ԱՄՆ դիտարկում է ուկրաինական ուժերին զենք մատակարարելու հարցը
Հոդվածի առանցքում
- ԱՄՆ պաշտոնյաները տեղեկացնում են, որ ՆԱՏՕ-ի հրամանատար գեներալ Ֆիլիպ Մ.Բրիդլովը անհրաժեշտ է համարում պաշտպանական զինատեսակների և սպառազինությունների մատակարարում իրականացնել Ուկրաինայի իշխանական զորքերին, որոնք ենթարկվում են հարձակումների ՌԴ կողմից աջակցվող անջատողականների կողմից:
- Վախենալով, որ պաշտպանական զենքի մատակարարումը կարող է հանգեցնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից խաղադրույքների բարձրացմանը, Սպիտակ տունը սահմանափակել է Ուկրաինային տրամադրվող ամերիկյան օգնության «ոչ մահացու զենքերի»` ներառյալ զրահաբաճկոնների, գիշերային տեսանելիության սարքերի, առաջին անհրաժեշտության դեղորայքի և ինժեներական սարքավորումների քանակը:
- Ամերիկյան պաշտոնյաները քաջ գիտակցում են, որ Մինսկում սեպտեմբեր ամսին կնքված համաձայնագիրը բացմիցս խախտվել է Ռուսաստանի կողմից: Համաձայնագիրը կոչ էր անում անհապաղ զինադադար` օտարերկրյա ռազմական ուժերի դուրս բերում Ուկրաինայից և մոնիտորինգային պայմանավորվածության ստեղծում, որը ապահովելու էր Ուկրաինա-Ռուսաստան սահմանային տարածքների ամբողջականությունը:
- Բոլորը պնդում են, որ անջատողականներին հաջողվել է գրավել 500 քառակուսի կմ տարածք, իսկ ՆԱՏՕ-ի պնդմամբ` լրացուցիչ 193 քառակուսի կմ-ը միայն վերջին 4 ամիսների ընթացքում: Արևմտյան բարձրաստիճան պաշտոնյաներից որոշների պնդմամբ, Կրեմլի նպատակը Մինսկի համաձայնագրի տեղափոխումն է մի դաշտ, որն առավել բարենպաստ կլինի Կրեմլի հետաքրքրությունների համար, իսկ անջատողականներին կթողնի տնտեսական կենսունակ անկլավի մեջ:
Ուշադրությանն արժանի
ԱՄՆ պաշտոնյաները տեղեկացնում են, որ ՆԱՏՕ-ի հրամանատար գեներալ Ֆիլիպ Մ.Բրիդլովը անհրաժեշտ է համարում պաշտպանական զինատեսակների և սպառազինությունների մատակարարում իրականացնել Ուկրաինայի իշխանական զորքերին, որոնք ենթարկվում են հարձակումների ՌԴ կողմից աջակցվող անջատողականների կողմից: Այս տեսակետին են հակված նաև ԱՄՆ նախագահի աշխատակազմը և ռազմական հրամանատարությունը:
Նախագահ Օբաման դեռևս ոչ մի որոշում չի կայացրել Ուկրաինային օգնություն տրամադրելու հարցում: Վերջին շաբաթների ընթացքում ուկրաինական զինված ուժերի բազմաթիվ կորուստներից հետո, Օբամայի վարչակազմը ավելի սթափ հայացք ուղղեց ռազմական օգնություն ցուցաբերելու հարցին:
Պետքարտուղար Ջոն Քերին, ում այցը Ուկրաինա նախատեսվում է հինգշաբթի օրը, պատրաստակամ է քննարկել անհրաժեշտ օգնության տրամադրման հարցը: Այս մասին հաղորդում է հրամանատարական անձնակազմի ղեկավար գեներալ Մարտին Դեմփսին: Պաշտպանության նախարար Չակ Հեգելը, ով շուտով պաշտոնաթող է լինելու, նույնպես նպատակահարմար է գտնում պաշտպանական զենքի տրամադրումը ուկրաինական զինված ուժերին:
Որոշ պաշտոնյաների խոսքով, վերջին ամիսներին Սյուզան Ռայսը` նախագահ Օբամայի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը դիմադրություն է ցույց տալիս այդքան անհրաժեշտ օգնության տրամադրման հարցում: Ռայսի դիրքորշումը կիսող պաշտոնյաներից մեկը ընդգծել է, որ այժմ նա պատրաստ է վերանայել այդ հարցը:
Վախենալով, որ պաշտպանական զենքի մատակարարումը կարող է հանգեցնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից խաղադրույքների բարձրացմանը, Սպիտակ տունը սահմանափակել է Ուկրաինային տրամադրվող ամերիկյան օգնության «ոչ մահացու զենքերի»` ներառյալ զրահաբաճկոնների, գիշերային տեսանելիության սարքերի, առաջին անհրաժեշտության դեղորայքի և ինժեներական սարքավորումների քանակը:
Սակայն Արևելյան Ուկրաինա ուղարկվող ծանր զենքի և ռազմական ուժերի մատակարարման դեմ Ռուսաստանին տարհամոզելուն ուղղված տնտեսական պատժամիջոցների ձախողումից հետո, ԱՄՆ սկսեց դիտարկել պաշտպանական օգնության տրամադրման հարցը:
«Չնայած մեր ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ խնդրի դիվանագիտական ճանապարհով հանգուցալուծումը, մենք միշտ դիտարկում և գնահատում ենք այլ տարբերակները, որոնք դաշտ կստեղծեն ճգնաժամի բանակցային լուծման համար»,- ասել է Բերնադետ Մեհանը` Ազգային Անվտանգության Խորհրդի մամուլի խոսնակը:
Ծավալելով ավելի լայն քննարկում անկախ զեկույցի շուրջ, որը փորձելու է համոզել ԱՄՆ-ին` 3 միլիարդ դոլարի պաշտպանական զենք ու զինամթերք տրամադրել Ուկրաինային` ներառյալ հակատանկային հրթիռներ, հետախուզական անօդաչու սարքեր և այլ զինամթերք, որոնք կարող են որոշել թշնամու հրթիռային և հրետանային սարքավորումների տեղակայման վայրը:
Պենտագոնի նախկին բարձրաստիճան պաշտոնյան` Մեշել Ֆլուրնոյը, ով Հիլարի Քլինթոնի նախագահ դառնալու դեպքում պաշտպանության հարցերով խորհրդականի ամենահավանական թեկնածուն է, միացել է զեկույցի պատրաստման աշխատանքներին: Մյուս մասնակիցներից են նաև ՆԱՏՕ-ի զինվորական հրամանատար, ծովակալ Ջեյլս Ստավրիդիսը և Օբամայի նախագահության առաջին ժամկետում ՆԱՏՕ-ի դեսպանի պաշտոնը զբաղեցրած Իվո Դաալդերը:
Զեկույցում ասվում է. «Արևմուտքը պետք է զսպի Ուկրաինայի դեմ իրականցվող ռազմական գործողությունները` բարձրացնելով Ռուսաստանի կողմից իրականացվող նոր խոշոր հարձակումներին կանխարգելման ռիսկերը և ծախսերը: Այդ նպատակով անհրաժեշտ է ռազմական օգնության տրամադրումը` պաշտպանական զենքի համար նախատեսված գումարի չափի մեծացման հաշվին»:
Անցյալ ամիս Օբաման նշեց, որ ԱՄՆ-ի և իր դաշնակիցների կողմից առաջադրված պատժամիջոցների կիրառումը, խորապես խոցել է Ռուսաստանի տնտեսությանը:
Ամերիկյան պաշտոնյաները քաջ գիտակցում են, որ Մինսկում սեպտեմբեր ամսին կնքված համաձայնագիրը բացմիցս խախտվել է Ռուսաստանի կողմից: Համաձայնագիրը կոչ էր անում անհապաղ զինադադար` օտարերկրյա ռազմական ուժերի դուրս բերում Ուկրաինայից և մոնիտորինգային պայմանավորվածության ստեղծում, որը ապահովելու էր Ուկրաինա-Ռուսաստան սահմանային տարածքների ամբողջականությունը:
Վերջին շաբաթների ընթացքում Ռուսաստանը Արևելյան Ուկրաինայի անջատողականներին աջակցելու նպատակով ծովային ճանապարհով մեծածավալ ռազմամթերային միավորումներ է ուղղել ` ներառյալ T-80 և T-72 տանկեր, բազմակի գործարկվող հրթիռային համակարգեր, հրետանի և զրահատեխնիկա:
Արևմտյան պաշտոնյաներից մեկի խոսքով, մատակարարվող զենքերից որոշ տեսակներր չափազանց բարդ են կարճ ժամկետներում վերապատրաստված անջատողականների կիրառման համար: ՆԱՏՕ-ի պաշտոնյաները հաշվարկել են, որ Ռուսաստանի զինվորական և հետախուզական անձնակազմի մոտ 1000 անդամներ աջակցում են անջատողական ճնշումներին, մինչդեռ ուկրաինական պաշտոնյաները պնդում են այդ թվի ավելի մեծ լինելու մասին:
Աջակցություն ստանալով Ռուսաստանից՝ անջատողականներին հաջողվել է գրավել Դոնեցկի օդանավակայանը և այժմ էլ ճնշում են գործադրում կարևոր երկաթուղային հանգույցին հարակցող Դեբալտցև քաղաքը գրավելու համար:
Բոլորը պնդում են, որ անջատողականներին հաջողվել է գրավել 500 քառակուսի կմ տարածք, իսկ ՆԱՏՕ-ի պնդմամբ` լրացուցիչ 193 քառակուսի կմ-ը միայն վերջին 4 ամիսների ընթացքում: Արևմտյան բարձրաստիճան պաշտոնյաներից որոշների պնդմամբ, Կրեմլի նպատակը Մինսկի համաձայնագրի տեղափոխումն է մի դաշտ, որն առավել բարենպաստ կլինի Կրեմլի հետաքրքրությունների համար, իսկ անջատողականներին կթողնի տնտեսական կենսունակ անկլավի մեջ:
Վարչակազմի որոշումներին մասնակցում են Պենտագոնի վարչակազմի և Արևմտյան բարձաստիճան պաշտոնյաները, որոնցից ոմանք բարձրաձայնում են անանունության պայմանով, քանզի նրանք խոսում են գաղտնի բանակցությունների վերաբերյալ: Գեներալ Բրիդլովի խոսնակը հրաժարվեց մեկնաբանել պաշտպանական զենքի մատակարարման տեսակետը:
«Գեներալ Բրիդլովը բազմիցս հայտարարել է, որ աջակցում է խնդրի դիվանագիտական լուծման տարբերակին` հաշվի առնելով Ուկրաինայի կառավարությանը տրամադրվող աջակցությունը` Ռուսաստանի կողմից հովանավորվող անջատողականների դեմ պայքարում»: Գեներալ Դիմփսին և Ծովակալ Ջեյմս Ուիննեֆելդը ընդգծել են, որ իրենք հավատում են,որ պաշտպանական զինամթերքին վերաբերող զեկույցը կվերանայվի:
Պենտագոնի պաշտոնյաներից մեկն ասել է. «Համապարփակ մոտեցումը երաշխավորված է և մենք համաձայն ենք, որ պաշտպանական սարքավորումները և զենքերը պետք է լինեն մեր քննարկումների մի մասը»:
Ռուսական կողմից տուժածների հարցը Վլադիմիր Պուտինի համար շարունակում է մնալ անսովոր և նուրբ քաղաքական հարց, ով հերքում է խոսակցություններն այն մասին, թե ռուսական զորքերին հրամայված է պայքարել Ուկաինայում:
«Ռուսաստանին կանխելու լավագույն միջոցներից մեկը ապստամբներին զինելն է, և, հաշվի առնելով հակամարտությունը զբաղեցնող տարածքը, պետք է մեծացնենք նախատեսվող ծախսերի չափը»:
Ուկրաինական ֆոնդային հակահրթիռային սարքավորումները 20 տարվա վաղեմություն ունեն, այդպիսով, զեկույցը ԱՄՆ-ին առաջարկում է Ուկրաինային տրամադրել նմանատիպ սարքավորումներ` ներառյալ Javelin հակատանկային հրթիռներ: «Ես գտնում եմ, որ Ուկրաինային պետք է մատակարարել այնպիսի զինտեխնիկայով, որը ռիսկային կդարձնի Ռուսաստանի կամ վերջինիս կողմից սատարվող ուժերի զրահամեքենաները»:
Օբամայի վարչակազմը առաջարկում է տրամադրել հրթիռորսիչ ռադարներ: Զեկույցը հրապարակվել է Ատլանտյան Խորհրդի, Բրուքինգս ինստիտուտի և Չիկագոյի խորհրդի հետ միասին: Մյուս պաշտոնյաները, ովքեր մասնակցություն են ունեցել զեկույցի պատրաստմանը Քլինթոնի նախագահության տարիներին ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Սթրոբ Թալբոթն է, ռազմաօդային ուժերի հրամանատար Չարլզ Ուալդը, Պենտագոնի նախկին պաշտոնյա Յան Լոդալը և Ուկրաինայում ԱՄՆ 2 դեսպաններ Սթիվեն Փիֆերը և Ջոն Հերբսթը:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ