Հանգստյան օրերի հանգրվանը՝ Երևան, Հայաստան

Հանգստյան օրերի հանգրվանը՝ Երևան, Հայաստան

Հոդվածի առանցքում

  • Երևանը լեգենդար կայունություն ունեցող քաղաք է: Նրա՝ բիբլիական չափերի պատմությունը, որը լի է սարսափելի պատերազմներով և աղետներով, անմիջապես գրավում է: Հիմնվելով Քրիստոսից առաջ 782 թվականին Հայաստանի մայրաքաղաքը աշխարհի՝ մշտապես բնակելի եղած հնագույն քաղաքներից է: Եվ, քանի որ Հայաստանը շրջապատված է Թուրքիայով, Իրանով, Վրաստանով և Ադրբեջանով, ավելի քան մեկ միլիոն բնակչություն ունեցող այս քաղաքը Հարավային Կովկասում զբոսաշրջություն սկսելու համար կատարյալ վայր է:
  • Երևանը ճանաչելու համար պետք է ուսումնասիրել նրա փողոցային մշակույթը, անցկացնել օրը բացօթյա սրճարանի բազմոցին ծուլորեն փռված: Հիմնական տեսարժան վայրերը գտնվում են Երևանի կենտրոնում, որը Կենտրոն էլ կոչվում է: Կարող եք տեսնել ամեն ինչ՝ սրճարաններ, թատրոններ, համերգասրահներ և արվեստի սրահներ՝ մի քանի քայլ անելով կամ մի քանի րոպե տաքսի նստելով:
  • Քայլեք ներքև Մաշտոցի մարդաշատ պողոտայով դեպի Կապույտ մզկիթը, որը 18-րդ դարի շիական կառույց է: Հանկարծ բաց չթողնեք ճանապարհին ընկած փոքրիկ զբոսայգիներում իրենց գունեղ կտավները վաճառող նկարիչներին: Մզկիթը, ցնցող է՝ շրջապատված փարթամ այգիով և ծածկված խճանկարներով:
  • Տաքսի վերցրեք և գնացեք Ցեղասպանության թանգարան (մուտքն ազատ է, սակայն փակ է վերակառուցման պատճառով մինչև 2015 թվականի ապրիլը) և դիտեք ինքնուրույն կամ զբոսավարի օգնությամբ: Հետճաշիկ արեք Դոլմամայում՝ քաղաքի կենտրոնում՝ հենց Հանրապետության հրապարակում: Այստեղ մի փոքր ավելի թանկ է, սակայն երևանյան ռեստորան է, որտեղ մատուցվում են ազգային կերակրատեսակներ, օրինակ գառան ռագու կամ թանձր հայկական սուրճ:
  • Գարնանից մինչև աշուն երեկոյան ժամը մոտ 10-ին միացեք ամբոխին՝ երգող շատրվաններին նայելու համար Հանրապետության հրապարակում, որտեղ գտնվում են նաև կառավարական խոշոր կառույցներն ու մի քանի հյուրանոցներ: Շատրվաններից ջրի շիթերը հրապարակի մեջտեղում բարձր երաժշտության տակ պարում են գունագեղ լույսերով:
  • Ճաշեք գրավիչ Հին Երևանում: Դա նախատեսված է զբոսաշրջիկների համար, սակայն անհարմար չեք զգում այնտեղ: Պարողներին հաճախ տոն է տալիս կենդանի ավանդական երաշտությունը, և ինչ-որ բան ճաշացանկում, որը վեպի չափ է:
  • «Airbnb» կայքի միջոցով օրական 50 դոլարով բնակարան վարձեք Երևանի կենտրոնում և հետևեք, թե ինչպես են ապրում տեղացիները: Եթե ուզում եք ցուցադրել ձեզ, կարող եք մնալ Արմենիա Մարիոթում՝ 245 սենյակներ ունեցող հյուրանոցում՝ Հանրապետության հրապարակի սահմանին: Սենյակների գները սկսվում են 118 դոլարից: «Apricot Hostel»-ում հանրակացարանի չորս տեղանոց սենյակն արժե մոտ 8 դոլար (նախաճաշը ներառված է):

Ուշադրությանն արժանի

Երևանը լեգենդար կայունություն ունեցող քաղաք է: Նրա՝ բիբլիական չափերի պատմությունը, որը լի է սարսափելի պատերազմներով և աղետներով, անմիջապես գրավում է: Հիմնվելով Քրիստոսից առաջ 782 թվականին Հայաստանի մայրաքաղաքը աշխարհի՝ մշտապես բնակելի եղած  հնագույն քաղաքներից է: Եվ, քանի որ Հայաստանը շրջապատված է Թուրքիայով, Իրանով, Վրաստանով և Ադրբեջանով, ավելի քան մեկ միլիոն բնակչություն ունեցող այս քաղաքը Հարավային Կովկասում զբոսաշրջություն սկսելու համար  կատարյալ վայր է:

Արժե ընդգծել, որ այժմ Հայաստանից դուրս ավելի շատ հայեր են ապրում, քան երկրի ներսում: Դրա պատճառը  սփյուռքն է, որը առաջացել է Օսմանյան Թուրքիայի իրականացրած ցեղասպանության արդյունքում, որի ընթացքում մոտ 1,5 միլիոն մարդ է սպանվել:

Կարճ ասած, արտասահմանցիները Հայաստան անունը լսելիս առաջինը կարող են հիշել Քիմ Քարդաշյանին, սակայն այս երկրի բուռն պատմությունը առանձնահատուկ է և ներկա այսօրվա երկրում:Այստեղի բնակիչները, որպես կանոն, թխամաշկ են և բարետես, արտահայտված դիմագծերով, և հպարտության և հյուրասիրության հավասար բաժիններով: Երևանի կենտրոնում փողոցով կարելի է զբոսնել:  Ուսումնասիրել խանութներով, ռեստորաններով, բաց հրապարակներով և զբոսայգիներով լի նրա պողոտաները:

Ամռանը օդորակիչներից կաթացող ջուրը ընկնում է փոշոտ, կոտրված ասֆալտի վրա և չորանալու համար զիգզագաձև լարերին փռված հագուստներին:  Երևանը ճանաչելու համար պետք է  ուսումնասիրել նրա փողոցային մշակույթը, անցկացնել օրը բացօթյա սրճարանի բազմոցին ծուլորեն փռված: Հիմնական տեսարժան վայրերը գտնվում են Երևանի կենտրոնում, որը Կենտրոն էլ կոչվում է: Կարող եք տեսնել ամեն ինչ՝ սրճարաններ, թատրոններ, համերգասրահներ և արվեստի սրահներ՝ մի քանի քայլ անելով կամ մի քանի րոպե տաքսի նստելով:

Այնտեղ նաև մետրոպոլիտեն կա, սակայն դուք տեղաշարժման համար դրա կարիքը չունեք: Այնուամենայնիվ, մետրոյով երթևեկելը կարող է զվարճալի լինել մետրոյի սիրահարների համար: Երկար շոգ ամառն ու ցուրտ ձմեռը, ամռան վերջը և աշնան սկիզբը այս քաղաք այցելելու լավագույն ժամանակն է: 

Առաջին 1

Առավոտ

Կասկադի գլխից՝ բլրի վրա բարձրացող հսկայական աստիճանասանդուղքից, նայեք, թե ինչպես է քաղաքն արթնանում: Մագլցեք 572 քայլ արվեստի գործ հիշեցնող ծաղկանոցների կողքով դեպի Երկրորդ աշխարհամարտում Խորհրդային Միության հաղթանակը խորհրդանշող կոթողը:

Մոտ 1000 ոտնաչափ բարձրությունից պարզ օրերին կարող եք հեռվից Թուրքիայի սահմանի վրա տեսնել Արարատ լեռը: Կասկադի ստորոտում այցելեք Գաֆեսչյան Արվեստի թանգարան: Մուտքը 1000 դրամ է (կամ  $2.11, հայկական 473 դրամը՝ մեկ դոլար փոխարժեքով): Ուշ նախաճաշ արեք բազմաթիվ բացօթյա սրճարաններից մեկում, օրինակ «The Green Bean»-ում: Նրանց ճաշացանկը բավականին արևմտյան է, որտեղ ներառվում են կոկտեյլներից և սև սուրճից մինչև կապուչինո, որը զուգակցվում է բլիթներով կամ ձվածեղով:

Քայլեք ներքև Մաշտոցի մարդաշատ պողոտայով դեպի Կապույտ մզկիթը, որը 18-րդ դարի շիական կառույց է: Հանկարծ բաց չթողնեք ճանապարհին ընկած  փոքրիկ զբոսայգիներում  իրենց գունեղ կտավները վաճառող նկարիչներին: Մզկիթը, ցնցող է՝ շրջապատված  փարթամ այգիով և ծածկված խճանկարներով:

Կեսօր

Եթե շաբաթ է կամ կիրակի, գնացեք սակարկելու Վերնիսաժում, որը Հանրապետության հրապարակի մոտ ընկած բացօթյա շուկա է: Վաճառողները շարք առ շարք դասավորված՝ վաճառում են իրենց ապրանքները՝ երաժշտական գործիքներից և գորգերից մինչև շների և կատուների ձագեր: Տաքսի վերցրեք և գնացեք Ցեղասպանության թանգարան (մուտքն ազատ է, սակայն փակ է վերակառուցման պատճառով մինչև 2015 թվականի ապրիլը) և դիտեք ինքնուրույն կամ զբոսավարի օգնությամբ: Հետճաշիկ արեք Դոլմամայում՝ քաղաքի կենտրոնում՝ հենց Հանրապետության հրապարակում: Այստեղ մի փոքր ավելի թանկ է, սակայն երևանյան ռեստորան է, որտեղ մատուցվում են ազգային կերակրատեսակներ, օրինակ գառան ռագու կամ թանձր հայկական սուրճ:

Երեկո

Զբոսնեք Կասկադի մոտով և տաքսի վերցրեք Հաղթանակի զբոսայգի գնալու համար, զբոսայգի, որը խորհրդանշում է Խորհրդային Հայաստանի մասնակցությունը Երկրորդ աշխարհամարտին: Այնտեղ կարող եք տեսնել դեռ 50-ական թթ. կառուցված, մաշված ատրակցիոնների հավաքածուն, որոնք դեռ աշխատում են: Եթե քաջություն ունեք, կարող եք  ճոճանակ կամ Աշխարհի կարուսել նստել:

Մոտակայքում է գտնվում Մայր Հայաստանը՝ 240 ոտնաչափ բարձրությամբ կին ռազմիկի արձանը, որը դիտում է քաղաքը: Այստեղից կարող եք տեսնել ամբողջ Երևանն ու նրա սահմաններից դուրս տարածքները: Եթե օրը պարզ է, նայեք ատոմակայանին, որը 20 մղոն հեռավորության վրա է գտնվում: Ճաշեք ԵՊՀ-ի մոտ գտնվող «Կովկասյան պանդոկում», որը մասնագիտացած է հայկական և վրացական ճաշատեսակների մեջ:

Սկսելու համար պատվիրեք խինկալի, վարենիկներ (համեղ միջուկով խմորագնդիկներ) և խաչապուրի (վրացական՝ պանրով հաց): Ճաշին՝ գոնիո փորձեք (տավարի միս, սունկ, կարտոֆիլ՝ ծածկված պանրով):

Երեկո

Գարնանից մինչև աշուն երեկոյան ժամը մոտ 10-ին միացեք ամբոխին՝ երգող շատրվաններին նայելու համար Հանրապետության հրապարակում, որտեղ գտնվում են նաև կառավարական խոշոր կառույցներն ու մի քանի հյուրանոցներ: Շատրվաններից ջրի  շիթերը հրապարակի մեջտեղում բարձր երաժշտության տակ պարում են գունագեղ լույսերով: 

Երկրորդ օր

Առավոտ

Շուտ արթնացեք և տաքսի վերցրեք (համոզվեք, որ վարորդը միացրել է հեռաչափը) և այցելեք Գառնի և Գեղարդ՝ երկու տեղ, որտեղ հասնելու համար  քաղաքի կենտրոնից մեկ ժամից էլ պակաս ժամանակ է պետք: Նրանք միմյանցից 10 րոպե հեռավորության վրա են գտնվում,  կարելի է գնալ տաքսիով կամ երթուղային տաքսիով: 1-ին դարի կառույց Գառնիի տաճարը՝ իր 24 բազալտե սյուներով, նախաքրիստոնեական Հայաստանի խորհրդանիշն է, և գտնվում է Գառնիի կիրճի վրա խոյացող ժայռի կատարին:

Ժայռերն ու քարազանգվածները շրջապատում են Ազատ գետի հովտում 1215-ին կառուցված Գեղարդի միջնադարյան համալիրը, որը Յունեսկոյի համաշխարհային ժառանգության ցանկում է: Գնեք հայկական քաղցր հաց կամ գաթա կանանցից, որոնք դա թխել են հուշարձանի տարածքից դուրս: Դեպի տուն ճանապարհին կարելի է մոտենալ փողոցի վրա գտնվող վաճառողներին և տնական կարմիր գինի գնել (որը շատ նման է հարավային՝ Արենիի գինուն) կամ մի շիշ տեղական թունդ մրգային օղի, որոնք վաճառվում են հին երկու լիտրանոց շշերով:

Կեսօր

Մտեք փողոցի երկայնքով շարված բազմաթիվ փոքր շուկաները և լավաշ գնեք, որը բարակ հաց է, և այծի պանիր: Զբոսնեք նորաձև Հյուսիսային պողոտայում և վայելեք նրա մոտ գնտվող Կարապի լճի (որը ձմռանը վերածվում է սահադաշտի) խոտածածկ բարձունքներին, որտեղ մարդիկ սիրում են տեղավորվել ջրի ափին: Հայաստանը հայտնի է իր կոնյակով, ուստի լավ կերեք՝ ստամոքսը խաղաղեցնելու համար, նախքան կսկսեք Երևանի Կոնյակի Գործարանով մեկժամյա զբոսանքը, որի ընթացքում կիմանաք կոնյակիի երկար պատմությունը՝ նախքան երկու տեսակի սպիրտի ընտրությունը:

Երեկո

Ճաշեք գրավիչ Հին Երևանում: Դա նախատեսված է զբոսաշրջիկների համար, սակայն անհարմար չեք զգում այնտեղ: Պարողներին հաճախ տոն է տալիս կենդանի ավանդական երաշտությունը, և ինչ-որ բան ճաշացանկում, որը վեպի չափ է:

Հայկական խոհանոցը կարող է բնութագրվել որպես միջերկրածովյան՝ Մերձավոր Արևելքի ազդեցությամբ: Մսով ճաշատեսակները զուգակցվում են թարմ մրգերով և պանիրներով:

Պատվիրեք դոլմա՝ բրնձով և կանաչիով համեմված աղացած միս, որը փաթաթված է խաղողի տերևներով և իշխան՝ Սևանա լճից, որը քաղաքից մոտ մեկ ժամվա ճանապարհ է դեպի հյուսիս: Ճաշից հետո գնացեք Օպերային թատրոն, որը բացվել է 1933-ին և հասցրեք դիտել Հայաստանի ազգային բալետի ներկայացումը, որտեղ բեմադրվում են ավանդական ներկայացումներ, ինչպիսիք է օրինակ «Ռոմեոն և Ջուլիետը»: Դրանից հետո զբոսնեք Օպերայի հրապարակում, որտեղ երեքշաբթի երեկոն նման է շաբաթվան, և վայելեք Հայաստանի թուլացած տեմպը:

Մեկնումը

Օդանավակայանը քաղաքից 7 մղոն հետավորության վրա է գտնվում: Այն փոքր է: սակայն այնտեղ Wi-Fi կա և համեմատաբար նոր տերմինալներ: Կարող եք Երևանում նստել եվրոպական գրեթե բոլոր  խոշոր ավիաընկերությունների օդանավերը: Ադրբեջանի և Թուրքիայի հետ օդային ուղիներ կան, սակայն ցամաքային սահմանները փակ են:

Մնալու համար

«Airbnb» կայքի միջոցով օրական 50 դոլարով բնակարան վարձեք Երևանի կենտրոնում և հետևեք, թե ինչպես են ապրում տեղացիները: Եթե ուզում եք ցուցադրել ձեզ, կարող եք մնալ Արմենիա Մարիոթում՝ 245 սենյակներ ունեցող հյուրանոցում՝ Հանրապետության հրապարակի սահմանին: Սենյակների գները սկսվում են 118 դոլարից: «Apricot Hostel»-ում հանրակացարանի չորս տեղանոց սենյակն արժե մոտ 8  դոլար (նախաճաշը ներառված է):

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment