժեք վերահսկի իր արևելյան սահմանները»: Խնդիրն այն է, որ նա չի պատկերացնում, թե ինչպես պետք է դա իրականացնել: Դա Արևմուտքի որոշման կամ կամքի ձախողումը չէ: Փաստն այն է, որ  պատերազմի թեժացումն Ուկրաինայում ցանկալի արդյունք չի տա:

Կրկնեմ. Ռուսաստանի քաղաքականությունը դատապարտելի է և Վլադիմիր Պուտինը չհասկացված գործիչ չէ, որն արժանանա մեր համակրանքին: Բայց նրա վարքը չի տարբերվում Ռոնալդ Ռեյգանի նման պատվելի առաջնորդների գործողություններից, երբ  զգում են, որ կենսական նշանակության շահերը վտանգվում են:  Ուկրաինայի խառնաշփոթությունը  պահանջում է մշակել տևական լուծում, որն ավելի քիչ բարոյախոսական լինի ու ավելի ռազմավարական: Դրա համար պետք է հասկանալ Մոսկվայի պահվածքը: Ես չեմ  համակրում Պուտինին, նրա քաղաքականությունը կամ նրա ռեժիմը, բայց հասկանալով, որ նրա գործողություններն անսովոր չեն, պարզ է, դրանք չեն կարող խանգարել մեր ջանքերին:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment