Վլադիմիր Պուտինը 20 տարի իշխում է Ռուսաստանում: Նա երբևէ կհեռանա՞

Վլադիմիր Պուտինը 20 տարի իշխում է Ռուսաստանում: Նա երբևէ կհեռանա՞

Հոդվածի առանցքում

  • Ռուսաստանի քաղաքական դաշտի գլխավոր հարցերից էլ այն է, որ Պուտինը չունի ոչ մի հստակ իրավահաջորդ: Օրենքով, Պուտինը պետք է հեռանա իր հաջորդ ժամկետի ավարտից հետո` 2024 թ-ին: Բայց շատ դիտորդներ ենթադրում են, որ Պուտինը կարող է ձևավորել այնպիսի ճանապարհ, որը կարող է իրեն պահել իր պաշտոնում, ինչպես արեց Չինաստանի նախագահ Սի Ծինպինը կամ Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, ով պաշտոնապես մի կողմ քաշվեց, բայց դեռևս ունի իշխանության պաշտոնական լծակներ:

Ուշադրությանն արժանի

 

1999-ի օգոստոսի 9-ին Ռուսաստանի պատմությունը ընդմիշտ փոխվեց: Այն ժամանակվա նախագահ Բորիս Ելցինը վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակեց Վլադիմիր Պուտինին ՝ տեղական հետախուզության իր նախկին ղեկավարին:

Թվում էր, թե դա կարճաժամկետ նշանակում էր: Պուտինի նախորդի գործը տևել էր ընդամենը մի քանի ամիս, և Ելցինը տեսել էր, որ ևս երեք վարչապետներ եկել և գնում են 1998-ի օգոստոսի ֆինանսական ճգնաժամի հետևանքով:

Այն ժամանակ Պուտինը չէր տիրապետում համաշխարհային առաջնորդի աուրային: Ելցինի կառավարությանը միանալուց առաջ նա հիմնականում իր գործունեությունը ծավալել է կուլիսների հետևում ՝ որպես Սանկտ Պետերբուրգի քաղաքապետ Անատոլի Սոբչակի խորհրդական: Այնուհետև նա տեղափոխվեց Մոսկվա ՝ աշխատելու ՀՀ նախագահի գույքի կառավարման վարչություն:

Վարչապետ նշանակվելուց հետո վեց ամսվա ընթացքում Ելցինը անսպասելիորեն հանձնեց Պուտինին նախագահությունը 1999 թվականի Ամանորի նախաշեմին: Այդ պատմական անակնկալը դրդեց Պուտինին դառնալու Ռուսաստանի անվիճելի առաջնորդը:

Դրա մասին վկայում են թվերը: 1999-ի օգոստոսին, երբ նա դարձավ վարչապետ, ըստ անկախ «Լևադա» կենտրոնի Պուտինի հաստատման վարկանիշը եղել է 31%: 2000 թվականի հունվարին նախագահի պաշտոն ստանձնելուց հետո, այն կազմում էր 84%: Ըստ «Լևադա»-ի, այն ժամանակվանից ի վեր այն երբեք չի իջել 60% -ից ցածր:

Ինչպե՞ս բացատրել Պուտինի ժողովրդականության աճը այդ վճռական առաջին ամիսներին:

Մի գործոն հստակ է. Պուտինի կոշտ արձագանքը ներքին ահաբեկչությանը: 1999 թվականի սեպտեմբերին շենքերի պակթփեցման շարքը սպանեց հարյուրավոր մարդկանց Ռուսաստանի մի շարք քաղաքներում և կաթվածահարեց երկիրը:

Ռուսաստանի համար դա 9/11 պահ էր: Ինչպես նախագահ Ջորջ Բուշը, ով 2001 թ-ի սեպտեմբերի 11-ից հետո Նյու Յորքում բոցաշունչ ելույթ ունեցավ փրկարարների առջև խոստանալով Ալ-Քայիդայի դեմ պատասխան գործողություններ, Պուտինը հանդես եկավ կոշտ ելույթով, որը շատ ռուսներ ցանկանում էին լսել:

«Մենք ամենուր հետապնդելու ենք ահաբեկիչներին», – խոստացավ Պուտինը, երբ ռուսական ուժերը ռմբակոծեցին Չեչնիայի հանրապետության մայրաքաղաքը: «Եթե դրանք օդանավակայանում լինեն, ապա օդանավակայանում: Եվ անգամ եթե, կներեք խոսքերիս համար, եթե զուգարանում լինեն, ապա այնտեղ են կգտնենք ու կվերացնենք»:

Ռուս քննիչները եզրակացրել են, որ հարձակումներն իրականացրել են իսլամական ծայրահեղականները: Բայց Պուտինի հակառակորդները, որոնցից ամենահայտնին ՝ աքսորված մագնատ Բորիս Բերեզովսկին է և նախկին ռուս լրտես Ալեքսանդր Լիտվինենկոն, շարունակեցին պնդել այստեղ մութ դավադրության տեսությունը, թե Ռուսաստանի անվտանգության ծառայությունները կազմակերպել էին բնակելի շենքերի պայթեցումները, որպես սադրանք, որն ուղղված է Չեչնիայում ռազմական գործողություններ պարտադրելուն:

2013 թ-ին Բերեզովսկուն գտել են մահացած Մեծ Բրիտանիայի իր ծովափնյա առանձնատանը ՝ ակնհայտ ինքնասպանության նշաններով: Լիտվինենկոն սպանվեց Լոնդոնում պոլոնիում-210 թունավորման միջոցով, որը, ըստ Մեծ Բրիտանիայի կարծիքի, պատվիրել է Պուտինը:

Անկախ ոճրագործություններից, պայթյունները Պուտինի կարիերայի շրջադարձային պահն էին: Դա համախմբեց ազգը իր մեջքի հետրում և ժողովրդական աջակցություն ստեղծեց նրա կառավարման համար:

Հավասարապես կարևոր էր այն, որ, դա թույլ տվեց, որ Կրեմլին ձևավորել Պուտինի կերպարը որպես հզոր առաջնորդ: 1999 թ-ի դրությամբ ռուսները հավասարապես տուժել էին ԽՍՀՄ փլուզումից և շուկայական տնտեսությանը անցնելուց: Պուտինի վճռականությունը ներկայացվեց որպես հակադրություն Ելցինի անկայուն կառավարմանը:

Նախագահի ժամանակավոր պաշտոնակատար դառնալուց կարճ ժամանակ անց Պուտինը Սու -27 ինքնաթիռով թռավ դեպի Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնի: Այն ժամանակ Կրեմլի տարածած լուրերի համաձայն նա ինքն է վարել ինքնաթիռը թռիչքի ընթացքում:

Առասպելների ստեղծման մեքենան անխափան աշխատելու է առաջիկա երկու տասնամյակների ընթացքում `Պուտինի՝ գործունյա մարդու կերպար կերտելու համար:

1999 թ-ի Չեչնիայում անցկացվող ռազմական արշավը նաև ձևավորեց Պուտինի ՝ պատերազմի ուղին: Ռուսական ուժերը գետնին հավասարեցրեցին Գրոզնիի ապստամբ մայրաքաղաքը: Քանդված քաղաքի նկարները զարմանալի տեսք կունենային ինչպես պաշարված սիրիական քաղաքները, որոնք ընկնել են ռուսական ռազմական ինքնաթիռների կողմից ուժեղ ռմբակոծության տակ այն բանից հետո, երբ Պուտինը 2015 թվականից սկսեց ռազմական միջամտությունը:

Պուտինի պատերազմը ահաբեկչության դեմ, գոնե սկզբում, ընդհանուր հավանության արժանացավ Արևմուտքի կողմից: 9/11-ի հարձակումներից հետո Պուտինը առաջին համաշխարհային առաջնորդն էր, ով զանգահարեց Բուշին: Ռուսաստանի կառավարությունն ընդունեց Կենտրոնական Ասիայում ԱՄՆ ռազմական ներկայությունը ՝ Աֆղանստան ներխուժմանն աջակցելու համար, այնուհետև այն թույլ տվեց նաև, որ Աֆղանստան ուղևորվող ամերիկյան զորքերն ու սարքավորումները հատեն Ռուսաստանի օդային տարածքը, ինչը Սառը պատերազմի ժամանակ անհավանական բան էր:

Կրեմլի առաջնորդը, սակայն, զգուշացավ ԱՄՆ մտադրություններից: Նա քննադատել է ՆԱՏՕ-ի ընդլայնումը, դեմ է արտահայտվել բալիստիկ-հրթիռային պաշտպանության զարգացման ԱՄՆ-ի ծրագրերին, և 2014 թ-ին գրավեց Ղրիմը, որը խորհդանշում է Ռուսաստանի հարաբերությունները աշխարհի հետ:

Ղրիմի բռնակցումն ուներ իր գինը. Ռուսաստանին հարվածեցին տնտեսական պատժամիջոցները ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից: Այդ պատժամիջոցները հարվածում էին շարքային ռուսների գրպանին, բայց դա քիչ էր անդրադառնում Պուտինի հեղինակության վրա: Պուտինը նույնպես ձեռնամուխ եղավ խիստ հարկաբյուջետային կարգապահության քաղաքականություն վարելուն: Այս ամռան սկզբին Ռուսաստանի Կենտրոնական բանկը հաստատեց, որ արտարժույթի պահուստները հասել են 500 միլիարդ դոլարի:

Ի տարբերություն 1999 թ-ին, այսօր Կրեմլի մոտեցումները ռուսական ԶԼՄ-ներին ավելի կոշտ են: Մամուլի ազատության կայուն խստացումը Պուտինի պաշտոնավարման ընթացքում նշանակում է, որ նրա քաղաքականության վերաբերյալ քննադատական ​​լուսաբանումը գրեթե բացակայում է:

Ռուսաստանի պետական ​​ԶԼՄ-ները քիչ բան են արել Պուտինի երկու տասնամյակի իշխանությունը նշելու համար: Բայց պաշտոնավարելուց 20 տարի անց, որոշ խնդիրներ սկսվում են ի հայտ գալ: Չնայած Պուտինը դեռևս ունի բարձր վարկանիշներ, սակայն այն մոտ էլ չի այն մակարդակին, որը առկա էր այն բանից հետո, երբ Ռուսաստանը 2014 թ.-ին Ուկրաինայից բռնագրավեց Ղրիմի Սևծովյան թերակղզին, որը հարուցեց հայրենասիրական տրամադրությունների մեծ ալիք:

Վերջին շաբաթներին քաղաքային ընտրությունների ժամանակ փողոցային ցույցերի նոր ալիքը Կրեմլի նոր մարտահրավերն է: Չնայած բողոքի ցույցերը ուղղակի վտանգ չեն ներկայացնում Պուտինի իշխանության մենաշնորհին, Ռուսաստանի փոքր և մասնատված ընդդիմությունը երթն օգտագործել է ՝ իրենց դժգոհությունը հայտնելու համար՝ Պուտինին ներկայացնելով որպես նախագահ, ով շատ երկար է մնացել իր պաշտոնում, իսկ իշխող էլիտային ՝ թարմ գաղափարներ սպառած:

Ռուսաստանի քաղաքական դաշտի գլխավոր հարցերից էլ այն է, որ Պուտինը չունի ոչ մի հստակ իրավահաջորդ: Օրենքով, Պուտինը պետք է հեռանա իր հաջորդ ժամկետի ավարտից հետո` 2024 թ-ին: Բայց շատ դիտորդներ ենթադրում են, որ Պուտինը կարող է ձևավորել այնպիսի ճանապարհ, որը կարող է իրեն պահել իր պաշտոնում, ինչպես արեց Չինաստանի նախագահ Սի Ծինպինը կամ Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, ով պաշտոնապես մի կողմ քաշվեց, բայց դեռևս ունի իշխանության պաշտոնական լծակներ:

Այս տարվա սկզբին Եկատերինբուրգ քաղաքում չարտոնված փողոցային արվեստի փառատոնին Ֆիլիպ Կոզլով անունով փողոցային նկարիչը նկարել է Կարապի լիճը պարող բալերինաներին: Այս բալետը հայտնի է, որ հեռարձակվել է 1991-ի օգոստոսին խորհրդային առաջնորդ Միխայիլ Գորբաչովի դեմ հեղաշրջման ժամանակ:

«20 երկար տարիների ընթացքում մենք հույսով սպասում ենք բալետին», – ասված է վերնագրում, որը  պարզորեն ակնարկում է Պուտինի իշխանության երկու տասնամյակները:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment