ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացնում է թուրքական քաղաքում հնարավոր հարձակման մասին

Հոդվածի առանցքում

  • Անկարայում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրելլ է, որ «ծայրահեղական խմբերը» նախապատրաստում են հարձակումներ Թուրքիայի Գազիանթեփ քաղաքում:
  • Հայտարարության մեջ չի նշվում, թե ով է փորձում հարձակվել Արեւմուտքի աջակցությունը վայելող խմբի դեմ, որը պայքարում է Ասադի ռեժիմի դեմ:
  • ԱՄՆ դեսպանատունը նախազգուշացրել է ԱՄՆ-ի քաղաքացիներին խուսափել ճանապարհորդելուց սիրիական սահմանի մոտ ընկած տարածքներ։

Ուշադրությանն արժանի

Ստամբուլ (Reuters). Չորեքշաբթի օրը Անկարայում ԱՄՆ-ի դեսպանատունը հայտարարել է, որ ստացել է տեղեկություն, ըստ որի՝ հնարավոր է, որ «ծայրահեղական խմբերը» նախապատրաստում են հարձակումներ Սիրիայի ընդդիմադիր խմբի դեմ Թուրքիայի հարավ-արեւելյան մասում գտնվող Գազիանթեփ քաղաքում:

Չի հստակեցնում, թե ով է փորձում կազմակերպել հարձակումը Արեւմուտքի աջակցությունը վայելող խմբի դեմ, որը իրեն դիտարկում է, որպես արտաքսված կառավարություն, բայց ունի շատ քիչ իրական ազդեցություն ապստամբների վրա, որոնք պայքարում են նախագահ Բաշար ալ-Ասադին տապալելու համար մի հակամարտությունում, որտեղ իրավիճակն էլ ավելի բարդացավ ծայրահեղ իսլամական խմբերի առաջխաղացման հետևանքով:

«ԱՄՆ դեսպանատունը ստացել է տեղեկություն, որ ծայրահեղականների խմբերը կարող են հարձակման ենթարկել Սիրիայի ժամանակավոր կառավարության շենքը»,- ասված է հայտարարության մեջ:

«Հիշեցնում ենք ԱՄՆ քաղաքացիներին, որ իրավիճակը Թուրքիայի հարավ-արեւելքում, որը, սովորաբար, հանգիստ է, կարող է փոխվել առանց նախազգուշացման, եւ ԱՄՆ-ի քաղաքացիները պետք է խուսափեն ճանապարհորդելուց սիրիական սահմանի մոտ ընկած տարածքներ», – ասված է հայտարարության մեջ:

Մարմինը կազմավորվել է Արեւմուտքից սատարվող Սիրիայի հեղափոխական եւ ընդդիմադիր ուժերի ազգային կոալիցիայից 2013 թ. նոյեմբերի սկզբին: Այս տարվա սկզբին այն բացեց իր կենտրոնական գրասենյակը Սիրայի սահմանակից նահանգում՝ Գազիանթեփում:

Այն տարբեր ծառայություններ է մատուցում եւ աջակցում է ապստամբներին իրենց վերահսկողության տակ գտնվող սիրիական տարածքներում, սակայն մշտական պայքարը, քաղաքական ցնցումներն ու նվիրատուների հետ կապված խնդիրները սահմանափակել են իր ազդեցությունը:

Write a comment