ԱՄՆ դեսպանը հակադարձում է Թրամփին. Ռուսաստանը դեռ օգնում է Մադուրոյին

ԱՄՆ դեսպանը հակադարձում է Թրամփին. Ռուսաստանը դեռ օգնում է Մադուրոյին

Հոդվածի առանցքում

  • Վենեսուելայի հարցով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչն ասել է, որ Մոսկվան «չի լքել» Նիկոլաս Մադուրոյի ռեժիմին և Հարավամերիկյան այդ երկրում Ռուսաստանի ներկայությունը զգալի չի փոխվել ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյի գլխավորած ապրիլյան անհաջող ապստամբությունից հետո:

Ուշադրությանն արժանի

 

Վենեսուելայի հարցով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչն ասել է, որ Մոսկվան «չի լքել» Նիկոլաս Մադուրոյի ռեժիմին և Հարավամերիկյան այդ երկրում Ռուսաստանի ներկայությունը զգալի չի փոխվել ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյի գլխավորած ապրիլյան անհաջող ապստամբությունից հետո:

Դոնալդ Թրամփը գրառում է կատարել այս շաբաթվա սկզբին, որ «Ռուսաստանը մեզ տեղեկացրել է, որ իր մարդկանց մեծ մասը հեռացել է Վենեսուելայից», բայց այս պնդումը Կրեմլն արագ վիճարկել է:

Հունիսին նշանակված դեսպան Էլիոտ Աբրամսը հայտարարել է, որ Մոսկվայի դերը Մադուրոյի գոյատևման համար այնքան կարևոր չէ, որքան Կուբայի ռազմական ներկայությունը: Եվ մինչ որոշ մասնագետներ կարող են լքել երկիրը, նա ասել է, որ «ռուսները չեն հրաժարվում ռեժիմին պաշտպանելուց»:

«Ռուսները Կուբայից հետո երկրորդ մեծ արտաքին ազդեցությունն են այդ երկրում: Մեկ կամ երկու տարի առաջ այնտեղ կային մոտ հազար ռուսներ: Հետո նրանց թիվը գրեթե հավասարվեց զրոյի: Ապա մի քանի ամիս առաջ այնտեղ եկան 125 ռուսներ», – Guardian-ին ասել է Աբրամսը:

«Նրանցից ոմանք հեռացել են, քանի որ կոնկրետ խնդիրներ ունեին կատարելու, կատարել են և հեռացել: Մենք հավատում ենք, որ իրենց կատարած գործերից մեկը հակաօդային պաշտպանության համակարգի վերականգնումն էր, որը փետրվարին վնասվել էր: Այնպես որ, նրանք հեռացել են, որովհետև իրենց գործն արել են, ոչ թե որովհետև ռուսները Մադուրոյին այլևս չեն օգնում», – ավելացրել է Աբրամսը:

Ռուսաստանի ռազմական խորհրդականները մարտի ժամանեցին Կարակաս, ինչը լայնորեն ընկալվեց որպես Կրեմլի ժեստը՝ Մադուրոյին աջակցելու համար:

Գուայդոն ճանաչվում է որպես Վենեսուելայի լեգիտիմ ժամանակավոր առաջնորդ ավելի քան 50 երկրների, այդ թվում, ԱՄՆ-ի, Եվրոպայի մեծ մասի և Լատինական Ամերիկայի մեծ մասի կողմից: Ապրիլի 30-ին նա հայտարարեց Մադուրոյին հեռացնելու նպատակով ապստամբություն սկսելու մասին և ստացավ Թրամփի վարչակազմի վերբալ աջակցություն, սակայն չկարողացավ վենեսուելացի զինվորականներին համոզել իր կողմն անցնել:

Անհասկանալի է, թե ինչն է դրդել Թրամփին պնդել, թե ռուսների մեծ մասը հեռացել է Վենեսուելայից: The Guardian-ը տեղեկացել է, որ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը իր ամերիկացի գործընկերոջը ասել է՝ Վենեսուելայում մնացել է 96 ռուս զինվորական, սակայն ԱՄՆ պաշտոնյաները կարծում են, որ նրանց թիվը դեռ կարող է հասնել 150-ի:

Աբրամսը չի մեկնաբանել այս թվերը, սակայն ընդգծել է, որ Ռուսաստանի ներկայությունը զգալիորեն փոքր է, քան Կուբայում, որտեղ ռուսների թիվը հասնում է 2500-ի, այդ թվում Մադուրոյի անձնական թիկնապահները:

Երեքշաբթի ԱՄՆ-ն խստացրեց ԱՄՆ-ի քաղաքացիների դեպի Կուբա ճանապարհորդելու սահմանափակումները, և Թրամփը սպառնացել է «լիարժեք ր ամբողջական էմբարգոյով», եթե այն չդադարի աջակցել Մադուրոյին:

Աբրամսը պնդում է, որ եթե ԱՄՆ-ի պատժամիջոցները խստանան, Կուբան կարող է ավելի շատ կախված լինել վենեսուելական նավթից:

«Կարծում եմ, Պուտինը օգտվում է այն հնարավորություններից, որ տեսնում է արևմտյան կիսագնդում: Այդ հնարավորությունը կարող է նվազել, կարող է անհետանալ: Դա Ռուսաստանի համար մեծ հարց չէ: Կարծում եմ, նրանք շատ ավելի ճկուն են Մադուրոյի ապագայի հարցում, քան կուբացիները»:

Ռուսաստանի նախագահ հինգշաբթի հայտարարել է, որ Գուայդոյին աջակցող արևմուտքը «խենթ» է: Վլադիմիր Պուտինը Գուայդոյին անվանել է «հաճելի» մարդ, սակայն զգուշացրել է, որ աշխարհում կանոններ չլինեն, կլինի քաոս:

«Եթե մենք ընդունում ենք իշխանության գալու այս ձևը, երբ մարդը քայլում է հրապարակում, աչքերը երկինք է բարձրացնում և ինքն իրեն նախագահ հայտարարում Աստծո առաջ, դա նորմա՞լ է», – ասելէ Պուտինը Սանկտ Պետերբուրգում կայացած տնտեսական համաժողովում:

Ապրիլի ապստամբության ձախողումից հետո ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ասել է, որ Մադուրոն պատրաստել էր ինքնաթիռ, որը նրան կտեղափոխեր Կուբա, բայց Կրեմլը ճնշել է նրան՝ ստիպելով մնալ Կարակասում:

Աբրամսը հավելել է. «Մենք երբեք չենք իմանա, թե արդյոք նա կգնար, քանի որ ժամանակի ընթացքում շատ անգամ է իր ինքնաթիռը լիցքավորել և պատրաստ եղել հեռանալ»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

Write a comment