Ջեբ Բուշն ընդդեմ Հիլարի Քլինթոնի: Ո՞վ կհաղթի 2016 թվականին

Ջեբ Բուշն ընդդեմ Հիլարի Քլինթոնի: Ո՞վ կհաղթի 2016 թվականին

Հոդվածի առանցքում

  • Անշուշտ, շատերի սրտով չէ նոր Բուշերի և Քլինթոնների ընտրությունների հեռանկարը, երբ նաև միջազգային հասարակությունն է ծաղրում ամերիկյան դեմոկրատիան:
  • 27 տարվա մեջ երրորդ անգամ նավթային Տեխասում նույն ընտանիքում ծնվածը կարող է դառնալ ԱՄՆ նախագահ:
  • Եթե Բուշը կամ Քլինթոնը հաղթանակ տանեն 2016 թ. վերջին, հաջորդ ընտրություններին երկու ընտանիքներից մեկի անդամը կզբաղեցնի Օվալաձև առանձնասենյակը՝ նախորդ 31 բոլոր տարիների ընթացքում՝ բացի 8-ից:
  • «Bloomberg Politics»-ի անցկացրած հարցումների համաձայն, եթե ընտրությունները այսօր անցկացվեին, Քլինթոնը կստանար ձայների 43 տոկոսը, իսկ Ֆլորիդայի նախկին նահանգապետը՝ 37 տոկոսը:

Ուշադրությանն արժանի

2016 թ. ընտրությունները կրկին կարող են դառանլ վերադարձ դեպի ապագա: Ջեբ Բուշի հայտարարությունը, որ նա ակտիվորեն ուսումնասիրում է 2016 թ. առաջադրվելու հեռանկարը, Քլինթոնի ընդդեմ Բուշի ձևաչափով ընտրապայքարի հնարավորությունն ավելանում է: Ամերիկացիների համար այս երկու ընտանիքներով ընտրապայքարը կարող է միաժամանակ և՛ ձգող, և՛ վանող լինել:

Եթե Ֆլորիդայի նախկին նահանգապետն ու նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կարողանան առաջադրվել, ինչին դեռ բավականին ժամանակ կա, ապա 2016 թ. ընտրություններին միմյանց դեմ դուրս կգան Ամերիկայի երկու քաղաքական դինաստիաները: Եվ դա առաջին անգամը չէ: 1992 թ. Բիլլ Քլինթոնը հաղթեց Ջորջ Բուշ Ավագին՝ Ջեբի հորը, իսկ 2000 թ. Ջեբի եղբայր Բուշ կրտսերը հաղթեց Քլինթոնի փոխնախագահ Ա. Գորին:

Արդյոք դա քաղաքական արյունապղծություն է: Անշուշտ: Ե՛վ Հիլարի Քլինթոնի, և՛ Ջեբ Բուշի առաջադրվելը դեռ անորոշ է:

Քլինթոնը գրեթե առաջադրվել էր իր կուսակցության կողմից և 2008 թ. արժեքավոր փորձ ձեռք բերել: Նա բարձր գնահատական էր ստացել և բարձր ռեյթինգ՝ հաջորդ չորս տարում նախագահ Բարաք Օբամայի կառավարման ներքո իր պետքարտուղարության համար: Ըստ էության, նա դեմոկրատական կուսակցության հաջորդ դրոշակակիրը լինելու բոլոր հնարավորություններն ունի:

Սակայն նշենք, որ քաղաքական առումով Բուշը ևս անգործ չէ: «Monitor»-ի հաղորդմամբ ընթանում են նրա անձի հետ կապված բազմաթիվ գործողություններ՝ անվան ճանաչում, հեղինակության բարձրացում, բյուրեղացում, պետական կարևոր մարմիններում գործադիր փորձը, և, որ հավանաբար ամենակարևորն է, ժողովրդի մի հատվածն է, որը վերջերս խույս տվեց հանրապետականներից, դա լատինամերիկացիներն են: Ի վերջո, նահանգապետ Բուշը խոսում է իսպաներեն, նրա կինը ծնվել է Մեքսիկայում, նա 1998 թ. նահանգապետի ընտրություններում ստացել էր լատիամերիկացիների ձայների 61 տոկոսը:

Սրանք էին այն պատճառները, որոնց արդյունքում Քլինթոնները և Բուշերը հանրահայտ են մնում:

«Մենք սիրում ենք մեր բրենդները. նրանք վստահություն են ներշնչում արտաքին աշխարհի նկատմամբ»,- «Politico»-ին տված հարցազրույցում ասում է հանրապետականների կուսակցության ռազմավար Ալեքս Քաստելյանոսը: «Բրենդի քաղաքական համարժեքը դինաստիան է՝ անկախ նրանից, դա Բուշերն են, թե Քլինթոնները: Եթե հիմա Կոկա-կոլան «Նոր կոկա» արտադրի, կամ Էդսել Ֆորդը, և հիմա, և հետո, մենք հավատարիմ կմնանք նրանց: Մենք հասկանում և գնահատում ենք բրենդի արժեքը, հակառակ դեպքում մենք չենք ցանկանա նրանց վերականգնել»:

Անշուշտ, շատերի սրտով չէ նոր Բուշերի և Քլինթոնների ընտրությունների հեռանկարը, երբ նաև միջազգային հասարակությունն է ծաղրում ամերիկյան դեմոկրատիան:

«1774 թ. Մայրցամաքային կոնգրեսը, որը դարձավ Միացյալ Նահանգների կառավարող մարմինը, բաժանվեց Բրիտանիայից, որպեսզի զերծ մնար Հանովերների դինաստիական կառավարումից: Ավելի քան 240 տարի անց երկիրը պատրաստ է վերադառնալ ժառանգական կառավարման համակարգին այն առումով, որ Ջեբ Բուշը՝ Ջորջ Բուշ Կրտսերի եղբայրը և Ջորջ Բուշ Ավագի որդին, մարտահրավեր է նետում՝ Սպիտակ Տուն գալու համար»,-գրում է բրիտանական «Huffington Post»-ը: «Ճիշտ է, որ 27 տարվա մեջ երրորդ անգամ նավթային Տեխասում նույն ընտանիքում ծնվածը կարող է դառնալ ԱՄՆ նախագահ»:

«Եթե Բուշը կամ Քլինթոնը հաղթանակ տանեն 2016 թ. վերջին, հաջորդ ընտրություններին երկու ընտանիքներից մեկի անդամը կզբաղեցնի Օվալաձև առանձնասենյակը՝ նախորդ 31 բոլոր տարիների ընթացքում՝ բացի 8-ից»:

Այսպիսով, Բուշի և Քլինթոնի մրցարշավում ո՞վ կհաղթի:

Քլինթոնը` այն էլ շատ առավելությամբ: «Bloomberg Politics»-ի անցկացրած հարցումների համաձայն, եթե ընտրությունները այսօր անցկացվեին, Քլինթոնը կստանար ձայների 43 տոկոսը, իսկ Ֆլորիդայի նախկին նահանգապետը՝ 37 տոկոսը: Սակայն, անշուշտ, վիճակագրությունը ներկայի և 2016 թ. միջև կարող է տատանվել և փոփոխվել:

Հնարավոր է, որ Բուշ-Քլինթոն հնարավոր մրցակցության դեպքում ավելանա այն մարդկանց քանակը, ովքեր հայտարարում են, որ կքվեարկեն այլ թեկնածուի օգտին, կամ ընդհանրապես չեն քվեարկի, այս մարդկանց թիվը կազմում է մոտ 17 տոկոս:

Համակրանքի առումով ևս Քլինթոնի ռեյթինգը Բուշի համեմատ դարձյալ բարձր է՝ 52 տոկոս 32-ի համեմատությամբ: Պարզվում է, որ ընտրողները Քլինթոնի նկատմամբ ավելի բուռն զգացմունքներ ունեն՝ և դրական, և բացասական: Անբարենպաստ ռեյթինգում դարձյալ գերակշռում է Քլինթոնը՝ 42 տոկոս՝ Բուշի 37 տոկոսի համեմատությամբ:

Հոդվածի բնօրինակն` այստեղ:

Write a comment