Ինչ է անում Թուրքիան Լիբիայում

Ինչ է անում Թուրքիան Լիբիայում

Հոդվածի առանցքում

  • Մի քանի միջազգային խաղացողներ, այդ թվում նաև Թուրքիան, ներգրավված են Լիբիայում ընթացող քաղաքացիական պատերազմում: Անկարան աջակցում է միջազգայնորեն ճանաչված Լիբիայի միասնական կառավարությանը: Ինչպիսի՞ հետաքրքերրություններ կան այստեղ:

Ուշադրությանն արժանի

 

Մի քանի միջազգային խաղացողներ, այդ թվում նաև Թուրքիան, ներգրավված են Լիբիայում ընթացող քաղաքացիական պատերազմում: Անկարան աջակցում է միջազգայնորեն ճանաչված Լիբիայի միասնական կառավարությանը: Ինչպիսի՞ հետաքրքերրություններ կան այստեղ:

Լիբիայում քաղաքացիական պատերազմի հետ մեկտեղ պայքարը մայրաքաղաք Տրիպոլիի համար ուժեղանում է: Մի շարք այլ երկրներ ներգրավված են հակամարտության մեջ, որոնց թվում են Թուրքիան, որն ավելի ու ավելի շատ է աջակցում Տրիպոլիում միջազգայնորեն ճանաչված կառավարությանը:

Այս կառավարությունը քաղաքացիական պատերազմ է վարում ինքնահռչակ Լիբիայի ազգային բանակի (ԼՆԱ) դեմ, որը գլխավորում է ապստամբ գեներալ Խալիֆա Հաֆարը: Անկարայի ներգրավվածությունը վրդովեցրել է վերջինիս և այս մի քանի շաբաթների ընթացքում նրա նկատմամբ Թուրքիայում վերաբերմունքը կոշտացել է: ԼՆԱ – ն արգելել է երկու երկրների միջև առևտրային թռիչքները, արգելել թուրքական նավերի մուտքը Լիբիայի նավահանգիստ և սպառնացել ձերբակալել Թուրքիայի քաղաքացիներին: Թուրքական 6 քաղաքացիներ, փաստորեն, հունիսի վերջին մի քանի ժամվա ընթացքում ձերբակալվեցին և միայն ազատ արձակվեցին Անկարայի կյոշտ սպառնալիքներից հետո:

Այս աճող լարվածությանը զուգահեռ Տրիպոլիի առաջխաղացման ժամանակ պարտություն կրեց  Հաֆարը: Մեծ հարձակումձեռնարկելով ապրիլի սկզբին՝ նա չկարողացավ առաջ շարժվել և կարճ ժամանակ անց կառավարական զորքերը վերցրին նաև Ղարյանի քաղաքը, որը արևմտյան Լիբիայի հիմնական քաղաքներից է: Այս զորքերը հագեցած էին Թուրքիայի կողմից մատակարարված զրահապատ մեքենաներով և ինքնաթիռներով:

Ինչ է անում Թուրքիան Լիբիայում

Լիբիան նավթային և գազային պաշարներով հարուստ երկիր է, որը սահմանակից է Մերձավոր Արևելքի առևտրի երթուղիներին: Երկրի ապակայունացումը դժվարություններ է առաջ բերել տարբեր միջազգային խաղացողների համար, այդ թվում նաև թուրքական կառավարության:

Միջին Արևելքի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ներկայացուցիչ Օյթուն Օրգանը գտնում է, որ այս վախճանի որոշիչ գործոններից մեկն էր, որը Անկարային թույլ տվեց միջամտել Լիբիա:

Այլ բաների թվում է թուրքական ընկերությունների ներգրավվածությունը Լիբիայում բազմաթիվ եկամտաբեր շինարարական նախագծերում: Ճշգրիտ թվեր չկան, սակայն ներդրումների ծավալը հավանաբար մի քանի միլիարդ դոլար է: «Սակայն քաղաքացիական պատերազմից հետո [2011 թ. պատերազմը, որը, ի վերջո, հանգեցրեց Քադաֆիի հեռացմանը, Լիբիան դարձավ տնտեսապես ավելի քիչ կարևոր», – բացատրեց Օրգանը: «Ներդրումների նկատմամբ հետաքրքրությունը զգալիորեն նվազել է»:

Այնուամենայնիվ, թուրքական կառավարությունը շարունակում է սերտորեն համագործակցել Տրիպոլիի միասնական կառավարության հետ, և թուրքական ընկերությունները շարունում են պայմանագրեր ստանալ, ինչպես Տրիպոլիի ափամերձ ճանապարհը երկարաձգելու համար: Երբ Հաֆթարի հետ հակամարտությունը սկսվեց, այդ շինարարական նախագծերից շատերը  ընկերությունները կորցրեցին մեծ գումարներ: Որքան ավելի շատ տարածքներ էր Հաֆարը գրավում միասնական կառավարությունից, այնքան փոքր է հավանականույունը, որ ընկերությունները նորից կտեսնեն իրենց գումարները:

Այնուամենայնիվ, Օրգանն ասում է, որ սա ոչ թե կարևոր հարց է, քանի որ Թուրքիայի աջակցությունը չի սահմանափակվում միայն «Մահմեդական եղբայրներով»: «Թուրքիան առաջին հերթին պաշտպանում է Տրիպոլիի օրինական իշխանությունը», – ասել է նա: «Անկարան զենք է մատակարարում օրինական միջազգային օրենքի համաձայն»: Լիբիայի միասնայկան կառավարության հետ միասին, Թուրքիան և Քաթարը կարող են հակակշիռ ձևավորել Սաուդյան Արաբիային:

«Փրոքսի պատերազմի եզրին»

Օրգը ենթադրում է, որ Թուրքիան գտնվում է պատերազմի եզրին, և այդ հակամարտությունը կարող է ավելի խորանալ: «Իշխանության հավասարակշռությունը կարևոր և ցանկալի է Թուրքիայի տեսակետից, բայց դա նաև նշանակում է, որ Լիբիան արդյունավետորեն բաժանված է», – ասել է նա:

SETA- ի քաղաքական, տնտեսական և սոցիալական հետազոտությունների հիմնադրամի ներկայացուցիչ Էմրահ Քեքիլին նաև կարծում է, որ Լիբիան գտնվում է փակուղում: Նրա կարծիքով, Հաֆարին խմբապետ է, որը չի պահպանում օրենքը: Վերջերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է Հաֆարիին՝ նրան անվանելով «պարզապես ծովահեն»:

Քեքիլիի ներկայացնում է, թե ինչու է Լիբիայում հակամարտության կարգավորումը ներկայումս անհույս: «Անկարայի կտրուկ արձագանքը բխում է այն հանգամանքից, որ գեներալը ամիսներ շարունակ որևէ հաղթանակ չի գրանցել», – ասել է նա: «Նա փորձում է օտարերկրյա խառնաշփոթ ստեղծել»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment