Վենեսուելական ժգնաժամ․ Մոսկվան ընդդեմ Վաշինգտոնի

Վենեսուելական ժգնաժամ․ Մոսկվան ընդդեմ Վաշինգտոնի

Հոդվածի առանցքում

  • Վենեսուելան վերապրում է իր վերջին շրջանի քաղաքական պատմության ամենակարեւոր օրերից մեկը: Ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն ուղիղ մարտահրավեր է նետել նախագահ Նիկոլաս Մադուրոյին` հայտարարելով իրեն երկրի օրինական նախագահ: Այս սցենարը միմյանց դեմ է հանել Ռուսաստանին եւ ԱՄՆ-ին: Նախագահ Դոնալդ Թրամփը Մադուրոյի ռեժիմի երկար տարիների հակառակորդն է: Ավելի վաղ նա հանդես է եկել այդ երկրում ռազմական միջամտության գաղափարով, որտեղ կարճատես տնտեսական քաղաքականությունը ստիպել է շատ մարդկանց հեռանալ երկրից, իսկ շատերի մոտ առկա է սննդի եւ դեղորայքի պակաս:

Ուշադրությանն արժանի

Վենեսուելան վերապրում է իր վերջին շրջանի քաղաքական պատմության ամենակարեւոր օրերից մեկը: Ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն ուղիղ մարտահրավեր է նետել նախագահ Նիկոլաս Մադուրոյին` հայտարարելով իրեն երկրի օրինական նախագահ: Այս սցենարը միմյանց դեմ է հանել Ռուսաստանին եւ ԱՄՆ-ին:

Նախագահ Դոնալդ Թրամփը Մադուրոյի ռեժիմի երկար տարիների հակառակորդն է: Ավելի վաղ նա հանդես է եկել այդ երկրում ռազմական միջամտության գաղափարով, որտեղ կարճատես տնտեսական քաղաքականությունը ստիպել է շատ մարդկանց հեռանալ երկրից, իսկ շատերի մոտ առկա է սննդի եւ դեղորայքի պակաս: Չորեքշաբթի, Դոնալդ Թրամփը, շատ եվրոպական առաջնորդների եւ Կանադայի հետ միասին, Գուայդոյին ճանաչեց երկրի ժամանակավոր նախագահ:

Մադուրոյի դաշնակից Ռուսաստանը միանգամայն այլ մոտեցում է որդեգրեց, որի արդյունքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Թրամփը հայտնվեցին այս հարցի հակառակ կողմերում: Դա կարող է լուրջ ազդեցություն ունենալ Ամերիկայի անվտանգության վրա: Վերջին հրապարակումները պարզեցին, որ Հետաքննության Դաշնային բյուրոն քննություն է սկսել, թե արդյոք Թրամփը աշխատում էր Ռուսաստանի կառավարության համար, սակայն Վենեսուելայում իրավիճակը հազվագյուտ պահ է, երբ նախագահը հրապարակավ դեմ է Պուտինի կառավարությանը:

Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը հինգշաբթի օրը զգուշացրել է, որ դա մեծ սխալ կլինի ԱՄՆ-ի կողմից, եթե այն որոշի ռազմական ներխուժում իրականացնել  Վենեսուելա:

«Մենք հավատում ենք, որ սա կործանարար սցենար է, որը կխաթարի Լատինական Ամերիկայի տարածաշրջանում գտնվող զարգացման մոդելի հիմքերը», – ասել է Ռյաբկովը ռուսաստանյան լրատվամիջոցներին: «Մենք կկանգնենք միասին, եթե ցանկանում եք, այս երկրի հետ՝ պաշտպանելու ինքնիշխանության, ներքին գործերին չխառնվելու սկզբունքները և ընդդիմանալու ներխուժմանը »:

Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատի խոսնակը մեղադրեց Գուայդոյին այս խնդրում՝ նրա նախագահությունը որակելեվ «անօրինական»: Այլ պաշտոնյաներ մեղադրեցին ԱՄՆ-ին `Վենեսուելայում գունավոր հեղափոխություն իրականացնելու մեջ: Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունում Ռուսաստանի պատվիրակությունը Վենեսուելայի վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշման նկատմամբ խիստ քննադատաբար արտահայտվեց՝ նշելով, որ Մադուրոյի ռեժիմը տապալելու ցանկացած փորձ կխախտի 1975 թ. Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքները, որոնք վերաբերվում են ռազմական եւ քաղաքական հարցերին:

«Մենք դատապարտում ենք ԱՄՆ-ի կողմից Վենեսուելայի լեգիտիմ կառավարությունը տապալելու փորձերը, ինչը Հելսինկյան եզրափակիչ ակտի ներքին գործերին չմիջամտելու սկզբունքի խախտում է», – ասվում է առաքելության հաղորդագրության մեջ:

Մինչդեռ, Մադուրոն պահանջել է բոլոր ամերիկացի դիվանագետներից 72 ժամվա ընթացքում հեռանալ Վենեսուելայից: Պետքարտուղար Մայք Պոմպեոն ասել է, որ ԱՄՆ-ն չի պատասխանի այդ խնդրանքին, քանի որ չի դիտում Մադուրոյին որպես Վենեսուելայի օրինական առաջնորդ:

Իրանի եւ Թուրքիայի առաջնորդները, որոնք վերջին ամիսներին լարված հարաբերություններ են ունեցել ԱՄՆ-ի հետ, նույնպես հանդես են եկել հայտարարություններով, ի պաշտպանություն Մադուրոյի:

Փախստականների հոսքերը արդեն հեռանում են Վենեսուելայից խիստ տնտեսական ճգնաժամի եւ զինված հակամարտության կամ երկարատեւ քաղաքական դիմակայության պատճառով:  Ամենայն հավանականությամբ, իրավիճակը կվատթարանա: Ոստիկանության եւ ցուցարարների միջեւ բախումներից արդեն կան զոհեր:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment