Wall Street-ի 2014-ի 10 խոշոր հաղթողները

Wall Street-ի 2014-ի 10 խոշոր հաղթողները

Հոդվածի առանցքում

  • Մի քանի աչքի ընկնող ֆինանսական մենեջերներ լուրջ վնաս կրեցին շուկայի որոշակի շարժից, ինչպիսին նավթի գների անկումն էր: Այդուհանդերձ, համաձայն Standard & Poor-ի 500 ինդեքսի տվյալի` 2014-ի ճգնաժամի պայմաններում եղան Wall Street -ի 10 հաղթողներ:
  • Ֆինանսական բիզնեսը կրկին պետական պաշտոնյաների քաղաքական գործիչների գործելու ամենահարմար ոլորտն է: Թիմ Գայները, որը Բարաք Օբամայի նախագահության որոշ ժամանակահատվածում եղել է Գանձապետարանի քարտուղար, մարտին սկսել է շահութաբեր աշխատանքը որպես Warburg Pincus-ի` Նյու Յորքի խոշոր ներդրումային ընկերության նախագահ: ԱՄՆ ներկայացուցիչների պալատի նախկին ղեկավար Էրիկ Քանթորը առաջնային ընտրություններում պարտվելուց հետո Moelis & Co –ում անցավ բանկային աշխատանքի` ստանալով 3.4 մլն դոլար աշխատավարձ:
  • Էմանուել Ռոմանը Man Group-ի հեջավորման հիմնադրամը ավելացրեց 66%-ով: Միլիարդատեր Դեյվիդ Հարդինգին պատկանող Winton Capital Management և Էվան Քըրքորյանի Cantab Capital Partners-ը 2014-ին կայուն ցուցանիշներ ներկայացրեցին:

Ուշադրությանն արժանի

ԱՄՆ բաժնետոմսերի և պարտատոմսերի տեսանկյունից, որոնք շարունակ աճում են, 2014-ը բավականը լավ տարի էր Wall Street-ի համար: Սակայն շատ ֆինանսիստների համար դա այդպես չէր: Տարին լավն էր, քանի որ  երկար ժամանակ ընկճվածությունից հետո, միավորումների և ձեռքբերումների բիզնեսը վերջապես մեծ ճանապար դուրս եկավ, Wall Street-ը լցրեց հարուստ տուրքերով ու վճարումներով: Այն կարող էր դառնալ տարվա մեծ ձեռքբերումը: Վատ էր, քանի որ ներդրումային բանկերը դիմակայում էին իրենց հիմնական առևտրային ձեռնարկությունների անկումներին և շատ խոչընդոտող հիմնադրամներ  էլ շարունակում էին հազիվ առաջ գնալ ԱՄՆ ֆոնդային շուկայի թիկունքում: Մի քանի աչքի ընկնող ֆինանսական մենեջերներ լուրջ վնաս կրեցին շուկայի որոշակի շարժից, ինչպիսին նավթի գների անկումն էր: Այդուհանդերձ, համաձայն Standard & Poor-ի 500 ինդեքսի տվյալի` 2014-ի ճգնաժամի պայմաններում եղան Wall Street -ի 10 հաղթողներ.

 

  1. Վիլյամ Աքման, հեջավորման հիմնադրամի մենեջեր միլիարդատիրոջ համար 2014-ին ամեն ինչ ճիշտ էր ընթանում: Նրա Pershing Square հեջավորման հիմնադրամը ստեղծել էր 35% մաքուր եկամուտ, ինչին նպաստել էր Allergan-ի համար դրված մեծ և համարձակ խաղադրույքը (AGN + 0.45%): Այն ավարտվել էր Actavis-ից 66 մլրդ դոլարի ձեռքբերումով, որին Աքմանն անուղղակիորեն օգնել էր կազմակերպման հարցում: 2013-ին Herbalife-ի դեմ հանդուգն կարճ խաղադրույքից հետո, որից նա շատ տուժեց, Աքմանն ամրապնդեց իր հեջավորման հիմնադրամի 2014-ի եկամուտները: Pershing Square-ը նաև Եվրոպայում IPO-ի միջոցով մշտական կապիտալն ավելացրեց մոտ 3 մլրդ դոլարով:

 

  1. Քենեթ Մոլիս. Թերևս 2014-ի ամենամեծ հաղթողներից է: M & A փոքր ներդրումային բանկերի բումից ոչ ոք այնքան չշահեց, որքան Մոլիսը: UBS-ի նախկին գործարքներ կնքողը վերցրեց Moelis & Co. և 2007-ի ապրիլին հիմնեց գործարքային խորհրդատվական ընկերությունը, որի ակցիաները հասան մինչև 25%-ի: Մոլիսը նոյեմբերին վաճառեց 53 մլն դոլար բաժնետոմսեր, բայց դարձյալ նրան է պատկանում ակցիաների մեծ մասը` 390 մլն դոլար արժողությամբ:

 

  1. Ջեֆրի Գանդլախ. Pimco-ից Բիլ Գրոսսի հեռանալուց հետո Գանդլախը 2014-ին դարձավ նոր պարտատոմսերի թագավոր: Նրա DoubleLine Capital-ը 5 տարում կուտակել է մոտ 60 մլրդ դոլարի ակտիվներ:  Այժմ նա միլիարդատեր է: Գանդլախի վերադարձն անհավանական էր թվում, երբ 2009-ին նա  հեռացվեվ TCW-ից և դատական պայքար մղեց իր նախկին գործատուի հետ:

 

  1. Բրայան Մոյնիհամ. Մի քանի տարի բանկը համընդհանուր ֆիասկոյից ու հիփոթեքային խառնաշփոթից դուրս բերելու համար մղված պայքարից հետո, Bank of America-ի գլխավոր գործադիր տնօրենը դարձավ նախագահ: Նա օգոստոսին հաղթահարեց վերջին իրավական խոչընդոտը` կապված տարբեր կառավարությունների հետ 16,65 մլրդ դոլարի հիփոթեքային կարգավորման խնդրի հետ:

 

  1. Բրեդ Կաթսույամա. IEX խմբի համահիմնադիրն ու գլխավոր գործադիր տնօրենն է, որի ջանքերի շնորհիվ սեպտեմբերին IEX ի հաշիվները ավելացել են 75 մլն դոլարով և առևտրային վայրն այժմ ենթակա է վերածվելու ֆոնդային բորսայի:

 

  1. Նախկին քաղաքական գործիչներ և կառավարության պաշտոնյաներ: Ֆինանսական բիզնեսը կրկին պետական պաշտոնյաների քաղաքական գործիչների գործելու ամենահարմար ոլորտն է: Թիմ Գայները, որը Բարաք Օբամայի նախագահության որոշ ժամանակահատվածում եղել է Գանձապետարանի քարտուղար, մարտին սկսել է շահութաբեր աշխատանքը որպես Warburg Pincus-ի` Նյու Յորքի խոշոր ներդրումային ընկերության նախագահ: ԱՄՆ ներկայացուցիչների պալատի նախկին ղեկավար Էրիկ Քանթորը առաջնային ընտրություններում պարտվելուց հետո Moelis & Co –ում անցավ բանկային աշխատանքի` ստանալով  3.4 մլն դոլար աշխատավարձ:

 

  1. Փոլ Թաուբմեն. 2014-ի միավորումների բումի մեկ այլ շահող: Երկու տարի առաջ իշխանության համար պայքարի պատճառով նա հեռացավ Morgan Stanley –ից: Մի որոշ ժամանակ այս ներդրումային բանկիրը մեծ հաջողությունների հասավ խորհրդատվական աշխատանքում: 2014-ի ամռանը նա մի քանի մարդկանց հետ հիմնեց սեփական ընկերությունը: Հոկտեմբերին Թաուբմենը հայտարարեց, որ միավորում է բիզնեսը BLACKSTONE խորհրդատվական ֆիրմայի հետ և ղեկավարելու է նոր ձևավորված բիզնեսը:

 

  1. Ֆիլիպ Համարշյոլդ. Hellman & Friedman-ի գլխավոր գործադիր տնօրենն է: Ընկերությունը հարգված է գնումների բիզնեսում: Նոյեմբերին Hellman & Friedman-ը մասնավոր կապիտալի հիմնադրամը հասցրեց 10.9 մլրդ դոլարի:

 

  1. Գրեգ Ֆլեմինգ. Morgan Stanley- ի հարստության և ներդրումային կառավարման բիզնեսի ղեկավարը 2014-ին մեծ հաջողությունների հասավ: Նա պատասխանատու է Morgan Stanley- ի եկամուտների ավելի քան կեսի համար և այժմ դիտվում է որպես Ջեյմս Գորմանի գլխավոր գործադիր տնօրենի թեկնածու, եթե  մեկ ուրիշ ընկերություն նրանից առաջ չանցնի:

 

  1. Ապրանքա-Առևտրային խորհրդականներ. Սրանք այն ֆինանսիստներն են, որոնք օգտվել են 2014 -ին նավթի գների անկումից, համակարգիչներն օգտագործում են շուկայական շեղումներից շահույթ ստանալու համար, հայտնի են նաև որպես ֆյուչերսային միջոցների կարգավորողներ: 2014-ի առաջին կիսամյակում նրանցից շատերը խնդիրներ ունեցան ու փակվեցին: Բայց CTAS –ը նոյեմբերին մեծ հաջողություն ունեցավ` 8,2% ցուցանիշ: Էմանուել Ռոմանը  Man Group-ի հեջավորման հիմնադրամը ավելացրեց  66%-ով: Միլիարդատեր Դեյվիդ Հարդինգին պատկանող Winton Capital Management և Էվան Քըրքորյանի Cantab Capital Partners-ը 2014-ին կայուն ցուցանիշներ ներկայացրեցին:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment