Vatinyan Designs-ը արժանացել է MADA «Ճարտարապետության և Դիզայն» մրցանակին Դիլիջանում (Հայաստան) կառուցված հյուրանոցի համար

Vatinyan Designs-ը արժանացել է MADA «Ճարտարապետության և Դիզայն» մրցանակին Դիլիջանում (Հայաստան) կառուցված հյուրանոցի համար

Հոդվածի առանցքում

  • Vatinyan Designs-ը՝ ի դեմս Դիանա Վատինյանի, հայկական հյուրանոցում արված աշխատանքի համար վերջերս արժանացավ MADA մրցանակին, էկո համակարգերի հարմարավետության և հասանելիության համար:
  • Vatinyan Designs-ի հյուրանոցը կառուցված է ժայռի բնական ճեղքվածքի տեսքով, տորֆային տանիքով, լանդշաֆտային հարկերով: Հյուրանոցը ներառում է բոլոր հարմարանքերը` ֆինտես կենտրոն, ռեստորաններ և սպա կենտրոն: Այս հյուրանոցը, անկասկած, մեծ ներդրում կունենա Դիլիջանում էկո տուրիզմի զարգացման մեջ:
  • Vatinyan Designs–ը ճարտարապետական և ինտերիեր դիզայնով զբաղվող ընկերություն է, որը գտնվում է Նյու Յորքում։ Ընկերության անդամներից շատերը բազմաթիվ միջազգային մրցույթների հաղթողներ են։ Vatinyan Designs–ը իր նորարական աշխատանքներում ձգտում է հասնել դիզայներական կատարելության՝ օգտագործելով հետաքրքիր լուծումներ։

Ուշադրությանն արժանի

Vatinyan Designs-ը՝ ի դեմս Դիանա Վատինյանի, հայկական հյուրանոցում արված աշխատանքի համար վերջերս արժանացավ MADA մրցանակին, էկո համակարգերի հարմարավետության և հասանելիության համար:

Ճարտարապետությունը արվեստի, գիտության, տեխնիկայի և դիզայնի ալքիմիական խառնուրդ է: Այն պատասխանատու է արդի աշխարհում բնակության վայրերի կոնցեպտուալացման համար: 21-րդ դարում էսթետիկան շարունակում է ներգրավված լինել և ազդվել էկոլոգիական գիտակցությամբ, արդյունավետությամբ և շրջակա միջավայրի հետ ներդաշնակությամբ:

Vatinyan Designs-ը վերջին 20 տարիների ընթացքում ճարտարապետության ոլորտի առաջատարներից է, և նա կարողանում է պահպանել ընտանեկան ոգին: Դիանա Վատինյանը 2010-ին հիմնադրել է նոր կազմակերպություն՝ հիմք ընդունելով իր հոր կազմակերպությունը և արժանացել է Ճարտարապետության և Դիզայնի համար տրվող  MosBuild մրցանակին:

Vatinyan Designs-ի հյուրանոցը կառուցված է ժայռի բնական ճեղքվածքի տեսքով, տորֆային տանիքով, լանդշաֆտային հարկերով: Հյուրանոցը ներառում է բոլոր հարմարանքերը` ֆինտես կենտրոն, ռեստորաններ և սպա կենտրոն: Այս հյուրանոցը, անկասկած, մեծ ներդրում կունենա Դիլիջանում էկո տուրիզմի զարգացման մեջ:

Մրցանակը տրվել է MosBuild-ի կողմից երիտասարդ ճարտարապետների թվից «Կայուն ճարտարապետական նախագիծ» կազմելու համար: Մրցանակի մասին լուրը առաջինը հայտնվել է Vatinyan Designs-ի պաշտոնական թվիթերյան էջում, այնուհանդերձ լուսաբանվել է MosBuild ամսագրում՝ ներառելով կայքէջի լուսանկարները և մրցանակի շնորհման հիմնավոր պատճառները:

Vatinyan Designs-ի մամուլի խոսնակը նշել է.

«Մենք շատ ուրախ ենք, որ MosBuild-ը Դիանային արժանացրել է կայուն ճարտարապետական նախագծի մրցանակին: Կայուն ճարտարապետությունն այն է, ինչ ոգևորում է Դիանային, և դրա սկզբունքները նրանք են, որոնցով նա առաջնորդվում է և այս աշխատանքի գնահատականը շատ ողջունելի է: Մենք շնորհակալություն են հայտնում MosBuild-ին գնահատականի համար և մեր Դիլիջանի հաճախորդներին նրանց աջակցության և օգնության համար: Հույս ունենք, որ այս նախագիծը կօգնի Հայաստանը ավելի գրավիչ դարձնել այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են վայելել բնության հրաշալիքները հարմավետությամբ»:

Vatinyan Designs-ի նմուշների մասին՝

Vatinyan Designs–ը ճարտարապետական և ինտերիեր դիզայնով զբաղվող ընկերություն է, որը գտնվում է Նյու Յորքում։ Ընկերության անդամներից շատերը բազմաթիվ միջազգային մրցույթների հաղթողներ են։ Vatinyan Designs–ը իր նորարական աշխատանքներում ձգտում է հասնել դիզայներական կատարելության՝ օգտագործելով հետաքրքիր լուծումներ։

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment