ՄԱԿ-ը զգուշացնում է. 2030-ին աշխարհը կարող է ջրի 40% պակաս ունենալ

ՄԱԿ-ը զգուշացնում է. 2030-ին աշխարհը կարող է ջրի 40% պակաս ունենալ

Հոդվածի առանցքում

  • Չնայած աշխարհի երկրները կտրուկ փոխում են ռեսուրսների օգտագործման ձևը, աշխարհը արդեն 15 տարի հետո կարող է տառապել ջրի 40% պակասից: Այս մասին ահազանգում է ՄԱԿ-ը հինգշաբթի հրապարակած զեկույցով:
  • 2050-ին Երկիր մոլորակի բնակչությունը կհասնի 9 միլիարդի և ավելի շատ ստորգետյա ջրերի կարիք կունենա գյուղատնտեսության, արդյունաբերության և անձնական օգտագործման համար: Զեկույցը կանխատեսում է, որ ջրային գլոբալ պահանջը 2050-ին կաճի 55%-ով, մինչդեռ ջրի պաշարները կպակասեն:
  • Շատ երկրներում, այդ թվում Հնդկաստանում, ջրի օգտագործումը չի վերահսկվում և հաճախ ջուրը վատնվում է: Ջրի աղտոտումը հաճախ անտեսվում և անպատիժ է մնում, Հնդկաստանի բնակչության առնվազն 80%-ը օգտվում է ստորգետնյա ջրային պաշարներից` խուսափելով վերգետնյա վարակված ջրերից:
  • Զեկույցում նշվում է, որ այս պահին աշխարհում մոտ 748 միլիոն մարդ խմելու ջրի հասանելիության խնդիր ունի:

Ուշադրությանն արժանի

Չնայած աշխարհի երկրները կտրուկ փոխում են ռեսուրսների օգտագործման ձևը, աշխարհը արդեն 15 տարի հետո կարող է տառապել ջրի 40% պակասից: Այս մասին ահազանգում է ՄԱԿ-ը հինգշաբթի հրապարակած զեկույցով:

Շատ ստորգետնյա ջրային պաշարներ արդեն նվազում են, մյուս կողմից, կանխատեսվում է, որ տեղումների հաճախակիությունը կլիմայական փոփոխությունների պատճառով կդառնա ավելի անկանոն: Միաժամանակ 2050-ին Երկիր մոլորակի բնակչությունը կհասնի 9 միլիարդի և ավելի շատ ստորգետյա ջրերի կարիք կունենա գյուղատնտեսության, արդյունաբերության և անձնական օգտագործման համար:

Զեկույցը կանխատեսում է, որ ջրային գլոբալ պահանջը 2050-ին կաճի 55%-ով, մինչդեռ ջրի պաշարները կպակասեն: Եթե սպառման ներկա միտումները չփոխվեն, 2030-ին աշխարհը ջրով ապահովելու հնարավորություն կունենա բնակչության ընդամենը 60%-ին:

Ավելի քիչ հասանելի ջրային ռեսուրսների պատճառով կաճի տարբեր բնույթի աղետների հնարավորությունը. մշակաբույսները կարող է մնան առանց ջրի, էկոհամակարգը կարող է կործանվել, արդյունաբերությունը` նույնպես, աղետներն ու աղքատությունը կավելանան, բռնությունն ու հակամարտությունները ջրային պաշարների համար կարող են ավելի հաճախակի դառնալ:

«Չնայած պահանջի և սպառման միջև հավասարակշռություն այս պահին կա, աշխարհը կբախվի ջրային գլոբալ և աննախադեպ սուր պակասի հետ», – ասում է Ջրային Զարգացման Համաշխարհային տարեկան զեկույցը` ընդգծելով, որ ջրի ավելի արդյունավետ օգտագործումը ապագայում կարող է ապահովել բավարար մատակարարում:

Զեկույցը, որը հրապարակել են Նյու Դելիում Ջրի Համաշխարհային Օրվանից երկու օր առաջ, քաղաքական գործիչներին և համայնքներին կոչ է անում մտածել ջրային քաղաքականության մասին` խնդրելով ավելի խնայողաբար լինել և վերամշակել կեղտաջրերը, ինչպես դա արվում է Սինգապուրում: Ըստ զեկույցի, երկրները նաև կարող են դիտարկել ջրի գների բարձրացման հարցը, ինչպես նաև փնտրել ջրային պաշարներն ավելի արդյունավետ օգտագործելու և ավելի քիչ աղտոտելու ճանապարներ:

Շատ երկրներում, այդ թվում Հնդկաստանում, ջրի օգտագործումը չի վերահսկվում և հաճախ ջուրը վատնվում է: Ջրի աղտոտումը հաճախ անտեսվում և անպատիժ է մնում, Հնդկաստանի բնակչության առնվազն 80%-ը օգտվում է ստորգետնյա ջրային պաշարներից` խուսափելով վերգետնյա վարակված ջրերից:

Գյուղատնտեսությունը զարգացնող Հնդկաստանում, որտեղ, ըստ հետազոտությունների, ջրային պաշարների սպառման տեմպերն աշխարհում ամենարագներից են, կանխատեսվում է, որ ջրի պակասը կհասնի 50%-ի և նույնիսկ ավելի շատ: Կլիմայական փոփոխությունը վիճակն ավելի կբարդացնի, բարձր ջերմաստիճանը և ավելի շատ անկայուն եղանակը կարող են խախտել տեղումների պարբերականությունը:

Զեկույցում նշվում է, որ այս պահին աշխարհում մոտ 748  միլիոն մարդ խմելու ջրի հասանելիության խնդիր ունի: Զեկույցը զգուշացնում է, որ միայն տնտեսական աճը խնդիրը չի լիուծի, այն կարող է վիճակն ավելի բարդացնել, եթե բարեփոխումները չապահովեն ավելի արդյունավետ ջրօգտագործում և ջրի ավելի քիչ աղտոտում:

«Ոչ կայուն զարգացման ճանապարհները և կառավարական ձախողումները վնասել են ջրային ռեսուրսների որակն ու հասանելիությունը` սահմանափակելով սոցիալական և տնտեսական օգուտների նրանց հնարավորությունը», – ասված է զեկույցում: «Տնտեսական աճն, ինքնին, սոցիալական ավելի լայն առաջընթացի երաշխիք չէ»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment