2015 թ. Ռուսաստանը 1983 թ. Վենեսուելա՞ն է

2015 թ. Ռուսաստանը 1983 թ. Վենեսուելա՞ն է

Հոդվածի առանցքում

  • Հարց է ծագում, թե ինչու է Ռուսաստանն այդքան խոցելի: Այն, ի վերջո, ժամանակի ընթացքում ունեցել է եկամուտների ավելցուկ՝ պրոֆիցիտային բյուջե:
  • Կան շատ արտաքին պարտքեր, որոնք արտացոլում են մասնավոր հատվածի փոխառությունները, եւ արտարժութային պահուստներ, որոնք մասնավոր կապիտալի թռիչքի պատճառով արագ մաշվում կամ պակասում են:
  • Վենեսուելան ինչպես Ռուսաստանն այսօր, նավթային տնտեսություն էր, որը հետևողականորեն հիմնվում էր ավելցուկային եկամուտների վրա:
  • Բայց նա, արտաքին աղբյուրներից եկող շահույթները երկրի կոռումպացված վերնախավը շրջանառում էր արտասահմանյան ակտիվներում:

Ուշադրությանն արժանի

Ես փորձում եմ հասնել պուտինյան Ռուսաստանում ծավալվող կարևոր իրադարձություններից մեկի՝ նավթի գների կտրուկ նվազման ազդեցության տեմպին: Ակնհայտ է, որ Ռուսաստանի խնդիրները, բացի նավթի գնից, բխում են նաև այլ հարցերից, մասնավորապես Ուկրաինայից եւ դրա հետեւանքներից: Բավական զարմանալի է, թե որքան արագ է ապակայունանում ֆինանսական վիճակը:

Մոսկվայում այն իր ազդեցությունն է թողել նաեւ երկարաժամկետ պարտատոմսերի գների վրա. 10-ամյա արժեթղթերի տոկոսադրույքները, տարեսկզբի 8 տոկոսից ցածր մակարդակից այսօր հասել են 12.67 տոկոսի:

Հարց է ծագում, թե ինչու է Ռուսաստանն այդքան խոցելի: Այն, ի վերջո, ժամանակի ընթացքում ունեցել է եկամուտների ավելցուկ՝ պրոֆիցիտային բյուջե: Ընդհանուր առմամբ, դա պարտատեր և ոչ թե պարտապան ազգ է: Բայց , միեւնույն է, կան շատ արտաքին պարտքեր, որոնք արտացոլում են մասնավոր հատվածի փոխառությունները, եւ արտարժութային պահուստներ, որոնք մասնավոր կապիտալի թռիչքի պատճառով արագ մաշվում կամ պակասում են :

Սա ինձ հիշեցնում է 1980-ականներին Լատինական Ամերիկայի երկրներից մեկում ստեղծված պարտքի ժգնաժամը. այն ինձ անհանգստացնում էր 1982-83-ին Վաշինգտոնում եղած իմ տարիներին: Վենեսուելան այն ժամանակ, ինչպես Ռուսաստանն այսօր, նավթային տնտեսություն էր, որը հետևողականորեն հիմնվում էր ավելցուկային եկամուտների վրա: Բայց նա, այնուամենայնիվ, դաշնության չափ խոցելի չէր, որովհետև արտաքին աղբյուրներից եկող շահույթները երկրի կոռումպացված վերնախավը շրջանառում էր արտասահմանյան ակտիվներում:

Իհարկե, Վենեսուելան նաեւ միջուկային զենք չուներ:

Հեղինակ` Փոլ Կրուգման, Փրինսթոնի համալսարանի դասախոս

Հոդվածի բնօրինակն` այստեղ:

Write a comment