Իրանի նախագահ Ռոհանին պատրաստ է բանակցել, եթե պատժամիջոցները վերացվեն

Իրանի նախագահ Ռոհանին պատրաստ է բանակցել, եթե պատժամիջոցները վերացվեն

Հոդվածի առանցքում

  • Իրանը վերջերս սկսել է գերազանցել ուրանի հարստացման մակարդակը 2015-ի համաձայնագրի դրույթների խախտմամբ, սակայն նշել է, որ այդ քայլերը կարող են դադարեցվել, եթե բավարար չափով տնտեսական խթաններ տրամադրվեն`ԱՄՆ-ի պատժամիջոցները վերացման պարագայում:

Ուշադրությանն արժանի

 

Տարածաշրջանային լարվածությունն աճ գրանցեց Թրամփի վարչակազմի իշխանույան գալուց մեկ տարի անց, երբ ԱՄՆ միակողմանիորեն դուրս է եկել Իրանի միջուկային համաձայնագրից:

Իրանի նախագահն ասում է, որ երկիրը պատրաստ է խոսել ԱՄՆ-ի հետ, եթե Վաշինգտոնը վերացնի իր տնտեսական պատժամիջոցները Թեհրանի նկատմամբ:

«Այն պահին, երբ դուք դադարեցնեք պատժամիջոցները եւ ահաբեկչությունը, մենք պատրաստ ենք բանակցել», – ասել է Հասան Ռոուհանիի պաշտոնական կայքը կիրակի օրը:

ԱՄՆ-ն վերահաստատել է, որ Թեհրանի նավթային արտահանման նկատմամբ խիստ պատժամիջոցներ են կիրառվում, ինչը խորացնում է տնտեսական ճգնաժամը և վնասում Իրանի արժույթին:

Հայտնի է դարձել, որ Ամերիկայի որոշումը համաձայնությունը լքելու մասին արվել է նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ` նախորդ նախագահ Բարաք Օբամային հակադրվելու համար:

Մեծ Բրիտանիայի Mail on Sunday հրապարակել է ԱՄՆ-ում նախկին Մեծ Բրիտանիայի դեսպան Քիմ Դարրոչի հուշագիր, որտեղ նա Թրամփի որոշումը միջազգային համաձայնագիրը լքելու մասին գնահատել է որպես «դիվանագիտական ​​վանդալիզմի ակտ է գաղափարական եւ անհատական ​​պատճառներից ելնելով»,  քանի որ  համաձայնագիրը կնքվել է «Օբամայի » օրոք:

Պարոն Դարրոչը հայտարարել է իր հրաժարականի մասին անցյալ չորեքշաբթի այն բանից հետո, երբ բացահայտվել են նոր հուշագրեր, ուր նա «Թրամփի» վարչակազմը որակել է որպես ՛՛դիսֆունկցիոնալ եւ անխոհեմ՛՛:

Ավելի վաղ կիրակի օրը Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի առաջնորդները կոչ են արել ավարտին հասցնել «Մերձավոր Արեւելքում լարվածության թուլացումը»:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ Մեծ Բրիտանիայի կառավարության նախարար Դեվիդ Լիդինգթոնը Փարիզում կայացած Բաստիլի օրվա շքերթին հյուրընկալող կողմի՝ Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի հետ հրապարակված համատեղ հայտարարությունում մտահոգություն են հայտնել, որ 2015 թ. համաձայնագրի հնարավոր չեղարկման վերաբերյալ: Հայտարարությունում նաեւ ասված է, որ համաձայնագրի հետագա գոյությունը կախված է Թեհրանից:

Լոնդոնը, Փարիզը եւ Բեռլինը կոչ արեցին բոլոր կողմերին քննարկել իրենց գործողությունների հետեւանքները:

«Մենք հավատում ենք, որ ժամանակը եկել է պատասխանատու գործողություններ կատարելու, լարվածությունը թուլացնելու եւ երկխոսության համար ուղիներ գտնելու », – ասվում է հայտարարության մեջ:

«Ռիսկերն այնպիսին են, որ բոլոր շահագրգիռ կողմերը պետք է կանգ առնեն եւ հաշվի առնեն իրենց գործողությունների հնարավոր հետեւանքները»:

Մեծ Բրիտանիան նաեւ հայտարարել է, որ կաջակցի իրանական տանկերի ազատ արձակմանը, որը թագավորական ռազմածովային ուժերը կանգնեցրել են Ջիբրալթարի մոտակայքում, եթե Իրանը կարողանա երաշխավորել, որ այն չի խախտի եվրոպական պատժամիջոցները Սիրիա նավթ մատակարարելու վերաբերյալ:

Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ ուրբաթ օրը նա երկրորդ ռազմածովային զորամիավորումն է ուղարկում Պարսից ծոց՝ բարձրացնելով նավթային հարուստ այս տարածաշրջանում զգոնության մակարդակը ՝ կապբված սպառնալիքների:

Իրանը վերջերս սկսել է գերազանցել ուրանի հարստացման մակարդակը 2015-ի համաձայնագրի դրույթների խախտմամբ, սակայն նշել է, որ այդ քայլերը կարող են դադարեցվել, եթե բավարար չափով տնտեսական խթաններ տրամադրվեն`ԱՄՆ-ի պատժամիջոցները վերացման պարագայում:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment