Ի հիշատակ վետերանների` դրոշներ նրանց տապանաքարերի մոտ Ֆրեզնոյում

Հոդվածի առանցքում

  • Վետերանների վարչակազմը տրամադրում է հատուկ տապանաքարեր միայն վետերանների ընտանիքի անդամների խնդրանքով:
  • Սյուզան Ռիվասն է ընտանեկան բիզնեսի եկամուտներից ստացված գումարով վճարել մետաղյա խորհրդանիշների համար:
  • Մարինա Չարդուկյանը մոտ 200 տապանաքարերի շուրջ տեղադրել է խորհրդանիշ հանդիսացող մետաղյա հարթ դրոշներ:

Ուշադրությանն արժանի

Սյուզան Ռիվասն ամեն շաբաթ այցելում է իր հոր շիրիմին Ֆրեզնոյի «Արարատ Մասիս» հայկական գերազմանատանը` լվանալով գրանիտե տապանաքարը, ցողելով կճուճներով բերված ջրով:

Վետերանների օրվան Սյուզանը ծաղիկներ է դնում Ջո Սահակյանի` Երկրորդ Համաշխարհային պատերազմի մասնակցի տապանաքարին: Սյուզանը պատմում է.

«Նա բանակի 53-րդ ստորաբաժանման զինծառայող էր, ծառայելում էր օդային ուժերի գաղտնի մասում: Նրանք մեկնեցին Պանամա: Կատարյալ վարպետությամբ էր կատարում իրեն վստահված հանձնարարությունները և անգամ հավաքագրվել էր Նախագահ Թրումանի գաղտնի օդային առաքելություն ունեցող խմբում, որտեղ և ղեկավարում էր անձնակազմը»:

Առաքելությունն ավարտելուց հետո ևս Սահակյանը պահպանում է իր նկատմամբ ունեցած վստահությունը` երբեմն ղեկավարելով նախագահական ինքնաթիռի անձնակազմը: Բայց նա հատկապես հպարտանում էր իր զինվորական ծառայությամբ, և նույնիսկ նրա տապանաքարի վրա փորագրված էր բանակում ծառայություն մատուցած լինելու մասին հիշատակությունը:

Սակայն ոչ բոլոր տապանաքարերն են բացահայտում բանակային ծառայության իրականությունը: Վետերանների վարչակազմը տրամադրում է հատուկ տապանաքարեր միայն ընտանիքի անդամների խնդրանքով:

Օրինակ` Բեդրոսեան ընտանիքին հատկացված հատվածը, որտեղ ամփոփված են Մարինա Չարդուկյանի բարեկամների աճյունները: «Սա իմ մեծ պապի գերեզմանն է, ով ծառայել է բանակում, սակայն այս մասին որևէ նշումներ չկան տապանաքարի վրա»,-ասում է Մարինա Չարդուկյանը: Իրականում, նրա բարեկամներից չորսը, ովքեր վետերաններ են, այստեղ են թաղված: Սա այն գլխավոր պատճառներից մեկն է, որի համար նա կամավորության սկզբունքով տարիներ շարունակ այցելում է հայկական գերազմանատուն` եկեղեցական երիտասարդական խմբի հետ միասին: «Այժմ ես 18 տարեկան եմ, և արդեն 6 տարի շարունակ մենք դրոշներ ենք դնում վետերանների գերեզմանաքարերի մոտ Վետերանների և Հիշատակման օրերին: Սակայն ոչ ոք, բացի ընտանիքի անդամներից, չգիտեր, որ իմ բարեկամները ևս վետերաններ են եղել»:

Չարդուկյանն այժմ սկաուտ է: Նա որոշել է վաստակել իր համար գերագույն պատիվը` Ոսկե Մրցանակը, որը տրվում է այստեղ թաղված վետերանների անանուն գերեզմանները բացահայտելու համար:Նա  մոտ 200 տապանաքարերի շուրջ տեղադրել է խորհրդանիշ հանդիսացող մետաղյա հարթ դրոշներ: Գերեզմանատան հետ կապ ունեցող մոտ 1500 ընտանիքներին նամակներ է գրել` խնդրելով նվիրատվություն կամ ցանկացած տեղեկություն տրամադրել վետերանների վերաբերյալ:

Ի վերջո, Սյուզան Ռիվասն է ընտանեկան բիզնեսի եկամուտներից ստացված գումարով վճարել մետաղյա խորհրդանիշների համար: Ռոբերտ Սրաբյանի նման շատերը նամակով խնդրել են իրենց տրամադրել այդ խորհրդանիշներից: «Ահա մի լուսանկար, որտեղ նա զինվորական համազգեստով է»,- ասում է Սրաբյանը: Աշնանային մի տաք օր է և նա նստած է գերեզմանատան գրասենյակում` նայելով իր մեծ պապի` Ջորջ Ղուլյանի լուսանկարները: «Ես ունեմ ընտանեկան մի լուսանկար, որտեղ նա ամենակրտսերն է ամբողջ անձնակազմում: Լուսանկարը պետք է, որ արված լինի Թուրքիայում»:

Գերեզմանատը ամփոփվածներից շատերի նման, Ղուլյանը ևս Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղածներից էր: Երբ երիտասարդ էր, մի խումբ զինվորներ, գալով Թուրքիայի իր հայրենի քաղաքը, շրջափակում և սպանում են բոլոր տղաներին:

«Իմ մեծ պապիկի մայրը կանացի զգեստով փաթաթում է նրան, և քանի որ նա ընդամենը 10 տարեկան էր և դեմքին դեռևս մազեր չուներ, դեռահաս աղջկա քողի տակ  կարողանում է խույս տալ սպանությունից: Ղուլյանը, ի վերջո, գաղթում է Քալիֆորնիա: Նա սիրում էր իր նոր հայրենիքը և հպարտությամբ է զորակոչվում բանակ, սակայն ծառայությունը տևում է շատ կարճ, քանի որ, մասնագիտությամբ լինելով դերձակ, սկսում է կարել զինվորական համազգեստներ: Երբ ավարտվում է ծառայությունը, Ֆրեզնոյում բացում է կարի իր արհեստանոց-խանութը: Նրա խանութը միշտ լի էր այցելուներով, ովքեր մեկ գավաթ հայկական սուրճի շուրջ քննարկում էին քաղաքականություն,-պատմում է Սրաբյանը,-նրան հյուր էր գալիս նաև սիրելի ընկերը` Վիլյամ Սարոյանը»:

Վիլյամ Սարոյանը, որը Պուլիտցերյան Մրցանակի դափնեկիր գրող էր, ևս վետերան էր: Նրա մասունքներից մի մասը թաղված են «Արարատ» գերեզմանատանը, մյուս մասը ամփոփված է Հայաստանում: Սրաբյանը պատմում է, որ նա Չարդուկյանի ծրագրին մասնակցում է հենց ամենասկզբից: Գերեզմանատունը չուներ ոչ մի տեղեկություն իր մեծ պապի վետերան լինելու վերաբերյալ, սակայն երիտասարդ սկաուտի ծրագրի շնորհիվ այդ հարցն արդեն լուծված է:

Քրիստիեն Սոբաջեի մայրը` Էլիզաբեթ Մանսելիանը, ևս  Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից էր: Նրա աճյունը ևս հանգչում է «Արարատ» գերեզմանատանը: Արդեն մեկ տարի է, ինչ նա մահացել է, և Սոբաջեն հիշատակման արժանի իրեր է փնտրում Ֆրեզնոյի իրենց բնակարանում:

«Ահա իմ մայրիկի Հուշերի գիրքը, որտեղ ամփոփված են նրա բոլոր մտքերը, լուսանկարները»,-պատմում է Սոբաջեն:  Պատմում է նաև, որ Մանսելյանը հաճախ էր խոսում Նավատորմի` կանանց համար նախատեսված կամավորական ծրագրի մասին, որը կոչվում էր «ԱԼԻՔՆԵՐ»: Նրա աշխատանքն այստեղ օդաչուների վթարների մասին զեկույցների մուտքագրումն էր: Մինչ Չարդուկյանի նախագիծը, Մանսելյանի գերեզմանը ևս չուներ վետերանների խորհրդանիշ:

Այս տարի Մարինա Չարդուկյանը իր ծրագրի շրջանակներում ստացված նվիրատվություններից ձեռք բերված գումարներով կարողացավ կտորից դրոշ-խորհրդանիշներ տեղադրել «Արարատ» գերեզմանատան վետերանների տապանաքարերի շուրջ: Սակայն այս անգամ նա և մյուսները հստակ գիտեին, թե որ տապանաքարերի մոտ պետք է տեղադրեն դրոշները, որոնք մինչ այդ աննկատ էին մնացել Վետերանների օրը:

Հոդվածի բնօրինակն` այստեղ:

Write a comment