Թե ինչպես են նախագահի թեկնածուները ողջունում աշխարհին

Թե ինչպես են նախագահի թեկնածուները ողջունում աշխարհին

Հոդվածի առանցքում

  • Դեն Բալզը, ով 2012 թվականի ընտրությունների մասին գիրք էր գրել, նշում է, որ Քիսինջերն ասել էր. «Երկրին փոփոխություններ են անհրաժեշտ, իսկ դուք մարդկանց հետ այնպես եք կարողանում կապեր հաստատել, որ նախկինում չեմ տեսել, որ ինչ –որ քաղաքական գործիչ այդքան երկար ժամանակ կապված մնա, և դուք պետք է մտածեք դա անելու մասին», դա նախագահի թեկնածու առաջադրվելն է:
  • Այնուամենայնիվ Քիսինջերը սխալ չէր, երբ պնդում էր, որ արտաքին քաղաքականության նկատմամբ նախագահի մոտեցման մեջ մեծ դեր ունեն բնազդն ու բնավորությունը: Մեծ նշանակություն ունեն նաև հետաքրքրասիրությունը, ուսումը և աշխարհի գործընթացներին մասնակցելը: 1951 թվականին, երբ Ջոն Ֆ. Քենեդին Մասաչուսեթսի 34-ամյա կոնգրեսական էր, ձեռնամուխ եղավ 7-շաբաթյա ճամփորդության դեպի Սայգոն: Հետագայում Բոստոնում Քենեդին ասել էր. «Հնդկաչինում մենք տեսանք Ֆրանսիայի՝ կայսրության մնացորդները փրկելու հուսահատ փորձերը», տեսակետ, որը իր արտահայտությունը չստացավ տարածաշրջանում ԱՄՆ-ի քաղաքականության մեջ:
  • Հանրապետականների շրջանում Ջեբ Բուշին՝ Ֆլորիդայի նախկին նահանգապետին, արդեն օգնել է այնպիսի խորհրդատու, ինչպիսին է Փոլ Վուլֆովիցը, ով, երբ Պենտագոնում էր Ջեբի եղբայր Ջորջ Բուշի օրոք, Իրաքի աղետալի պատերազմն սկսելու համար ուներ մեղքի իր մեծ բաժինը: (Վուլֆովիցը հետ գալու մտադրություն չունի: Նա նշել է նաև, որ աշխատել է Ջորջ Բուշ Ավագի և Ռոնալդ Ռեյգանի համար, և ինչը մի փոքր նման է այն պնդմանը, որ Դիկ Չեյնին պետք է դատվի իր աշխատանքի համար՝ որպես նախագահ Ֆորդի աշխատակազմի ղեկավար):
  • Նույնիսկ Հիլարի Քլինթոնը, չնայած Սենատում անցկացրած և որպես պետքարտուղար եղած տարիների իր փորձին, երբեմն զարմանալիորեն ոչ նուրբ լեզու է օգտագործում: Բավականին բարդ էր նրան հետևելը, երբ նա գրում էր Ռուսաստանի մասին («Դժվար ընտրություններ»-ում, “Hard Choices”), որ խորհուրդ է տվել նախագահ Օբամային «նոր կուրս ձեռնարկել: Վերսկսումը հնարավորություն է ընձեռել մեզ՝ քաղել երկկողմ հարաբերությունների առումով «ցածր աճած պտուղները»: Եվ բոլորովին կարիք չկա մեր համագործակցությունը Իրանի կամ Աֆղանստանի հետ խզելու համար: Սակայն պետք է հապաղենք նոր ջանքեր գործադրելուց: Համագործակցելու համար մեծ ձգտում մի դրևորեք: Մի հաճոյացեք Պուտինին՝ նրան մեծ ուշադրության արժանացնելով»: Միգուցե դեռ շուտ է թեկնածուներին խնդրել՝ մանրամասն ներկայացնելու արտաքին քաղաքականության իրենց տեսակետը, սակայն իսկական ժամանակն է պատկերացում կազմել, թե նրանք ինչպես են մոտենալու այս խնդրին: Ինչպես են ձևակերպելու իրենց հարցերը, և հարց տալ ինքներս մեզ, թե որքա՞ն ուշադրություն են հատկացնում նրանք այդ հարցերին: Ի վերջո, արտաքին քաղաքականությունը հարկադրում է նախագահներին կայացնել կարևորագույն տրամաբանական որոշումները:

Ուշադրությանն արժանի

2010 թվականին, Քրիզ Քրիսթիի՝ Նյու Ջերսիի նահանգապետ ընտրվելուց հետո, շատ չանցած, և նախքան 2012 թվականի Հանրապետականների  հիշարժան և երգիծական փրայմերիզների անցկացումը, Հենրի Քիսինջերը նրան իր գրասենյակ էր հրավիրել: Քանի որ Քրիսթիին կրկին իր մոտ էր հրավիրել Washington Post-ի լրագրող Դեն Բալզը, ով 2012 թվականի ընտրությունների մասին գիրք էր գրել,  նշում է, որ Քիսինջերն ասել էր. «Երկրին  փոփոխություններ են անհրաժեշտ, իսկ դուք մարդկանց հետ այնպես եք կարողանում կապեր հաստատել, որ նախկինում չեմ տեսել, որ ինչ –որ քաղաքական գործիչ այդքան երկար ժամանակ կապված մնա, և դուք պետք է մտածեք դա անելու մասին», դա նախագահի թեկնածու առաջադրվելն է:

«Դա շոյիչ առաջարկ է, սակայն ես չեմ կարծում, որ դա կանեմ, – պատասխանել է Քրիսթին,- ես միայն մտածում էի նահանգապետ լինելու մասին, և ես սիրում եմ իմ աշխատանքը»: Քրիսթիի հիշողությունների համաձայն Քիսինջերը նրան ասել էր, որ անձամբ ճանաչել է 10 կամ 11 նախագահների, «Հստակ թիվը մոռացել եմ»,- նշել էր Քրիսթին Բալզին, «և շարունակում եմ գաղափարներն առաջ տանել»: « Դու կարող ես անել դա», -ասել էր նա:

Չնայած Քիսինջերի հաճոյախոսություններին և իր նկատմամբ նրա ցուցադրական հավատին, Քրիսթին բավական իրատես էր եղել, որպեսզի հասկանար հավանաբար ամենակարևոր հարցը նրանց համար, ովքեր պատրաստվում են պայքարել Սպիտակ Տան համար.

«Ես ասացի, որ երբեք մեծ ուշադրություն չեմ դարձրել արտաքին քաղաքականությանը»: Քրիսթին պատմում է, որ Քիսինջերն ասել է. «Դա խնդիր չէ, դրա մասին մի անհանգստացիր: Մենք քեզ հետ կարող ենք այդ ուղղությամբ աշխատել… Արտաքին քաղաքականությունը բնազդ է, բնավորություն, ահա թե ինչ է իրենից ներկայացում արտաքին քաղաքականությունը: Բնազդով ու բնավորությամբ է պայմանավորված, թե ով կլինի մեծ նախագահ արտաքին քաղաքականության բնագավառում, և ով՝ ոչ»:

Քիսինջերը, ով աշխատել էր Նելսոն Ռոքֆելլերի, Ռիչարդ Նիքսոնի և Ջերալդ Ֆորդի հետ, մյուսների շարքում քծնախոսության վարպետ է, սակայն Քրիսթին, ով ի վերջո հավանում էր Միթ Ռոմնիին, գոնե առժամանակ դիմակայում էր նրա շողոքորթություններին:

Այս ընթացքում Քիսինջերը ինչ-որ քայլեր էր ձեռնարկել, հանդիպել էր Վիսկոնսինի նահանգապետ Սքոթ Ուոլքերի հետ, ով անսպասելիորեն  դարձավ նախագահական պայքարում հանրապետականների ամենալուրջ թեկնածուն,  որտեղ, սակայն, ոչ ոք չէր հռչակել նրա մասնակցությունը:

Այնուամենայնիվ Քիսինջերը սխալ չէր, երբ պնդում էր, որ արտաքին քաղաքականության նկատմամբ նախագահի մոտեցման մեջ մեծ դեր ունեն բնազդն ու բնավորությունը: Մեծ նշանակություն ունեն նաև հետաքրքրասիրությունը, ուսումը և աշխարհի գործընթացներին մասնակցելը: 1951 թվականին, երբ Ջոն Ֆ. Քենեդին Մասաչուսեթսի 34-ամյա կոնգրեսական էր,  ձեռնամուխ եղավ 7-շաբաթյա ճամփորդության դեպի Սայգոն՝ ուսումնասիրելու Ֆրանսիայի և Վիետ-Մինի միջև հակամարտությունը, նրան ուղեկցում էին իր եղբայր Ռոբերտն ու քույրը՝ Պատրիսիան: Ինչպես իր «Embers of War» («Պատերազմի կայծերը») գրում է Ֆրեդրիկ Լոջիվալը  (Fredrik Logevall), հետագայում Բոստոնում Քենեդին ասել էր. «Հնդկաչինում մենք տեսանք Ֆրանսիայի՝ կայսրության մնացորդները փրկելու հուսահատ փորձերը», տեսակետ, որը իր արտահայտությունը չստացավ տարածաշրջանում ԱՄՆ-ի քաղաքականության մեջ:

Ռիչարդ Նիքսոնը ևս հիանում էր աշխարհով, դեպի Ասիա նրա կատարած 68-օրյա ճամփորդությունը, որն նա իրականացրել էր 1953 թվականի աշնանը, երբ փոխնախագահ էր Էյզենհաուերի օրոք, ազդեց նրա ամբողջ կյանքի վրա: Բնավորությունն ու բնազդը օգնել են նրան  հստակեցնել Էյզենհաուերի տարիները, բնականաբար սխալներ էլ են եղել, սակայն դրանց միջոցով դուք իմացել եք նրա համբերության, հապճեպ որոշումներ չկայացնելու, խուճապի չմատնվելու մասին նույնիսկ ամենածանր պահերին:

1955 թվականի մարտին օրագրում կատարված գրառման մեջ այն ժամանակ, երբ նրա Կաբինետի որոշ անդամներ համոզված էին, որ շուտով ԱՄՆ-ը պատերազմելու է Չինաստանի հետ, Էյզենհաուերը, ով Գերմանիայի դեմ պատերազմում Դաշնակիցների զորքերի Գերագույն գլխավոր հրամանատարն էր եղել, գրել է. «Ես այնքան եմ սովորել հաղթահարել նման լարվածության պահերը, որ սովորել եմ, որ մեր ակնկալած աղետների մեծ մասը իրականում տեղի չի ունենում»:

Այս առումով 2016 թվականի նախընտրական արշավի ընթացքում, քանի որ այն արդեն ոչ պաշտոնապես սկսվել է, արտաքին քաղաքականության հարցերը դեռ դուրս չեմ մղել այնպիսի թեմաների քննարկումները, ինչպիսիք են ներգաղթյալների ռեֆորմն ու Մատչելի բժշկական օգնության օրենքը (Affordable Care Act): Թեկնածուների մեծամասնությունը դեռ չի հստակեցրել իր արտաքին քաղաքական կողմնորոշումները, չնայած այս ուղղությամբ խորհրդատուները բազմաթիվ են:

Հանրապետականների շրջանում Ջեբ Բուշին՝ Ֆլորիդայի նախկին նահանգապետին,  արդեն օգնել է այնպիսի խորհրդատու, ինչպիսին է Փոլ Վուլֆովիցը, ով, երբ Պենտագոնում էր Ջեբի եղբայր Ջորջ Բուշի օրոք, Իրաքի աղետալի պատերազմն սկսելու համար ուներ մեղքի իր մեծ բաժինը: (Վուլֆովիցը հետ գալու մտադրություն չունի: Նա նշել է նաև, որ աշխատել է Ջորջ Բուշ Ավագի և Ռոնալդ Ռեյգանի համար, և ինչը մի փոքր նման է այն պնդմանը, որ Դիկ Չեյնին պետք է դատվի իր աշխատանքի համար՝ որպես նախագահ Ֆորդի աշխատակազմի ղեկավար):

Երբ թեկնածուները շոշափում են այս թեման, հաճախ անբնական և թեմայից կտրված են թվում, եթե նրանց փորձը  կամ հետաքրքրությունները մեծ աշխարհում սահ­մա­նափակ են, նրանք սկսում են շոշափել այդ թեմաների տեղական համարժեքները:

Վերջերս Պահպանողական քաղաքական գործողությունների վերաբերյալ համաժողովում ինչ որ մեկը հարցրեց Սքոթ Ուոլքերին, թե ինչպիսի՞ քայլեր է ձեռնարկելու Իսլամական պետության նկատմամբ Իրաքում և ալ-Շամում, նա խոսել էր 10 օրենքի՝ Վիսկոնսինում գործող  օրենքի հաջողության մասին, որի համաձայն կրճատվել են արհմիությունների կոլեկտիվ բանակցությունները, և սկսվել են արհմիությունների աշխատողների վրդովված ցույցերը: «Եթե ես կարողանամ շահել 100 հազարանոց բողոքողների համակրանքը, նույնը կարող են  անել ամբողջ աշխարհում», -ասել է Ուոլքերը:

վերլուծություն, որն հավանաբար չէր անցկացվել Հենրի Քիսինջերի կողմից:

Նույնիսկ Հիլարի Քլինթոնը, չնայած Սենատում անցկացրած և որպես պետքարտուղար  եղած տարիների իր փորձին, երբեմն զարմանալիորեն  ոչ նուրբ լեզու է օգտագործում: Բավականին բարդ էր նրան հետևելը, երբ  նա գրում էր Ռուսաստանի մասին («Դժվար ընտրություններ»-ում,  “Hard Choices”), որ խորհուրդ է տվել նախագահ Օբամային «նոր կուրս ձեռնարկել: Վերսկսումը հնարավորություն է ընձեռել մեզ՝ քաղել երկկողմ հարաբերությունների առումով «ցածր աճած պտուղները»: Եվ բոլորովին կարիք չկա մեր համագործակցությունը Իրանի կամ Աֆղանստանի հետ խզելու համար: Սակայն պետք է հապաղենք նոր ջանքեր գործադրելուց: Համագործակցելու համար մեծ ձգտում մի դրևորեք: Մի հաճոյացեք Պուտինին՝ նրան մեծ ուշադրության արժանացնելով»:

Տարօրինակ էր 2011 թվականին CBS  ալիքի նորություններում տեսնել Մուամմար Քադաֆիի մահվան կապակցությամբ պետքարտուղարի հրճվանքն ու ծիծաղը, ով,  Հուլիոս Կեսարի ոճը կրկնօրինակելով,  ասել էր. «Մենք եկանք, մենք տեսանք, նա մեռավ»: Միգուցե դեռ շուտ է թեկնածուներին խնդրել՝ մանրամասն ներկայացնելու արտաքին քաղաքականության իրենց տեսակետը, սակայն իսկական ժամանակն է պատկերացում կազմել, թե նրանք ինչպես են մոտենալու այս խնդրին:

Ինչպես են ձևակերպելու իրենց հարցերը, և հարց տալ ինքներս մեզ, թե որքա՞ն ուշադրություն են հատկացնում նրանք այդ հարցերին: Ի վերջո, արտաքին քաղաքականությունը հարկադրում է նախագահներին կայացնել կարևորագույն տրամաբանական որոշումները: Այն, թե ինչ է հայտնի նրանց բնավորությունների մասին, երբեմն ուշ ենք հասկանում, ընտրություններից հետո, երբ արդեն նրանք ընտրվել են:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment