Թուրքիային Patriot համակարգ վաճառելու ԱՄՆ առաջարկի ժամկետը լրացել է
Հոդվածի առանցքում
- Թուրքիային Patriot հրթիռային պաշտպանության համակարգ վաճառելու ԱՄՆ-ի առաջարկի ժամկետն ավարտվել է: Այդ փաստը հաստատեց Պետդեպարտամենտի ներկայացուցիչը՝ Ռուսաստանի հետ Անկարայի պաշտպանական գործարքների շուրջ շարունակվող լարվածության ֆոնին: «Մենք հետևողականորեն ասել ենք Թուրքիային, որ Patriot-ի մեր վերջին առաջարկը սեղանից կհեռացվի այն դեպքում, եթե տեղի ունենա S-400 համակարգի առաքումը: Patriot առաջարկի ժամկետը լրացել է»,-The Hill-ին ասաց պաշտոնյան:
Ուշադրությանն արժանի
Թուրքիային Patriot հրթիռային պաշտպանության համակարգ վաճառելու ԱՄՆ-ի առաջարկի ժամկետն ավարտվել է: Այդ փաստը հաստատեց Պետդեպարտամենտի ներկայացուցիչը՝ Ռուսաստանի հետ Անկարայի պաշտպանական գործարքների շուրջ շարունակվող լարվածության ֆոնին:
«Մենք հետևողականորեն ասել ենք Թուրքիային, որ Patriot-ի մեր վերջին առաջարկը սեղանից կհեռացվի այն դեպքում, եթե տեղի ունենա S-400 համակարգի առաքումը: Patriot առաջարկի ժամկետը լրացել է»,-The Hill-ին ասաց պաշտոնյան:
Հուլիսին Թուրքիան սկսեց ընդունել ռուսական արտադրության S-400 հակահրթիռային պաշտպանության համակարգի առաքումը, չնայած գնման հետևանքների մասին ԱՄՆ-ի բազմակի զգուշացումներին:
Մեկ շաբաթ անց, երբ Թուրքիան սկսեց ընդունել S-400- ի առաքումը, Միացյալ Նահանգները ՆԱՏՕ-ի դաշնակիցին պաշտոնապես դուրս հանեց F-35 ծրագրից:
ԱՄՆ պաշտոնյաները անհանգստանում են, որ S-400- ի հզոր ռադարները կարող են օգտագործվել F-35- ի՝ ԱՄՆ-ի ամենաառաջադեմ կործանիչի վերաբերյալ տեղեկություն հավաքելու համար: ԱՄՆ և ՆԱՏՕ-ի պաշտոնյաները նաև զգուշացրել են Թուրքիային, որ S-400- ը անհամատեղելի է ՆԱՏՕ-ի համակարգերի հետ:
Միացյալ Նահանգները փորձում էր համոզել Թուրքիային S-400-ի փոխարեն գնել Raytheon-ի արտադրության Patriot համակարգը: Դեկտեմբերին Պետդեպարտամենտը հայտարարեց, որ հաստատել է հնարավոր վաճառքը, որը գնահատվում է մոտ 3,5 միլիարդ դոլար:
«Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու» մասին օրենքը պահանջում է պատժամիջոցներ կիրառել նրանց նկատմամբ, ովքեր գործարքներ են կնքում Ռուսաստանի պաշտպանական արդյունաբերության հետ: Բայց Թրամփի վարչակազմը դեռ չի հայտարարել Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների մասին, չնայած դրա վերաբերյալ երկու կուսակցության օրենսդիրների կոչերին:
Հանրության առաջ Թրամփն իր համակրանքն է հայտնել Թուրքիայի դիրքորոշմանը՝ Օբամայի վարչակազմին մեղադրելով Թուրքիային Patriot համակարգը չվաճառելու համար:
Միացյալ Նահանգներն առաջարկել է Թուրքիային վաճառել «Patriot» համակարգը ինչպես Օբամայի, այնպես էլ Թրամփի վարչակազմի ժամանակ, բայց Անկարան մերժել է դրանք, քանի որ ԱՄՆ չի ցանկանում տրամադրել գաղտնի տեխնոլոգիան, որի միջոցով Թուրքիան կկարողանա ստեղծել իր սեփական զենքը:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ