Արևմուտքից երես թեքելով՝ էրդողանը Թուրքիային սաբոտաժի է ենթարկում

Արևմուտքից երես թեքելով՝ էրդողանը Թուրքիային սաբոտաժի է ենթարկում

Հոդվածի առանցքում

  • Պենտագոնը նախազգուշացրել է, որ Թուրքիան լուրջ հետևանքների կբախվի, եթե շարունակի Միացյալ Նահանգների առաջարկած Պատրիոտ համակարգի փոխարեն ռուսական հակաօդային պաշտպանության S-400 համակարգը գնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկել: ՆԱՏՕ-ի հրամանատար, գեներալ Քուրթիս Սկապարոտին Անկարային կոչ է արել որոշումը «վերանայել»: Էրդողանն, ըստ էության, գրողի ծոցն է ուղարկել նրան: «Որոշված է»,- ասել է Էրդողանը, - «Հետդարձի ճանապարհ չկա»:

Ուշադրությանն արժանի

 

Թուրքիան կարծում է, թե կարող է որոշումներ կայացնել՝ անտեսելով ԱՄՆ շահերը:

Գլխավոր նախաձեռնողը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է: Վերջին տասնամյակի ընթացքում նա աղավաղել է Թուրքիայի քաղաքական աշխարհագրությունը՝ վերջ դնելով Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի ամրևմտամետ, աշխարհիկ հանրապետությանն ու ստեղծելով նեո-օսմանական Թուրքիա, որն ավելի սերտ կապեր ունի արևելյան հարևանների հետ, այդ թվում՝ Ռուսաստանի:

ԱՄՆ նախագահները փորձել են Էրդողանին ստիպել ու համոզել, բայց՝ ապարդյուն: Երկու երկրները հիմա լուրջ առճակատման են գնում:

Պենտագոնը նախազգուշացրել է, որ Թուրքիան լուրջ հետևանքների կբախվի, եթե շարունակի Միացյալ Նահանգների առաջարկած Պատրիոտ համակարգի փոխարեն ռուսական հակաօդային պաշտպանության S-400 համակարգը գնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկել:

ՆԱՏՕ-ի հրամանատար, գեներալ Քուրթիս Սկապարոտին Անկարային կոչ է արել որոշումը «վերանայել»: Էրդողանն, ըստ էության, գրողի ծոցն է ուղարկել նրան: «Որոշված է»,- ասել է Էրդողանը, – «Հետդարձի ճանապարհ չկա»:

Էրդողանը բացահայտ հանդուգն որոշում է կայացնում՝ անտեսելով ԱՄՆ նախազգուշացումները: Այդ քայլով Թուրքիան վտանգում է F-35-ի ստեղման մեջ իր գործընկերային մասնակցությունը, որը նախատեսված է S-400-ները կործանելու համար: Միացյալ Նահանգների կարծիքով՝ մրցակից համակարգի տեղակայումը նույն երկրում կարող է վտանգել F-35-ի անվտանգությունը:

«Թուրքիան անվստահելի դաշնակից է», – ասում է Էրիկ Էդելմանը, որը 2003-2005թթ.-ին Անկարայում Միացյալ Նահանգների դեսպանն է եղել: «Էրդողանն այնպիսի հատկություններ ունի, որոնք նրան թույլ և խոցելի են դարձնում հատկապես արտաքին քաղաքական դաշտում»:

Թուրքական ճոճանիվն Արևմուտքից հեռանում է, թեև ԱՄՆ վերջին երեք նախագահները փորձել են մտափոխել թուրք առաջնորդին:

Նախագահներ Ջորջ Բուշն ու Բարաք Օբաման, երկուսն էլ Եվրամիությանը դրդում են ընդունել Թուրքիային ԵՄ կազմ: Դոնալդ Թրամփն Էրդողանին համախոհ համարելով՝ առաջարկեց դուրս բերել ամերիկյան զորքերը Սիրիայից ու թույլ տվեց թուրքական զորքին զբաղեցնել այդ դիրքերը:

Էրդողանի սխալ կառավարման հետևանոներին դիմակայելու համար Միացյալ Նահանգներն ու ՆԱՏՕ-ն բավականաչափ ամուր են: Խնդիրն այն է, որ Թուրքիայի առաջնորդն իր սեփական երկրի առաջընթացը սաբոտաժի է ենթարկում:

Նա ջախջախեց բարգավաճող ազատ մամուլը, թուլացրեց երբևէ ամուր զինված ուժերը, բանտ նետեց հազարավոր այլախոհներին ու խորտակեց թուրքիայի տնտեսությունը:

Էրդողանի պապուլիստական ազգայնականությունն արտացոլվում է Քրդական Աշխատավորական կուսակցության վրա կտրուկ հարձակումներով, որը վերածվում է քրդաֆոբիայի:

Վերջին տարիներին Էրդողանը նաև հակաամերիկյան քայլեր է արել. Անտեսել է Միացյալ Նահանգների կողմից Իրանի դեմ կիրառվող հակաամերիկյան պատժամիջոցները, բանտարկել է ամերիկացի հոգևորականին, մեղադրել է ԱՄՆ-ին 2016թ.-ին հեղաշրջման ձախողված փորձի համար, 2017թ.-ին Վաշինգտոնում իր թիկնապահներին թույլ է տվել հարվածել ցուցարարներին, բացի այդ անձամբ զանգահարել է վենեսուելացի բռնապետ Նիկոլաս Մադուրոյին ու ասել., – «Մադուրո, եղբա՛յր, ամուր եղի՛ր, Թուրքիան քեզ հետ է»:

Մեր օրերին Միացյալ Նահանգները, կարծես, բոլորի թիրախում են, ու ավտորիտար ղեկավարներն ամեն ինչ անում դրա համար: Ցավալի է, բայց ժամանակակից, արևմտյան ոճի ժողովրդավարություն կառուցելու փորձեր անող Թուրքիայի համար, Էրդողանը ջախջախիչ ծանրաքար է: Բայց, ի վերջո, քաղաքական ճոճանիվը պտտվում է հակառակ ուղղությամբ:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

 

Write a comment