ՉԱՓԱԶԱՆՑ ՀԻԱՍԹԱՓՎԱԾ. Ջիբրալթարի ֆուտբոլի ասոցիացիան դժգոհել է իր երկրի հիմնը շփոթելու համար
Հոդվածի առանցքում
- Ջիբրալթարի ֆուտբոլի ասոցիացիան իր դժգոհությունն է հայտնել Հայաստանին՝ մրցակցային առաջին հաղթանակից առաջ իրենց երկրի պետական հիմնը շփոթելու կապակցությամբ:
Ուշադրությանն արժանի
ՈՒԵՖԱ-ի Ազգերի Լիգայի Հայաստան-Ջիբրալթար խաղից առաջ պատահաբար հնչել է Լիխտենշտայնի ազգային օրհներգը: Ջիբրալթարի ֆուտբոլի ասոցիացիան «շատ հիասթափված» է, որ Հայաստանի հանդեպ պատմական հաղթանակցի առաջ իրենց ազգային օրհներգը չի հնչել: Հյուրընկալող կողմն արդեն հայցել է հյուրերի ներողամտությունը:
ՈՒԵՖԱ-ի Ազգերի Լիգայի բախումը Ջեֆ Վուդսի սպասվածի պես չսկսվեց: Ֆուտբոլիստները կարմրեցին, երբ իրենց երկրի հիմնի փոխարեն սխալմամբ հնչեց Լիխտենշտայնի հիմնը:
Ջիբրալթարի Ֆուտբոլի ասոցիացիան հայտարարություն տարածեց, որում իր հիասթափությունը հայտնեց:
«Ջիբրալթարի ֆուտբոլի ասոցիացիան հիասթափված է, քանի որ այսօր երեկոյան ՈՒԵՖԱ-ի Ազգերի Լիգայի՝ Հայաստանն ընդդեմ Ջիբրալթարի խաղից առաջ հնչել է Լիխտենշտայնի օրհներգը»:
«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այս սխալմունքի համար Երևանում Ջիբրալթարի Ֆուտբոլի Ասոցիացիայի պատվիրակության ղեկավարից ներողություն է խնդրել»:
«Մարզադաշտում նույնպես հայտարարություն է հնչել, որով հյուրընկալող կողմը սխալմունքի համար ներողություն է խնդրել»:
Երկրորդ խաղակեսին Ջոզեֆ Չիպոլինայի հաջող իրականացրած տուգանային 11 -մետրանոց հարվածից հետո Ջիբրալթարը հաղթանակ տոնեց: Խաղի ընթացքում Հայաստանը դաշտին տիրում էր 72 տոկոսով, բայց 22 պարտությունից հետո մրցակցային առաջին հաղթանակը տոնեցին հյուրերը:
Ջիբրալթարի ֆուտբոլիստները Լիխտենշտայնի հիմնը կրկին կլսեն երեքշաբթի, այդ օրը երկու թիմերը կհանդիպեն Վիկտորիա մարզադաշտում:
Վերջին հանդիպմանը Ջիբրալթարը 2:0 հաշվով պարտվեց, բայց, հաղթանակի համը զգալուց հետո, նրանք ավելի վստահ դուրս կգան դաշտ :
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ: