Վլադիմիր Պուտին. Պատժամիջոցները վկայում են լավ աշխատանքի մասին

Վլադիմիր Պուտին. Պատժամիջոցները վկայում են լավ աշխատանքի մասին

Հոդվածի առանցքում

  • Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր հայրենակիցների նկատմամբ Արևմուտքի կիրառած տնտեսական ու դիվանագիտական պատժամիջոցները գործարարների հաջողակ աշխատանքի նշան է որակել: «Ռուսաստանի առաջնորդ» մրցույթի հաղթողների հետ հանդիպման ընթացքում Պուտինը պատժամիջոցների ցանկում ներառված ներկաներից մեկին ասել է, որ նա պետք է հպարտ լինի դրանով: 

Ուշադրությանն արժանի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր հայրենակիցների նկատմամբ Արևմուտքի կիրառած տնտեսական ու դիվանագիտական պատժամիջոցները գործարարների հաջողակ աշխատանքի նշան է որակել:

«Ռուսաստանի առաջնորդ» մրցույթի հաղթողների հետ հանդիպման ընթացքում Պուտինը պատժամիջոցների ցանկում ներառված ներկաներից մեկին ասել է, որ նա պետք է հպարտ լինի դրանով:

«Դա Ռուսաստանում Ձեր հաջողված աշխատանքի վակայություն է», – ասել է Պուտինը Ռուսաստանի Էներգետիկայի նախարարության առցանց հսկողության և էլեկտրոնիկայի բաժնի տնօրեն Եվգենի Գրաբչակին:

Ուկրաինական ճգնաժամում Մոսկվայի շարունակական ներգրավվածության պատճառով Միացյալ Նահանգներն ու արևմտյան դաշնակիցները պատժամիջոցներ են սահմանել ռուս գործարարների և որոշ պաշտոնյաների նկատմամբ:

Ուկրաինայի ռուսամետ նախագահ Վիկտոր Յանուկովիչը ամիսներ շարունակվող զանգվածային ցույցերից հետո ստիպված էր լքել պաշտոնը, որից հետո ռուսական զորքը մտավ Ղրիմ, հետագայում ուկրաինական թերակղզին միացավ Ռուսաստանին:

Կրեմլը նաև քաղաքական, տնտեսական ու ռազմական աջակցություն է ցուցաբերում ռուսամետ անհնազանդությանն Ուկրաինայի արևելքում, որտեղ բախումները շարունակվում են: Հայտնի է, որ ռուս զինվորները մասնկացել են զինված հակամարտությանը, սակայն ռուսական կողմն այդ տեղեկությունը հերքում է:

ԱՄՆ-ն ռուսների դեմ պատժամիջոցներ է կիրառել 2016թ.-ի նախագահական ընտրություններին Ռուսաստանի ենթադրյալ միջամտության պատճառով, մինչդեռ Մեծ Բրիտանիան պատժամիջոցները հիմնավորում է 2018թ.-ին բրիտանական Սոլսբերիում քիմիական հարձակման ֆոնին, որում նույնպես ռուսներին են մեղադրում:

Հակառուսական պատժամիջոցների ծրագրի քննադատները պնդում են, որ Ռուսաստանն ի վիճակի է դիմակայել այդ քայլերին: Այդուհանդերձ, այլ վերլուծություններ ցույց են տալիս, որ պատժամիջոցները թույլ չեն տալիս Պուտինին հարստությունը բաշխել իր կողմնակիցների շրջանում, այսինքն՝ կիրառել եկամտաբեր կոռուպցիայի ու հովանավորչության համակարգը, որը կենսական նշանակություն ունի իշխանությունը պահելու համար:

Պատժամիջոցները հարվածում են արդեն իսկ թույլ տնտեսությանը: 2008-2009թթ. և 2014-2017թթ.-ին Ռուսաստանը տնտեսական ճգնաժամի մեջ էր ու փորձում էր վերականգնել վնասները: Արտաքին քաղաքականության հետ կապված պատժամիջոցները նավթի գների անկման հետ միասին Ռուսաստանի տնտեսության կարևոր բաղադրիչներից է, որը ռուբլու արժեզրկման հետ իսկական տնտեսական քաոս է ստեղծում:

Եվրոպական քաղաքականության վերլուծության կենտրոնի տվյալներով, Ռուսաստանի համախառն ներքին արդյունքը 2017 թվականի վերջի դրությամբ կազմել է 1,8 տոկոս, որն ավելի ցածր ցուցանիշ է, քան կարող էր լինել առանց պատժամիջոցների: Բլումբերգի գնահատմամբ՝ Ռուսաստանի տնտեսական աճը վերջին 5 տարիներին նախատեսվածից 10-ն անգամ քիչ է, որից 6 տոկոսը վերագրվում է պատժամիջոցներին, մյուս 4 տոկոսը՝ նավթի գների անկմանը:

Այս շաբաթ ռուսաստանցի օլիգարխ, Պուտինի դաշնակից՝ Օլեգ Դերիպասկան, որը նույնպես պատժամիջոցների ցուցակում է, ասել է, որ ռուս-ամերիկյան հարաբերություններն անհնար է կարգավորել, եթե պատժամիջոցներն ուժի մեջ մնան: Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ ամերիկյան պատժամիջոցները «ռեկետ» է որակել:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment