Ի՞նչ է ցանկանում Կիմ Յոնգ Ունն իր ծննդյան առթիվ. ըստ երևույթին, մի կույտ գոմաղբ

Ի՞նչ է ցանկանում Կիմ Յոնգ Ունն իր ծննդյան առթիվ. ըստ երևույթին, մի կույտ գոմաղբ

Հոդվածի առանցքում

  • Հյուսիսային Կորեայի «Մեծ Ժառանգորդը» շնորհավորական կատարում է ստացել այցյալ տարի Փհենյանի բասկետբոլի մարզադաշտում Դենիս Ռոդմանի կատարմամբ: Այսպիսով, հարց է առաջանում` ի՞նչ նվիրել բռնապետին, ով ունի ամեն ինչ: Գուցե, մի մեծ կույտ գոմա՞ղբ:
  • Հյուսիսային Կորեայից ստացված տեղեկությունների համաձայն, յուրաքանչյուր տարվա հունվար ամսին Կիմի վարչակազմը հրամայում է քաղաքացիներին հավաքել բավականին մեծ քանակի գոմաղբ, իսկ քվոտայի չկատարումը հանգեցնում է մի շարք պատիժների:
  • ՄԱԿ-ում մտադրություն կա, Միջազգային Քրեական Դատարան հայց ներկայացնել` ուղղված Կիմին և նրա հետևորդներին, տասնամյակներ շարունակվող բազմաթիվ հանցագործությունների` մահապատիժների, տանջանքների, քաղբանտարկությունների և երեխաների սպանության համար:

Ուշադրությանն արժանի

Ի՞նչ եք կարծում` երիտասարդ բռնապետը ի՞նչ է ցանկանում ստանալ իր ծննդյան օրը: Անշուշտ, ոչ կատակերգություն իր սպանության մասին: Նա արդեն իսկ ունի մեկ նման ֆիլմ` «Հարցազրույցը», նկարահված Sony Pictures ընկերության կողմից: Եվ իհարկե, ոչ էլ սերենադ բասկետբոլի աստղի կատարմամբ: Հյուսիսային Կորեայի «Մեծ Ժառանգորդը» շնորհավորական կատարում է ստացել այցյալ տարի Փհենյանի բասկետբոլի մարզադաշտում Դենիս Ռոդմանի կատարմամբ. տեսարան, որը հեշտությամբ կարող էր ընդգրկվել վերոնշյալ ֆիլմում:

Այսպիսով, հարց է առաջանում` ի՞նչ նվիրել բռնապետին, ով ունի ամեն ինչ: Գուցե, մի մեծ կույտ գոմա՞ղբ: Դա, ըստ երևույթին, այն է, ինչը Կիմը ցանկանում էր նվեր ստանալ հինգշաբթի` իր ծննդյան օրը, ինչը սովորականից ավելի առանցքային խնդիր է դառնում: Պարզ չէ, թե Կիմը` աշխարհի միակ կոմունիստական դինաստիայի երրորդ սերնդի առաջնորդը, ծնվել է 1982 կամ 1983 թվականին, սակայն հայտնի է, որ նա ծնվել է այդ երկու տարիներից որևիցե մեկի հունվարի 8-ին:

Հյուսիսային Կորեայում առաջնորդների ծննդյան օրերը կարևոր իրադարձություններ են: «Հավերժ նախագահ» Կիմ Իլ Սունգի ծննդյան օրը ապրիլի 15-ին և Կիմ Յոնգ Իլինը` փետրվարի 16-ին համարվում են ազգային տոներ, որոնք նշվում են մեծ շուքով: 2012 թվականին` Կիմ Իլ Սունգի ծննդյան հարյուրամյակի համար մի շարք շենքեր կառուցվեցին Փհենյանում:

Սակայն Կիմ Յոնգ Ունն այս տարի խզեց այդ սովորույթը: Աշխատավորները նույնիսկ հանգստյան օր չստացան, փոխարենը` ներգրավվեցին պարարտության քվոտային աշխատանքներում, ինչպես նշում է Daily NK-ը` Հարավային Կորեայի լրատվական կայքը, Հյուսիսային Կորեայից ստացված տեղեկությունների համաձայն, յուրաքանչյուր տարվա հունվար ամսին Կիմի վարչակազմը հրամայում է քաղաքացիներին հավաքել բավականին մեծ քանակի գոմաղբ, իսկ քվոտայի չկատարումը հանգեցնում է մի շարք պատիժների:

«Հունվարի 8-ին գործարանների բոլոր աշխատակիցները, ինչպես նաև տնային տնտեսուհիները ստիպված են հավաքել հնարավորինս շատ գոմաղբ բոլոր հնարավոր միջոցներով»,- այս մասին հաղորդում է Daily NK-ը:

Մարդու Իրավունքների Գրասենյակը (ՄԻԳ) մեկ այլ միտք ունի Կիմի ծննդյան կատարյալ նվերի վերաբերյալ` միջազգային քրեական դատարանի ուղեգիր: Ասիայում ՄԻԳ-ի տնօրենի տեղակալ Ֆիլ Ռոբերտսոնն ասում է. «Հյուսիսային Կորեայի իշխանությունների կողմից մարդկության դեմ իրականացվող հանցագործությունների համար պատիժը վաղուց է հասունացել»:

ՄԱԿ-ում մտադրություն կա, Միջազգային Քրեական Դատարան հայց ներկայացնել` ուղղված Կիմին և նրա հետևորդներին, տասնամյակներ շարունակվող բազմաթիվ հանցագործությունների` մահապատիժների, տանջանքների, քաղբանտարկությունների և երեխաների սպանության համար:

«Կիմ Յոնգ Ունի շարունակական դաժան կառավարումը մի կողմ թողեց երկիրը արդիականացնելու բոլոր հույսերը: Մարդու իրավունքների համակարգված և համատարած խախտումները, ի վերջո, այսօր գտնվում են միջազգային հանրության ուշադրության կենտրոնում»,-նշում է Ռոբերտսոնը:

Անգամ այն պարագայում, որ նա երբեք չի հայտնվել Հաագայում, միևնույն է Միջազգային Քրեական Դատարանը, իրոք, նրա համար հիշարժան նվեր կլինի 32 կամ 33-րդ ծննդյան կապակցությամբ:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment