Սպիտակ տան հաքերային զեկույցները ընդգծում են ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև թվային սառը պատերազմը

Սպիտակ տան հաքերային զեկույցները ընդգծում են ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև թվային սառը պատերազմը

Հոդվածի առանցքում

  • Այս շաբաթվա զեկույցներն այն մասին, որ ռուսական կողմը ներգրավված է ԱՄՆ պետքարտուղարության և Սպիտակ տան համակարգչային ներխուժումների մեջ, թարմեցված ուշադրություն է դարձնում կիբեր-անվտանգության շրջանակներում երկու ազգերի միջև աճող լարվածությանը:
  • Ըստ մի քանի զեկույցների, հաքերները գործում էին ըստ ռուսական կառավարության հրահանգների, և որ հարձակումները հավանաբար վրեժ է ԱՄՆ-ի և ԵՄ պատժամիջոցների համար, որոնք կիրառվում են Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների դեմ:
  • ԱՄՆ-ի վրդովմունքը, որով նա ներկայացնում է Ռուսաստանի ինքնաթող վերաբերմունքը հանցագործ հաքերների հանդեպ, վերջին տարիներին ստիպեց ամերիկյան իրավապահ մարմիններին ուղիղ քայլերի դիմել՝ ձերբակալելով և արտաքսելով ռուս ազգի ներկայացուցիչներին:
  • ԱՄՆ մեղադրանքների մեծ մասը ներկայացված ենթադրյալ ռուս հաքերներին կապված է ֆինանսական հանցագործությունների հետ: Բայց անվտանգության վերլուծաբանն ասում է, որ Ռուսաստանի թվային հնարավորությունները կիբեր-տարածության մեջ բարձրացել են ֆինանսական միտում ունեցող հարձակումներից վեր, որոնք հակված են գրավելու ամբողջ ուշադրությունը:
  • Օրինակ՝ հաջորդ մի քանի շաբաթների ընթացքում ազգությամբ ռուս Վադիմ Պոլյակովը կհանձնվի ԱՄՆ-ին, որպեսզի կանգնի այն մեղադրանքների առջև, որ նա և հինգ ուրիշները StubHub-ի՝ eBay-ի կողմից սեփականացված առցանց տոմսերի վաճառողի, 1600 հաշիվները ցանցահան են արել և օգտագործել են այդ հաշիվների հետ կապված կրեդիտ քարտերը:
  • Ինչպես մյուս ձերբակալությունները, Դրինքմանի և Սմիլյանեցի ձերբակալությունները Ռուսաստանի իշխանությունները որակել են անօրինական և զգուշացրել, որ ԱՄՆ դատարաններում ռուս ազգայնականները հանդիպել են «կողմնակալության»:
  • «Երբ հարցը վերաբերվում է կիբեր-հանցագործություններին, ԱՄՆ իրավապահ մարմինները ավելի ագրեսիվ են դառնում»,- ասում է պարոն Բրաունը, ով նաև Նյու Յորքի հարավային շրջանների US Attorney’s Office-ի կիբեր-հանցագործությունների միության նախկին ղեկավարն է:

Ուշադրությանն արժանի

Օբամայի վարչակազմը չի հաստատել այն զեկույցները, որոնք անցյալ տարի Սպիտակ տնից ձեռք էին բերել ռուսները: Սակայն լուրեր են հայտնվում ամերիկյան հետաքրքրությունների վրա ռուսական աճող կիբեր հարձակումների և Միացյալ Նահանգների ձերբակալելու ու ենթադրյալ մեղավորներին արտաքսելու ջանքերի մասին:

Այս շաբաթվա զեկույցներն այն մասին, որ ռուսական կողմը ներգրավված է ԱՄՆ պետքարտուղարության և Սպիտակ տան համակարգչային ներխուժումների մեջ, թարմեցված ուշադրություն է դարձնում  կիբեր-անվտանգության շրջանակներում երկու ազգերի միջև աճող լարվածությանը:

ԱՄՆ իշխանությունները մինչև այժմ մերժում էին հաստատելու կամ ժխտելու այն զեկույցների պահանջները, որ անցած հոկտեմբերին Սպիտակ տան և պետքարտուղարության չդասակարգված ցանցերի վրա կեղծ հարձակումների հետևում կանգնած են ռուս հաքերները: Ըստ մի քանի զեկույցների, հաքերները գործում էին ըստ ռուսական կառավարության հրահանգների, և որ հարձակումները հավանաբար վրեժ է ԱՄՆ-ի և ԵՄ պատժամիջոցների համար, որոնք կիրառվում են Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների դեմ:

Ռուսաստանի նախագահ Պուտինի օգնականն այս շաբաթ հերքեց հաքերության վերջին մեղադրանքները՝ պնդելով, որ Ռուսաստանին ամեն ինչում մեղադրելը ոմանց համար մարզաձև է դարձել, երբ խոսքը գնում է կիբեր-հանցագործության մասին:

Սակայն, ինչպես նշում են մասնագետները, մակերևույթի տակ գոյություն ունի երկու երկրների միջև իրական լարվածություն, որը կարող է արագորեն ծավալվել: ԱՄՆ-ի վրդովմունքը, որով նա ներկայացնում է Ռուսաստանի ինքնաթող վերաբերմունքը հանցագործ հաքերների հանդեպ, վերջին տարիներին ստիպեց ամերիկյան իրավապահ մարմիններին ուղիղ քայլերի դիմել՝ ձերբակալելով և արտաքսելով ռուս ազգի ներկայացուցիչներին, որոնք վերջին տարիների ընթացքում մեղադրվում  էին որոշ ամենախոշոր կիբեր-հարձակումների համար:

Trend Micro   անվտանգության ընկերության  գլխավոր կիբեր-անվտանգության աշխատակից Թոմ Քելլերմանն ասում է, որ պետության կողմից ֆինանսավորված ռուսական կիբեր-խմբերը ներկայացնում են ամենամեծ վտանգը ԱՄՆ ինտերնետային արժեքներին: Պարոն Քելլերմանը, ով նախագահ Օբամայի՝ մինչ նրա նրա առաջին ժամկետը, անվտանգության առաջարկներով հանդես եկող օպերատիվ խմբի անդամ էր, նշում է, որ Ռուսաստանի հետ կիբեր-տարածությունում սառը պատերազմ է ծավալվում:

«Ռուսները գաղութացնում են մեր ամենազգայուն կառավարությունը, ֆինանսական և էներգետիկ սեկտորային համակարգերը, ՆԱՏՕ-ի հետ լարվածության դեպքում  հետախուզման և նախապատրաստական շարժման նպատակներով՝  ավելի վատ պտույտ կատարելով»,-ասաց նա:

ԱՄՆ մեղադրանքների մեծ մասը ներկայացված  ենթադրյալ ռուս հաքերներին կապված է ֆինանսական հանցագործությունների հետ: Բայց անվտանգության վերլուծաբանն ասում է, որ Ռուսաստանի թվային հնարավորությունները կիբեր-տարածության մեջ բարձրացել են ֆինանսական միտում ունեցող հարձակումներից վեր, որոնք հակված են գրավելու ամբողջ ուշադրությունը:

EdgeWave անվտանգության ընկերության կիբեր-օպերացիոն խմբի ղեկավար և  Navy  հետախուզական գործակալության նախկին սպա Թոմ Չափմանն ասում է, որ եթե ռուս հաքերները ցանկանային հարձակվել ԱՄՆ նշանակետերի վրա, ապա նրանք կկարողանային դա անել: «Ռուսական կառավարության հաքերները աշխարհում ամենալավերից են»,- նշում է նա: «Նրանք հասկանում են կիբեր-հնարավորությունների ուժը և նրանց թույլատրված է այն օգտագործել»:

Ըստ մասնագետների, ամերիկյան իրավապահ մարմինների փորձերը Ռուսաստանում հետևել կիբեր-հանցագործներին խանգարվեցին, հիմնականում Մոսկվայի կողմից համագործակցության պակասի պատճառով: Այսպիսով, նրանց ամենալավ կարծիքը եղավ այն, որ ներկայացնեն մեղադրանքներ և սպասեն, որպեսզի իրենց նշանակետերը սխալներ գործեն՝ գնալով երկրներ, որոնք կամ ԱՄՆ-ի հետ արտաքսման պայմանագրեր ունեն, կամ էլ Վաշինգտոնի հետ լավ հարաբերությունների մեջ են գտնվում:

Օրինակ՝ հաջորդ մի քանի շաբաթների ընթացքում  ազգությամբ ռուս Վադիմ Պոլյակովը կհանձնվի ԱՄՆ-ին, որպեսզի կանգնի այն մեղադրանքների առջև, որ նա և հինգ ուրիշները  StubHub-ի՝ eBay-ի կողմից սեփականացված առցանց տոմսերի վաճառողի, 1600 հաշիվները ցանցահան են արել և օգտագործել են այդ հաշիվների հետ կապված կրեդիտ քարտերը Նյու Յորքի գլխավոր իրադարձությունների տոմսեր գնել և վաճառելու համար: Դատախազները պնդում են, որ այդ մեխանիզմը StubHub-ում ավելի քան 1 միլիոն դոլլարի կորուստների պատճառ է դարձել:

Պարոն Պոլյակովի Նյու Յորքում գտնվող քրեական փաստաբան Արկադի Բուխը նշեց, որ նախկին հուլիսին Սալույում (Իսպանիա) Պոլյակովը իր հյուրանոցի դրսում բռնագրավվել է իսպանական իրավապահ մարմինների կողմից, երբ նա այնտեղ հանգստանում էր: Իսպանական իշխանությունները համաձայնվել են հանձնել նրան ԱՄՆ-ին, ավելի վաղ այս տարի՝ ամերիկյան կառավարության դիմումով և հակառակ ռուսական կառավարության բողոքների:

Ռուսաստանն այդ ընթացիկ հանձնումը համարեց  անօրինական և ամերիկյան օրենքների վերտարածքային կիրառում Ռուսաստանի հայրենակցի նկատմամբ: Ռուսական TASS լրատվական ընկերության մեկնաբանություններում, Մոսկվան  մեղադրեց ԱՄՆ-ին 1999 թվականի փոխադարձ իրավական օգնության մասին պայմանգրին չհետևելու համար և զգուշացրեց, որ Պոլկակովը կարող է հանդիպել «քաղաքականցված արդարադատություն և ԱՄՆ-ում ֆիզիկական ճնշման առարկա դառնալ»: Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանությունը դիմումով ներկայացված մեկնաբանությանը չի պատասխանել:

Պարոն Բուխն ասում է, որ Պոլյակովի դեպքը ծանոթ թեմա է: Պոլյակովը այն մի քանի ռուս ազգայնականներից մեկն է, ում վերջին տարիներին ԱՄՆ-ը կարողացավ ձերբակալել նմանատիպ հանգամանքներով՝ չնայած ռուսական կառավարության աճող բարկությանը:

Նախորդ հուլիս ամսին ռուսական օրենսդիր Վալերի Սելեզնյովը մեղադրել էր ԱՄՆ կառավարությանը իր որդի Ռոման Սելեզնյովին փախցնելու համար, այն բանից հետո, երբ ԱՄՆ կառավարության դիմումով Մալդիվների իշխանությունները ձերբակալացին երիտասարդ Սելեզնյովին Մալեի միջազգային օդանավակայանում: Ըստ Բուխի, գաղտնի ծառայության աշխատակիցները բրդեցին պարոն Սելեզնյովին անձնական ինքնաթիռի մեջ հենց այն պահին, երբ նա Մոսկվա մեկնող թռիչքին էր բարձրանում:

Նրանք թռցրեցին նրան Գուամ, պահեցին մի քանի օր, ապա հանձնեցին Սիեթթլին, որտեղ նա կանգնեց մեղադրանքների առջև՝ կապված իր ներգրավվածությանը հաքերային խմբում, որը ԱՄՆ մանրածախ համակարգից կրեդիտ քարտերի համարներ էր գողանում:

Մեկ այլ օրինակ է Վլադիմիր Դրինքմանը՝ ազգությամբ ռուս, ով մեղադրվել էր կիբեր-խմբավորման մեջ մասնակցության համար, որը գողացել էր 160 միլիոն կրեդիտ և դեբիտային քարտեր՝ ջարդելով  Nasdaq exchange-ի, 7-Eleven Inc.-ի, Carrefour City սուպերմարկետների ցանցի, Dow Jones-ի և JetBlue Airways Corp-ի  համակարգերը:

Պարոն Դրինքմանն ու նրա ենթադրյալ հանցագործության գործընկեր Դիտրի Սմիլյանեցը ձերբակալվել են 2012 թվականին ԱՄՆ իշխանությունների  պատգամով, երբ նրանք հանգստանում էին Նիդերլանդներում: Ավելի վաղ այս տարի Դրինքմանը հանձնվել էր և ավելի ուշ այս ամիս  Նյու Ջերսիի դաշնային դատարանում ներկայացել էր ԱՄՆ պատմության մեջ ամենախոշոր կիբեր-գողության դատավարությանը: Եթե բոլոր համոզմունքները հաշվի առնվեն նրան 20 տարվա ազատազրկում է սպասվում:

Ինչպես  մյուս ձերբակալությունները, Դրինքմանի և Սմիլյանեցի ձերբակալությունները Ռուսաստանի իշխանությունները որակել են անօրինական և զգուշացրել, որ ԱՄՆ դատարաններում ռուս ազգայնականները հանդիպել են «կողմնակալության»:

FTI Consulting-ի դատական և դատավարության խորհրդական ընկերության գլխավոր ղեկավար Թոմաս Բրաունն ասում է, որ կիբեր-տարածության մեջ ամերիկյան հետաքրքրությունների վրա դրված վտանգի պատճառով ԱՄՆ իրավապահ մարմինները ավելի են նպատակադրվել գնալու արևելյան Եվրոպայի և Ռուսաստանի հանցախմբերի հետևից:

«Երբ հարցը վերաբերվում է կիբեր-հանցագործություններին, ԱՄՆ իրավապահ մարմինները ավելի ագրեսիվ են դառնում»,- ասում է պարոն Բրաունը, ով նաև Նյու Յորքի հարավային շրջանների US Attorney’s Office-ի կիբեր-հանցագործությունների միության նախկին ղեկավարն է: «Կարողանալ ձերբակալել մարդկանց անկախ նրանից, թե նրանք որտեղ են, ուժեղ կանխագելող ազդեցություն ունի»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment