Ճանաչեք Ամերիկայի հասարակության համար 1 նոր թշնամուն
Հոդվածի առանցքում
- Ըստ Gallup poll-ի նոր տվյալի, ամերիկյան հասարակության 18 տոկոսը Ռուսաստանին ընդունում է որպես ազգի հիմնական սպառնալիք: Հարցվածների մոտ 15 տոկոսը Հյուսիսային Կորեային համարում է Ամերիկայի հիմնական հակառակորդ, սակայն 12 տոկոսն է Չինաստանին ընդունում որպես ամենամեծ սպառնալիք:
- Մինչդեռ, Չինաստանն իր տնտեսական առաջընթացով, ավելի պակաս սպառնալիք է, Իրանն էլ հակառակ իր սարսափելի միջուկային ծրագրի, ամերիկացիների թշնամիների ցուցակում զբաղեցնում է չորրորդ տեղը: Ամերիկացիների 9 տոկոսն է այն ընկալում որպես իրենց երկրի մեծագույն թշնամի:
- Ռուսաստանի նկատմամբ ամերիկյան բացասական վերաբերմունքը վերջին տարիներին հոսել է ԱՄՆ մշակույթ: 24-ի վերջին շրջանի հիմնական չարագործները Ռուսաստանի կառավարության անդամներ էին: House of Cards-ի նոր սեզոնի գլխավոր հերոսներից մեկը Ռուսաստանի նախագահն է, որի մի քանի հատկանիշներ բնորոշ են Պուտինին:
- Ռուսաստանի տեսանկյունից, թշնամանական զգացմունքները փոխադարձ են: Ըստ Գլոբալ ցուցանիշների բազայի վերջին տվյալի, 2013 թվականի 51% -ի համեմատ 2014-ին ռուսների 23 տոկոսն է դրական վերաբերվում Միացյալ Նահանգներին:
Ուշադրությանն արժանի
Չինաստան, տեղաշարժվիր: Ամերիկացիներն այժմ նոր համար 1 թշնամի ունեն:
Ըստ Gallup poll-ի նոր տվյալի, ամերիկյան հասարակության 18 տոկոսը Ռուսաստանին ընդունում է որպես ազգի հիմնական սպառնալիք: Հարցվածների մոտ 15 տոկոսը Հյուսիսային Կորեային համարում է Ամերիկայի հիմնական հակառակորդ, սակայն 12 տոկոսն է Չինաստանին ընդունում որպես ամենամեծ սպառնալիք: Մինչդեռ անցյալ տարի, ամերիկացիների 20 տոկոսն էր կարծում, որ Չինաստանը ամենավտանգավորն է Միացյալ Նահանգներ համար: Հյուսիսային Կորեան և Ռուսաստանը երկրորդ և երրորդ տեղերում էին:
Հարցումը, որն անցկացվել է փետրվարի 8-ից 11-ը, ցույց է տալիս, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ռազմատենչ հռետորությունը և ագրեսիվությունը Ուկրաինայում, սկսել են վախեցնել ամերիկյան հասարակությանը: Հյուսիսային Կորեայից սպառնալիքը ստացվում է հաքերներից, որոնք առաջնորդ Կիմ Չեն Ինի անունից ներխուժել են Sony Pictures-ի կայքը և գողացել գանձարանի գոհարները, այդ թվում տեղեկատվություն աշխատակիցների և ֆիլմի սցենարների վերաբերյալ:
Մինչդեռ, Չինաստանն իր տնտեսական առաջընթացով, ավելի պակաս սպառնալիք է, Իրանն էլ հակառակ իր սարսափելի միջուկային ծրագրի, ամերիկացիների թշնամիների ցուցակում զբաղեցնում է չորրորդ տեղը: Ամերիկացիների 9 տոկոսն է այն ընկալում որպես իրենց երկրի մեծագույն թշնամի:
«Անցյալ տարվա միջազգային իրադարձությունների, հատկապես Ուկրաինայի իրավիճակի շուրջ Ռուսաստանի հետ վեճի այդ երկիրը մյուսների, այդ թվում Չինաստանի համեմատ, դարձել է ԱՄՆ-ի համար ավելի սպառնալից», պարզել է Gallup-ը: «ԱՄՆ-ի տնտեսությունը մեծապես բարելավվել է, իսկ Չինաստանինը դանդաղել, ինչի արդյունքում չինական տնտեսության սպառնալիքը, կարծես թե, նվազել է: ԱՄՆ տնտեսությունը պայքարում էր տնտեսական ճգնաժամից դուրս գալու , իսկ չինականն արագ առաջ էր շարժվում»:
Ռուսաստանի նկատմամբ ամերիկյան բացասական վերաբերմունքը վերջին տարիներին հոսել է ԱՄՆ մշակույթ: 24-ի վերջին շրջանի հիմնական չարագործները Ռուսաստանի կառավարության անդամներ էին: House of Cards–ի նոր սեզոնի գլխավոր հերոսներից մեկը Ռուսաստանի նախագահն է, որի մի քանի հատկանիշներ բնորոշ են Պուտինին:
Հոլիվուդը բացառություն չէ: Անցյալ տարի Ջեք Ռայանի «Ստվերային հավաքագրում»-ի հիմքում ժողովրդականություն վայելող Թոմ Քլանսիի կերպարն է: ԿՀՎ-ի հերոս գործակալը պայքարում է սատանայական ռուս գործարարի` արկածախնդրության դեմ, որը ահաբեկչական հարձակումներ է իրականացնում Միացյալ Նահանգներում:
Ռուսաստանի տեսանկյունից, թշնամանական զգացմունքները փոխադարձ են:
Ըստ Գլոբալ ցուցանիշների բազայի վերջին տվյալի, 2013 թվականի 51% -ի համեմատ 2014-ին ռուսների 23 տոկոսն է դրական վերաբերվում Միացյալ Նահանգներին: 2014 հոկտեմբերին էլ Ռուսաստանի հանրային կարծիքի ուսումնասիրության կենտրոնի հարցումից պարզվել է, որ ռուսների 22 տոկոսը Միացյալ Նահանգներն ընդունում է հայրենիքի հանդեպ որպես «ահաբեկչական սպառնալիքների հիմնական աղբյուրի»:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ