ԱՄՆ-Հս. Կորեա. Նախագահները համաձայնել են վերսկսել բանակցությունները
Հոդվածի առանցքում
- Դոնալդ Թրամփը դարձավ ԱՄՆ-ի առաջին գործող նախագահը, որը ոտք է դրել Հյուսիսային Կորեայի տարածք՝ այն հատվածում, որտեղ բաժանվում են երկու Կորեաները: Դա տեղի է ունեցել Կիմ Չեն Ընի հետ հանդիպումից հետո: Թրամփը և Հյուսիսային Կորեայի առաջնորդը ապառազմականացված տարածքում մի քանի րոպե ձեռք սեղմեցին արարողակարգային լուսանկարների համար, ապա բանակցեցին մոտավորապես մեկ ժամ:
Ուշադրությանն արժանի
Դոնալդ Թրամփը դարձավ ԱՄՆ-ի առաջին գործող նախագահը, որը ոտք է դրել Հյուսիսային Կորեայի տարածք՝ այն հատվածում, որտեղ բաժանվում են երկու Կորեաները: Դա տեղի է ունեցել Կիմ Չեն Ընի հետ հանդիպումից հետո:
Թրամփը և Հյուսիսային Կորեայի առաջնորդը ապառազմականացված տարածքում մի քանի րոպե ձեռք սեղմեցին արարողակարգային լուսանկարների համար, ապա բանակցեցին մոտավորապես մեկ ժամ:
Երկու երկրները համաձայնել են ստեղծել խմբեր, որոնք կվերսկսեն միջուկային բանակցությունները:
Նախագահների վերջին գագաթնաժողովը փետրվարին ավարտվել էր առանց Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացման հարցում առաջընթացի:
Քննադատները երրորդ հանդիպումը գնահատեցին որպես քաղաքական թատրոն և պնդեցին, որ Հյուսիսային Կորեան դեռ պետք է ցույց տա, որ դա լուրջ քայլեր է անում ապամիջուկայնացման հարցում:
Հանդիպման ընթացքում, որն ըստ երևույթին կազմակերպվել է, երբ Թրամփը թվիթով հրավիրեց Կիմ Չեն Ընին, նրանք ձեռք սեղմեցին և ԱՄՆ նախագահը մի քանի վայրկյանով անցավ Հյուսիսային Կորեայի տարածք և դա խորհրդանշական պահ էր:
«Ուրախ եմ կրկին տեսնել Ձեզ, երբեք չենք հանդիպել այս վայրում», – ժպտալով և թարգմանչի միջոցով Հս. Կորեայի նախագահն ասաց Թրամփին:
«Մեծ պահ է», – ասաց Թրամփը, – «հսկայական առաջընթաց»:
Հանդիպումը նախապես ներկայացվել էր որպես կարճ տեսակցություն, բայց նախագահները խոսեցին գրեթե մեկ ժամ:
Մի պահ և կարճ ժամանակով նրանց միացավ նաև Հարավային Կորեայի նախագահը և դա աննախադեպ եռակողմ հանդիպում էր:
Թրամփի կողքին կանգնած լրագրողների հետ խոսելով Կիմ Չեն Ընը ասաց, որ այս հանդիպումը իրենց «գերազանց» հարաբերությունների խորհրդանիշն է:
Թրամփը, որն ավելի վաղ Հս. Կորեայի նախագահին անվանել էր «փոքրիկ հրթիռային մարդ», ասաց, որ «սա աշխարհի համար մեծ օր էր» և, որ «հպարտ է Հյուսիսային Կորեայի տարածք կատարած քայլի համար»:
1953-ին Կորեական պատերազմի ավարտից հետո շատերն են եղել երկու երկրների սահմանագծին՝ հիմնականում հարավային կողմին աջակցություն հայտնելու համար:
Ջիմի Քարթերը և Բիլ Քլինթոնը եղել են Հյուսիսային Կորեայում, մայրաքաղաք Թհենյան, բայց միայն պաշտոնից հեռանալուց հետո:
Բարաք Օբաման զրահաբաճկոնով էր այցելել ռազմականացված գոտի:
Թրամփն ամեն ինչ այլ կերպ արեց:
Դոնալդ Թրամփը մի անգամ Սպիտակ
տան աշխատակիցներին ասել է, որ ամեն օր աշխատեն այնպես կարծես հեուստատեսային ռեալիթի շոույում են, բայց նա նախընտրում է ստեղծել իր նախագահության պատմությունն ինքնուրույն: Կիմ Չե Ընի հետ հանդիպումը դասական թրամփյան տակտիկա էր, դիվանագիտական քայլ, որը սկսվեց G20-ի հավաքի առավատյան և, որը հանգեցրեց այն հանդիպմանը, որը սովորաբար ստիպված են լինում կազմակերպել ամիսներ շարունակ:
Ապամիջուկայնացման հարցում հազիվ թե բեկում լիներ, այնպես որ Թրամփը ավելի քան ուրախ էր իր նախագահության առավել հիշարժան, «հեռուստատեսային» պահերից մեկի համար:
Տեսարանը շնչակտուր էր, բայց որն էր դրա նպատակը: Դոնալդ Թրամփի դիվանագիտությունը, անկասկած, նվազեցրել է Կորեական թերակղզում լարվածությունը, սակայն չի փակել Հյուսիսային Կորեայի միջուկային զինանոցը:
Այս փոխհարաբերությունների արդյունքը ժպիտներ և ձեռքսեղմումներ են, ոչ թե Կորեական թերակղզու ապամիջուկայնացումը:
Դոնալդ Թրամփի Հյուսիսային Կորեա կատարած այցը ընդամենը մի րոպե տևեց, բայց դա ավելի քան բավարար ժամանակ էր, որ նրա քննադատները ասեն՝ ԱՄՆ նախագահը լեգիտիմացնում է տոտալիտար ռեժիմը, որտեղ մարդու իրավունքները վատթարագույն վիճակում են:
Երկու երկրների բանակցողներն առաջիկա շաբաթներին կհանդիպեն Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի շուրջ քննարկումները վերսկսելու համար, ասել է Թրամփը լրագրողներին՝ հավելելով, որ «ոչ թե արագություն է ձգտում, այլ արդյունքի»:
Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները, ըստ նրա, կպահպանվեն: Թրամփը ասաց, որ ինքը Կիմ Չեն Ընին հրավիրել է Վաշինգտոն:
Սակայն վերլուծաբանները թերահավատ են, թե նախագահների հանդիպումը կհանգեցնի որևէ առաջընթացին:
«Այս ամբողջ Թրամփի շոուի մի մասն է: Ինչ-որ մեկը լրջորեն հավատո՞ւմ է, թե Թրամի խոսքը լսելով Կիմը կհրաժարվի գոնե մեկ հրթիռից», – ասում է Հարավային Կորեայի Պուսանի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Ռոբերտ Քելլին:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ