Թուրքիան պատրաստ է Սիրիայում ռազմական գործողություններ սկսել

Թուրքիան պատրաստ է Սիրիայում ռազմական գործողություններ սկսել

Հոդվածի առանցքում

  • Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է ռազամական գործողություններ սկսել Սիրիայի հյուսիս-արևելքում, եթե մինչև ամսվա վերջ այնտեղ չստեղծվի անվտանգության գոտի։

Ուշադրությանն արժանի

 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է ռազամական գործողություններ սկսել Սիրիայի հյուսիս-արևելքում, եթե մինչև ամսվա վերջ այնտեղ չստեղծվի անվտանգության գոտի։

«Համատեղ գործողությունների և անվտանգության գոտու համակարգման կենտրոնը» կարճ ժամանակահատվածում արդեն մեծ արդյունքներ է գրանցել։ Ես տպավորված եմ։ Ուզում եմ նշել, որ մեր թուրք դաշնակիցները պրոֆեսիոնալ են իրենց գործում»,–լրագրողների հետ ասուլիսի ժամանակ ասել է Գեներալ Քրիստիան Վորթմանը։

«Համատեղ գործողությունների և անվտանգության գոտու համակարգման կենտրոնը» գտնվում է Թուրքիայի Սանլիուրֆա շրջանում, որը սահմանակից է Սիրիային։ Անկարան պնդում է, որ անվտանգության գոտու ստեղծումը նպատակ ունի ստեղծել Թուրքիայի կողմից վերահսկվող տարածք, որից դուրս կմղվեն քրդերի զինված խմբավորումները:

Սակայն Անկարան կարծում է, որ Վաշինգտոնը բավարար ակտիվություն չի ցուցաբերում այդ հարցում։

«Մենք կանցնենք գործի, եթե երկու շաբաթվա ընթացքում ԱՄՆ–ն որևէ հստակ քայլ չանի անվտանգության գոտու հետ կապված»,–հայտարարել է նախագահ Էրդողանը։

Իսկ Վաշինգտոնը համբերություն է խնդրում.

«Ես կարող եմ ասել, որ ԱՄՆ–ն պատրաստ է աջակցել Թուրքիային այս հարցում, բայց սա բարդ խնդիր է, և հենց այդ պատճառով էլ որոշում կայացնելը ժամանակ է պահանջում»,–ասել է Վորթմանը։

Թուրքական կողմը նախապես պահանջում էր, որ անվտանգ գոտին ունենա 30-40 կմ լայնություն և 460 կմ երկարություն: Սակայն, աստիճանաբար զիջումների գնալով, պահանջում է 30-35 կմ լայնություն և մոտ 400 կմ երկարություն:

Թուրքիայում ապրում է մոտ 3,5 միլիոն սիրիացի փախստական։ Վերջին հարցման արդյունքում պարզ է դարձել, որ թուրքերի 80%ը ուզում է, որ սիրիացիները հեռանան իրենց երկրից։

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment