Պատերազմն Իրանի հետ կլինի աղետալի և չափազանց թանկ

Պատերազմն Իրանի հետ կլինի աղետալի և չափազանց թանկ

Հոդվածի առանցքում

  • «Նյու Յորք Թայմզ» ամսագրի նոր հոդվածի հեղինակներ Ռոնեն Բերգմանը և Մարկ Մազզետին, բացահայտել են Իսրայելում Նաթանյահուի կառավարության և Վաշինգթոնում նրանց դաշնակիցների երկարամյա ջանքերը՝ ուղղված Իրանի դեմ պատերազմ հրահրելուն: Հոդվածը հիշեցում է այդ պատերազմի հստակ հնարավորության մասին, պետք է լինեն մեծ քննարկումներ այդպիսի հակամարտության  աղետալի հետևանքների վերաբերյալ:

Ուշադրությանն արժանի

 

«Նյու Յորք Թայմզ» ամսագրի նոր հոդվածի հեղինակներ Ռոնեն Բերգմանը և Մարկ Մազզետին, բացահայտել են Իսրայելում Նաթանյահուի կառավարության և Վաշինգթոնում նրանց դաշնակիցների երկարամյա ջանքերը՝ ուղղված Իրանի դեմ պատերազմ հրահրելուն: Հոդվածը հիշեցում է այդ պատերազմի հստակ հնարավորության մասին, պետք է լինեն մեծ քննարկումներ այդպիսի հակամարտության  աղետալի հետևանքների վերաբերյալ:

Իրանի նկատմամբ Թրամփի վարչակազմի հայտարարած քաղաքականությունը «առավելագույն ճնշումն» է, որը կենտրոնացած է ագրեսիվ տնտեսական պատժամիջոցների միջոցով Իրանի տնտեսությունը խեղդելու ջանքերի վրա: Բայց վարչակազմի պաշտոնյաները, մասնավորապես՝ պետքարտուղար Մայք Պոմպեոն և Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, սպառնացել են ռազմական գործողություններով՝ ի պատասխան ցանկացած հարձակման, որը կարող է ազդել ԱՄՆ ուժերի վրա, անկախ նրանից դա կլինի Իրանը, թե տարածաշրջանում նրա ենթադրյալ վստահված մերձավորները: Սպառնալիքը հիմված է կեղծ ենթադրության վրա, ըստ որի Իրանը հսկում է իր աջակցությունը ստացած ուժերի ձեռնարկած  բոլոր գործողությունները` Իրաքի շիա աշխարհազորայիններից մինչև Եմենի հութի ապստամբները: Պոմպեոյի դիրքորոշումը նախատեսում է լայն մանդատ, որը կարող է Միացյալ Նահանգներին շատ հեշտ դրդել Իրանի հետ պատերազմի նույնիսկ աննշան միջադեպի պատճառով:

Ինչպես հաճախ է պատահում, նախագահ Թրամփն անկայուն է թեմայի վերաբերյալ իր հայտարարություններում՝ ուժ կիրառելու սպառնալիքից մինչև Իրանի ղեկավարության հետ բանակցություններ վարելու կոչերը: Ընդհանուր ընկալումն այն է, որ Թրամփի համար այնքան էլ ցանկալի չէ Իրանի վրա հարձակումը, մասամբ այն պատճառով, որ նա չի ցանկանում ստանձնել 2020-ի ընտրություններին ընդառաջ Մերձավոր Արևելքում ևս մեկ  պատերազմ սկսելու պատասխանատվությունը: Ի վերջո, սա նույն անձնավորությունն է, որը նախագահի պաշտոնի համար ընտրարշավի ժամանակ պնդում էր, որ իրաքյան պատերազմը աղետ է, և այն տրիլիոնները, որոնք Միացյալ Նահանգները ծախսել է 9/11-ից հետո սկսած պատերազմների վրա, կարող էր ավելի լավ օգտագործել Ամերիկայի վերակառուցման համար: Բայց Թրամփը կարող է շատ հեշտ անցնել հարձակման ռեժիմին, պատասխանելով կա՛մ իր բազե խորհրդականների հորդորներին, կա՛մ տարածաշրջանում զարգացումների նկատմամբ չափազանց սուր արձագանքին:

Առավելագույն ճնշման արշավը ամենայն հավանականությամբ, չի փոխի Իրանի պահվածքը, այլ կմեծացնի լարվածությունը, որը կարող է արագ դուրս գալ հսկողությունից: Բրուքինգսի ինստիտուտի իրանագետ Սյուզան Մալոնին նշել է, որ «Իրանի նկատմամբ վարչակազմի ռազմատենչ մարտավարությունը սկզբունքորեն հակասում է մեծ ծախսեր պահանջող և ձգձգվող ռազմական հակամարտություններից ԱՄՆ-ն ազատելու նախագահի պնդմանը»:

Լավագույն տարբերակը կլինի վերադառնալ Իրանի միջուկային գործարքին և հասնել լարվածության թուլացմանը, որը տարածաշրջանում հետագա բախումները կդարձնի ավելի քիչ հավանական: Բայց, գուցե նոր վարչակազմից է պետք սպասել այդ կուրսը: Միևնույն ժամանակ, Միջազգային ճգնաժամային խմբից Ալի Վաեզի պնդմամբ, Իրանի հետ պատերազմի պատճառով «աֆղանական և իրաքյան հակամարտությունները կնմանվեն այգում զբոսանքի»:

Հարկ է նշել, որ նոր պատերազմը կարող է ունենալ հսկայական տնտեսական և մարդկային հետևանքներ: Վարչակազմերը սովորաբար թերագնահատում են հակամարտության գինը, ինչը մանրամասն նկարագրված է Բրաունի համալսարանի «Պատերազմի ծախսերը» նախագծում: 9/11-ից հետո Ամերիկայի պատերազմների ծախսերի ուսումնասիրությունից պարզվել է, որ այդ հակամարտությունների վրա ծախսվել է 5,9 տրիլիոն դոլար: Մինչև 2003-ին Իրաք ԱՄՆ-ի ներխուժումը, Բուշի վարչակազմի ներկայացուցիչները պնդում էին, որ դրա ուղղակի և անուղղակի ծախսերը կարժենան 50-ից 100 միլիարդ դոլար, ոչ թե տրիլիոններ: Պետք է սպասել, որ նման խեղաթյուրված փաստարկներ կհրապարակվեն, եթե Թրամփի վարչակազմը որոշի ռազմական գործողություններ ձեռնարկել Իրանի դեմ: Վերլուծաբաններ Նետա Քրոուֆորդը, Լինդա Բիլմսը և Ռոզելա Զիլինքսը ենթադրում են, որ Իրանի հետ լայնածավալ բախումը կարող է տրիլիոններ արժենալ, պետական ​​միջոցների հսկայական պատասխանատվություն այն դեպքում, երբ դեֆիցիտն աճում է, տնտեսությունը վտանգված է,  ենթակառուցվածքների ոլորտում ​​ներդրումների անհրաժեշտություն կա, առողջապահությունը և կրթությունը դանդաղ են զարգանում:

Իրանի հետ պատերազմի կողմնակիցներն, անկասկած, կպնդեն, որ Իրանի դեմ ռազմական գործողությունները կավարտվեն սահմանափակ հարվածներով և չեն հանգեցնի  ծախսատար, լիարժեք հակամարտության: Բայց  ռմբակոծությունից կամ Իրանի վրա հարձակվելու այլ ձևերից լարվածության խորացման ռիսկերը մեծ կլինեն: Պատերազմը անորոշ նախաձեռնություն է, և գաղափարը, որ սկսելուց հետո այն հնարավոր է զսպել, լավագույն դեպքում` միամտություն է, վատագույն դեպքում`զավեշտ: Մերձավոր Արևելքում անվտանգությունը խթանելու շատ ավելի լավ եղանակներ կան, քան ևս մեկ հակամարտության ռիսկը: Ժամանակն է, որ Թրամփի վարչակազմը դա գիտակցի` Կոնգրեսի և հասարակության ճնշմամբ:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

Write a comment