ԱՄՆ-ը Թուրքիային հեռացնում է F-35 կործանիչների ծրագրից

ԱՄՆ-ը Թուրքիային հեռացնում է F-35 կործանիչների ծրագրից

Հոդվածի առանցքում

  • Ռուսական հակահրթիռային պաշտպանության համակարգերի Թուրքիա ժամանելուց հետո ԱՄՆ-ն հայտարարել է, որ Թուրքիային հեռացնում է իր F-35 կործանիչների ծրագրից:  ԱՄՆ-ն ասում է, որ «F-35-ը չի կարող գործարկվել ռուսական հետախուզական համակարգի հարթակի հետ, քանի որ այն կօգտագործվի ամերիկյան կործանիչի առաջադեմ հնարավորությունների մասին տեղեկություններ հավաքելու համար»:

Ուշադրությանն արժանի

 

Ռուսական հակահրթիռային պաշտպանության համակարգերի Թուրքիա ժամանելուց հետո ԱՄՆ-ն հայտարարել է, որ Թուրքիային հեռացնում է իր F-35 կործանիչների ծրագրից:

ԱՄՆ-ն ասում է, որ «F-35-ը չի կարող գործարկվել ռուսական հետախուզական համակարգի հարթակի հետ, քանի որ այն կօգտագործվի ամերիկյան կործանիչի առաջադեմ հնարավորությունների մասին տեղեկություններ հավաքելու համար»:

Ռուսաստանն անցյալ շաբաթ սկսել է իր առաջադեմ S-400 համակարգը մատակարարել Թուրքիա:

Թուրքիան և ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի առանցքային դաշնակիցներ են, սակայն Անկարան նաևՌուսաստանի հետ է սերտ կապեր հաստատում:

Թուրքիան դեռ հրապարակայնորեն չի արձագանքել ԱՄՆ-ի վերջին քայլին, բայց այդ արձագանքը սպասվում է:

Սպիտակ տան մամուլի քարտուղար Ստեֆանի Գրիշամն ասել է. «Ցավոք, Ռուսաստանից Ս-400 օդային պաշտպանության համակարգերի գնման վերաբերյալ Թուրքիայի որոշումը թույլ չի տալիս Անկարայի շարունակական ներգրավվածությունը F-35-ի ծրագրում»:

«Միացյալ Նահանգները ակտիվ աշխատում է Թուրքիայի հետ, որպեսզի ապահովի այդ երկրին անհրաժեշտ օդային պաշտպանության լուծումներով: Եվ վարչակազմը բազմաթիվ առաջարկներ է արել, ներառյալ ամերիկյան Պատրիոտ հակաօդային պաշտպանության համակարգերի մասով»:

«Թուրքիան ավելի քան 65 տարի ՆԱՏՕ-ի վստահելի գործընկերը և դաշնակիցն է, սակայն S-400-ի ընդունումը խոչընդոտում է ռուսական համակարգերից հրաժարվելու ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցների ստանձնած պարտավորությունների կատարմանը»:

Միաժամանակ, Գրիշամը շեշտեց. «Միացյալ Նահանգները դեռ մեծապես կարևորում է ռազմավարական հարաբերությունները Թուրքիայի հետ: Որպես ՆԱՏՕ-ի դաշնակիցներ, մեր հարաբերությունները բազմաշերտ են կենտրոնացած չեն F-35-ի վրա»:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարծում էր, որ նախագահ Թրամփը, ի վերջո, թույլ կտա նրան ունենալ ինչպես ռուսական S-400 հրթիռային համակարգը, այնպես էլ F-35 ամերիկյան ռազմական ինքնաթիռները: Բայց նա սխալվում էր:

Կարո՞ղ է ամեն ինչ ավելի բարդանալ: Արդյոք F-35-ի ծրագրին Թուրքիայի մասնակցության կասեցմանը հետևեն այլ քայլեր: Գլխավոր հարցն այն է, թե որքանով այս ամենը կվնասի Վաշինգտոնի և  Անկարայի երկկողմ կապերին, ինչպես նաև Թուրքիայի և ՆԱՏՕ-ի հարաբերություններին:

Դաշինքում արդեն նկատում են, որ Թուրքիան հեռանում է Արևմուտքից, Ռուսաստանի հետ  ֆլիրտով և ավտորիտար ժողովրդավարություն է վարում, որը հակասում է ազատական արժեքներին: Այսպիսով, սա Անկարայի ժամանակավոր տեղաշարժն է կամ Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ ավելի կարևոր դարձող քայլը:

Թուրքիան ստորագրել է ԱՄՆ-ից 100 F-35 գնելու պայմանագիր և մեծ ներդրումներ կատարել դրա արտադրության ծրագրում: Թուրքական ընկերությունները արտադրում են այդ կործանիչների 937 մասեր:

Բայց Թուրքիան նաև ավելի ու ավելի անկախ պաշտպանական քաղաքականություն է վարում` ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ լարված հարաբերությունների ֆոնին:

 

Այն ձեռք է բերել Ռուսաստանի առաջադեմ S-400 հակահրթիռային պաշտպանության համակարգը $ 2.5 մլրդ վճարելով և իր զինուժի անդամներին ուղարկել է Ռուսաստան՝ վերապատրաստման:

ԱՄՆ-ի պաշտպանության պատասխանատուները նշում են, որ S-400-ը անհամատեղելի է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ավելի լայնածավալ պաշտպանական համակարգի հետ:

Նրանք ասում են, որ չեն ցանկանում՝ F-35-ը մոտ լինի S-400 համակարգերին, քանի որ վախենում են, որ ռուս տեխնիկները կկարողանան գտնել կործանիչի խոցելի կողմերը:

Թուրքիան ունի ՆԱՏՕ-ի 29 դաշնակիցների թվում ունի երկրորդ խոշորագույն բանակը:

Թուրքիան ԱՄՆ-ի առանցքային դաշնակիցներից մեկն է՝ ռազմավարական աշխարհագրությամբ՝ սահմանները կիսելով Սիրիայի, Իրաքի և Իրանի հետ:

Թուրքիան նաև կարևոր դեր է խաղացել սիրիական հակամարտությունում՝ տրամադրելով ռազմական աջակցություն որոշ ապստամբ խմբերի:

Այնուամենայնիվ, հարաբերությունները բարդ են ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի հետ, որոնք Էրդողանին մեղադրում են 2016-ի ձախողված հեղաշրջումից հետո ավելի ավտորիտար լինելու մեջ:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

Write a comment