ԱՄՆ-ը զգուշացնում է Եվրամիությանը 13 մլրդ եվրոյի ռազմական ծախսերի մասին
Հոդվածի առանցքում
- Ֆրանսիան և Գերմանիան ծրագրում են զարգացնել ռազմավարական համագործակցույունը՝որպես այն ծրագրի մաս, որը նպատակ է դրել հասնելու ռազմավարական ինքնուրույնությանը և դադարեցնել տարածաշրջանային անվտանգության առումով ԱՄՆ-ից պատմականորեն հաստատված կախվածությունը:
Ուշադրությանն արժանի
ԱՄՆ-ը զգուշացրել է, որ ԵՄ-ում պաշտպանական համագործակցության աշխուժացումը կարող է վնասել ՆԱՏՕ-ին: ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ մտահոգությունները անհիմն են:
Միացյալ Նահանգները «թունավոր դեղահաբեր» է որակել առաջարկությունը, որը կարող է դուրս թողնել երրորդ երկրներին, ինչպիսին է ԱՄՆ-ը, եվրոպական պաշտպանական նախագծերից:
ԵՄ-ում ԱՄՆ դեսպան Գորդոն Սոնդլանդն ընդգծել է այդ կետը իր նամակում և զգուշացրել ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների մասին. «Հուսով եմ, որ մենք կարող ենք խուսափել գործողությունների նման ընթացքից»: Եվրամիությանը խնդրել են նամակով պատասխանել մինչև հունիսի 10-ը:
Եվրամիության պաշտպանության նախարարների հանդիպումից հետո, երեքշաբթի օրը Բրյուսելում ելույթ ունենալով, Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկո Մոհերերինն ասել է, որ ԱՄՆ մտահոգություններն անհիմն են:
«Եվրամիությունը իրականում այս պահին շատ ավելի բաց է, քան ԱՄՆ-ի գնումների շուկան Եվրամիության ընկերությունների և սարքավորումների համար», – ասել է Մոգերինին Բրյուսելում: «Եվրամիությունում չկա « գնիր եվրոպական ապրանքներ» ակտ և այսօր միջազգային պայմանագրերի շուրջ 81% -ը տրվում է ԱՄՆ-ի ընկերություններին Եվրոպայում»:
ԵՄ սեփական ուժերին ապավինումը
ԱՄՆ-ի մտահոգությունները կենտրոնացած են ապրիլին Եվրոպական պառլամենտի կողմից հաստատված յոթ տարվա 13 մլրդ եվրոյի եվրոպական պաշտպանական հիմնադրամի և Եվրամիության պաշտպանական մշտական կառուցվածքային համագործակցության որոշման վրա: Ծրագրերը նախատեսում են, որ ԵՄ երկրները համագործակցեն ռազմական տեխնիկայի, ռազմական ինքնաթիռների, ինչպես նաև ռազմական հիվանդանոցների և վերապատրաստման կենտրոնների օժանդակման համակարգերի մշակման ծրագրերի շուրջ:
Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լեենը ասել է, որ եվրոպացիները անում են այն, ինչ ամերիկացիները տարիներ շարունակ պահանջում էին և բարձրացնում իրենց պաշտպանվելու ունակությունը: Նա ասաց, որ անհրաժեշտ է վստահ լինել, որ ՆԱՏՕ-ն կշահի իրենց հավաքական ջանքերից:
Այնուամենայնիվ, ԱՄՆ-ը գրել էր իր կասկածների մասին. «EDF- ի կանոնակարգի և PESCO- ի ընդհանուր պայմանների նախագիծը ներկայացնում է վերջին երեք տասնամյակների կտրվածքով տրանս-ատլանտյան պաշտպանական հատվածի ինտեգրացման ինտենսիվությունը», – մայիսի 1-ի նամակում հասցեագրված Մոգերինիին գրել են ԱՄՆ պաշտպանության նախարարի տեղակալ Էլեն Լորդը և ԱՄՆ-ի սպառազինությունների վերահսկողության հարցով բանակցող Անդրեա Թոմփսոնը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ջենս Ստոլտենբերգը հրապարակայնորեն աջակցել է պակտը, քանի դեռ այն չի հանգեցրել կրկնօրինակմանը:
Մոգերինին հանդիպել է ԵՄ պաշտպանության նախարարների հետ` քննարկելու դաշինքի պաշտպանական ծրագրերում ոչ ԵՄ անդամ պետություններին ներգրավվելու հարցը, այդ թվում Մեծ Բրիտանիային և ԱՄՆ-ին:
Ըստ Ստոկհոլմի Խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտի վերլուծական կենտրոնի `ԱՄՆ-ը 36% բաժնեմաս ունեցող աշխարհի ամենախոշոր սպառազինություններ արտահանողն է, որին հաջորդում են Ռուսաստանը, Ֆրանսիան և Գերմանիան: Ներմուծման առումով այն գտնվում է 16-րդ հորիզոնականում, իսկ Գերմանիան, Նիդեռլանդները և Ֆրանսիան հանդիսանում են հիմնական աղբյուրներ:
Նոր նախագծեր
Ֆրանսիան և Գերմանիան ծրագրում են զարգացնել ռազմավարական համագործակցույունը՝որպես այն ծրագրի մաս, որը նպատակ է դրել հասնելու ռազմավարական ինքնուրույնությանը և դադարեցնել տարածաշրջանային անվտանգության առումով ԱՄՆ-ից պատմականորեն հաստատված կախվածությունը:
2011 թվականին Լիբիայում Ֆրանս-բրիտանական առաքելությունը սպառեց ողջ զինամթերքի և սպառազինության պաշարը, որից հետո նրանք ստիպված էին դիմել ԱՄՆ-ին: Ֆրանսիայի պատասխանը ղեկավարվում է այդ փորձով:
Եվրամիության կառավարությունները պնդում են, որ հետազոտությունները ցույց են տալիս, որ քաղաքացիների մեծամասնությունը ցանկանում է, որ դաշինքը ապահովի իր անվտանգությունը:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ