ԱՄՆ-Թուրքիա. Նեղ տարաձայնություններ Իսլամական Պետության դեմ պայքարում

Հոդվածի առանցքում

  • ԱՄՆ և Թուրքիայի պաշտոնյաները քննարկում են Սիրիայի հետ սահմանի որևէ հատվածում անվտանգության գոտի ստեղծելու տարբերակը։
  • ԱՄՆ-ն և ընդդիմության օդային ուժերը կօգտագործեն Ինչիրլիկ և այլ թուրքական օդային ռազմաբազաները տարածաշրջանը վերահսկողության տակ պահելու համար:
  • Անկարայի տեսանկյունից սահմանի երկայնքով ձգվող անվտանգության գոտին հնարավորություն կտա պաշտպանել ընդդիմադիր ուժերի զինյալներին:
  • Թուրքիան իր համաձայնությունն է տվել ընդդիմադիր ուժերի 2000 զինյալների վերապատրաստմանն իր տարածքում:

Ուշադրությանն արժանի

ԱՄՆ-ի և Թուրքիայի պաշտոնյաները մոտ են Սիրիայում միասնական ռազմական առաքելության վերաբերյալ դիրքորոշումների համաձայնեցմանը, որը հնարավորություն կտա ԱՄՆ-ին և իր դաշնակիցներին օգտվել Թուրքիայի տարածքում գտնվող ռազմակայաններից` հյուսիսային Սիրիայում տեղակայված Իսլամական Պետության դեմ ռազմական գործողություններ կատարելու նպատակով:

Համաձայն այս գործարքի` ԱՄՆ և Թուրքիայի պաշտոնյաները քննարկում են Սիրիայի հետ սահմանի որևէ հատվածում անվտանգության գոտի ստեղծելու տարբերակը, որն այդ տարածքում ոչ թռիչքային գոտի կհանդիսանա Ասադի օդային ուժերի համար և հարթակ`Արեւմուտքից սիրիական ընդդիմադիր զորքերի վերապատրաստրաստման և փախստականների համար:

Պաշտոնյաների խոսքերով` ԱՄՆ-ն և ընդդիմության օդային ուժերը կօգտագործեն Ինչիրլիկ և այլ թուրքական օդային ռազմաբազաները տարածաշրջանը վերահսկողության տակ պահելու համար` երաշխավորելով, որ Թուրքիայի սահմանը հատող փախստականները հրաձգման զոհ չեն դառնա:

Թուրքիան առաջարկել է օգտագործել Սիրիայի հյուսիսային շրջանների տարածքի 1/3-րդ մասի առավել լայնածավալ ոչ թռիչքային գոտիները:

Սակայն, Օբամայի վարչակազմը Անկարային հայտնել է, որ այս գաղափարը բավականին անհեթեթ է, և այն կարող է դիտարկվել որպես ագրեսիվ պատերազմ ընդդեմ Ասադի վարչակազմի:

Ի տարբերություն պաշտոնական ոչ թռիչքային գոտու, արդեն իսկ քննարկված սահմանի երկայնքով ձգվող անվտանգության գոտու ստեղծումը չի պահանջի որևէ ռազմական գործողություն Սիրիայի հակաօդային պաշտպանությանը դեմ: Փոխարենը, ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները Ասադի ռեժիմին նախազգուշացնում են հեռու մնալ նշված գոտուց և ագրեսիվ գործողություններից:

Անկարայի տեսանկյունից սահմանի երկայնքով ձգվող անվտանգության գոտին հնարավորություն կտա պաշտպանել ընդդիմադիր ուժերի զինյալներին, ովքեր կվերապատրաստվեն Թուրքիայում և դեպի Սիրիայի հյուսիսն ընկած տարածքի մատակարարման ուղիները:

Թուրքիան իր համաձայնությունն է տվել ընդդիմադիր ուժերի 2000 զինյալների վերապատրաստմանն իր տարածքում, ինչպես նաև թուրքական հատուկ ջոկատներին ուղարկել է Իրաքի հյուսիս` Փեշմերգայի զինյալներին այնտեղ պատրաստելու համար:

ԱՄՆ-ն չի նախատեսում Հալեպից հարավ ընկած օդային որևէ ոչ թռիչքային գոտի` առնվազն մինչև Սիրիայի ընդդիմադիր Ազատ Բանակի վերահսկողության տակ գտնվող ընկած շրջանը:

Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը մեկ շաբաթ առաջ հանդիպել է  վարչապետ Ջո Բայդենի հետ` կոչ անելով նախագահ Օբամայի իշխանություններին առավելագույնն անել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին վերահսկողության տակ պահելու համար:

Միևնույն ժամանակ, պրն. Էրդողանն արտահայտել է Թուրքիայի անհանգստությունը Սիրիայի հյուսիսում Իսլամական Պետության հաջողությունների վերաբերյալ, ովքեր ի վիճակի են ընդամենը մի քանի ժամերի ընթացքում հավելյալ հազարավոր սիրիացի փախստականների ուղղել դեպի Թուրքիայի սահմանը:

Թուրքիայի պաշտոնյաներն իրենց ամերիկյան գործընկերներին հայտնել են, որ Իսլամական Պետության խոշոր չափերի հասնող նոր հարձակումների դեպքում Թուրքիան կարող է հեղեղվել 2 կամ 3 միլիոն սիրիացի փախստականներով, այսինքն ավելի մեծ թվի, քան Անկարան կարող է ընդունել: Թուրքիան արդեն իսկ հյուրընկալել է 1.5-1.8 միլիոն սիրիացի փախստականների:

ԱՄՆ և Թուրքիայի դիրքորոշումների համադրումն քննարկվել է անցած շաբաթ Սպիտակ Տան Ազգային Անվտանգության Խորհրդի նիստի ժամանակ, երբ ամերիկացի պաշտոնյանները խիստ անհանգստություն են հայտնել, որ բանակցությունները գտնվում են դեռևս նախնական փուլում և կարող են խլել մի քանի շաբաթ:

ԱՄՆ և Թուրքիայի պաշտոնյաները հայտնել են, որ երկու կողմերը այլևս չեն քննարկում ի սկզբանե Անկարայից առաջարկված լայնամասշտաբ ոչ թռիչքային գոտու ստեղծումը, որը Իրաքի սահմանից ձգվելու էր մինչև հյուսիսային Լաթաքիա` Միջերկրածովյան ափ:

Հյուսիսատլանտյան կազմակերպության դաշինքի պաշտոնյաները հայտնել են, որ ԱՄՆ-ի և նրա կոալիցիոն գործընկերներից Իսլամական Պետությանը հակահարվածներ հասցնելու նպատակով ռազմաբազաների ստեղծելու հիմքերն արդարացնելու համար Թուրքիան գրավոր դիմել է ՄԱԿ-ին` հղում կատարելով ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածը` կոլեկտիվ ինքնապաշտպանության իր իրավունքին:

Թուրքիայի այս նամակը կարող է ՆԱՏՕ-ի որոշ դաշնակիցների համար ճանապարհ հարթել Սիրիայում ռազմաարշավին միանալու համար:

Սիրիայում դաշնակիցների օդային հարվածների իրավական հիմքը Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադիի նամակն է` ուղղված դաշնակիցներին` 51-րդ հոդվածով կարգավորվող կոլեկտիվ ինքնապաշտպանության սկզբունքի հիման վրա:

ԱՄՆ և Թուրքիայի պաշտոնյաները նշում են, որ թուրք-սիրիական սահմանի երկայնքով սահմանափակ-բացառիկ թռիչքային գոտին սիրիական Քոբանի քաղաքի օրինակով կհանդիսանա դե ֆակտո ոչ թռիչքային գոտի, որտեղ ԱՄՆ օդուժը աջակցություն է ցուցաբերում քուրդ զինյալներին Իսլամական Պետության դեմ պայքարում: Թուրքիան ահազանգում է, որ կարող է ցամաքային զորքեր մտցնել Սիրիայի հյուսիսային շրջաններ` Իսլամական Պետության դիրքերի վերաբերյալ հետախուզական տվյալներ տրամադրելու նպատակով, սական ԱՄՆ պաշտոնյաները վստահ չեն, որ թուրքական ԶՈՒ-ն ունի բավական ներուժ դրա համար:

ԱՄՆ-ի համար անգամ մի փոքր ոչ թռիչքային գոտու ստեղծումը վտանգավոր է, քանի որ այն կարող է հանգեցնել բախման Ասադի վարչակազմի հետ: Դեռևս սեպտեմբերին ԱՄՆ-ն փոխանցել է իր մեսիջը Ասադին` հորդորելով չխոչընդոտել դաշնակիցների օդային հարվածներին: Համաձայն ԱՄՆ պաշտոնյաների` Ասադի վարչակազմը չի խոչընդոտում ԱՄՆ օդային ուժերին:

Դեռևս վերջերս կայացած  բանակցությունների ընթացքում Թուրքիան օդային բացառիկ թռիչքային գոտու ստեղծման վերաբերյալ իր ծրագիրն էր ներկայացրել թոշակի անցած գեներալ Ջոն Ալլենին` միջազգային դաշինքում ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացին` ստեղծված Իսլամական Պետություն խմբավորմանը հակազդելու  նպատակով:

Սպիտակ Տան և Պենտագոնի պաշտոնյաները երկար ժամանակ ընդդիմանում էին ոչ թռիչքային գոտու ստեղծման տարբերակին` նախագահ Ասադի հետ հնարավոր ռազմական բախումներ ունենալու մտահոգությամբ, ով օգտագործում է ինքնաթիռների և ուղղաթիռների իր բանակը Հալեպը և Սիրիայի հյուսիսային հատվածի բնակեցված շրջանները ռմբակոծելու համար:

Ըստ ԱՄՆ պաշտոնյաների` Թուրքիան ԱՄՆ զինված ուժերին առայժմ թույլատրել է Ինչիլիքից թռչել միանալ անօդաչու ինքնաթիռներին:

Սիրիայի ընդդիմության պաշտոնյաների հաղորդմամբ` նոր առաջարկը ԱՄՆ-ից չի պահանջի Սիրիայի միասնական և օդային պաշտպանության համակարգի չեզոքացումը: Եթե Սիրիան վիճարկի այդ գոտին, ԱՄՆ-ն և նրա կոալիցիոն գործընկերները կարող են օգտագործել, այսպես կոչված, դիմակայության զենքը` կրակ բացելով Սիրիայի սահմանից դուրս գտնվող տարածքների վրա` Սիրիայի օդային ուժերի վարչակազմից հեռու գտնվելով:

2013 թվականին կոնգրեսականներին ուղղված նամակում ԱՄՆ զինված ուժերի Միացյալ շտաբի հրամանատար, գեներալ Մարտին Դեմփսեյն ասել էր, որ ոչ թռիչքային գոտու ստեղծումն ԱՄՆ-ից կպահանջի ռազմական գործողություններ սիրիական ռազմաօդային ուժերի դեմ, ինչպես նաև օդանավակայանների ամբողջական ոչնչացում:

Գեներալ Դեփսեյը հավելել էր նաև, որ այդ ամենից հետո վարչակազմը օդային տեխնիկայի կորուստը կարող է փոխարինել առավել ծանր տրամաչափային զենքով, ինչպիսիք են հրետանին և հրթիռները` հակաասադական ապստամբներին  և ընդդիմադիր ուժերին ոչնչացնելու նպատակով:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ։

Write a comment