Հոգևոր սնունդ իր ստեղծագործման համար

Հոգևոր սնունդ իր ստեղծագործման համար

Հոդվածի առանցքում

  • 88 տարեկանում Վարուժան Պողոսյանի գեղարվեստական ​​ազդեցությունը միայն աճում է: Նրա White River Junction ստուդիայի հատակը չափազանց խառն է: Լցված տարբեր գրություններով ու թղթերով՝ դա մի խառնաշփոթ է, որը վկայում է մի բանի մասին, որ այստեղ ընթանում է աշխատանքային մտավոր պրոցես՝ տեսակավորում, կազմակերպում, ջնջում և օգտագործում:
  • Նրա աշխատանքները գտնվում են տարբեր հավաքածուներում, ի թիվս այլոց Ժամանակակից արվեստի թանգարանում, Մետրոպոլիտենի թանգարանում, Նյու Յորքի Whitney թանգարանում, Բոստոնի Ժամանակակից արվեստի ինստիտուտում և DeCordova թանգարանում, որը Մասաչուսեց նահանգի Լինկոլն քաղաքում է: Իր կոլաժների ցուցահանդեսները կարելի է դիտել Ռոչեստր քաղաքի Մեծ քաղաքային պատկերասրահում ապրիլի 25-ին, իր մտերիմ ընկեր գեղանկարիչ Բեն Ֆրանկ Մոսիի նկարների հետ մեկտեղ:
  • Պողոսյանը ծնվել է Նյու Բրիթանում Կոնեկտիկուտ նահանգում 1926 թվականին հայ գաղթականների ընտանիքում (Հայերեն Վարուժան նշանակում է «աղավնի»): Նրա հայրը՝ Ջորջը, գաղթել է կենտրոնական Թուրքիայի մի փոքրիկ գյուղից ԱՄՆ 20-րդ դարի սկզբին՝ գալով նախ Մասաչուսեթս և ապա Կոնեկտիկուտ, որտեղ նա աշխատել է որպես կոշկակար:
  • Պողոսյան բակալավրի և ապա մագիստրոսի աստիճանները ստացել է Յեյլ համալսարանում 1950-ականներին, որոնք ճանապարհ հարթեցին իրեն դեպի դասավանդման և պրոֆեսիոնալ նկարիչի կարիերա: Նա տեսել էր Ջոզեֆ Քորնելիոյի գործը և ոգեշնչված էր Մարսել Դուչամպով ու Մեն Ռայանով, ինչպես նաև Քլիի նկարներով: Նա սկսեց փնտրել և հայտնաբերել իր ոգևշնչման իրերը իր շրջապատում:
  • Իր կարիերայի ընթացքում նրա կոլաժները ու գործերը ցուցադրվել են ամբողջ երկրով մեկ և Եվրոպայում: 2014 թվականին նա ներկայացված էր Toledo արվեստի թանգարանում Օհայոյում, որի տնօրեն Բրայան Քենեդին նախկինում եղել է Hood թանգարանի տնօրեն Դարտմուտում:

Ուշադրությանն արժանի

88 տարեկանում Վարուժան Պողոսյանի գեղարվեստական ​​ազդեցությունը միայն աճում է:

Վարուժան Պողոսյանի White River Junction ստուդիայի հատակը չափազանց խառն է:  Լցված տարբեր գրություններով ու թղթերով՝ դա մի խառնաշփոթ է, որը վկայում է մի բանի մասին, որ այստեղ ընթանում է աշխատանքային մտավոր պրոցես՝ տեսակավորում, կազմակերպում, ջնջում և օգտագործում: Սեղաններին լցրած են բազմաթիվ հին ու անսովոր թղթեր՝  ձեռագիր նամակներ, 20-րդ դարի սկզբի երաժշտական և պատկերավոր նյութեր, որոնք Պողոսյանը վերցրել է թերթերից և ամսագրերից, որոնք օգտագործել է տարբեր կոլաժներում և գործերում՝ դառնալով 1950-ականների ազդեցիկ ամերիկյան գեղանկարիչ:

«Երբ ես մտնում եմ ստուդիա, այդ նյութերը թելադրում են, թե որ ուղությամբ ես շարժվեմ »,-ասում է նա:

«Հիասքանչ է, չէ՞»,-ծիծաղելով ասում է Պողոսյանը՝ նայելով մի երեխայի տետրի մեջ, ուր պատկերված  է հավի նկար: Դա մի արտահայտություն է, որ նա հաճախ է օգտագործում: Նրա ոգևորությունը, կարծես, անսահման է և նա ընդգծում է որոշակի բառեր և արտահայտություններ: Որտեղից է նա գտել երեխայի այդ տետրը չի հիշում, բայց նա հավաքում է մանկական ամսագրեր և գունազարդման գրքեր, ի թիվս տասնյակ այլ իրերի և հետաքրքիր նյութերի, քանի որ նա երբեք չգիտի, թե որ պատկերը կամ նյութը կհարթի ճանապարհ դեպի իր արվեստը:

Նրա տունը Հանովերում ողողված է բազմաթիվ իրերով: Նրա և իր ընկերների արվեստի գործերը կախված են պատերից: Իր տանը նրա դարակների, գրքի պահարանի և սեղանների վրա կարող եք տեսնել ձիու նալեր, տարբեր ձևի գլխարկներ, հնացած իրեր, վիսկիի բաժակներ, սիգարի տուփեր և փոքր, փորագրած փայտե իրեր:

Նրա ընկերները իրեն ուղարկում են տարբեր իրեր, որոնք գտնում են, որ կարող են օգտակար լինել իր գործում:

«Ամեն ինչ կարող է ոգևշնչել»,- ասում է Պողոսյանը:

Այժմ  Պողոսյանը 88 տարեկան է, 1995 թվականից անցել է թոշակի Դարտմուտի քոլեջի արվեստի դասախոսի գործից՝ 27 տարի շարունակ ֆակուլտետում աշխատելուց հետո, սակայն որպես նկարիչ, ղեկավար և խորհրդատու շարունակում է մնալ մեծապես ակտիվ ամերիկյան արվեստի ասպարեզում:

Նրա աշխատանքները գտնվում են տարբեր հավաքածուներում, ի թիվս այլոց Ժամանակակից արվեստի թանգարանում, Մետրոպոլիտենի թանգարանում, Նյու Յորքի Whitney թանգարանում, Բոստոնի Ժամանակակից արվեստի ինստիտուտում և DeCordova թանգարանում, որը Մասաչուսեց նահանգի Լինկոլն քաղաքում է:

Իր կոլաժների ցուցահանդեսները կարելի է դիտել Ռոչեստր քաղաքի Մեծ քաղաքային պատկերասրահում ապրիլի 25-ին, իր մտերիմ ընկեր գեղանկարիչ Բեն Ֆրանկ Մոսիի նկարների հետ մեկտեղ:

Պողոսյանը ավելի շատ հայտնի է Bugsy անվան ներքո: Երեք տարի է, որ նա ունի ստուդիա White River Junction-ում: Նա հավանում է քաղաքի երիտասար ոգին և այստեղ շատ արվեստագետների կենտրոնացումը: Նա ունի լավ հումորի զգացում, երեխայի հետաքրքրասիրություն և զարմանալու ունակություն բոլոր այն անսովոր բաների նկատմամբ, որոնք տեղի են ունենում աշխարհում: «Նա շատ բազմակողմանի զարգացած է», – ասում է Անի Մակքեյը՝ BigTown պատկերասրահի տնօրենը: «Նա շատ արագ փոքրացնում է հեռավորությունը իր և ձեր միջև: Եվ, իրոք, կապ չունի, թե ով եք դուք»:

Շատ իրեր, որ անհրաժեշտ չեն այլևս այլ մարդկանց, Պողոսյանը օգտագործում է իր արվեստում: Նրա ձեռքում այդ իրերը ստանում են երկրորդ կյանք: Նա հավաքում է բառեր, նկարներ, օբյեկտներ, թղթեր, արվեստի գործեր:

Թիթեռները հաճախ պատկերված են Պողոսյանի աշխատանքներում և ծառայում են որպես փոխաբերություն իր ստեղծագործության համար: Այն ճանապարհը, որ մի թիթեռ անցնում է մեկ ծաղիկից հաջորդը հաճախ չի պատկերվում, բայց դա նպատակային է և ծառայում է ավելի մեծ համընդհանուր նպատակին:

Պարոն X-ը, BigTown պատկերասրահի ցուցահանդեսի կոլաժներից մեկը, ներկայացնում է իր ստեղծագործությունների բնույթը: Մի թերթիկի վրա երաժշտության հետ կապված կա մի մեծ X, որը, ըստ երևույթի բնօրինակն է, այլ ոչ թե ավելացվել է Պողոսյանի կողմից:

«Նրա աշխատանքները տպավորում են ինձ: Ես իմաստներ եմ տեսնում այստեղ, որ այնքան պարզ են, որքան անցողիկ միևնույն ժամանակ», – ասաց Ջերալդ Աուտենը՝ Դարտմունտի արվեստի ստուդիայի դեպարտամենտի ցուցահանդեսների տնօրենը և նրա ընկերը: Պողոսյանի բնավորությունը, նրա ձգտումը դեպի գրականության, արվեստի, կինոյի և երաժշտության սնում է իր արվեստը, – ասում է Մակքեյը: «Նա շատ տեղեկացված է և օգտագործում է դա ամբողջությամբ»:

Վերջին երկու տարիների ընթացքում Պողոսյանը քրտնաջան աշխատում է՝ կազմելով 200 կոլաժներ, որոնց մի մասը դեռ շրջանակված չէ և պահվում է իր Հանովերի տանը, որի հատակը լի է գրքերով՝ Պողոսյանի հերոսներից մեկի՝ Ջեյմս Ջոյսի մասին՝:

Նա ապրում է մենակ: Նրա կինը՝ Մերլինը, մահացել է 2007 թվականին: Իրենց միակ երեխան՝ Հեյդի Պողոսյանը, ապրում է Նյու Յորքում և սոցիալական արդարության կազմակերպության A.J. Muste Memorial ինստիտուտի տնօրենն է: Նախկինում նա եղել է գործադիր տնօրեն Իրավաբանների ազգային գիլդիայում: Պողոսյանն ունի քույր, ով ապրում է Կալիֆորնիայում:

Պողոսյանը ծնվել է Նյու Բրիթանում Կոնեկտիկուտ նահանգում 1926 թվականին հայ գաղթականների ընտանիքում (Հայերեն Վարուժան նշանակում է «աղավնի»): Նրա հայրը՝ Ջորջը, գաղթել է կենտրոնական Թուրքիայի մի փոքրիկ գյուղից ԱՄՆ 20-րդ դարի սկզբին՝ գալով նախ Մասաչուսեթս և ապա Կոնեկտիկուտ, որտեղ նա աշխատել է որպես կոշկակար:

Ցանկանալով ամուսնանալ՝ Ջորջ Պողոսյանը գրել է տուն ընկերոջը, ով ամուսնացնել էր մի երիտասարդ որբ կնոջ հետ:

Նա խնդրել է իր ընկերոջը գտնել հարմար թեկնածու ամուսնության համար: Այնպես եղավ, որ ընկերոջ հարսնացուն գիտեր մի աղջկա, ում անունն էր Պայծառ Սիլանջյան, ով Սև ծովի ծովափնյա քաղաքներից էր և ում ընտանիքը սպանվել էր թուրքերի կողմից 1915 թվականի Հայոց Ցեղասպանության օրերին: Լուսանկարները ուղարկեցին Ջորջին, ով ի վերջո գումար ուղարկեց այդ աղջկան Ամերիկա բերելու համար: Նա եկավ Մեքսիկա, նրանք ամուսնացան Կուբայում և ապա գնացին Նյու Բրիթան:

Պողոսյան  բակալավրի և ապա մագիստրոսի աստիճանները ստացել է Յեյլ համալսարանում 1950-ականներին, որոնք ճանապարհ հարթեցին իրեն դեպի դասավանդման և պրոֆեսիոնալ նկարիչի կարիերա: Նա տեսել էր Ջոզեֆ Քորնելիոյի գործը և ոգեշնչված էր Մարսել Դուչամպով ու Մեն Ռայանով, ինչպես նաև Քլիի նկարներով: Նա սկսեց փնտրել և հայտնաբերել իր ոգևշնչման իրերը իր շրջապատում:

«Նա սիրում է յուրացման գաղափարը … և տեսնել, թե ինչպես այն կարող է միավորվել: Նա շարունակում է առաջ գնալ և զարգանալ», – ասում է Մակքեյը:

Պողոսյանը նաև տեղափոխվում էր մեկ դասախոսի գործից մյուսին: Cooper միությունը և Pratt ինստիտուտը Նյու Յորքում, Բրաունի համալսարանը Ռոդ Այլենդում և ապա Դարտմուտը 1968 թվականին:  Նա գիտական գործունեությամբ է զբաղվել Հռոմի ամերիկյան ակադեմիայում և հանդիսանում է անդամ Նյու Յորքում գտնվող Ամերիկյան արվեստի և գրականության ակադեմիայում:

1960-ականների սկզբին Պողոսյանի աշխատանքը հայտնվեց Մանհետանում 58-րդ փողոցի վրա գտնվող Stable պատկերասրահի ուշադրության կենտրոնում, որը պատկանում էր Էլիանոր Ուորդին, ով ներկայացրել էր բազմաթիվ ամերիկայն խոշոր հետպատերազմյան շրջանի արվեստագետներին, այդ թվում, Վիլեմ դե Քունինգին, Լուիզ Բորջեոսին, Գրեյս Հարթիգանին, Դավիթ Սմիթին եւ Ֆրանց Քլայնին:

Իր կարիերայի ընթացքում նրա կոլաժները ու գործերը ցուցադրվել են ամբողջ երկրով մեկ և Եվրոպայում: 2014 թվականին նա ներկայացված էր Toledo արվեստի թանգարանում Օհայոյում, որի տնօրեն Բրայան Քենեդին նախկինում եղել է Hood թանգարանի տնօրեն Դարտմուտում:

Վերջերս քնելուց առաջ Պողոսյանը ընթերցում է «Ֆինեգանի հոգեհացը» վեպը: Նա գտնում է, որ այն մխիթարող է, բայց տխուր: Պողոսյանն ասում է, որ նա երազներ է տեսնում ամեն գիշեր: «Զավեշտալի, ապուշ երազներ, որոնք որևէ բանի հետ կապ չունեն»:

Նա ուշադիր նայում է արկղում՝ փնտրելով իր շատ սիրելի իրերից մեկը՝ ցույց տալու համար: «Իմ մահվան անկողնում ես երևի կտեսնեմ բոլոր այդ տարօրինակ մարդկանց դեմքերը, ովքեր վաճառել են ինձ տարբեր իրեր», – ասում է նա:

Այնուհետեւ նա կենտրոնանում է կրկին այս կամ այն կոլաժի, այս կամ այն փայտյա ֆիգուրի կամ խաղալիքի վրա:

«Հիասքանչ է, չէ՞»,- շշնջում է նա:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment