Վենեսուելան բանակցությունների միջոցով խուսափում է պատերազմից, սակայն Բոլթոնը շարունակում է պայքարը թվիթերում

Վենեսուելան բանակցությունների միջոցով խուսափում է պատերազմից, սակայն Բոլթոնը շարունակում է պայքարը թվիթերում

Հոդվածի առանցքում

  • Վենեսուելայի կառավարությունն ու ընդդիմությունը շարունակում են բանակցային գործընթացները և փորձում լուծում գտնել 4 ամիս ձգվող քաղաքական ճգնաժամին: ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը պաշտպանում է Խուան Գուայդոյին: Իսկ մի շարք երկրներ, այդ թվում Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան պաշտպանում են օրինական նախագահ Նիկոլաս Մադուրոյին:

Ուշադրությանն արժանի

 

Վենեսուելայի կառավարությունն ու ընդդիմությունը շարունակում են բանակցային գործընթացները և փորձում լուծում գտնել 4 ամիս ձգվող քաղաքական ճգնաժամին: ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը պաշտպանում է Խուան Գուայդոյին: Իսկ մի շարք երկրներ, այդ թվում Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան պաշտպանում են օրինական նախագահ Նիկոլաս Մադուրոյին:

Հունվարին ընդդիմության առաջնորդ, խորհրդարանի ղեկավար Խուան Գուայդոն ինքն իրեն հռչակել էր երկրի ժամանակավոր նախագահ: ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը թվիթեց, որ Մադուրոն վախենում է հանրային կարծիքից. «Նա արգելափակել էր ինտերնետը և փորձում էր կեղծել ընտրությունների արդյունքները: Նա փորձում է կանխել այս իրավիճակի միակ լուծումը՝  խուսափել հրաժարականից»:

Այս գրառումը մեկն էր հերթական կոչերից, որոնք ուղղված են Մադուրոյի հրաժարականին: ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Վենեսուելայի հանդեպ, փորձելով փակուղի մղել նախագահ Մադուրոյին: Պատժամիջոցները սահմանվել են Վենեսուելայի պետական նավթային ընկերության նկատմամբ, սառեցվել է այդ ընկերության 7 միլիարդ դոլարի ակտիվները:

«Մադուրոն շարունակում է թալանել երկիրը: Մենք շարունակում ենք մերկացնել Մադուրոյի և նրա կամակատարների կոռուպցիան: Նրանք այլևս չեն կարող թալանել Վենեսուելայի ժողովրդի սեփականությունը».-գրել է Բոլթոնը

Միացյալ Նահանգները, Կանադան, Լատինական Ամերիկայի ու Եվրամիության խոշոր, ազդեցիկ երկրները պաշտպանում են Խուան Գուայդոյին: Իսկ մի շարք երկրներ, այդ թվում Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան պաշտպանում են Նիկոլաս Մադուրոյին: Մոսկվան Մադուրոյի գլխավոր աջակիցներից է, որը չի պատրաստվում զիջել և կշարունակի աջակցել: Վենեսուելան Ռուսաստանից բացի  քաղաքական և հումանիտար օգնություն է ստացել Չինաստանից և Իրանից:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment