Ամերիկայի ճակատագիրն, այնուամենայնիվ, խոստումնալից է

Ամերիկայի ճակատագիրն, այնուամենայնիվ, խոստումնալից է

Հոդվածի առանցքում

  • ԱՄՆ ավելի շատ աշխատատեղեր է ստեղծել երկրի տնտեսության վերականգնման ընթացքում, քան ամբողջ արդյունաբերող աշխարհը միասին վերցրած:
  • ԱՄՆ` շնորհիվ իր գետերի, հանդիսանում է աշխարհի խոշորագույն սպառողական շուկան:
  • Ապրանքների ջրային ճանապարհով փոխադրումը 12 անգամ ավելի մատչելի է, քան ցամաքային ճանապարհով:
  • Բոլոր այս հանգամաքները միասին ԱՄՆ-ն դարձնում են աշխարհի խոշորագույն սպառողական շուկան, որն իր հերթին խնայողության հնարավորություն է տալիս և դինամիկ կերպով զարգացնում է փաստացի ինքնաբավ տնտեսությունը:
  • Համաշխարհային բանկի 2012թ.-ի տվյալով ներմուծվող ապրանքները կազմում են ԱՄՆ տնտեսության 17 տոկոսը, մինչդեռ այդ ցուցանիշը Գերմանիայում` 46 տոկոս է, իսկ Չինաստանում` 25 տոկոս:

Ուշադրությանն արժանի

Ամերիկացիների 2/3-ը համոզված է, որ երկիր ընթանում է սխալ ուղով. սոցհարցման արդյուքը վկայում է, որ բնակչության կարծիքը չի փոխվել վերջին 3 տարվա ընթացքում: Միջանկյալ ընտրությունների արդյունքը ևս մեկ անգամ ապացուցեց դա: Այնուամենայնիվ, նայելով այլ երկրների, առաջին հայացքից երևում է, թե որքան հաջողակ է ԱՄՆ-ն գործում`  խոշոր տնտեսություն ունեցող այլ  երկրների համեմատությամբ: Ճապոնիան նորից անկում է ապրում, իսկ Գերմանիան հազիվ խուսափեց ճգնաժամից, որը սկսած 2008թ.-ից կլիներ արդեն երրորդը: Նախագահ Օբաման ասում է, որ ԱՄՆ ավելի շատ աշխատատեղեր է ստեղծել երկրի տնտեսության վերականգնման ընթացքում, քան ամբողջ արդյունաբերող աշխարհը միասին վերցրած:

Ինչո՞վ է դա պայմանավորված: Շատերը հավատում են, որ ԱՄՆ որոշ առավելություններ ունի իր հիմնական մրցակիցների նկատմամբ` ավելի ճկուն կառուցվածք, ավելի ուժեղ գործարարական ավանդույթներ և ավելի կենսունակ հասարակություն: Լույս է տեսնում մի նոր գիրք, որը պատմում է, այն մասին, որ «դուք դեռ ոչինչ չեք տեսել»:

Պետեր Զեյնայն իր` «Պատահական գերտերություն» աշխատությունը սկսում է աշխարհագրությունից` նշելով, որ ԱՄՆ` շնորհիվ իր գետերի, հանդիսանում է աշխարհի խոշորագույն սպառողական շուկան: Ապրանքների ջրային ճանապարհով փոխադրումը 12 անգամ ավելի մատչելի է, քան ցամաքային ճանապարհով (այդ է պատճառը, որ հնագույն քաղաքակրթությունները միշտ առաջացել են գետերի ափերին): Եվ Զեյնայի հաշվարկով ԱՄՆ-ն ունի 17,600 մղոն ջրային ճանապարհ` ավելին, քան որևէ այլ պետություն: Համեմատության համար նշենք, որ Չինաստանը և Գերմանիան ունեն 2000 մղոն, իսկ ամբողջ արաբական աշխարհը` 120 մղոն:

Բայց սա միայն սկիզբն է: «Աշխարհի ամենամեծ գետային ցանցը գտնվում է ԱՄՆ ամենամեծ վարելահողերի` ամերիկյան Midwest-ի անմիջական հարևանությամբ»: Դրան է գումարվում նաև աշխարհի տարբեր մասերից եկած ապրանքների տեղափոխման համար անհրաժեշտ խորը ափեր ունեցող նավահանգիստները: Շատ երկրներ, ունենալով երկար ափեզրեր, ունեն շատ քիչ բնական նավահանգիստներ: Զեյհանն օրինակ է բերում Աֆրիկան` նշելով, որ «կա ընդամենը 10 վայր, որ նպաստավոր է նավահանգիստ կառուցելու համար»: Ի տարբերություն ԱՄՆ-ի, որտեղ Պյուջետ Սաունդը, Սան Ֆրանցիսկոյի և Չիսփիկի խորշերը հանդիսանում են աշխարհի 3 ամենամեծ բնական նավահանգիստները: Միայն Չիսփիկի խորշը ինքնին ավելի երկար է, քան Ասիայի ամբողջ մայրցամաքային ծովեզրը` Վլադիվոստոկից մինչև Լահոր:

Բոլոր այս հանգամաքները միասին ԱՄՆ-ն դարձնում են աշխարհի խոշորագույն սպառողական շուկան, որն իր հերթին խնայողության հնարավորություն է տալիս և դինամիկ կերպով զարգացնում է փաստացի ինքնաբավ տնտեսությունը: Համաշխարհային բանկի 2012թ.-ի տվյալով ներմուծվող ապրանքները կազմում են ԱՄՆ տնտեսության 17 տոկոսը, մինչդեռ այդ ցուցանիշը Գերմանիայում` 46 տոկոս է, իսկ Չինաստանում` 25 տոկոս: ԱՄՆ-ում այդ տոկոսը կարող է էլ ավելի կրճատվել, եթե վերջինս ավելի քիչ օտարերկրյա նավթ ներմուծի:

Շատերը կարծում են, որ ԱՄՆ էներգետիկ հեղափոխությունը կարող է հսկայական տնտեսական առավելություններ տալ: Զեյհանը համաձայն է այդ գաղափարի հետ` միաժամանակ ընգծելով այդ հզորության այն աստիճանը, որը կարող է հանգեցնել ԱՄՆ մնացած աշխարհից բաժանմանը: Արդի պատմության ամբողջ ընթացքում էներգետիկ ռեսուրսների խոշորագույն պաշարները գտնվել են Մերձավոր Արևելքում` տնտեսական արդյունաբերության կենտրոններից ` Արևմտյան Եվրոպայից և Հյուսիսային Ամերիկայից շատ հեռու: Սակայն այժմ ոչ կոնվենցիոնալ նավթի շնորհիվ Հյուսիսային Ամերիկան ունի ինքնաբավ պաշարներ: Դա նվազեցնում է Պարսից Ծոցի հետ ծովային կապի անհրաժեշտությունը, որն իր հերթին ապահովում է Սաուդյան Արաբիայի նավթի անվտանգ փոխադրումը Չինաստան:

Ըստ Զեյհանի, նավթը հիմնական պատճառն էր, որը ստիպում էր ԱՄՆ-ին ներգրավված լիներ համաշխարհային գործընթացներում: Հաշվի առնելով, որ աշխարհն օրեցօր ավելի է աղտոտվում, ապա նվազում են այն պատճառները, որոնք կստիպեն ԱՄՆ-ին արյունով և մեծ ֆինանսական ռեսուրսներով վճարել այն կայունացնելու համար: Զեյհանը մատնանշում է միջազգային խառնաշփոթի այն դրսևորումները, որոնք նշված են նաև Բրետ Ստեփենսի «Ամերիկայի նահանջը» գրքում: Սակայն Զեյհանը նշում է, որ դա ոչ թե նախագահ Օբամայի թուլությունն է, այլ տրամաբանական վերադարձը մինչ 1945թ.-ի ավանդական քաղաքականությանը` համաշխարհային «հիվանդություններից» հեռու զարգանալով:

Ես Ստեֆենսի և Զեյհանի նման վստահ չեմ, որ մնացած ամբողջ աշխարհը գլորվում է անդունդը: Ինչպես և վստահ չեմ, որ ԱՄՆ առավելությունները միայն համակարգային են: Հայացք նետելով վերջին 5 տարիներին` համեմատական կարգով կարելի է փաստել, որ ԱՄՆ պետական քաղաքականությունը պատվով է դուրս գալիս ստեղծված իրավիճակից: 2008թ. համաշխարհային տնտեսական ճգնաժամը հաղթահարելու նպատակով ԱՄՆ-ն արագ և կառուցողական արձագանքեց հիմնականում 3 ճանապարհով` ագրեսիվ ֆինանսա-վարկային քաղաքականությամբ, ագրեսիվ բյուջետային քաղաքականությամբ և բանկային բարեփոխումների և վերակապիտալիզացման միջոցով: Յուրաքանչյուր այլ երկիր շատ ավելի քիչ քայլեր է ձեռնարկել և  ավելի շատ բարդությունների է բախվել իրավիճակի կայունացման ճանապարհին:

Մինչև ֆինանսական ճգնաժամի հետևանքների վերացումը, ԱՄՆ պարալիզացված և բևեռացված էր: Սակայն սա չէ ամբողջ ԱՄՆ քաղաքականությունը: Խոշոր կենտրոններից դուրս` քաղաքապետերն ու մարզպետները մեծ աշխատանք են կատարում` համագործակցելով մասնավոր սեկտորի հետ և բարեփոխումներ կատարելով ներդրումային ոլորտում առաջընթացը ապահովելու նպատակով:

Երբ Ալեքսիս դե Տեկվիլը գրում էր երկրի մասին 1830 թ.-ին, նա տպավորված էր, թե որքան կենսունակ են մարդիկ թե’ քաղաքներում և թե’ գյուղերում: ԱՄՆ-ի այս հանճարը դեռ ողջ է, ինչ էլ չմտածի ամերիկացիների մեծամասնությունը:

Հոդվածի բնօրինակն` այստեղ:

Write a comment