Նոր սոցիալական ցանցը շատ նման է LinkedIn-ին, սակայն ավելի օգտակար է

Նոր սոցիալական ցանցը շատ նման է LinkedIn-ին, սակայն ավելի օգտակար է

Հոդվածի առանցքում

  • WeWork-ը սկսնակների ու ֆրիլանսերների համար նոր սոցիալական ցանց է, որը հավակնում է լինել LinkedIn-ի մրցակիցը։
  • Նոր սոց.ցանցում անդամները կարող են վաճառել պատմություններ և խորհուրդներ այլ անդամներին:
  • WeWork-ի կարևոր առանձահատկությունն այն էր, որ օգտատերերը ստանում են էժան բժշկական ապահովագրություն:
  • Նոր ցանցային տիրույթին անդամակցության արժեքը ամսական 45 դոլար է:

Ուշադրությանն արժանի

WeWork-ը ակտիվ աշխատում է: Համատեղ աշխատանքի տարածք տրամադրելը, որտեղ սկսնակներն ու ֆրիլանսերները իրենց կարող են զգալ ավելի մեծ համակարգի մի մասը, արժե  1,5 մլրդ. դոլար, սակայն դա էլ հնարավոր է միայն հաջորդ մեկ տարվա ընթացքում եռակի անդամակցությամբ:

Սակայն նա ավելին է ուզում: Երկուշաբթի օրը քառամյա կազմակերպությունը ընդլայնեց իր մեծ, զարգացող հիմքը՝ հասնելով նույնիսկ նոր սոցիալական կայքի ձևավորմանը: Կայքը կոչվում է WeWork Commons, այն կարող է լինել LinkedIn-ի մրցակիցը, բացի այն հանգամանքից, որ նոր կայքն ավելի օգտակար է:

Նպատակը WeWork-ի  ֆիզիկական գրասենյակներում աշխատանքի փորձն հասցնելն է բոլորին և ամենուր: Սա առցանց ծառայություն է, որտեղ անդամները, որոնցից շատերը ձեռնարկատերեր և տեխնիկական աշխատողներ են, կարող են վաճառել պատմություններ և խորհուրդներ այլ անդամներին, գտնել տեղական իրադարձություններ, աշխատանքային տեղ վաձակալել և արտոնյալ բիզնես ծառայություններ ստանալ:

Ըստ էության WeWork-ի աշխատակազմի տեսակը՝ ավելի քան 15000 վարձակալներ, մուտք ունեն ամեն ինչի նկատմամբ: Այժմ ընկերությունը բացում է դրանք հազարներով, եթե ոչ միլիոններով:

Ըստ WeWork-ի արտադրական ղեկավար Կակուլ Սրիվաստավայի՝ ցանցը միայն WeWork-ի բիզնեսի նոր ուղղություն բացելը չէ: Այստեղ խոսքը գնում  է հարմարվողականության մասին, որը նա անվանում է աշխատանքների կատարման հիմնական ուղղության «հիմնարար գիծը»:

«Սա անկախ աշխատողի բարձրացումն է:-ասում է Սրիվաստավան: -Այն, ինչ մենք անում ենք, դա է վկայում: Դա նրանց հնարավորություն  է տալիս գործել»:

ԱՄՆ-ում ներկայումս «MBO Partners»  կազմակերպության բիզնես-ծառայությունների համաձայն կան 17,9 միլիոն solopreneurs-ներ (անկախ ձեռնարկատերեր, որոնք մենակ են բացել իրենց բիզնեսը և հասել հաջողության): 2011 թ. համեմատությամբ այս թիվն աճել է: Սա միտում է, որն անվանվել է «տնտեսական ծրագիր», «ճկուն տնտեսություն», «արտահաստիքային տնտեսություն», դա հենց այն է, ինչը նպաստում է WeWork-ի ծաղկմանը:

Կազմակերպության հանրային գրասենյակները հագեցած են տեխնիկական միջոցներով, քանի որ նրանք այս փոքրիկ սթարթափներին հնարավորություն են տալիս զգալ, որ իրենք ավելի մեծ հանրության անդամ են: «Նման տարածք ունենալը ձեր բիզնեսին օրինականության զգացողություն է ապահովում»,-ասում է Բրայան Բլաուն՝ Gartner-ի սպառողական տեխնոլոգիականների հետազոտական Gartner կենտրոնի վերլուծաբանը:

Այնուամենայնիվ, նույնիսկ, երբ WeWork-ը կայծակնային տեմպերով իր ֆիզիկական ներկայությունը ընդլայնեց, այն շարունակում է աճել: «Մենք բառացիորեն  չենք կարող այդքան արագ կառուցել մեր ֆիզիկական տարածությունը», – ասում է Սրիվաստավան: Մեզ թվում է, որ եթե մենք բիզնեսը շարունակեինք վարել սովորականի պես, ապա ավելի քիչ հաճախորդներ կունենայինք:

Այժմ, WeWork Commons-ում անդամները կարող են համացանցին միանալ՝ միավորելով իրենց ոլորտի այլ անձանց հետ, լսել նորությունները՝ այլ անդամների հետ խոսակցությունների ընթացքում: Այժմ մարդիկ դիմում են կամզակերպությանը՝ խորհրդի, հակադարձ կապի, տեղեկանքների կազմման և այլնի համար:

Անդամակցությունը կազմում է ամսական 2 կրեդիտ, որով անդամները կարող են վարձակալել  կոնֆերանսների դահլիճներ և այլ տարածքներ՝ WeWork-ի ֆիզիկական տարածություններոում:

Վերջում, և հավանաբար ամենակարևորն է, որ անդամները ստանում են էժան բժշկական ապահովագրություն՝ Trinet-ի միջոցով, ինչպես նաև էժան հոսթինգ ստանում Rackspace-ից:

«Մեր սանդղակի պատճառով մենք կարող ենք բանակցել և միավորել միմյանց հետ մի շարք ծառայություններ, որոնք շատ կարևոր են մեր անդամների համար»,- ասում է Սրիվաստավան:

Հասկանալի լինելու համար նշենք, որ WeWork-ը պատրանքներ չունի, որ այս նոր սոցիալական ցանցը Լինքեդին կդառնա: Լինքեդինը խոշոր և ծաղկող բիզնես է, որը նոր աշխատողների հավաքագրման համար անփոխարինելի է:

Այնուամենայնիվ, Սրիվաստավան նշում է, որ Լինքեդինի հսկայական չափերն ու գործունեության շրջանակը այն դարձնում է բավականին անհարմար տեղ՝ աշխատելու համար: Այս չափանիշով՝

WeWork Commons-ը պետք է լինի հակա-լինքեդին, որը մարդկանց փոքր հանրություն է, որը նոր բան կառուցելու և միմյանց դրա միջոցով օգնելու առաջին քայլերն է անում:

Անդամակցության արժեքը ամսական 45 դոլար է, ինչը  Բլաուի խոսքերով կարող է ստիպել մարդկանց՝ չօգտվել այս կայքից, ինչը խնդիր կդառնար սոցիալական ցանցերի համար, որոնք իրենց չափերից եկամուտներ են ստանում: Նա միաժամանակ ավելացնում է, որ քանի որ անդամները ավելի են կապվում ընկերության հետ, նրանք կարող են վերաճել WeWork Commons-ի հետ, ինչը կազմակերպության համար խնդիր կարող է առաջացնել կազմակերպության «արտահոսքի» առումով:

Սակայն Սրիվաստավան ասում է, որ ցանցի պահպանումը հնարավորություն է տվել ուշադրությունը կենտրոնացնել  կարևորի վրա: «Մեր նպատակը աշխարհում ամենամեծ սոցիալական ցանցի ստեղծումը չէ, -ասում է նա, -մեր ցանցը առանձին անհատների համար է և ոչ թե բոլորի»:

Հոդվածի բնօրինակն այստեղ։

Write a comment