Բացահայտվել է չորս ժամվա ընթացքում Ուկրաինա 100.000 զորք ուղարկելու Վլադիմիր Պուտինի գաղտնի պլանը
Հոդվածի առանցքում
- 40-ամյա Սվետլանա Դրյուկն ասում է, որ Կիևին է հանձնել Ուկրաինա «լայնածավալ ներխուժման» ռուսական ռազմական ծրագրերի մանրամասները: Նրան են վերագրում նաև իր ուկրաինացի լրտես սիրեցյալին տրամադրած տեղեկությունը, ինչը հանգեցրեց արյունալի հակամարտության ժամանակ ռուսական ժամանակակից ութ T-72 տանկերի ոչնչացմանը: Դասալքության մասին նրա հայտարարությունը հարված էր Կրեմլին, քանի որ «քարոզչական ֆիլմը», որը պատմում է, թե ինչպես է Սվետլանան բժշկի օգնականից դառնում տանկի և ապստամբների գնդի հրամանատար, մայիսին ցուցադրվելու էր Ռուսաստանում և ռուսամետ արևելյան Ուկրաինայում:
Ուշադրությանն արժանի
Հայտնի կին տանկային հրամանատարը, որը կռվում էր Վլադիմիր Պուտինի համախոհ ապստամբների կողմից, բացահայտել է Ռուսաստանի գաղտնի պլանը, որով նախատեսված էր 100.000 ցամաքային զորք ուղարկել Ուկրաինա:
40-ամյա Սվետլանա Դրյուկն ասում է, որ Կիևին է հանձնել Ուկրաինա «լայնածավալ ներխուժման» ռուսական ռազմական ծրագրերի մանրամասները: Նրան են վերագրում նաև իր ուկրաինացի լրտես սիրեցյալին տրամադրած տեղեկությունը, ինչը հանգեցրեց արյունալի հակամարտության ժամանակ ռուսական ժամանակակից ութ T-72 տանկերի ոչնչացմանը: Դասալքության մասին նրա հայտարարությունը հարված էր Կրեմլին, քանի որ «քարոզչական ֆիլմը», որը պատմում է, թե ինչպես է Սվետլանան բժշկի օգնականից դառնում տանկի և ապստամբների գնդի հրամանատար, մայիսին ցուցադրվելու էր Ռուսաստանում և ռուսամետ արևելյան Ուկրաինայում:
Այժմ պարզ է, որ Դրյուկը, որի կերպարն է մարմնավորում ֆիլմի գլխավոր հերոսուհին, ապստամբական ուժերում հայտնի էր «Վետերոկ» մականունով և 19-ամյա դստեր Նատալյայի ու դեռահաս որդու՝ Դմիտրոյի հետ Կիևում է:
Ուկրաինական 1 + 1 հեռուստաալիքով նա ասել է, որ ուկրաինացի հետախույզի հանդեպ «սերը» փոխեց իր կյանքը:
«Ես հիմա յուրահատուկ ընկեր ունեմ», – ասել է նա:
Նա «շատ ավելի կարևոր է ինձ համար», քան նախկինում հավատարմությունը Մոսկվայի կողմնակից ապստամբներին իր հայրենի Արևելյան Ուկրաինայում:
Ենթադրյալ լրտեսի ինքնությունը չի հրապարակվել:
«Դրյուկը «կանացի տանկային անձնակազմի լեգենդար հրամանատար» էր և «Նովոռոսիյսկի (Արևելյան Ուկրաինայի) խորհրդանիշը», – հայտնում է Կիևի ալիքը:
Հետո նա վեր բարձրացավ՝ դառնալով ապստամբների գնդի հրամանատար:
«Մարդիկ ասում են ինձ, դու կռվում էիր, մարդկանց էիր սպանում», – ասաց նա:
«Այո, 2014-ին ես դարձա գնդի շտաբի հրամանատար: Ես չեմ արդարացնում ինձ: Ժամանակն էր այդպիսին: Արել եմ այն, ինչ հրամայել են»:
Դրյուկը պնդում է, որ Կիևին է հանձնել անցյալ տարի կազմված պլանի մանրամասները, որոնց համաձայն Ռուսաստանը «չորս ժամվա ընթացքում» պետք է լիներ Ուկրաինայի ներսում: Նա պնդում էր, որ «ինքնությունը հաստատող յուրահատուկ փաստաթղթեր» են ստեղծվել «յուրաքանչյուր ռուս զինվորի համար, որը կմտնի Ուկրաինա»:
Սվետլանան ասել է, որ պատրաստ է վկայություն տալ Հաագայի միջազգային դատարանում: Նա նաև պատրաստ էր զենք վերցնել Ուկրաինայի համար:
«Եթե նրանք ասեն, որ ավտոմատ վերցնեմ, ես այն կվերցնեմ», – ասել է նա:
«Եթե նրանք ասեն, որ տանկով գնամ, ես տանկով կգնամ: Դա կլինի ուկրաինական տանկ»:
Ապստամբական ուժերի նախկին հրամանատար Իգոր Ստրելկովը նրան «Հուդա» է անվանել հակառակ կողմն անցնելու համար, բայց և հաստատել է ութ տանկերի ոչնչացման մասին նրա պատմությունը: Մեկ այլ աղբյուր էլ պնդում է, որ Սվետլանան ծուղակն է ընկել Ուկրաինայի կազմակերպած հատուկ գործողության ժամանակ:
«Հավանաբար նա սիրահարվել է», – ասում է բլոգեր «Չերվոնեց Անդյուխան»:
«Աստված թող նրան դատի, բայց եթե սկսի դավաճանել իր եղբայրներին ու նրանք սպանվեն, դա կլինի նրա անձնական ողբերգությունը ու ստիպված կլինի վճարել դրա համար: Մենք կարող ենք միայն ցավակցել նրան»:
Այսպես կոչվող Դոնեցկի ժողովրդական հանրապետության (DPR) ապստամբ կառավարությունը հայտարարել էր, որ իրենց հերոսուհուն Ուկրաինայի հետախուզությունն առևանգել է Մոլդովայում, ուր նա գնացել էր հարազատներին այցելելու:
«Ուկրաինայի հատուկ ծառայություններն ու քարոզիչները ակտիվ աշխատում են Սվետլանայի հետ՝ օգտագործելով չարագործ մեթոդներ: Նրանք Սվետլանայի վրա ազդում են նրա երեխաների, հարազատների և մոտ մարդկանց միջոցով», – ասված է հայտարարության մեջ:
Նա ստիպված էր նման «անհեթեթ» հայտարարություններ անել: Անցյալ տարի իր խնդրանքով Սվետլանան դուրս էր եկել ապստամբական ուժերից, 2014-ից մինչև 2014 թվականը ծառայելուց հետո: Պատճառը առողջական վիճակն էր, ինչի համար բուժվել է Ռուսաստանում:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ