Ինչպես USAID-ի աճող կարիքը կարող է ոչնչացնել նրան

Ինչպես USAID-ի աճող կարիքը կարող է ոչնչացնել նրան

Հոդվածի առանցքում

  • Ծայրահեղական Boko Haram խումբը «մեծ սպառնալիք» է երկրի կայունությանը, սակայն պնդում էին, որ Նիգերիայում առկա են ավելի մեծ մարտահրավերների սիմպտոմներ:
  • Ըստ նախագահ Օբամայի` այս աղմկահարույց խնդրին արձագանքելու խոստուման համաձայն՝ ԱՄՆ ՄԶԳ-ն շուտով ներկայացրել է երեք նոր ծրագրեր, որոնք նախագծված են այս խնդրի շուրջ:
  • ԱՄՆ ՄԶԳ- ն այժմ փորձում է աշխատանքներ տանել անմիջական ռազմավարական առաջնահերթությունների ուղղությամբ՝ Եմենից, ուր այն վերակառուցել է դպրոցներ Ալ-Քայիդայից ազատագրված նահանգներում, մինչև Կենտրոնական Ամերիկա, որտեղ ավելի վաղ այս տարի զբաղվել է առանց ուղեկցողի անչափահասների ներհոսքով:
  • Այն, ինչ պետք է ներկայումս անի Օբամայի վարչակազմը, դա հռետորաբանությունը համապատասխանի իրականությանը, և որ զարգացման գործակալությունը չի շեղվի զարգացման ոլորտին չառնչվող աշխատանքների պատճառով:
  • ԱՄՆ կառավարությունը, անշուշտ, պետք է ունենա քաղաքացիական գործիքներ՝ իր կարճաժամկետ շահերը այս դժվար միջավայրում առաջ տանելու համար, բայց, շարունակաբար, ԱՄՆ ՄԶԳ-ի երկարաժամկետ ծրագրերի վերանայումն ու դրանց կանիբալիզմը վտանգում է նրա կարճաժամկետ եւ երկարաժամկետ անվտանգության ռազմավարությունը:

Ուշադրությանն արժանի

Երեք ամիս առաջ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) մասնագետների մի թիմ գնահատական էր տվել Նիգերիայի հակամարտության դինամիկայի վերաբերյալ: Նրանք եզրակացրել էին, որ ծայրահեղական Boko Haram խումբը «մեծ սպառնալիք» է երկրի կայունությանը, սակայն պնդում էին, որ Նիգերիայում առկա են ավելի մեծ մարտահրավերների սիմպտոմներ: Նրանք խորհուրդ էին տալիս, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) շարունակի կենտրոնացնել իր ծրագրերը «կառուցվածքային խնդիրների վրա, որոնք հանգեցրել են Boko Haram-ի վերելքին»: Ըստ նախագահ Օբամայի` այս աղմկահարույց խնդրին արձագանքելու խոստուման համաձայն՝ ԱՄՆ ՄԶԳ-ն շուտով ներկայացրել է երեք նոր ծրագրեր, որոնք նախագծված են այս խնդրի շուրջ:

Այդ ծրագրերի առաջ քաշումը ի ցույց է դնում այն ակտիվ գործունեությունը, որ ԱՄՆ ՄԶԳ-ը ծրագրում է ունենալ այս ճգնաժամին Վաշինգտոնի պատասխան գործողության եւ արտերկրում եղած մարտահրավերների հետ կապված: Չնայած նախագահի հրահանգի, ըստ որի գործակալությունը պետք է դառնա «աշխարհի առաջատար զարգացման գործակալություն»` ԱՄՆ ՄԶԳ- ն այժմ փորձում է աշխատանքներ տանել անմիջական ռազմավարական առաջնահերթությունների ուղղությամբ՝ Եմենից, ուր այն վերակառուցել է դպրոցներ Ալ-Քայիդայից ազատագրված նահանգներում, մինչև Կենտրոնական Ամերիկա, որտեղ ավելի վաղ այս տարի զբաղվել է առանց ուղեկցողի անչափահասների ներհոսքով: Դա անուղղակի առաքելության ընդլայնում է, որի նշանակությունը ակնհայտ է, սակայն սպառնում է ունենալ հիասթափեցնող արդյունքներ առաջիկայում, որը և կնվազեցնի գործակալության ազդեցությունը երկարաժամկետ հեռանկարում:

Սա այն չէ, ինչ ծրագրել էին Բուշի կամ Օբամայի վարչակազմերը, երբ սեպտեմբերի 11-ից հետո մեծացնում էին երկարաժամկետ զարգացման հեռանկարները ՝ պնդելով, որ դա նույնչափ կարևոր գործիք է ամերիկյան շահերի համար, որքան պաշտպանությունը եւ դիվանագիտությունը: Ինչպես նշում է 2006 թ. Ազգային անվտանգության ռազմավարությունը, զարգացումը «նվազեցնում է մեր ազգային անվտանգության երկարաժամկետ սպառնալիքները՝ օգնելով կառուցել կայուն, բարեկեցիկ եւ խաղաղ հասարակություններ»: ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը ստեղծվել է հենց այդ խնդիրների շուրջ առաջատար գործակալություն դառնալու համար:

Բայց քանի որ Վաշինգտոնը ձգտում է գտնել նոր ուղիներ առանց ռազմական միջամտության արտասահմանում ճգնաժամերի ու սպառնալիքների վերացման ուղղությամբ, քաղաքական գործիչները սկսեցին դիտարկել ԱՄՆ ՄԶԳ-ին որպես շատ ավելի օգտակար գործիք, քան իր երկարաժամկետ զարգացման առաքելությունն է: Գործակալությունն արդեն ունի գրասենյակներ բազմաթիվ դժվար երկրներում, ինչպես նաև վարչական համակարգեր տեղերում գումարներ ծախսելու համար: Երբ գերատեսչությունները ջանում են արձագանքել ճգնաժամին, ԱՄՆ ՄԶԳ-ն հարմար տարբերակ է: Հանդիսանալով գործադիր մարմնի գործակալություն, որը գլխավորում են քաղաքական նշանակում ունեցող պաշտոնյաներ, այն հազիվ թե լինի մերժելի:

Ինչու՞ է դա խնդրահարույց: Կա երեք պատճառ: Առաջինը դա արդյունավետությունն է: ԱՄՆ ՄԶԳ-ն պարզապես չի կարող արագ արձագանքել նոր հրատապ առաջնահերթություններին: Այն պայքարում է խոշոր կոշտ վարչական համակարգերի հետ, ունի շատ քիչ ազատություն գումարներ ծախսելու առումով եւ զուրկ է արագ արձագանքման խմբերից: Այս խոչընդոտները առանց այն էլ խմնդիրներ են հարուցում ԱՄՆ ՄԶԳ-ի սովորական աշխատանքի ընթացքում: Նրանք կարող են լինել մերժողական, երբ խոսքը վերաբերում է զարգացման արագ ազդեցությանը կամ ճկուն ծրագրավորմանն ի համապատասխան նման զարգացում ունեցող ճգնաժամերի:

Երկրորդն այն է, որ գործակալության մուտքը կարճաժամկետ ռազմավարական տարածք նվազեցնում է իր երկարաժամկետ զարգացման ազդեցությունը: Հաշվի առնելով նոր ծրագրի ժամանակը եւ վարչական քաշքշուկները՝ ընթացիկ երկարաժամկետ զարգացման ծրագրերը վերանայվել են՝ թիրախավորելով նոր առաջնահերթ խնդիրները: Ռեսուրսների սակավության պայմաններում միջոցները վերցվում են երկարաժամկետ զարգացման ծրագրերից: Արդյունավետությունը նվազում է այն կասկածների պատճառով, որ ԱՄՆ ՄԶԳ-ը Վաշինգտոնի շահերը ավելի բարձր է դասում, քան տեղական կարիքները:

Եվ երրորդը դա անիրատեսական ակնկալիքներն են: Այդ կարճաժամկետ ծրագրերի վերաբերյալ լուռ համաձայնությունը ենթադրում է, որ ՄԶԳ-ը կարող է համատեղել այդ մարտահրավերները, և որ դրանք կարող են լուծում ստանալ մի քանի միլիոն դոլարով եւ արագ միջամտությամբ: Սակայն, Boko Haram չի վերանա ԱՄՆ ՄԶԳ-ի մի քանի տարիների համեստ ծրագրերի հետևանքով ճիշտ այնպես, ինչպես Եմենի նահանգներում հնարավոր չէ հասնել կայունությանը մի քանի դպրոցների կառուցմամբ: Նման համալիր խնդիրները կլուծվեն միայն առանցքային կարիքների վրա հիմնված երկարաժամկետ կենտրոնացման արդյունքում, այլ ոչ թե արագ ծրագրավորմամբ՝ ոգեշնչված Վաշինգտոնի նոր առաջնահերթություններով:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման անկասկած հասկանում է սա: Այս տարի խոսելով Boko Haram-ի մասին` նա նշել է, որ վերջնական լուծումը պետք է լինի երկարաժամկետ զարգացման միջոցով: Այն, ինչ պետք է ներկայումս անի իր վարչակազմը, դա հռետորաբանությունը համապատասխանի իրականությանը, և որ զարգացման գործակալությունը չի շեղվի զարգացման ոլորտին չառնչվող աշխատանքների պատճառով:

Ազգային անվտանգության ռազմավարությունը, որը ներկայումս զարգացնում է Սպիտակ տունը, առաջարկում է հնարավորություն իրականացնելու նման մի նոր մոտեցում: Որպես սկիզբ, օրինակ, կարելի է կենտրոնանալ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունում եւ Պետքարտուղարությունում մի քանի փոքր մասնագիտական գրասենյակներ բացելու վրա, քանի որ դրանք են առկա գործիքները այդ իրավիճակներում: ԱՄՆ կառավարությունը, անշուշտ, պետք է ունենա քաղաքացիական գործիքներ՝ իր կարճաժամկետ շահերը այս դժվար միջավայրում առաջ տանելու համար, բայց, շարունակաբար, ԱՄՆ ՄԶԳ-ի երկարաժամկետ ծրագրերի վերանայումն ու դրանց կանիբալիզմը վտանգում է նրա կարճաժամկետ եւ երկարաժամկետ անվտանգության ռազմավարությունը:

 Նաթանյել Մայերսը է Կարնեգի միջազգային խաղաղության հիմնադրամի (Carnegie Endowment for International Peace) հրավիրված փորձագետ է եւ միջազգային հարցերի փորձագետ Արտաքին հարաբերությունների խորհուրդում (Council on Foreign Relations)

Հոդվածի բնօրինակն` այստեղ:

Write a comment