Ի՞նչ է նշանակում հայ լինել: Լոս Անջելեսի սփյուռքում շարունակվում է ինքնության որոնումը

Ի՞նչ է նշանակում հայ լինել: Լոս Անջելեսի սփյուռքում շարունակվում է ինքնության որոնումը

Հոդվածի առանցքում

  • Ըստ 2000 թ. մարդահամարի, Լոս Անջելեսի շրջանում 150.000 հայ կա, սակայն Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի տվյալներով, Հարավային Կալիֆոռնիայում բնակվում է 500 հազարից մեկ միլիոն հայ: Ոմանք տեղափոխվել են ցեղասպանության պատճառով: Մյուսները Լոս Անջելեսում բնակություն են հատատել Երկրորդ համաշխարհային պատերազմից, 1979 թ. իրանական հեղափոխությունից և 70-ական ու 80-ական թվականների լիբանանյան քաղաքացիական պատերազմներից հետո:

Ուշադրությանն արժանի

Ինչն է մարդուն հայ դարձնում: Լոս Անջելեսում ապրող շատ ամերիկահայերի համար, որոնց ժառանգությունը վտանգվեց և ցրվեց 1915 թ. Հայոց ցեղասպանության հետևանքով, դա բարդ հարց է: Սակայն մեկ դար անց երիտասարդ հայերը փորձում են իրենց մշակութային ինքնության հետ կապվել նոր ձևերով:

Լոս Անջելեսից հազարավոր գիտնականներ, քաղաքական փորձագետներ և ամերիկահայեր վերջին շաբաթ օրը Կալիֆորնիայի Համալսարանի հայագիտության ինստիտուտի կազմակերպած «Վերափոխել  Հայաստանը» չորրորդ փառատոնի և համաժողովի ընթացքում հրապարակեցին իրենց ինքնությունը ձևավորող համաշխարհային գլոբալ հիմնախնդիրները:

Հայ ազգը ֆիզիկապես ցրված է, բայց շատերը խորը զգացմունքային կապ են զգում միմյանց հանդեպ: Հայաստանում ապրում է ընդամենը 3 միլիոն հայ: Մյուս 8 միլիոնն ապրում է աշխարհի այլ վայրերում: Հարավային Կալիֆորնիան Հայաստանի և Մոսկվայի սահմաններից դուրս ամենամեծ հայ համայնքն ունի, բայց դժվար է հասկանալ, թե դա որքան մեծ է:

Ըստ 2000 թ. մարդահամարի, Լոս Անջելեսի շրջանում 150.000 հայ կա, սակայն Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի տվյալներով, Հարավային Կալիֆոռնիայում բնակվում է 500 հազարից մեկ միլիոն հայ: Ոմանք տեղափոխվել են ցեղասպանության պատճառով: Մյուսները Լոս Անջելեսում բնակություն են հատատել Երկրորդ համաշխարհային պատերազմից, 1979 թ. իրանական հեղափոխությունից և 70-ական ու 80-ական թվականների լիբանանյան քաղաքացիական պատերազմներից հետո:

«Լոս Անջելեսը եզակի հայկական սփյուռք է, քանի որ այն բազմաշերտ է», – ասաց Հայագիտության ինստիտուտի փոխտնօրեն Շուշան Կարապետյանը: «Կան հայեր Հայաստանից, Միջին Արևելքից, Հարավային Ամերիկայից, Թուրքիայից»:

USC- ի Bovard Auditorium- ում ներգրավված քննարկումների մի մասը վերաբերում էր անցյալին, ուսումնասիրելով ծագումնաբանության և հիշողության կարևորության թեմաները: Բայց մյուսները նայում էին ապագային՝ կրթության և անվտանգության քաղաքականությանը Հայաստանի Հանրապետությունում, որտեղ մեկ տարի առաջ խաղաղ հեղափոխությամբ հեռացրին նախկին վարչապետ Սերժ Սարգսյանին:

«Հայաստանը և սփյուռքը վերափոխման գործընթացում են, այն թե ինչ է նշանակում հայ լինելը», – ասաց Կարապետյանը: «Ինստիտուտում և այս իրադարձության շրջանակում փորձում ենք ազատ արձակել սահմանները: Հայ լինելը չի նշանակում 4 կամ 5 կետից կազմված ցանկ: Դուք կարող եք ներդնել հայի ձեր սեփական իմաստը: Բոլորը բաց են և ազատ այդ հասկացությանը նպաստելու հարցում»:

Սալբի Ղազարյանը ղեկավարում է Հայագիտական ուսումնասիրությունների ինստիտուտը:

«Առաջին սերունդը նրանք են, ովքեր բացարձակապես հավատում են, որ իրենց անձնական ինքնությունը մի բան է, ինքնությունը բնակության նոր վայրում, այլ բան», – ասաց Ղազարյանը: «Դա երկակիություն է, նրանք պետք է ընտրություն կատարեն, իրենց երեխաները՝ նույնպես: Կարծում եմ, երկրորդ և երրորդ սերնդի մոտ այդ խնդիրը չկա»:

Այդ փոփոխությունը ցուցադրվեց USC-ի բակում, որտեղ հայ ժողովրդական երաժիշտները, «Element Band» – ը զվարճացնում էին տարբեր սերունդների ներկայացուցիչներին: Շախմատիստները երեխաներին խաղերի էին հրավիրում բնական չափերով տախտակի վրա: Մատուցվեցին  չֆիլտրացված հայկական սուրճի անվճար նմուշներ: Ամերիկահայ հայտնի գարեջրագործ Չարլի Փափազյանը, որը «Գարեջրի տնային պատրաստման ամբողջ ուրախությունը» գրքի հեղինակն է, պատմեց հայկական գարեջրի մշակույթի մասին:

« Մեզնից առաջ և ցեղասպանություն տեսած սերունդները ճնշվել են թուրքական կառավարության կողմից և չեն կարողացել դրսևորել իրենց հայկական ինքնությունը »,  ասաց 25-ամյա Սեվ Ղազարյանը Փասադենայից: « Կարծում եմ մեր բախտը բերել է, որ այստեղ ազատություն ունենք, կարողանում ենք այցելել այսպիսի միջոցառումների, ցույց տալ մեր արվեստը, մշակույթն ու քաղաքականությունը, մշտական կապի մեջ լինել հայրենիքի հետ, որը շատ հեռու է այստեղից»:

Մշակութային պահպանման հայեցակարգը ամուր արմատներ է գցել երիտասարդ ամերիկահայերի մեջ ընտանիքների ու դպրոցների միջոցով: 17-ամյա Ջոնի Քամագյանը Canoga Park-ի հայկական մասնավոր դպրոցում հայերեն է ուսումնասիրում:

«Հին սերդնի ներկայացուցիչներից շատերը կասեն, որ պետք է հայերեն խոսենք, հայերեն կարդանք, պետք է ամեն ինչ իմանանք հայ լինելու համար», – ասաց Քամագյանը` քաբաբ բուրիտո ուտելով: «Հատկապես նման երկրում, դա դժվար է պահպանել, քանի որ կան շատ տարբեր գաղափարներ»:

Հրաչ Քարաքաշյանը ծնվել է Բոստոնում, մեծացել  Լիբանանում, այժմ էլ ապրում է Գերմանիայում: «Վերափոխիր Հայաստան» -ում նրա «Գարաբալա» խումբը բացօթյա ներկայացնում էր ավանդական հայկական երգերի ժամանակակից տարբերակը:

«Կարծում եմ, եթե դուք 100 մարդու հարցնեք, թե ինչ է «հայկական ինքնությունը», կստանաք 100 պատասխան, գուցե՝  200 », – ասաց Քարաքաշյանը: «Դա բարդ հարց է, մենք տխուր պատմություն ունենք: Այդ պատմության հետ կապը գենետիկորեն  քեզ է տալիս այն ընդհանուր հիշողությունը, որը հաղորդում ես մյուսներին»:

Այս հարցի հետ է բախվում Հասմիկ Բաղդասարյանը: Նա ծնվել է Հայաստանում, սակայն 12 տարեկան հասակում տեղափոխվել է ԱՄՆ:

«Մինչև այդ պահը ինքնությունս կասկածի տակ դնելու առիթ չեմ ունեցել», – ասաց Բաղդասարյանը: «Երբ 19 տարեկանում վերադարձա Հայաստան, ինձ ասացին «սփյուռքահայ»: Դա ինձ համար տարօրինակ էր, քանի որ ես միշտ մտածել են, որ հայ եմ: Ես փորձում եմ ինձ համար պարզել, թե դա ինչ է նշանակում: Կարծում, որ դեռ եզրակացության չեմ հանգել»:

23-ամյա Մայքլ Աբասյանն ասաց, որ հաճախ է վերագնահատում հայ լինելը:

«Դա երբեք որոշակի չէ», – ասաց Աբասյանը: «Կախված է տարիքից, վայրից, որտեղ ապրում ես, ինքնությանդ պատմությունից»:

Աբասյանի ծնողները Երևանից են, բայց ինքը ծնվել ու մեծացել է Գլենդելում: Նա նշեց, որ հայկական պարը նրան կապում է հայկական ժառանգության հետ: Մշակույթից բացի այն սովորեցրել է հաղորդակցվել, ներշնչել է ինքնավստահություն: Նա համալսարանի հայկական պարային խմբի անդամ է:

Վիկ Չուչանյանի համար գարեջուրը Հայաստանի հետ կապի մի մասն է: «Սան Ֆերնանդո Բրուինգ» գարեջրային ընկերության նախագահը «USC» միջոցառման համար հատուկ նռան գարեջուր է պատրաստել, հարգանքի արժանանացնելով միրգը, որը Հայաստանի ամենահայտնի խորհրդանիշներից  մեկն է:

«Ակնհայտ է, որ այստեղ եկած առաջին սերունդը շատ հայկական է», – ասում է 39-ամյա Չուչանյանը: «Այդպես է, դա լեզուն է, հին աշխարհի գաղափարները: Ես այստեղ ծնված առաջին սերունդն եմ, հետաքրքրված տեխնոլոգիաներով, ամերիկյան մշակույթով, տեսել եմ, թե ինչպես է փոխվում Սեզամի փողոցը և նման բաներ»:

Չուչանյանը ցանկանում է, որ նորածին որդին հայերեն իմանա: Հուսով է, որ նա հավասարակշռություն կստեղծի իր հայկական ժառանգության հետ կապված անցյալի ու ներկայի միջև:

«Ինձ համար կարևոր է համոզվել, որ նա շատ բան է ստանում այն ամենից, ինչ իմ ծնողներն են ինձ տվել՝ սնունդ, գաղափարներ: Բայց նա պետք է նաև հնարավորություն ունենա մտնել Instagram- ի և iPhones- ի ժամանակակից դարաշրջան», – ասաց նա:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment