Երեք ամերիկահայեր ձերբակալվել են վիզաներ կեղծելու մեղադրանքով
Հոդվածի առանցքում
- Նյու Յորքի 48-ամյա բնակիչ Ստելլա Բոյաջյանին, 31-ամյա Հրաչյա Աթոյանին և 42-ամյա Դիանա Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել վիզաների հետ կապված և այլ տեսակի խարդախություններ իրականացնելու վերաբերյալ: Ըստ մեղադրական եզրակացության, մեղադրյալները Միացյալ Նահանգների իշխանություններին են տրամադրել կեղծ փաստաթղթեր, զբաղվել վիզային խարդախությամբ ու ապահովել մարդկանց ապօրինի ներթափանցումը Միացյալ Նահանգներ: Բոյաջյանը և Գրիգորյանը մեղադրվել են նաև փողերի լվացման, իսկ Բոյաջյանը՝ նաև մարդկանց ինքնությանն տվյալները գողանալու մեջ:
Ուշադրությանն արժանի
Երեք կին ձերբակալվել և մեղադրվում են վիզայի խարդախության և ինքնության գողանալու սխեմայի մեջ․ Նրանք Հայաստանի քաղաքացիներին բերել են ԱՄՆ-ը ՝ պնդելով, որ դրանք ժողովրդական կատարողական խմբերի անդամներ են: Դրա դիմաց վարձատրվել են հազարավոր դոլարներով, հայտարարել է ԱՄՆ արդարադատության դեպարտամենտը:
Նյու Յորքի 48-ամյա բնակիչ Ստելլա Բոյաջյանին, 31-ամյա Հրաչյա Աթոյանին և 42-ամյա Դիանա Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել վիզաների հետ կապված և այլ տեսակի խարդախություններ իրականացնելու վերաբերյալ: Ըստ մեղադրական եզրակացության, մեղադրյալները Միացյալ Նահանգների իշխանություններին են տրամադրել կեղծ փաստաթղթեր, զբաղվել վիզային խարդախությամբ ու ապահովել մարդկանց ապօրինի ներթափանցումը Միացյալ Նահանգներ: Բոյաջյանը և Գրիգորյանը մեղադրվել են նաև փողերի լվացման, իսկ Բոյաջյանը՝ նաև մարդկանց ինքնությանն տվյալները գողանալու մեջ:
Բոյաջյանը մեղավոր է ճանաչել իրեն երկուշաբթի օրը՝ «մարդկանց ԱՄՆ անօրինաբար տեղափոխելու, վիզաները կեղծելու և մարդկանց ինքնությունը գողանալու մեղադրանքներում»:
Ըստ մեղադրական եզրակացության, Բոյաջյանը ղեկավարել է «Big Apple Music Awards Foundation» (BAMA) հասարակական կազմակերպությունը, որը գտնվում է Նյու Յորքի Ռեգո Փարք բնակավայրում: Խումբը պատրաստել են կեղծ վկայագրեր և բեմական լուսանկարներ, որտեղ դիմողները իբր հանդես են գալիս ավանդական հայկական ժողովրդական հանդերձանքով՝ ապացուցելու համար, թե իբր նրանք հայ կատարողներ են, նշում են իշխանությունները:
Խումբը գանձում էր միգրանտներից մինչև 10,000 ԱՄՆ դոլար այս ծառայության դիմաց:
Իշխանությունները չեն տրամադրում տեղեկատվություն Աթոյանը և Գրիգորյանի ունեցած դերի մասին:
Երևանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարեց, որ սխեման «մտահոգիչ է» և շահագործում էր հայկական մշակութային ժառանգությունը:
«[P-3] այն վիզայի կատեգորիան է, որի միջոցով հայ նկարիչները, երաժիշտները, պարողները և այլ մշակույթի գործիչներ ստացել են Միացյալ Նահանգներ այցելելու իրավունք` Հայաստանի հարուստ մշակութային ժառանգության կարևոր ասպեկտները ամերիկյան ժողովրդին ցուցադրելու համար», – ասվում է դեսպանատան հայտարարության մեջ: հայտարարություն լրատվամիջոցներին: «Ցավոք սրտի, նման գործերն ազդում են ԱՄՆ-ի հետ մշակութային փոխանակման հնարավորությունների վրա»:
Իշխանությունները սակայն չեն տրամադրել տեղեկատվություն, թե ինչպես գործը կազդի միգրանտների վրա:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ