Մենք չպետք է մոռանանք հայերի տառապանքները

Մենք չպետք է մոռանանք հայերի տառապանքները

Հոդվածի առանցքում

  • Հայաստանը, թերևս, ամենաշատ նահատակներն է ունեցել, քան որևէ ուրիշ երկիր՝ հաշվի առնելով հավատի ատելության պատճառով սպանված ցեղասպանության զոհերին: Փետրվարի սկիզբը հիշատակի օրեր են: Երկուշաբթի օրը մենք տոնեցինք Հայտնության օրը Տիրոջ տաճարում, երբ մոմերը օրհնված էին՝ մատնանշելով 40-րդ օրը Սուրբ Ծնունդից, իսկ երեքշաբթի օրը տոնեցինq Սուրբ Վլասի օրը:
  • Տեղահանման, ձերբակալությունների, արտաքսման և ջարդերի կազմակերպված քարոզարշավի արդյունքում սպանվեցին 1.5 միլիոն հայեր։ Դա է պատճառը, որ Թուրքիա այցելողները բախվում են հայկական պատմությանը և մշակույթին, բայց ոչ հայ ազգին։ Հայոց Ցեղասպանությունը հիշատակվում է ամբողջ աշխարհում, բայց ոչ Թուրքիայում, մասամբ նաև Մեծ Բրիտանիայում, որն անընդմեջ խուսափում է Ցեղասպանության հիշատակումից:
  • Այսօր մենք խիստ անհանգստացած ենք ԻԼԻՊ–ի դաժան գործողություններից, սակայն չպետք է մոռանանք նաև 100 տարի առաջ սպանված հայերին։
  • Իսկ ո՞վ է այսօր խոսում հայերի ոչնչացման մասին։ Իրականում ո՞վ։ Ահա, թե ինչու մենք պետք է խոսենք Հայաստանի մասին և հիշենք նրանց այս տարվա ապրիլին։ Ձեր օրացույցում նշեք Ցեղասպանության 100–րդ տարելիցի օրը։

Ուշադրությանն արժանի

Հայաստանը, թերևս, ամենաշատ նահատակներն է ունեցել, քան որևէ ուրիշ երկիր՝ հաշվի առնելով հավատի ատելության պատճառով սպանված ցեղասպանության զոհերին:

Փետրվարի սկիզբը հիշատակի օրեր են: Երկուշաբթի օրը մենք տոնեցինք Հայտնության օրը Տիրոջ տաճարում, երբ մոմերը օրհնված էին՝ մատնանշելով 40-րդ օրը Սուրբ Ծնունդից, իսկ երեքշաբթի օրը տոնեցինq Սուրբ Վլասի օրը: Վերջինս այն սրբերից է, ում մասին մենք շատ քիչ բան գիտենք, չնայած նրա՝ պաշտամունք լինելու փաստին: Ավելի վաղ շրջանի նահատակներին վերաբերող լեգենդների նման այն փոխանցվել է սերնդերունդ՝ գրի առնվելով դարեր անց ու չունենալով պատմական արժեք: Սակայն համոզված ենք, որ Սուրբ Վլասին եղել է եպիսկոպոս, ով ապրել է ներկայիս Թուրքիայի Սվազ քաղաքում (նախկինում՝ Արևմտյան Հայաստանի Սեբաստիա նահանգ):

Ժամանակին Հայաստանի տարածքը շատ ավելի մեծ էր, քան այն ներկայումս է՝ զբաղեցնելով Կովկասի նախկին Սովետական միության տարածքին համարժեք հողեր: Սվազը գտնվում է ժամանակակից Թուրքիայի կենտրոնական հատվածում, սակայն հարյուր տարի անց այս քաղաքը բնակեցված է հայ և հույն քրիստոնյաներով:Այնուհետև եկավ ճակատագրական օրը՝ 1915 թվականի ապրիլի 24-ը:Հենց այդ  ժամանակ Օսմանյան կայսրությունը սկսեց դեռևս անհիշելի ժամանակներից Անատոլիայում ապրող հայերի ձերբակալություններն ու արտաքսումը։

Տեղահանման, ձերբակալությունների, արտաքսման և ջարդերի կազմակերպված քարոզարշավի արդյունքում սպանվեցին 1.5 միլիոն հայեր։ Դա է պատճառը, որ Թուրքիա այցելողները բախվում են հայկական պատմությանը և մշակույթին, բայց ոչ հայ ազգին։

Հայոց Ցեղասպանությունը հիշատակվում է ամբողջ աշխարհում, բայց ոչ Թուրքիայում, մասամբ նաև Մեծ Բրիտանիայում, որն անընդմեջ խուսափում է Ցեղասպանության հիշատակումից՝ չցանկանալով վտանգել հարաբերությունները Թուրքիայի հետ։ Ցավալի է փաստել, որ ցանկացած ազգ՝ մենք կամ թուրքերը, բարգավաճում են այն ժամանակ, երբ մենք ժխտում ենք իրականությունը։

Սուրբ Վլասին Տիեզերական Օրացույցի միակ հայ սուրբն է, որը հայտնի է Կաթոլիկ եկեղեցում։ Նա հանդիսանում է իր մշակույթի լքված ներկայացուցիչը։

Սուրբ Վլասիի ազգը քրիստոնեական  ամենահայտնի ազգն է, որը Սուրբ Գրիգոր Լուսավորչի ջանքերով քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունել է 301 թվականին։ Հայաստանը, թերևս, ամենաշատ նահատակներ ունեցող երկիրն է՝ հաշվի առնելով Ցեղասպանության զոհերին ևս, ովքեր սպանվել են Քրիստոնեական հավատի համար։ Այսօր մենք խիստ անհանգստացած ենք ԻԼԻՊ–ի դաժան գործողություններից, սակայն չպետք է մոռանանք նաև 100 տարի առաջ սպանված հայերին։

Հարկ է վերհիշել Ադոլֆ Հիտլերի տեսակետը Հայոց Ցեղասպանության վերաբերյալ, ինչպես նաև 1939 թվականի օգոստոսին արված հղումը։ Մեջբերվում է. «Մեր ուժն ու խելամտությունը մեր դաժանության մեջ է։ Չինգիզ Խանը ուներ միլիոնավոր կանայք և երեխաներ, ովքեր միտումնավոր կամ դավաճանության պատճառով սպանվել են։ Պատմությունը, սակայն, նրան հիշում է որպես պետության մեծ հիմնադիր։ Թե ինչ է թույլ եվրոպական քաղաքակրթությունը պնդում իմ մասին, բոլորովին կարևոր չէ։ Ես հրաման եմ տվել գնդակահարելու բոլոր նրանց, ովքեր անգամ մեկ քննադատական բառ կարտասանեն։ Իմ հրամանի նպատակը թշնամու ֆիզիկական ոչնչացումն է։

Այսպիսով, մահվան դատապարտող իմ միավորումներին հրամայել եմ առայժմ միայն Արևելքում անողոքաբար սպանել և ոչնչացնել լեհ ռասսային և լեզվին պատկանող բոլոր կանանց, տղամարդկանց և երեխաներին։ Միայնով այս ճանապարհով մենք կարող ենք ձեռք բերել ապրելու համար անհրաժեշտ տարածք։ Իսկ ո՞վ է այսօր խոսում հայերի ոչնչացման մասին։

Իրականում ո՞վ։ Ահա, թե ինչու մենք պետք է խոսենք Հայաստանի մասին և հիշենք նրանց այս տարվա ապրիլին։ Ձեր օրացույցում նշեք Ցեղասպանության 100–րդ տարելիցի օրը։

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment