Եվրոպական ընտրություններն ու Բրեքսիթի ապագան․Իրավիճակը բարդ է

Եվրոպական ընտրություններն ու Բրեքսիթի ապագան․Իրավիճակը բարդ է

Հոդվածի առանցքում

  • Պահպանողականները 1832 թ-ից ի վեր իրենց ամենավատ ընտրություններն ունեցան: Լեյբորիստները երրորդն էին Ուելսում, իսկ Շոտլանդիայում՝ հինգերորդը: Միևնույն ժամանակ, լիբերալ-դեմոկրատները վերածնունդ ապրեցին, իսկ Բրեքսիթի համար սա չափազանց լավ սկիզբ էր: Սակայն, հավանական է, որ ոչինչ չի փոխվի մեծ հաշվով:

Ուշադրությանն արժանի

 

Ի՛նչ երեկո էր: Պահպանողականները 1832 թ-ից ի վեր իրենց ամենավատ ընտրություններն ունեցան: Լեյբորիստները երրորդն էին Ուելսում, իսկ Շոտլանդիայում՝ հինգերորդը: Միևնույն ժամանակ, լիբերալ-դեմոկրատները վերածնունդ ապրեցին, իսկ Բրեքսիթի համար սա չափազանց լավ սկիզբ էր: Սակայն, հավանական է, որ ոչինչ չի փոխվի մեծ հաշվով:

Պատկերը համեմատաբար պարզ է: Երկու մեծ կուսակցությունները `այդ նույն կուսակցությունները, որոնք հիշում եք 2017 թ-ին ընդհանուր ընտրություններում ստացան ավելի քան 80% ձայներ, պարտվեցին:

Թորիները ստացան 8.8% (2014 թ.-ի 15% -ի փոխարեն): Ինչ վերաբերում է աշխատավորականներին, ապա սա երկրորդ անգամն է, երբ նրանք չկարողացան հաղթել Ուելսում 1918 թվականից ի վեր, իսկ Շոտլանդիայում պարտությունը, իսկապես, զարմանալի էր: Միևնույն ժամանակ, Լիբերալ-դեմոկրատները հաղթեցին Թերեզա Մեյի և Ջերեմի Քորբինի ընտրատարածքներում՝ ստանալով տպավորիչ 20%: Սա նրանց լավագույն եվրոպական ելույթն է:

Եվ վերջում, իհարկե, Բրեքսիթի կուսակցությունը: Ինչ էլ որ մտածեն այս կուսակցության առաջնորդի (կամ, ավելի շուտ, գլխավոր գործադիր տնօրենի) մասին, Նայջել Ֆարաջի հարթած ուղին դեպի հաղթանակը շատ տպավորիչ էր, որի ընթացքում նա մեղադրեց դավաճանության մեջ « քաղաքական դասին» և պնդեց, որ անհրաժեշտ է դուրս գալ ԵՄ-ից առանց որևէ համաձայնության:

Երկու մեծ կուսակցությունների ցնցող արդյունքները նշանակում են, որ այս վիճակից դուրս գալու հնարավոր տարբերակը ընդհանուր ընտրություններն են, որը քիչ հավանական է: Այն, որ պահպանողականները և աշխատավորականները պակաս ձայներ հավաքեցին, ահազանգ է նրանց համար:

Այսպիսով, ինչպես նախկինում, այս գործընթացից դուրս գալու համար կան մի շարք հնարավոր տարբերակներ, սակայն բոլորն էլ, ըստ երևույթին, չափազանց անհիմն են: Մենք կարող ենք առանց որևէ համաձայնության հեռանալ, բայց դժվար է պատկերացնել, թե ինչպես է դա թույլ տալու խորհրդարանը: Ծայրահեղ դեպքում ես կցանկանայի, որ պահպանողական պատգամավորները բավարար թվով իրենց կառավարությանը անվստահություն հայտնեն, այլ ոչ թե ռիսկի դիմեն «մաքուր Բրեքսիթի» միջոցով: Այլապես մենք կշարժվենք դեպի մեկ այլ հանրաքվե: Այստեղ էլ մեծ խոչընդոտներ կան:

Եվ վերջապես, համաձայնություն կա: Դա այն է, որ երեք անգամ ձախողվեց Համայնքների պալատում մեծամասնություն կազմելու համար, սակայն այն շարունակում է մնալ սեղանին որպես միակ համաձայնագիր: Ակնհայտ է, որ նոր Թորիների առաջնորդը կարող է անտեսել Բրյուսելը և ապահովել կոսմետիկ փոփոխություններ `այստեղ կամ այնտեղ մի բառ կամ գուցե տառ փոխելով, և ապա այն հետ վերադառձնել հարթակ: Ակնհայտ է նաև, որ իր գործընկերները պետք է զգույշ լինեն, որ իրենց նոր առաջնորդին հարվածի տակ չդնեն և կարողանան համախմբվել, որքան էլ որ նրանք պարզապես պատրաստ չեն անել դա: Սակայն կրկին այստեղ դժվար է հաշվարկել:

Այսպիսով, պատրաստվեք հոկտեմբեր ամսվա վերջին շաբաթվան, որը կլինի ինչպես մարտի վերջին շաբաթը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment