ԱՄՆ քննադատում է Հայաստանին Սիրիայի շուրջ զարգացումների պատճառով 

ԱՄՆ քննադատում է Հայաստանին Սիրիայի շուրջ զարգացումների պատճառով 

Հոդվածի առանցքում

  • Ռուսաստանի գլխավորած առաքելության կազմում Հայաստանն ականազերծողների և բժիշկների խումբ է ուղարկել Սիրիա՝ արժանանալով ԱՄՆ խիստ քննադատությանը: Այս բախումը ցույց է տալիս, թե ինչպես է Արևմուտքի հովանավորությունն ակնկալող Երևանի նոր կառավարությունը Վաշինգտոնի հետ հայտնվում աճող աշխարհաքաղաքական լարվածության մեջ՝ Ռուսաստանի և Իրանի հետ իր հարաբերությունների պատճառով:  

Ուշադրությանն արժանի

 

Ռուսաստանի գլխավորած առաքելության կազմում Հայաստանն ականազերծողների և բժիշկների խումբ է ուղարկել Սիրիա՝ արժանանալով ԱՄՆ խիստ քննադատությանը: Այս բախումը ցույց է տալիս, թե ինչպես է Արևմուտքի հովանավորությունն ակնկալող Երևանի նոր կառավարությունը Վաշինգտոնի հետ հայտնվում աճող աշխարհաքաղաքական լարվածության մեջ՝ Ռուսաստանի և Իրանի հետ իր հարաբերությունների պատճառով:

83 մարդուց կազմված հայկական առաքելությունը մեկնել է Սիրիա փետրվարի ութին: Հայաստանի պաշտոնյաները շեշտում են առաքելության մարդասիական բնույթը և, որ Հալեպում մեծ է էթնիկ հայ բնակչության թիվը: Բայց այս որոշումն ակնհայտորեն Մոսկվայի հետ հարաբերութունները ջերմացնելու փորձ է, քանի որ նախկին ընդդիմադիր լրագրող Նիկոլ Փաշինյանը ցույցերի միջոցով իշխանության գալուց հետո կազմել է նոր կառավարություն, և դրանից հետո Մոսկվայի հետ հարաբերություններում սառեցում էր նկատվում:

Հայկական առաքելությունը Սիրիա է տեղափոխել և նրանց լոգիստիկ օգնություն կցուցաբերի Ռուսաստանը: Մոսկվան հրապարակայնորեն շնորհակալությոն է հայտնել Երևանին ժեստի համար: «Դուք առաջինն արձագանքեցիք Սիրիայի ժողովրդին օգնելու մեր կոչին»,- ասաց ՌԴ ՊՆ Սերգեյ Շոյգում իր հայ գործընկեր Դավիթ Տոնոյանին:

Օրեր անց Երևանում ԱՄՆ դեսպանատունը տարածեց խիստ բառապաշարով հայտարարություն՝ քննադատելով այս զարգացումը. «Մենք ընդունում ենք Սիրիայում մարդասիրական իրավիճակին արձագանքելու այլ ազգերի ձգտումը և մենք կիսում ենք Միջին Արևելքի կրոնական փոքրամասնություններին պաշտպանելու մտահոգութունները: Այնուամենայնիվ, մենք չենք աջակցում սիրիական ռազմական ուժերի հետ որևէ առնչություն, անկախ նրանից աջակցությունը քաղաքացիական է, թե ռազմական: Մենք չենք աջակցում նաև այս առաքելության համար Ռուսաստանի և Հայաստանի գործակցությունը: Ռուսաստանը  գործակցում է Ասադի ռեժիմի հետ խաղաղ  բնակիչներին սպանելով և մարդասիրական աղետ առաջացնելով: Ռուսաստանը շարունակում է պաշտպանել Ասադի ռեժիմին»:

«Սիրիայի շուրջ ԱՄՆ-ՌԴ և ԵՄ-ՌԴ լարվածություն իրական է և կարծես թե Հայաստանն աջակցում է Ռուսաստանի ջանքերին՝ օգնելով բռնապետին, որը քիմիական զենք է օգտագործում իր ժողովրդի դեմ: Այնպես որ Հայաստանի այս որոշումը դրական չէ: Փաստացի, այն բացասական է ընկալվում Ատլանտիկի այս ափին», – ասում է Carnegie Endowment for International Peace-ի Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի հետազոտող Պոլ Ստրոնսկին:

Նույնիսկ չնայած այն հանգամանքին, որ հենց Թրամփի ադմինիստիացիան սիրիական կոնֆլիկտին ԱՄՆ ներգրավվածության մասին խառը ազդակներով է, Վաշինգտոնը շարունակում է մնալ Ասադի կառավարության ընդդիմախոսը և Հայաստանի ուղարկած խումբը դիտարկում է այս ենթատեքստում, ասում է Միջազգային ճգնաժամային խմբի ավագ վերլուծաբան Սեմ Հելերը. «Միացյալ Նահանգները գնացել է ամեն ինչի, որպեսզի մեծացնի սիրիական կառավարության տնտեսական և քաղաքական միջազգային մեկուսացումը: Այստեղից էլ Սիրիայում հայկական նոր ներկայությանը, որը կարևոր չէ ինչքան փոքր ու անվնաս է, ԱՄՆ-ի համար անցանկալի է»:

Ստրոնսկին ընդգծում է, որ Ռուսաստանը մի քանի տարի փորձում էր իր ռազմական դաշնակիցներին որևէ կերպ ներգրավել Սիրիայում իր առաքելությանը, բայց մինչև հիմա հաջողութան չէր հասնում: Փաստը, որ Հայաստանը եղավ ռուսական ճնշումներն առաջինն ընդունողը, Վաշինգտոնում մտահոգություններ է առաջացրել:

«Այստեղ մենք հասկանում են անվտանգության առումով Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից: Եվ մենք սպասում էինք սրան: Մենք նաև գիտենք, որ Հայաստանը Սիրիայում հետաքրքրություններ ունի, քանի որ այնտեղ հայ համայնք կա: Բայց մենք նաև գիտենք, որ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը ևս նման ճնշման տակ էր վերջին երկու-երեք տարում, նաև Ղազախստանը և Ղրղզստանը: Այնպես որ սա նշանակում է, որ ռուսական ճնշումը հետ մղելու հարցում Փաշինյանի կարողություններն ավելի փոքր են, քան նախկին նախագահինը, կամ նույնիսկ ղազախ և ղրղզ նախագահներինը»,- ասում է Ստրոնսկին:

Նա հավելում է, որ սա հավանաբար կարճ փոխհամաձայնություն է. «Հայաստանը կհաղթահարի սա: Այստեղ Հայաստանի նոր կառավարության հետ շատ դրական կամք կա և հույս, որ Փաշինյանը կկարողանա սոցիալական ճիշտ քաղաքականություն վարել և կարգավորել կոռուպցիոն խնդիրները: Բայց հայկական խմբի տեղակայումը պարտադրված սխալ էր ԱՄՆ-ի հետ հարաբերություններում և ոչ ամերկացիների դրական վերաբերմունքին արժանանալու միջոց»:

Ռուսաստանի Հայաստանի երկար տարիների դաշնակիցն է անվտանգության առումով: Մոսկվան զեղչված գնով Երևանին ռազմատեխնիկա է մատակարարում, Ռուսաստանն ունի մեծ ռազմաբազա Հայաստանում՝ Թուրքիայի հետ սահմանին, որի հսկումն էլ իրականացնում են ռուսները: Միաժամանակ Փաշինյանի նոր կառավարությունում կան արևմտամետ ֆիգուրներ: Իշխանության գալուց կարճ ժամանակ անց Փաշինյան այցելեց Բրյուսել՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին և ասաց, որ Արևմուտքից ակնկալում է ավելի հստակ և մեծ աջակցույթուն, քանի որ Հայաստանում եղել են ժողովրդավարական փոփոխություններ: ԱՄՆ-ՀՀ հարաբերություններն ավելի սերտացնելու կողմնակիցները ևս պնդում են, որ Վաշինգտոնի հետ հարաբերություններին Փաշինյանի իշխանության գալով պետք է նորովի ուշադրություն հատկացնել:

Բայց Հայաստանը բախվում է աշխարհաքաղաքական պատնեշների, որոնք հաղթահարելը դժվար կլինի, հատկապես Վաշինգտոնում: Նախկինում ԱՄՆ, որպես կանոն, ներում էր Երևանին Մոսկվայի հետ հարաբերությունների համար, ինչպես նաև Իրանի հետ հարաբերությունների: Սակայն Թրամփի ադմինիստրացիան Իրանի դեմ քաղաքականությունը խստացնում է և Վաշինգտոնում Ռուսաստան ավելի շատ է ընկալվում որպես թշնամի, որը կրճատում է աշխարհաքաղաքական մանևրումների Հայաստանի հնարավորությունները:

Ռուսաստանին և Սիրիայի կառավարությանն աջակցելու համար Հայաստանին Վաշինգտոնում քննադատությունները սկսվեցին ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի Երևան կատարած այցից հետո: Դա աշնան էր և նա ենթադրեց, որ Հայաստանը կարող է աջակցել ամերկյան պատժամիջոցներին և փակել Իրանի հետ սահմանը ու դա Թեհրանին իզոլացնելու գլխավոր քայլը կլինի:

Այն ժամանակ Փաշինյանը պատասխանեց Բոլթոնի մեկնաբանություններին՝ ասելով. «Բոլթոնը կամ որևէ այլ մեկը չի կարող խոսել իմ փոխարեն»: Հակառակ սրան դեսպանատան քննադատությանը Երևանի պատասխանն ավելի մեղմ էր. «Մենք ի գիտություն ենք ընդունում Սիրիայում հայկական հումանիտար առաքելության տեղակայման մասին ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը: Հայաստանը և ԱՄՆ երկար ժամանակ համատեղ ջանքեր են ձեռնարկել Սիրիայում հումանիտար աղետին արձագանքելու ուղղությամբ», – ասաց ԱՄՆ ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Թեև ավելի հավասարակշռված և դիվանագիտական պատասխանի բացակայութունը անսպասելի չէ, բայց սա կարևոր է՝ հաշվի առնելով Թրամի ադմինիստրացիայի դիրքորոշումը: Ռուսաստանի առաքելության կազմում Հայաստանի օգնության և ներկայության դեմ ուժեղ հակազդեցությունն ավելի շատ ուղերձ է Մոսկվային, քան Երևանին: Սա նաև ուղերձ է Իրանին և կարող է դիտարկվել որպես ուժային քայլ՝ հաստատելու ԱՄՆ նոր քաղաքականությունը՝ Իրանի շահերը զսպելու և դրանց հակազդելու համար, որպեսզի խուսափեն Սիրիայից հեռանալու ԱՄՆ նախագահի որոշման թյուրըմբռնումներից», – ասում է Տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն և վերլուծաբան Ռիչարդ Գիրագոսյանը:

Միաժամանակ Վաշինգտոնը համամատաբար քիչ լծակներ ունի Հայաստանի վրա ճնշում գործադրելու, երբ Ռուսաստանը և Իրանը ՀՀ համար ավելի կարևոր գործընկերներ են, քանի ԱՄՆ, ասում է Chatham House հետազոտական կենտրոնի վերլուծաբան Անահիտ Շիրինյանը:

«Մոսկվան ավանդաբար ազդել է երրորդ երկրների հետ Երևանի հարաբերությունների վրա՝ ըստ ռուսական շահերի անհրաժեշտության և հաճախ ի վնաս Հայաստանի շահերի: Սրա արդյունքում Ռուսաստանի նկատմամբ հասրակական դժգոհություն կա Հայաստանում: Եվ եթե Վաշինգտոնը նույնն անի, ռիսկ կա, որ դա կառաջացնի անալոգային արձագանք», – ասում է Շիրինյանը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment