Ո՞րն է լինելու Հայաստանի ապագան

Ո՞րն է լինելու Հայաստանի ապագան

Հոդվածի առանցքում

  • Կան նաև մտահոգություններ, որ Նիկոլ Փաշինյանը կարող է ձախողվել: Նրա ավելի արմատական կողմնակիցներից ոմանք պահանջում են զանգվածային ձերբակալություններ: Բարձրաստիճան պաշտոնյաներն ասում են, որ չեն գնա սովորական մարդկանց և փոքր բիզնեսի սեփականատերերի հետևից, ովքեր քաղծառայողներ են կամ կաշառք են վերցրել, փոխարենը կհետապնդեն կոռումպացված բարձրաստիճան պաշտոնյաներին և օլիգարխներին: Փաշինյանը հնչեցնում է պակաս խաղաղասեր կոչեր, նա վերջերս սպառնացել է օլիգարխներին և գյուղապետերին, ովքեր նախորդ ընտրություններում ընտրակաշառք են բաժանել կամ ձայն գնել:

Ուշադրությանն արժանի

Նիկոլ Փաշինյանը խոստացել է վերափոխել երկիրը: Սակայն աշխարհաքաղաքական տեղաշարժը քիչ հավանական է։

Այս տարվա սկզբին զանգվածային բողոքի ալիքի արդյունքում Հայաստանի վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 9-ին ևս մի մեծ հաղթանակ տարավ, երբ նրա քաղաքական դաշինքը խորհրդարանական ընտրություններում ստացավ ձայների ավելի քան 70 տոկոսը: Նախկին իշխող կուսակցությունը՝ հանրապետականները, ստացան 5% -ից պակաս, որը խորհրդարան մտնելու համար պահանջվող նվազագույն շեմն է: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ընտրությանը՝ իբրև թավշյա հեղափոխության վերջնական փուլի, որը տապալել է Հայաստանի նախկին իշխանություններին։ Նա խոստացել է օգտագործել իր նոր մանդատը` երկիրը փոխելու համար: Կարո՞ղ է նա անել դա և ինչպե՞ս:

Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի դեմ բողոքի ակցիաները ծավալվեցին իշխանության մեջ մնալու նրա փորձից հետո: Սարգսյանը փոխել էր Սահմանադրությունը և ցանկանում էր դառննալ վարչապետ 10 տարի նախագահ լինելուց հետո: Հիմնական պատճառը տարածված կոռուպցիան էր, որը տասնամյակների ընթացքում Հայաստանի քաղաքականությանն ու տնտեսությանը մեծ վնաս էր հասցրել:

Թե´ վերլուծաբաններն ու թե´ հասարակ մարդիկ ասում են, որ միայն յոթ ամսվա ընթացքում պրն. Փաշինյանը մի շարք հաջողություններ է գրանցել: Երևանում տաքսու վարորդներն ասում են, որ ճանապարհային ոստիկանությունը վախենում է կաշառք պահանջել: Հետաքննություն է սկսվել  նախկին նախագահի, նախկին վարչապետի, Ռուսաստանի գլխավորած պաշտպանական բլոկի՝ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի դեմ, որին անդամակցում է Հայաստանը: Մեղադրանքները կապված են իշխանության չարաշահումների և այլ իրավախախտումների հետ: Աջակցությունը Փաշինյանին աճեց, երբ այս տարվա ամռանը ոստիկանությունը ձերբակալեց թոշակառու գեներալին, ում տանը հայտնաբերվեց դպրոցականների կողմից զինվորներին նվիրաբերված սնունդ, ինչպես նաև զենք ու զինամթերք: Հայերը մեծ հույսեր են կապում ապագայի հետ և նոր կառավարության հանդեպ ունեն մեծ ակնկալիքներ: Այս տարի Երևանում անշարժ գույքի գները բարձրացել են 20% -ով:

Այնուամենայնիվ, կան նաև մտահոգություններ, որ Նիկոլ Փաշինյանը կարող է ձախողվել: Նրա ավելի արմատական կողմնակիցներից ոմանք պահանջում են զանգվածային ձերբակալություններ: Բարձրաստիճան պաշտոնյաներն ասում են, որ նրանք չեն գնա սովորական մարդկանց և փոքր բիզնեսի սեփականատերերի հետևից, ովքեր քաղծառայողներ են կամ կաշառք են վերցրել, բայց կհետապնդեն կոռումպացված բարձրաստիճան պաշտոնյաներին և օլիգարխներին: Փաշինյանը հնչեցնում է պակաս խաղաղասեր կոչեր, նա վերջերս սպառնացել է օլիգարխներին և գյուղապետերին, ովքեր նախորդ ընտրություններում ընտրակաշառք են բաժանել կամ ձայն գնել:

Թեև ձերբակալությունները վայելում են բնակչության աջակցությունը, դրանք կարող են վտանգել բիզնես մթնոլորտը, եթե հիմնավոր փաստարկներ չլինեն, ասում է տնտեսագետ և նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Օտարերկրյա ներդրողները, որոնց հետ հույս է կապում Փաշինյանը, որ նրանք նոր շունչ կտան Հայաստանի տնտեսությանը, սպասում են, որ իրավիճակը հանդարտվի: Ամերիկյան ընկերության կողմից իրականացվող ոսկու հանքավայրի ամենամեծ նախագծերից մեկը մի քանի ամիս սպասողական վիճակում է, քանի որ կառավարությունը որոշեց կրկին բնապահպանական ուսումնասիրություն իրականացնել:

Արտաքին քաղաքականության ոլորտում չեն սպասվում մեծ փոփոխություններ: Պարոն Փաշինյանը և նրա նախարարները գուցե փորձեն ավելի սերտ կապեր ունենալ Եվրոպայի և Ամերիկայի հետ, բայց գիտեն, որ նրանք ոչ մի իրավիճակում չեն վիճարկի Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից: Մի կողմում Թուրքիան է, որը 1915 թ. իրականացրեց մի միլիոն օսմանյան հայերի սպանությունը, իսկ մյուս կողմից Ադրբեջանն է, որի հետ Հայաստանը հակամարտում է խորհրդային կայսրության փլուզման ժամանակներից սկսած: Երկու երկրների հետ սահմանները փակ են: Ադրբեջանի հետ հարաբերույուները մնում են ծայրաստիճան ռազմականացված: Շատ հայեր դիտում են Ռուսաստանը որպես իրենց երկրի անվտանգության երաշխիք, զենք և էժան գազ մատակարարող, որպես իրենց պաշտպանության միակ աղբյուր լավ կամ վատ:

Նիկոլ Փաշինյանը և նրա կողմնակիցները Մոսկվային հավաստիացրել են, որ Հայաստանը չի դիտարկում աշխարհաքաղաքական շրջադարձի հնարավորություն: «Արևմուտքը ասում է, որ եթե Ռուսաստանի ազդեցության գոտում կա ժողովրդավարական շարժում, ապա այն պետք է լինի հակառուսական», -ասում է վերլուծաբան Էմիլ Դանիելյանը: «Հայաստանը, սակայն, ապացուցեց, որ դա ճիշտ չէ»: Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը օրինակ է բերում հարևան Վրաստանը, որի ջանքերը ՆԱՏՕ-ին անդամակցելու համար տևում են արդեն տասնամյակներ և հիասթափեցնող են: «Գուցե նրանք կարող են թույլ տալ իրենց ունենալ տաս տարվա անվտանգության վակուում», – ասում է նա: «Մենք չենք կարող թույլ տալ մեզ անգամ 10 րոպեանոց անվտանգության վակուում»։

 

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment