Հայաստանն ու Ադրբեջանը շփվեցին Վիեննայում

Հայաստանն ու Ադրբեջանը շփվեցին Վիեննայում

Հոդվածի առանցքում

  • Հայաստանի և Ադրբեջանի նախագահների տարվա առաջին հանդպումը կայացավ Վիեննայում մայիսի 17-ին
  • Մինչև վերջին պահը նախագահների հանդիպման հավանականությունը մշուշոտ էր
  • Վիեննայում տեղի ունեցած հանդիպման արդյունքներով պայմանավորվեցին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո տեղեկատվություն փոխանակել անհետ կորածների մասին, ԵԱՀԿ նախծագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի լիազորությունների ընդլայնման և հունիսի վերստին հանդիպելու շուրջ
  • Փորձագետների կարծիքով` վաղ է խոսել ԼՂ հարցով բանակցություններում բեկման մասին:

Ուշադրությանն արժանի

Մայիսի17-ի գիշերը Վիեննայում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդությամբ կայացավ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը: Դա այս տարի երկու պետությունների առաջնորդների անձնական առաջին շփումն է, ինչը տեղի ունեցավ 1994 թ-ից հետո ԼՂ շփման գծում գրանցված ամենամասշտաբային ռազմական դիմակայությունից հետո, ինչը նոր ինտրինգ ստեղծեց Բաքվի ու Երևանի միջև բանակցային գործընթացում:

Ավստիայի մայրաքաղաքը Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի ու Հարավային Կովկասի ճգնաժամերի քննարկման համար բանակցային գլխավոր հարթակ դարձնելուն նպաստել է ոչ միայն ժամանակային առումով համընկած Սիրիայի ու Լիբանանի վերաբերյալ բազմակողմ բանակցությունների անցկացումը, այլև Վիեննայում Հայաստանի և Արդբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի  հանդիպումը:

Նրանց անձնական շփման հեռանկարը մինչև վերջին պահը թվացել է մշուշոտ` հաշվի առնելով հայ առաջնորդի ոչ վաղեմի արտահայտությունները, որը տարակուսանք էր հայտնել Մոսկվայի միջնորդությամբ Երևանի ու Բաքվի միջև բարձր մակարդակի բանակցությունները վերսկսելու հնարավորության մասին: Վիեննա Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի ժամանումից քիչ առաջ Ադրբեջանի պաշտպանության  նախարար Զաքիր Հասանովը նոր հայտարարություն արեց` խոստանալով

«Բաքվի վերահսկողության տակ վերադարձնել Ղարաբաղում կորսված տարաքծները»:

Եվ այնուամենայնիվ, 1990-ական թվականներից ԼՂ հիմնահարցի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները առանց հատուկ հաջողության մայիսի 12-ին տարածեցին համատեղ հայտարարություն` հիշեցնելով բանակցային սեղանի շուրջ անհապաղ վերադառնալու անհրաժեշտության մասին` քննարկելու համար ԼՂ խնդրի երեք կետերը` հրադադարի ամրապնդում, բարձր վստահություն ու խաղաղ կարգավորման սկզբունքների համաձայնեցում:

Վիեննայում տեղի ունեցած հանդիպման արդյունքներով պայմանավորվեցին Կարմիր խաչի Միջազգային կոմիտեի հովանու ներքո տեղեկատվություն փոխանակել անհետ կորածների մասին, ԵԱՀԿ նախծագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի լիազորությունների ընդլայնման և հունիսի վերստին հանդիպելու շուրջ` նպատակ ունենալով վերսկսել համապարփակ կարգավորման  մասին բանակցությունները: Ընդ որում`  դեռ անհայտ են մնում նախագահների թե հաջորդ հանդիպման ստույգ ժամկետը, թե տեղը:

Եվ եթե հանդիպման արդյուքներով Սերժ Սարգսյանը  հայտարարություն տարածեց, ապա Իլհամ Ալիևի կողմից պաշտոնական հայտրարություն չհնչեց:

«Հարվային Կովկաս» քաղաքագետների ակումբի ղեկավար Իլգար Վելիզադեն թերթի հետ զրույցում հայտարարել է. «Գոյություն ունի բավական զգուշավոր լավատեսություն, այն է` ավելի մեծ արյունահեղությունից խուսափելու ցանկություն: Այդպսի մոտեցում են ցուցաբերում ինչպես Մինսկի խմբի համանախագահները, այնպես էլ հակամարտող կողմերը»: Դրա հետ մեկտեղ ադրբեջանցի փորձագետը ուշադրություն է հրավիրել ԼՂ հարցում Երևանի ու Բաքվի միջև պահպանվող արմատական տարաձայնություններին` հավելելով, որ բանակացություններում հերթական ձախողումը կարող է հանգեցնել ճակատում հերթական սրացման:

Հայ քաղաքագետ, Երևանում գործող «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը թերթի հետ զրույցում Վիեննայի հանդիպման նպատակների  թվում նշել է կողմերի միջև վստահության վերադարձն ու սահմանին լարվածության անկումը: Մինասյանը, ինչպես և Վելիզադեն,  հանդիպման արդյունքների  հանդեպ իր վերաբերմունքը  որակել է որպես  «շատ զգուշավոր լավատեսություն». «Ապրիլյան սրացումից հետո Ադրբեջանը գուցե ֆորմալ, բայցևայնպես պատրաստակամություն է հայտնել սկսելու առարկայան քննարկում: Եթե մեկ ամսվա ընթացքում մինչև նախագահների հաջորդ հանդիպումը, գործարկվի վստահության միջոցների  հաստատման մեխանիզմը, հնարավոր կլինի խոսել իրական բանակցային գործընթացի մեկնարկի մասին»: Հայ փորձագետը հավելել է, որ բուն գործընթացը կարող է տևել տարիներ, եթե չասենք` տասնամյակներ:

Միջազգային հարցերով ռուսական խորհրդի փորձագետ Սերգեյ Մարկեդոնովը կարծում է, որ վաղ է խոսել ԼՂ հարցով բանակցություններում բեկման մասին: Թերթի հետ զրույցում Մարկեդոնովը հայտարարել է, որ հակամարտության  սառեցումը դեռ կայուն չէ: Ընդ որում` Մարկեդոնովը կարծում է, որ խնդրի լուծման ուղղությմաբ դիվանագիտական փորձերը շարունակվելու են:

Աղբյուն` այստեղ

Write a comment