Խուան Գուայդոն ասում է, թե Ռուսաստանը չի աջակցում Նիկոլաս Մադուրոյին
Հոդվածի առանցքում
- Վենեսուելայի Ազգային ժողովի նախագահ և ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն հայտարարել է, որ չի տեսնում Ռուսաստանի «լայն աջակցության» նշանները Մադրուրոյին։ «Չկան նոր վարկեր, խոշոր ներդրումներ: Պարզապես հրապարակային հայտարարություններ», - ասել է նա: «Մադուրոյի համար լայն աջակցություն չեմ տեսնում: Կարծում եմ, որ Ռուսաստանը հարգալից մասնակցություն ունի մեր երկրի ճակատագրում, բայց նույնը կարելի է ասել նաև այլ երկրների մասին, որոնք ուշադրություն են դարձնում այստեղ ընթացող զարգացումներին », - ասել է Գուայդոն։
Ուշադրությանն արժանի
Խուան Գուայդոն ասում է, թե Ռուսաստանը չի աջակցում Նիկոլաս Մադուրոյին
Պետք չէ մեղադրել ռուսներին, որ Վենեսուելայում Նիկոլաս Մադուրոն դեռևս իշխանության է:
Վենեսուելայի Ազգային ժողովի նախագահ և ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն հայտարարել է, որ չի տեսնում Ռուսաստանի «լայն աջակցության» նշանները Մադրուրոյին։
«Չկան նոր վարկեր, խոշոր ներդրումներ: Պարզապես հրապարակային հայտարարություններ», – ասել է նա: «Մադուրոյի համար լայն աջակցություն չեմ տեսնում: Կարծում եմ, որ Ռուսաստանը հարգալից մասնակցություն ունի մեր երկրի ճակատագրում, բայց նույնը կարելի է ասել նաև այլ երկրների մասին, որոնք ուշադրություն են դարձնում այստեղ ընթացող զարգացումներին », – ասել է Գուայդոն։
Ռուսաստանը եղել է վենեսուելական նավթի և գազի ոլորտի մեծ ներդրող: Նրան չի հաջողվել փրկել PdVSA- ին դեֆոլտից: Ռոսնեֆտը, որը ռուսական պետական նավթային ընկերություն է, ներել է Մադուրոյի կառավարության որոշ պարտքեր՝ հաշվի առնելով Citgo- ի բաժնետոմսերի բաժնեմասը, ԱՄՆ-ում PdVSA- ին պատկանող գործարանն ու բենզալցակայանը:
Չինաստանը նույնպես ֆինանսական աջակցություն է ցուցաբերել նավթով վճարելու դիմաց:
Չնայած աշխարհի խոշորագույն զարգացող շուկաներից երկուսի աջակցությանը, Վենեսուելայի նավթային արտադրանքը շարունակում է անկում ապրել: Իրավիճակը վատթարանում է, երբ Վաշինգտոնը երկու շաբաթ առաջ պատժամիջոցներ կիրառեց PdVSA- ի դեմ: Ապրիլի 28-ից հետո PdVSA- ին արգելվում է ԱՄՆ-ին նավթ վաճառել: Ընթացիկ վաճառքը չի կարող վերադարձվել Վենեսուելային: Եկամուտները, որոնք գոյացում են ամերիկյան գնորդներին նավթի վաճառքից, պետք է պահվեն պատժամիջոցների պատճառով ԱՄՆ-ում արգելափակված PdVSA հաշիվներում: Վաշինգտոնն ասել է, որ Վենեսուելայի նավթի ոլորտի նկատմամբ պատժամիջոցները, կհանվեն միայն նոր ընտրությունների դեպքում: Վաշինգտոնը Վենեսուելայի ընդդիմադիր առաջնորդ Գուայդոյին ճանաչել է նախագահ: Մադուրոյի փոխարեն, 50 այլ երկրներ ևս իրենց աջակցությունն են ցուցաբերել Գուայդոյին:
Ըստ Գուայդոյի, Մադուրոն չի կարողացել պաշտպանել օտարերկրյա ներդրողներին Վենեսուելայում:
Վենեսուելան վերջին երեք տարիների ընթացքում կախված է եղել ռուսական դրամից:
Գուայդոն հանրային հայտարարել է, որ նոր կառավարությունը կկատարի իր պարտականությունները ռուսների նկատմամբ:
Մինչ Վլադիմիր Պուտինը անցյալ շաբաթ լռություն էր պահպանում մարդասիրական այս աղետի մասին, ավելի բարձր մակարդակի ռուս դիվանագետները շարունակաբար հայտարարոիւյուններ էին անում ասյ առիթով: Կրեմլի պաշտոնական տեսակետն այն է, որ Վենեսուելան Վաշինգտոնի վարչակարգի հերթական զոհն է:
Ինչպես հաղորդում է «Կոմերսանտ» թերթը, Վենեսուելայի իր գործընկեր Իվան Գիլի հետ հանդիպման ժամանակ արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ Մոսկվան «ամեն ինչ կանի», որպեսզի աջակցի նախագահ Մադուրոյի «օրինական կառավարությանը»:
Ռուսները հատուկ ռազմական կոնտրակտորներ են ուղարկել Կարակաս, որպեսզի աշխատեն սոցիալիստների միասնական առաջնորդի անվտանգությունը ապահովելու ուղղությամբ: Սակայն պարզվում է, որ Մադուրոյի շրջապատի իրական մարդիկ գալիս են Հավանայից: Մադուրոն Կուբայի հավատարիմ բարեկամն է՝ 1980-ական թվականներին ոգևորվելով Կաստրոյի հակաամերիկանիզմով:
Մադուրոն հունվարի 10-ին երդվել է երկրորդ վեցամյա ժամկետի համար: Չնայած ոչ լեգիտիմության վերաբերյալ պահանջներին `սկսած Վենեսուելայի մի կաթոլիկ եպիսկոպոսից, իսկ հետո Ամերիկյան պետությունների կազմակերպությունից, Մադուրոն պնդեց, որ նա չի հեռանա պաշտոնից մինչև 2025 թ. .
Մադուրոյի Գերագույն դատարանը դադարեցրեց Ազգային ժողովի լիազորույունները, որի նախագահն է Գուայդոն՝ դրանով իսկ վերջ դնելով Վենեսուելայի տասնամյակների ժողովրդավարական ավանդույթների: Հիմնադիրների ժողովը ստեղծվել է հիմնականում սոցիալիստների միասնական աջակիցների կողմից: Սոցիալիստների միությունը Ազգային ժողովի ամենամեծ կուսակցությունն է, սակայն ընդդիմադիր կուսակցություններն ունեն ավելի շատ տեղեր:
Վենեսուելան այժմ ավելի սերտ քաղաքական, տնտեսական և հումանիտար ճգնաժամ է վերապրում: Միավորված ազգերի կազմակերպությունում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենցիան հայտարարել է, որ անցած շաբաթվա վերջին մարդասիրական օգնության առաքմամբ ԱՄՆ-ը ցանկանում է հրահրել Մադուրուին:
«Մենք կցանկանայինք նախազգուշացնել Վենեսուելայում ռազմական սցենարի իրականացման անհեթեթ քայլերից», – ասել է նա այս շաբաթ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Նա ասել է, որ Վաշինգտոնը պետք է «բացի PdVSA- ի հաշիվները»: Նեբենցիան գնահատականով, երկրի տնտեսության վնասը պատժամիջոցներից գնահատվում է 345 միլիարդ դոլար:
«Վաշինգտոնն ու Լոնդոնը վերջերս վենեսուելական ժողովրդին թալանել են նավթի և բանկային ակտիվների ընդհանուր առմամբ 30 մլրդ դոլարի չափով», – ասել է նա: « Մենք բացահայտորեն թալանում էինք ինքնիշխան երկիրը՝ փորձելով բերել այն աղքատության շեմին»:
Խիստ սանկցիաներ են կիրառվել միայն այս տարի: Վենեսուելայի տնտեսությունը դժվարություններ էր տեսնում Վաշինգտոնի պատժամիջոցների քաղաքականությունից առնվազն երկու տարի առաջ:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ