Կանխիկ դրամով Պուտինը պառակտում է ԵՄ՝ փորձելով հաղթահարել պատժամիջոցները

Կանխիկ դրամով Պուտինը պառակտում է ԵՄ՝ փորձելով հաղթահարել պատժամիջոցները

Հոդվածի առանցքում

  • Վլադիմիր Պուտինը ժպիտը դեմքին վերջերս Մոսկվայում ընդունեց Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսին: Նա բարձր գնահատեց հարաբերությունները Միջերկրական երկրի հետ՝ գնահատելով դրանք «միշտ իսկապես բարեկամական և փոխշահավետ» և համաձայնվեց լավ պայմաններով երկարաձգել Կիպրոսի համար 2.5 միլիարդ դոլարանոց ռուսական վարկը:
  • Պարոն Պուտինը հմայքի, կանխիկ դրամի և պատմական ու գաղափարական ընդհանրությունների միջոցով աշխատում է Եվրոպական Միության ամենաթույլ օղակների ուղղությամբ՝ փորձելով ազդեցություն հաստատել Եվրոպայի առավել խնդրահարույց անկյուններում:
  • Չորեքշաբթի օրը Հունաստանի նոր ձախաթևյան վարչապետ Ալեքսիս Ցիպրասը կլինի հաջորդը, ով կայցելի Մոսկվա: Այցից առաջ պարոն Ցիպրասը հայտարարել է, որ ինքը դեմ է Ռուսաստանի պատժամիջոցներին՝ դրանք ներկայացնելով որպես «փակուղային քաղաքականություն»:
  • Եվրոպայի քաղաքականության մեջ Ռուսաստանի հարցում ի հայտ եկած ճաքերը դժվար կացության մեջ են դրել Դոնալդ Տասկին՝ Լեհաստանի նախկին վարչապետին, ով այժմ Եվրոպական խորհրդի նախագահն է՝ Բրյուսելում մի մարմնի, որը ներկայացնում է Եվրոպական Միության 28 ղեկավարներին:
  • Մոսկվայի հմտությունը քանդելու Եվրոպայի միասնականությունը ի հայտ եկավ Կիպրոսում՝ փոքր երկրում, որը Ռուսաստանի հետ մտերիմ պատմական, կրոնական և տնտեսական կապերի պատճառով իր վրա է վերցրել չափազանց մեծ դեր որպես առանցքային խաղացող Ուկրաինայի հակամարտությանը վերաբերվող աշխարհաքաղաքական պայքարում:
  • Պարոն Անաստասիադիսը Մոսկվա կատարած այցի ընթացքում ձեռք բերեց համաձայնություն, որը թույլատրում է ռուսական ռազմանավերին հանգրվանել Լիմասոլ նավահանգստում, որը Կիպրոսի առևտրային հանգույցներից է և մեծապես կախված է հարուստ ռուսներից, ովքեր ցանկանում են այստեղ բացել ընկերություններ՝ իրենց ակտիվները արտերկիր դուրս բերելու համար:
  • Որպես փոքր երկրի առաջնորդ, որը բաժանված է թուրքական 1974 թվականի ներխուժման հետևանքով ու գտնվում է Արևելքի ու Արևմուտքի միջև, պարոն Անաստասիադիսը հայտարարել է, որ ձգտում է լավ հարաբերություններ ունենալ բոլոր կողմերի հետ և «նույնիսկ սատանայի»: Նա ավելացրել է. «Ես չունեմ ճոխություն ընտրելու իմ ընկերներին»:
  • Վասիլիս Զերտալիսը՝ Prospectacy ֆինանսական ծառայության ընկերության ղեկավարը, նկարագրում է Կիպրոսը որպես «փոքր հատված մի մեծ խաղատախտակի վրա»: Եվրոպան,- ասում է նա,- փորձել էր առաջ շարժել իր դիրքորոշումը 2013 թվականի բանկային ճգնաժամի ժամանակ՝ ձգտելով վերացնել Կիպրոսի դերակատարությունը որպես ռուսական փողերի ապաստարան:
  • Սովորական կիպրոսցիները ու քաղաքական գործիչները, - ասում է նա,- «բոլորը հիասթափվեցին Եվրոպական Միության մեջ» 2013 թվականին ֆինանսական օգնության ծանր պայմանների հետևանքով, ինչպես նաև «գիտեն, որ Միացյալ Նահանգները երբեք հանդես չի գա Թուրքիայի դեմ»:

Ուշադրությանն արժանի

ՆԻԿՈՍԻԱ, Կիպրոս – Երբ երկու տարի առաջ Կիպրոսը, որպեսզի փրկի իր փլուզվող ֆինանսական համակարգը, միջազգային միջնորդությամբ բանկերի ավանդատուներից խլեց հարյուր միլիոնավոր դոլարներ, որոնցից շատերը ռուսական էին,  Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այդ քայլը բնութագրեց «վտանգավոր» և «անարդար»՝ զգուշացնելով, որ կտրուկ կսառեցնի հարաբերությունները:

Սակայն պարոն Վլադիմիր Պուտինը ժպիտը դեմքին վերջերս Մոսկվայում ընդունեց Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսին: Նա բարձր գնահատեց հարաբերությունները Միջերկրական երկրի հետ՝ գնահատելով դրանք «միշտ իսկապես բարեկամական և փոխշահավետ» և համաձայնվեց լավ պայմաններով երկարաձգել Կիպրոսի համար 2.5 միլիարդ դոլարանոց ռուսական վարկը:

Զայրույթից անցումը դեպի հավերժական բարեկամության հայտարարում ցուցադրում է Պուտինի հայտնի մարտավարությունը: Բայց այն նաև ցույց է տալիս իր անկոտրում վճռականությունը հաղթահարելու Ղրիմի անեքսիայի և Արևելյան Ուկրաինայում զինված ապստամբների աջակցության հետևանքով Միացյալ Նահանգների ու Եվրոպական Միության պատժամիջոցները Ռուսաստանի դեմ:

Պարոն Պուտինը հմայքի, կանխիկ դրամի և պատմական ու գաղափարական ընդհանրությունների միջոցով աշխատում է Եվրոպական Միության ամենաթույլ օղակների ուղղությամբ՝ փորձելով ազդեցություն հաստատել Եվրոպայի առավել խնդրահարույց անկյուններում: Հստակ նպատակն է կոտրելու փխրուն արևմտյան միասնությունը Ուկրաինայի հակամարտության շուրջ:

Չորեքշաբթի օրը Հունաստանի նոր ձախաթևյան վարչապետ Ալեքսիս Ցիպրասը կլինի հաջորդը, ով կայցելի Մոսկվա: Այցից առաջ պարոն Ցիպրասը հայտարարել է, որ ինքը դեմ է Ռուսաստանի պատժամիջոցներին՝ դրանք ներկայացնելով որպես «փակուղային քաղաքականություն»:

Կիրակի օրը պարոն Պուտինի՝ Եվրոպական Միությունում կողմնակիցներ ձեռք բերելու ջանքերը, ստեղծեցին նոր պառակտում, երբ Միացյալ Նահանգների դեսպանը Պրահայում քննադատեց Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանի որոշումը՝ մասնակցելու Մոսկվայում մայիսի 9-ին կայանալիք ռազմական շքերթին: Իսկ փետրվարին պարոն Պուտինն այցելեց Հունգարիա՝ Եվրոպական Միության ավտորիտար ռեժիմ՝ խոստանալով տնտեսական համաձայնություններ:

Առայսօր Ռուսաստանը չի կարողացել որևէ կոնկրետ քայլի դիմել պատժամիջոցների դեմ, որոնք պահանջում են Եվրոպական միության բոլոր 28 անդամների հավանությունը: Սակայն ճնշումը դրանց դեմ աճում է:

Անցյալ շաբաթ իր հարցազրույցում Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում պարոն Անաստասիադիսը հայտարարել է, որ Կիպրոսը կասկածանքով է մոտենում Եվրոպայի քաղաքականությանը Ռուսաստանի նկատմամբ և «այն երկրների շարքում է, որոնք ունեն վերապահումներ»:

Նա բացառել է այս պահին կոնսենսուսի խախտումը ի օգուտ տնտեսական ճնշման պահպանմանը Ռուսաստանի դեմ: Սակայն նա ասել է, որ ակնկալում է գաղտնի քվեարկություն պատժամիջոցների վերացման վերաբերյալ՝ այս տարվա ամռանը դրանք վերանայելու ժամանակ:

Նա ասաց, որ ինքը համուզված է, որ պարոն Պուտինը «գիտակցում է հետագա ռազմական ներգրավման հետևանքները » Ուկրաինայում և «իրոք պատրաստ է» կյանքի կոչել փետրվարին կնքված հրադադարի համաձայնագիրը: Եվրոպայի քաղաքականության մեջ Ռուսաստանի հարցում ի հայտ եկած ճաքերը դժվար կացության մեջ են դրել Դոնալդ Տասկին՝ Լեհաստանի նախկին վարչապետին, ով այժմ Եվրոպական խորհրդի նախագահն է՝ Բրյուսելում մի մարմնի, որը ներկայացնում է Եվրոպական Միության 28 ղեկավարներին:

«Եվրոպան միասնության պահպանումն այսօր ամենամեծ մարտահրավերն է», – ասաց Տասկը անցյալ ամիս՝ վկայակոչելով «շատ փխրուն ու դժվարին կոնսենսուսը», որին հասել են եվրոպական երկրները այն բանից հետո, երբ Մոսկվան գրավեց Ղրիմը անցյալ տարվա մարտին:

Մոսկվայի հմտությունը քանդելու Եվրոպայի միասնականությունը ի հայտ եկավ Կիպրոսում՝ փոքր երկրում, որը Ռուսաստանի հետ մտերիմ պատմական, կրոնական և տնտեսական կապերի պատճառով իր վրա է վերցրել չափազանց մեծ դեր որպես առանցքային խաղացող Ուկրաինայի հակամարտությանը վերաբերվող աշխարհաքաղաքական պայքարում:

Ուղորդվելով դրսի ուժերի կողմից՝ Կիպրոսը իր տարածքը տրամադրել է բրիտանական ռազմաբազաների և հսկայական գաղտնալսման հարմարությունների համար, ինչպես նաև հնարավորություն է տվել Միացյալ Նահանգների ռազմածովային նավատորմին օգտագործել իր նավահանգիստները՝  2004-ին դառնալով Եվրոպական Միության անդամ:

Սակայն այն շարունակում է դիտարկել Ռուսաստանին, որպես կենսական կարևոր դիվանագիտական ​​պաշտպան, մասնավորապես կապված Թուրքիայի կողմից երկրի հյուսիսի ռազմական օկուպացիայի հետ, ինչպես նաև որպես իր ֆինանսական ծառայությունների ոլորտի կարևորագույն աղբյուր բիզնեսի համար, որը շարունակում է հանդիսանալ իր տնտեսության կարևոր ոլորտներից մեկը՝ չնայած 2013 թվականի ճգնաժամին:

Պարոն Անաստասիադիսը Մոսկվա կատարած այցի ընթացքում ձեռք բերեց համաձայնություն, որը թույլատրում է ռուսական ռազմանավերին հանգրվանել Լիմասոլ նավահանգստում, որը Կիպրոսի առևտրային հանգույցներից է և մեծապես կախված է հարուստ ռուսներից, ովքեր ցանկանում են այստեղ բացել ընկերություններ՝ իրենց ակտիվները արտերկիր դուրս բերելու համար:

Պարոն Անաստասիադիսը պնդում է, որ Մոսկվայում կնքված ռազմական համաձայնագիրը ընդամենը երկարաձգում է 1996 թվականի պայմանագիրը և «ոչ մի նոր բան» չի հաղորդում: Համաձայնագրի պայմանները, սակայն, գաղտնի են պահվում, այնպես որ անհնար է իմանալ, թե ինչ է ստանում Ռուսաստանը: Պարոն Անաստասիադիսը, ով մեկնել է Մոսկվա Նյու Յորքում սրտի վիրահատությունից վերականգնվելուց հետո, հերքում է հեռացումը Արևմուտքից դեպի Ռուսաստան:

Որպես փոքր երկրի առաջնորդ, որը բաժանված է թուրքական 1974 թվականի ներխուժման հետևանքով ու գտնվում է Արևելքի ու Արևմուտքի միջև, պարոն Անաստասիադիսը հայտարարել է, որ ձգտում է լավ հարաբերություններ ունենալ բոլոր կողմերի հետ և «նույնիսկ սատանայի»: Նա ավելացրել է. «Ես չունեմ ճոխություն ընտրելու իմ ընկերներին»:

Նա ասել է, որ Ռուսաստանը կարող է նաև դերակատարություն ստանալ Կիպրոսի ափին գազի պաշարների որոնման ու զարգացման ձեռնարկության մեջ, որը մինչև հիմա արևմտյան ընկերությունների մենաշնորհն էր:

Կիպրոսում Ռուսաստանի դեսպան Ստանիսլավ Օսադչին Լիմասոլում ռուսական թերթերից մեկին ասել է, որը հրապարակվում է քաղաքի մեծ ռուսալեզու բնակչության համար, որ պարոն Անաստասիադիսի հանդիպումը պարոն Պուտինի հետ «ցույց տվեց, որ, չնայած փորձերին մեկուսացնելու Ռուսաստանը և վերակենդանացնելու սառը պատերազմը, կան երկրներ, որոնք չեն ցանկանում դա անել»:

Ռուսաստանի դեսպանատունը Նիկոսիայում կտրուկ արձագանքեց անցյալ տարի, երբ պատմաբան և նախագահի խորհրդական Մակարիոսի Դրոսիոտիսը հրատարակեց դիվանագիտական ​​պատմությունը, որը մանրամասն լուսաբանում էր ռուսական երկերեսանի քաղաքականությունը Կիպրոսի հետ իր հարաբերություններում: Դեսպանատունը գիրքը կոչեց «քաղաքականապես «անընդունելի» ու քննադատեց պարոն Դրոսիոտիսին, ով կորցրեց իր աշխատանքը, որպես պարոն Անաստասիադիսի խորհրդական:

Միացյալ Նահանգները, ի տարբերություն, պայքարում է լսելի լինելու համար: Երբ Ռուսաստանը հաղթեց սոցիալական լրատվամիջոցներում իր վարկը Կիպրոսին վերակազմավորման հետ կապված՝ Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Քոենիգը փորձել է նվազեցնել ոգևորությունը իր թվիթերում տեղադրված հաղորդագրություններով, որոնք լայնորեն մեկնաբանվում էին որպես ակնարկ պարոն Անաստասիադիսի Մոսկվայի այցի ու ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության կապի մասին:

Թվիթերի հաղորդագրությունները մեծ աղմուկ բարձրացրեցին՝ ստիպելով Միացյալ Նահանգների դեսպանին հայտարարել, որ իր մեկնաբանությունները «սխալ են հասկացվել»:

«Բազմաթիվ մարդկանց համար այս կղզում Ռուսաստանը դիտվում է որպես փրկիչ», – ասաց Հարրի Ծիմիտրասը՝ PRIO Cyprus կենտրոնի տնօրենը, որը նորվեգական ֆինանսավորմամբ հետազոտական ​​խումբ է Նիկոսիայում: Սա,- ավելացրեց նա,- պարարտ հող է ստեղծում Մոսկվայի համար «ներթափանցելու ևվրամիություն» և «ցույց տալու, որ կարող է խաթարել հայտնի քաղաքականությունը», որը առաջ է քաշում Վաշինգտոնը և Բրյուսելը:

Վասիլիս Զերտալիսը՝ Prospectacy ֆինանսական ծառայության ընկերության ղեկավարը, նկարագրում է Կիպրոսը որպես «փոքր հատված մի մեծ խաղատախտակի վրա»: Եվրոպան,- ասում է նա,- փորձել էր առաջ շարժել իր դիրքորոշումը 2013 թվականի բանկային ճգնաժամի ժամանակ՝ ձգտելով վերացնել Կիպրոսի դերակատարությունը որպես ռուսական փողերի ապաստարան:

«Նրանք ուզում էին հեռացնել ռուսներին», – ասել է նա: «Բայց այն գումարները, որոնք մնացել էին, Մեծ Բրիտանիայից էին, այլ եվրոպական երկրներից ու Ամերիկայից»:

Սովորական կիպրոսցիները ու քաղաքական գործիչները, – ասում է նա,- «բոլորը հիասթափվեցին Եվրոպական Միության մեջ» 2013 թվականին ֆինանսական օգնության ծանր պայմանների հետևանքով, ինչպես նաև «գիտեն, որ Միացյալ Նահանգները երբեք հանդես չի գա Թուրքիայի դեմ»:

«Այնպես որ, միակ դաշնակիցները, որ Կիպրոսն իսկապես ունի, Ռուսաստանն է ու մի գուցե Չինաստանը»,-ասաց նա:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment