Իրանի հետ պատերազմելու բարձր գինը

Հոդվածի առանցքում

  • Հավանական պատերազմի դեպքում ԱՄՆ-ը առաջին հերթին կոչնչացնեն Իրանի միջուկային օբյեկտները։
  • Վերլուծաբանները կասկածում են, թե Միացյալ Նահանգները կկարողանան ամբողջությամբ խափանել Իրանի միջուկային ծրագիրը:
  • Իրանը կարող է հակազդել՝ խաթարելով նավթի տարանցումը Հորմուզի նեղուցով, ինչը կվնասի համաշխարհային տնտեսությանը։
  • Նավթի գնային ցնցումները կարող են գայթակղել ուրիշներին՝ բարելավվել հարաբերությունները նավթով հարուստ Իրանի հետ:
  • Իրանական ռումբը վերջ կդնի միջուկային չտարածման ռեժիմին։

Ուշադրությանն արժանի

Խմբագրի գրառում. Վերջին իրադարձությունների լույսի ներքո, ընթերցողների շահերից ելնելով, կրկին հրապարակում ենք հետեւյալ հոդվածը՝ տպագրված 2013 թ. մարտին:

Վերջերս նախագահ Օբաման հայտարարել էր, որ Իրանը կարող է ստեղծել միջուկային ռումբ ավելի քան մեկ տարում: Քանի որ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները շարունակվում են առանց էական առաջընթացի, հավանականությունը մեծանում է, որ ի վերջո կարող է ծագել զինված հակամարտություն: Առկա է մեծ հնարավորություն, որ Միացյալ Նահանգները կամ կսկսեն կամ կներքաշվեն այս պատերազմի մեջ: Ո՞րն է դրա հետեւանքը: Որո՞նք են այլընտրանքները: Մեր նոր գիրքը՝ «Պատերազմը Իրանի հետ: Քաղաքական, ռազմական եւ տնտեսական հետեւանքները» կարող է ծառայել որպես ուղեցույց՝ այդ հարցերին պատասխան գտնելու համար:

Որպես հիմնական նպատակ Միացյալ Նահանգները կոչնչացնեն Իրանի միջուկային օբյեկտները, և դա, ամենայն հավանականությամբ, հաջողությամբ կիրականացվի պատերազմի առաջին իսկ ժամերին:

Իրանի հայտնի միջուկային օբյեկտները մեծապես պաշտպանված են, կամ գտնվում են գետնի տակ, սակայն ԱՄՆ զինանոցը պարունակում է համապատասխան ինքնաթիռներ, որոնք կարող են վերացնել պաշտպանությունը։ Առկա են նաև զինատեսակներ, որոնք կարող են թափանցել բունկերների մեջ: Հավանաբար, Իրանը ունի այլ ավելի փոքր միջուկային օբյեկտներ, որոնք հայտնի չեն: Եթե դրանք չեն հայտնաբերվի եւ ոչնչացվի, ապա կարող են ծառայել որպես հիմք՝ միջուկային ծրագրի վերականգման համար, կամ անգամ նույնիսկ ի վիճակի կլինեն արագ հակազդել: Այդուհանդերձ, քիչ կասկած կա, որ Միացյալ Նահանգները կկարողանան ամբողջությամբ խափանել Իրանի միջուկային ծրագիրը:

Սակայն դա չի լինի միակ պատերազմի ճակատը: Իրանի ղեկավարները հրապարակայնորեն սպառնացել են Արեւմուտքին այնքան հաճախ եւ այնքան շատ, որ պարզապես անհնարին է անտեսել հարձակման վտանգը: Իրանն ունի գործակալներ և դաշնակիցներ, որոնք կարող են իրականացնել ահաբեկչություններ:

Լիբանանյան Հեզբոլլան պայթեցրել է իսրայելցի զբոսաշրջիկներով լի ավտոբուսը Բուլղարիայի Բուրգաս վայրում, իսկ նմանատիպ ահաբեկչության բացահայտումը Կիպրոսում դրա վառ օրինակներից է: Իսկ Հնդկաստանում, Վրաստանում, Թաիլանդում եւ Քենիայում իսրայելցի դիվանագետների, ինչպես նաեւ Վաշինգտոնում Սաուդյան Արաբիայի դեսպանի սպանության փորձերը ցույց են տալիս Իրանի պատրաստակամությունը՝ իրականացնելու ահաբեկչություններ որպես իր ռազմավարության մի մաս:

Իրանը նաեւ ունի բազմաթիվ փոքր ռազմական նավեր, միջին սուզանավեր և հակածովային հրթիռներ: Այն կարող է օգտագործել դրանք իր ափերի մոտ ամերիկյան նավերի վրա հարձակվելու համար կամ խաթարել նավթի տարանցումը Հորմուզի նեղուցի միջոցով: Նավթային նման շրջափակումը, եթե հաջողաված և երկարատև լինի, կարող է վնասել համաշխարհային տնտեսությանը, քանի որ համաշխարհային նավթի տարանցման մոտ մեկ հինգերորդը անցնում է այդ նեղուցով:

Բայց Իրանի ղեկավարները գիտեն, որ նման ծանր քայլերը հղի են Իրանի համար ծանր հետևանքներով, ուստի դժվար թե, որ նրանք կարողանան արդյունավետորեն փակել նեղուցը: Այսպիսով, ավելի հավանական է, որ իրենք կձեռնարկեն ավելի փոքր հետապնդումներ՝ օգտագործելով հրթիռները կամ ականները: Երբ այս գործողություններին ավելանում է հարևան երկրներում իրանական օպերացիաները և, չի բացառվում, Իրանի բալիստիկ հրթիռային ուժերը, այդ ամենը կստեղծի անորոշության մի վիճակ ցանկացած հարձակվողի համար, որը կբնորոշվի որպես չափազանց բռնի խաղաղ լինելու, բայց ոչ լիարժեք պատերազմ կոչվելու համար:

Այս իրավիճակը ձեռնատու կլինի Իրանին Միացյալ Նահանգների հետ հարաբերությույններում, եւ կստիպի ԱՄՆ քաղաքական գործիչներին մշակել համարժեք պատասխան, որը կբերի կայուն խառնաշփոթի:

Տնտեսական ազդեցությունը նման տեսակի պատերազմի դեպքում կլինի բացասական: Անկախ նրանից, թե ինչպես կընթանա հակամարտությունը, տեղի կունենա նավթի գների զգալի թռիչք, իսկ եթե պատերազմը չլինի արագ ու վճռական, այն կարող է տևել շաբաթներ կամ ամիսներ: Դրա ազդեցությունը չպետք է թերագնահատել, հատկապես այսօրվա համաշխարհային տնտեսության դանդաղ վերականգնման պայմաններում: Նավթի գնի 10 դոլարանոց աճը մեկ բարելի դիմաց ամերիկացի սպառողներից կտանի միլիարդավոր դոլարներ մոտ հինգ օրվա ընթացքում:

Պատերազմը կարող է նավթի գները հասցնել 150-200 դոլարի մեկ բարելի դիմաց: Բարձր գները կվնասեն պետությունների մեծ մասին, թեև Պարսից ծոցի տարածաշրջանից դուրս գտնվող նավթ արտահանող երկրների համար, ինչպիսին են Ռուսաստանը և Վենեսուելան, դա կարող է անսպասելի հաջողություն բերել:

Տնտեսության անկումը ավելի բացասական է լինելու, քան պատերազմի բացասական քաղաքական ազդեցությունը: Ասիական երկրները, որոնք կախված են Պարսից ծոցի նավթից, շատ դժգոհ կլինեն: Վաշինգտոնի եվրոպական դաշնակիցները ևս միասնական չեն լինի: Ամենամեծ վնասը կհասցվի Ռուսաստանի և Չինաստանի հետ  հարաբերություններին: Երկու պետություններն էլ անհանգստացած են ԱՄՆ-ի պատրաստակամությամբ օգտագործելու իր ուժերը ռազմավարական միջավայրը վերաձեւելու նպատակով, և Իրանի հետ հակամարտության պարագայում երկուսն էլ կարող են քայլեր ձեռնարկել՝ արդյունավետ հակակշիռ ապահովելու համար: Դա կարող է ներառել նաև Իրանին օգնության տրամադրումը՝ վերակառուցելու եւ վերազինելվելու համար:

Աննախադեպ միջազգային պատժամիջոցների ռեժիմը Իրանի դեմ պատերազմի պարագայում հավանաբար կդադարի գործել:

Ոմանք կթուլացնեն պատժամիջոցները ի նշան վրդովմունքի ընդդեմ Միացյալ Նահանգների: Ոմանք կարող են գնալ զիջումների հանրային ճնշման ներքո, որը  Իրանը կդարձնի որպես ճնշված կողմ: Նավթի գնային ցնցումները կարող են գայթակղել ուրիշներին՝ բարելավվելու հարաբերությունները նավթով հարուստ Իրանի հետ: Վերջնական ազդեցությունը կլինի Իրանի մեկուսացման կրճատումը:

Պատերազմը ինքնին պարունակում է մեծ ծախսեր և վտանգներ: Չկան երաշխիքներ, որ այն կարող է վերացնել իրանյան միջուկային սպառնալիքը, որը  միշտ կարող է վերակառուցել իր միջուկային օբյեկտները:

Գերտերության հարձակումը կարող է համոզել Թեհրանին, որ միջուկային զենքը անհրաժեշտություն է: Քիչ հավանական է, որ դա կարող է ուժեղացնել միջուկային զսպումը: Միացյալ Նահանգների համար պատերազմից հետո ռազմավարական խնդիրը կմնա նույնը, ինչպես և առաջ. ստիպել Իրանին հրաժարվել իր միջուկային ծրագրի սպառնալիք հանդիսացող տարրերից:

Միացյալ Նահանգները կարող են չսկսել պատերազմը: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ինքնուրույն արդեն որոշել է բերել Իրանի ճգնաժամը արագ լուծման: Իսրայելական անվտանգության էլիտայի մնացած մասը ևս կիսում է Նեթանյահուի անհանգստությունները:

Եթե Իսրայելը ինքնուրույն հարվածի  Իրանին, և Միացյալ Նահանգները չներքաշվի պատերազմի մեջ, ամերիկա-իսրայելական հարաբերությունները, ամենայն հավանականությամբ, կտուժեն: Հարցումների արդեն ցույց են տալիս Իսրայելի նկատմամբ համակրանքի մարումը ամերիկացիների ձախակողմյան շրջանակներում, իսկ ոչ պոպուլյար պատերազմն էլ ավելի կարագացնի այս միտումը:

Կարող է տեղի ունենալ հակառակը, և Իրանը ինքը սկսի պատերազմը: Որոշ կոշտ շրջանակներ Իրանի ներսում հակված են սադրիչ գործողությունների: Եթե Սաուդյան դեսպանի նկատմամբ մահափորձը հաջողության մատնվեր, դա ամենայն հավանականությամբ կդիտվեր որպես casus belli: Բացի այդ, Իրանի տնտեսական մեկուսացումը լարվածության աղբյուր է, և այն կարող է հրահրել անկայունություն՝ իրավիճակը թեթևացնելու համար:

Ավելորդ է ասել, որ անգործությունը ևս ունի իր գինը: Դեռևս չկա որեւէ ապացույց, որ Իրանը որոշել է ստեղծել ռումբ, բայց քանի որ նրա միջուկային ծրագիրը կայուն առաջ է գնում, հետագայում դրա ստեղծման կանխումը կլինի ավելի բարդ:

Միջուկային զենքով Իրանը ավելի լավ կդիմակայի Միացյալ Նահանգներին և նրա դաշնակիցներին Մերձավոր Արեւելքում: Կլինեն քիչ տարբերակներ, եթե հարաբերությունները սառեցվեն: Այդուհանդերձ, Իրանը հավանաբար մտադիր չէ ատոմային զենք տալ ահաբեկիչներին կամ հանկարծակի միջուկային հարձակում սկսել: Պատմությունը վկայում է, որ նույնիսկ առավել արմատական վարչակարգերը, որոնք ստանում են ռումբ, ինչպիսին էր օրինակ Մաոն Չինաստանում, դառնում են շատ զգուշավոր դրա օգտագործման հարցում:

Իրանի ղեկավարները կարող են հովանավորել ահաբեկչությունը, բայց նրանք պատրաստ չեն ազգային ինքնասպանության հրահրմանը իրենց երկրի դեմ միջուկային պատասխանի տեսքով:

Թերեւս ամենամեծ մտահոգությունը կայանում է նրանում, որ իրանական ռումբը վերջ կդնի միջուկային չտարածման ռեժիմին և կհրահրի տարածումը ոչ միայն Մերձավոր Արեւելքում, այլեւ Հարավային եւ Արեւելյան Ասիայում, այդ թվում, Հարավային Կորեայում եւ Ճապոնիայում: Սա բացասաբար կանդրադառնա Միացյալ Նահանգների վրա, որը երկար տարիներ չտարածումը դարձրել էր իր արտաքին քաղաքականության կարևոր մաս: Դա կմեծացնի նաև միջուկային հակամարտության ծագման ռիսկը:

Այդուհանդերձ, Իրանի հետ պատերազմի տարբերակը այդքան էլ լավը չէ: Թեհրանի միջուկային հավակնությունները կվերջանան միայն այն ժամանակ, երբ կդադարի նրա ռազմավարական անհանգստությունը: Ռմբակոծության քարոզարշավը պարզապես այդ հարցը մղում է ետ մի քանի տարով: Ավելի ագրեսիվ ԱՄՆ բանակցային ռազմավարությունը ավելի լավ լուծում է: Վաշինգտոնը պետք է կապի պատժամիջոցների թեթեւացումը բանակցություններում առաջընթացի հետ և համակարգի այն մյուս պատժամիջոցներ սահմանող ուժերի հետ: Այն պետք է առաջարկի հարաբերությունների բարելավում Թեհրանին՝ միջուկային խնդրի կարգավորման դիմաց:

Համաձայնության անկյունաքարը պետք է հանդիսանա կոշտ և կայուն միջուկային տեսչական ռեժիմը: Այն պետք է պրագմատիկ տեսակետ ունենա բանակցությունների ընթացքում. սահմանափակ քանակի հարստացումը Իրանում վերահսկողության ներքո ավելի նախընտրելի է, քան պատերազմը և ավելի պակաս ռիսկային:

Նման քայլերով Միացյալ Նահանգները կհետապնդի իր սեփական շահերը և կխուսափի ներքաշվելուց Մերձավոր Արեւելքի մեկ այլ պատերազմի մեջ, որն այն չի կարող իրեն թույլ տալ:

Ջեֆրի Քեմպը և Ջոհն Ալլեն Գեյը «Իրանի հետ պատերազմը: Քաղաքական, ռազմական եւ տնտեսական հետեւանքները »գրքի համահեղինակներն են: Քեմպը Ազգային շահի կենտրոնի տարածաշրջանային անվտանգության ծրագրի տնօրենն է և Ռեյգանի վարչակազմի օրոք աշխատել է Ազգային անվտանգության խորհրդում:  Գեյը The National Interest-ի փոխխմբագիրն է։

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ։

Write a comment