Բեռլինի պատի սենսացիոն փաստեր. Սառը պատերազմի առասպել

Բեռլինի պատի սենսացիոն փաստեր. Սառը պատերազմի առասպել

Հոդվածի առանցքում

  • 1950-ականների Արևելյան Գերմանիայում չէին դադարում սադրանքները, դպրոցների թունավորումները, պայթեցումները:
  • Պատի կառուցումը ոչ թե ԽՍՀՄ, այլ հենց ամերիկացիների գաղափարն էր:
  • Պատի կառուցումից տուժեց Արևմտյան Բեռլինը, քանի որ կորցրեց մոտ 60 000 հմուտ աշխատողի:
  • Պատի քանդումից 10 տարի անց, արևելագերմանացիների 51% ասել է, ավելի երջանիկ էր կոմունիզմի ժամանակ:

Ուշադրությանն արժանի

Նոյեմբերի 9-ին լրանում է Բեռլինի պատի քանդման 25 տարին: Անհեթեթ աղմուկը սկսվել է ամիսներ առաջ Բեռլինում: Միացյալ Նահանգներում կհնչեն կոմունիստական ​​բռնապետության դեմ ազատ աշխարհի պայքարին վերաբերող Սառը պատերազմի կլիշեները և մի սովորական հեքիաթ այն մասին, թե ինչպես պատը կարող է վերականգնվել (այդ ժամանակները կարող են վերադառնալ): 1961 թվականին Արևելյան Բեռլինում կոմունիստները պատ կառուցեցին, որպեսզի իրենց ճնշված քաղաքացիներին թույլ չտան փախչել դեպի ազատություն, Արևմտյան Բեռլին: Իսկ ինչո՞ւ, որովհետև կոմունիստները չեն սիրում, որ մարդիկ ազատ լինեն, իմանան ճշմարտությունը: Ուրիշ էլ ի՞նչ պատճառ կարող է լինել:

Նախ՝ մինչև 1961 թվականին պատը կառուցելը, Արևելյան Գերմանիայի հազարավոր քաղաքացիներ ամեն օր Արևմտյան Գերմանիա աշխատանքի էին գնում ու երեկոյան տուն վերադառնում, շատերն էլ ներս ու դուրս էին անում գնումների համար կամ այլ պատճառներով: Այսպիսով Արևելյան հատվածում նրանք իրենց կամքին հակառակ չէին պահվում: Այդ դեպքում ինչո՞ւ կառուցվեց պատը: Կար երկու հիմնական պատճառ.

wall1

1. Արևմուտքը եռանդուն արշավ էր սկսել հավաքագրելու Արևելքի մասնագետներին ու հմուտ աշխատողներին, ովքեր կրթություն էին ստացել կոմունիստական ​​իշխանությունների միջոցներով: Դա, ի վերջո Արևելքում հանգեցրեց աշխատանքի և արտադրության լուրջ ճգնաժամի: Որպես ապացույց New York Times-ը 1963 թ. գրել է. «Արևմտյան Բեռլինը տնտեսապես տուժում է, քանի որ պատի կառուցումից կորցրեց մոտ 60 000 հմուտ աշխատողների, ովքեր ամեն օր Արևելյան Բեռլինից Արևմտյան էին գալիս աշխատելու»:

1999 թ. USA Today-ը գրում է. «Երբ Բեռլինի պատը քանդվեց (1989), արևելյան գերմանացիները պատկերացնում էին, որ ազատությունը դա սպառողական ապրանքների առատությունն է ու դժվարությունների բացակայությունը: Ուշագրավ է, որ 10 տարի անց նրանց 51% ասում է, որ ավելի երջանիկ էր կոմունիզմի ժամանակ: «Ավելի վաղ հարցումները ցույց են տվել, որ նույնիսկ 51% -ից ավելին է հայտնել նման տրամադրություններ, սիրով է հիշել կյանքը Արևելյան Գերմանիայում»: Նույնիսկ 10 տարի անց, 2009 թ., Washington Post գրել է. «Արևմտյան բեռլինցիները ասում են, որ զզվել են կոմունիստական ​​ժամանակների հանդեպ իրենց արևելյան համերկրացիների կարոտախտից»:

Հետմիավորման շրջանում ծնվեց ռուսական ու Արևելյան Եվրոպայի մի ասացվածք. «Այն ինչ կոմունիստները ասել են կոմունիզմի մասին, սուտ է, բայց այն ինչ ասել են կապիտալիզմի մասին, պարզվեց, որ ճշմարտություն է»:

Պետք է նաև նշել, որ 1949 թվականին Գերմանիան երկու երկրների բաժանելը, 40 տարի Սառը պատերազմի թշնամական մթնոլորտ ստեղծելը, եղել է ոչ թե Խորհրդային Միության, այլ ամերիկյան որոշում:

2. 1950-ականներին, սառը պատերազմի ամերիկյան կողմնակիցները Արևմտյան Գերմանիայում սկսեցին կոպիտ արշավ ու սադրանք ընդդեմ Արևելյան Գերմանիայի՝ ծրագրելով շարքից դուրս բերել այդ երկրի տնտեսական ու վարչական մեխանիզմները: ԱՄՆ հետախուզական և ռազմական ծառայությունները հավաքագրում էին, զինում, մարզում, ֆինանսավորում գերմանացի ակտիվ խմբերին ու անհատներին, Արևմուտքին ու Արևելքին, իրականացնում գործողություններ, որոնք ընդգրկում էին անչափահասների հանցագործություններից մինչև ահաբեկչություն, ավելի դժվարացնում կյանքը Արևելյան Գերմանիայում, թուլացնում աջակցությունը կառավարությանը, կոմունիստներին վատ ներկայացնում:

Դա մի ուշագրավ նախաձեռնություն էր. Միացյալ Նահանգները և նրա գործակալները օգտագործում էին պայթուցիկ, հրկիզող սարքեր, կարճ միացումներ և այլ մեթոդներ, վնասելու էլեկտրակայանները, նավաշինարանները, ջրանցքները, հասարակական շենքերը, լցակայանները, հասարակական տրանսպորտը, կամուրջները և այլն;

Նրանք գծերից դուրս են գցել բեռնափոխադրող գնացքները՝ վիրավորելով աշխատողներին. այրել բեռնատար գնացքի 12 ավտոմեքենա, ոչնչացրել օդի ճնշման ճկուն խողովակները, օգտագործել են թթուներ վնասելով կենսական նշանակության գործարանի մեխանիզմերը, ավազ լցրել գործարանի տուրբիններում՝ այն հասցնելով լճացման, հրկիզել են կղմինդր արտադրող գործարանը. նպաստել աշխատանքի դանդաղեցմանը գործարաններում, թունավորելով սպանել 7000 կով, օճառ ավելացրել կաթի փոշու մեջ, որը նախատեսված էր Արևելյան Գերմանիայի դպրոցների համար:

Ձերբակալվածների մոտ հայտնաբերվել է մեծ քանակությամբ կանդարիդին թույն, որը օգտագործվելու էր ծխախոտների մեջ Արևելյան Գերմանիայի առաջատար դեմքերին թունավորելու համար: Քաղաքական հանդիպումները խափանելու նպատակով ռումբներ են տեղադրել, փորձել են խանգարել Արևելյան Բեռլինում աշխարհի երիտասարդական փառատոնի անցկացմանը. Ուղարկել են կեղծ հրավերներ, սուտ խոստումներ տվել ազատ տեղերի մասին, ուղարկել են կեղծ ծանուցումներ միջոցառումը չեղյալ հայտարարելու մասին և այլն: Մասնակիցների վրա պայթուցիկներով ու հրկիզվող հեղուկներով լի շշերով հարձակումներ են կազմակերպել, դակել են անվադողեր, տարածել մեծ քանակությամբ սննդի կեղծ կտրոններ, առաջացրել շփոթություն, դժվարություններ ու վրդովմունք. ուղարկել կեղծ հարկային ծանուցումներ և այլ պետական ​​հրահանգներ ու փաստաթղթեր՝ խրախուսելով կազմալուծումն ու անարդյունավետությունը արդյունաբերության մեջ և արհմիություններում: Այս ամենը և էլի շատ ավելին:

wall3

Վաշինգտոնում, Վուդրո Վիլսոնի կրթաթոշակների միջազգային կենտրոնը, որը սառը պատերազմի կողմնակիցներից մեկն էր, Միջազգային պատմության ծրագրի Աշխատանքային փաստաթղթերի # 58, էջ 9-ում ասում է. « Բեռլինի բաց սահմանը բացահայտեց Արևելյան Գերմանիայի զանգվածային լրտեսությունը և կործանարար գործունեությունը: Հավելվածներում այս երկու փաստաթղթերը ցույց են տալիս, որ սահմանի փակումը կոմունիստական ​​այդ պետությանը երաշխավորեց ավելի մեծ անվտանգություն»:

Ամբողջ 50-աններին, Արևելյան Գերմանիան և Խորհրդային Միությունը Արևմուտքի «երբեմնի դաշնակիցների» և ՄԱԿ-ի հետ բազմիցս բողոքներ են ներկայացրել հատուկ դիվերսիոն և լրտեսական գործունեության վերաբերյալ ու կոչ են արել Արևմտյան Գերմանիայում փակել այն գրասենյակները, որոնք, նրանց պնդմամբ, պատասխանատվություն են կրում: Ներկայացվում էին նաև դրանց անուններն ու հասցեները: Բողոքները, սակայն, անտեսվեցին: Բնականաբար, Արևելյան գերմանացիները սկսեցին խստացնել մուտքն Արևմուտքից, ինչը հանգեցրեց տխրահռչակ պատի կառուցմանը: Սակայն, նույնիսկ պատի կառուցումից հետո էլ թույլատրվում էր կանոնավոր, բայց սահմանափակ օրինական արտագաղթը արևելքից արևմուտք: Օրինակ՝ 1984 թվականին Արևելյան Գերմանիան 40 000 մարդկանց թույլատրեց հեռանալ: 1985-ին Արևելյան Գերմանիայի թերթերը պնդում էին, որ ավելի քան 20 000 նախկին քաղաքացիներ, ովքեր բնակություն էին հաստատել Արևմուտքում, կապիտալիստական ​​համակարգից հիասթափված ցանկանում էին տուն վերադառնալ: Արևմտյան Գերմանիայի կառավարությունն էլ հայտարարեց, որ 14 300 արևելյան գերմանացիներ հետ են գնացել նախորդ 10 տարիների ընթացքում:

Եկեք նաև չմոռանանք, որ Արևելյան Գերմանիան ամբողջությամբ մաքրվեց նացիստներից, Արևմտյան Գերմանիայում պատերազմի ավարտից 10 տարի անց էլ գործադիր, օրենսդիր եւ դատական ​​մարմիններում կառավարության ամենաբարձր պաշտոններից շատերը զբաղեցնում էին «նախկին» նացիստները:

wall2

Ի վերջո, պետք է հիշել, որ Արևելյան Եվրոպան դարձավ կոմունիստական, ​​որովհետև Հիտլերը արևմուտքի հավանությամբ այն օգտագործում էր որպես մայրուղի Խորհրդային Միություն հասնելու, բոլշևիզմն ընդմիշտ վերացնելու համար: Ռուսները համաշխարհային առաջին և երկրորդ պատերազմների ժամանակ կորցրեցին մոտ 40 մլն մարդ, որովհետև Արևմուտքն այդ մայրուղին օգտագործեց Ռուսաստան ներխուժելու համար: Զարմանալի չէ, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Խորհրդային Միությունը որոշեց փակել այդ ճանապարհը:

Բեռլինի պատի անկման տարեդարձի հետ կապված լրացուցիչ կարդացեք Վիկտոր Գրոսմանի «Шалтай-Болтай и падение берлинской стены» (Humpty Dumpty and the Fall of Berlin’s Wall) հետաքրքիր հոդվածը: Վիկտոր Գրոսմանը ԱՄՆ բանակից փախել է Գերմանիա՝ խուսափելով Մաքքարտիի ժամանակաշրջանի սպառնալիքներից և ԳՀԴ-ում դարձել լրագրող ու գրող: Նա հիմա էլ ապրում է Բեռլինում և գերմանական զարգացումների մասին իր «Բեռլինյան Տեղեկագիր»ը անկանոն ուղարկում է էլեկտրոնային փոստով: Դուք կարող եք բաժանորդագրվել [email protected] –ին: Նրա ինքնակենսագրությունը  «Անցնելով գետը. Հուշեր ամերիկյան ձախերի, սառը պատերազմի և Արևելյան Գերմանիայում կյանքի մասին» հրատարակել է Մասաչուսեթսի համալսարանի հրատարակչությունը: Գրոսմանը պնդում է, որ միակ մարդն է աշխարհում, որն ունի Հարվարդի և Լայպցիգի Կարլ Մարքսի համալսարանների դիպլոմներ:
 

Հոդվածի բնօրինակն` այստեղ:

Write a comment