Թուրքիայում ԱՄՆ-ի պատվիրակությունը նշում է, որ Սիրիայի հարցում առաջընթաց է գրանցվել
Հոդվածի առանցքում
- Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը առաջ է քաշել Դեյվիդ Սաթթերֆիլդի թեկնածությունը `որպես ԱՄՆ-ի հաջորդ դեսպան Թուրքիայում: ԱՄՆ-ի բարձրաստիճան պատվիրակությունը առաջընթացի է հասել Թուրքիայի հետ Սիրիայի բանակցություններում, հայտարարել է ԱՄՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը, երբ Սենատի հանձնաժողը առաջադրեց Դեյվիդ Սաթթերֆիլդի թեկնածությունը` որպես ԱՄՆ հաջորդ դեսպան Թուրքիայում:
Ուշադրությանն արժանի
Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը առաջ է քաշել Դեյվիդ Սաթթերֆիլդի թեկնածությունը `որպես ԱՄՆ-ի հաջորդ դեսպան Թուրքիայում:
ԱՄՆ-ի բարձրաստիճան պատվիրակությունը առաջընթացի է հասել Թուրքիայի հետ Սիրիայի բանակցություններում, հայտարարել է ԱՄՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը, երբ Սենատի հանձնաժողը առաջադրեց Դեյվիդ Սաթթերֆիլդի թեկնածությունը` որպես ԱՄՆ հաջորդ դեսպան Թուրքիայում:
Սիրիայի ներգրավման հարցում ԱՄՆ հատուկ բանագնաց Ջեյմս Ջեֆրին եւ Սիրիայի հարցերով հատուկ բանագնաց Ջոել Ռեյբերնը հինգշաբթի օրը եռօրյա այցով մեկնել են Թուրքիա:
Նրանք հանդիպեցին բարձրաստիճան թուրք պաշտոնյաներին, այդ թվում նախագահի մամլո քարտուղար Իբրահիմ Քալինի, պաշտպանության նախարար Հուլուսի Աքարիի եւ փոխարտգործնախարար Սեդատ Օնալիի հետ:
Պետքարտուղարության մի պաշտոնյա ասել է, որ «քննարկումները դրական էին եւ արդյունավետ»:
«Բանակցությունները կենտրոնացած են այն բանի վրա, թե ինչպես կարող ենք առաջ քաշել Սիրիայի վերաբերյալ փոխադարձ մտահոգություն ունեցող հարցերը, ներառել Թուրքիայի անվտանգության խնդիրները, նպաստել կայունությանը եւ անվտանգությանը Սիրիայի հյուսիսում»:
Երկու երկրները ձգտում են անվտանգ գոտի ստեղծել Հյուսիսային Սիրիայում եւ քրդական ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում:
Չնայած հինգշաբթի օրը որևէ հայտարարություն չի արվել համաձայնության մասին, պաշտոնյան ասում է, որ քննարկումները կշարունակվեն:
Նիկոլաս Հերասը՝ Նոր ամերիկյան անվտանգության կենտրոնի ավագ փորձագետը, ասել է, որ երկու կողմերի միջև հակասությունները պահպանվել են:
«ԱՄՆ-ի թիմը մեծ խնդիր ունի, որպեսզի փորձի համոզել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որ Սիրիայում եղած թուրքական ուժերը բավարար են Քրդական աշխատավորական կուսակցության դեմ կոշտ դիմադրության համար, իսկ Սիրիայի դեմոկրատական ուժերին, որ ինքնասպանություն չէ թույլ տալը, որ Թուրքիայի ուժերը ներկայացված լինեն այստեղ », – ասաց պարոն Հերասը:
«Ոչ թուրքերը, ոչ էլ ՍԴՀ-ն միմյանց չեն վստահում, եւ նրանք այսօրվա իրավիճակը դիտարկում են զրո արդյունք ունեցող մրցակցություն»:
Արտաքին քաղաքականության հետազոտությունների ինստիտուտի Մերձավոր Արեւելքի գծով տնօրեն Ահարոն Շթեյնը լավատես չէ մոտ ապագայում նման գոտու վերաբերյալ համաձայնության հարցում:
«ԱՄՆ-ը առաջարկում է մի ծրագիր, որը փորձում է խաղաղեցնել Անկարային եւ Իրանի եւ Ասադի կառավարության վրա առավելագույն ճնշում պահպանել », – ասաց պարոն Շթեյնը:
«Թուրքիան առաջարկում է, որ վերահսկի այն գոտին, որտեղ առկա է ամերիկյան ներկայություն՝ ՍԴՀ-ի վրա առավելագույն ճնշում գործադրելու համար»:
Նա նշել է, որ առայժմ կողմերից որեւէ մեկը չի կատարել անհրաժեշտ զիջումներ:
«Անկարան ցույց է տվել, որ չունի ցանկություն փոխելու դիրքորոշումը Սիրիայի հարցում », – ասաց պարոն Շտեյնը:
Բանակցությունները կարող են ակտիվանալ, քանի որ Վաշինգտոնը մոտ է Անկարայում դեսպան նշանակելուն:
Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դրական է արտահայտվել Դեյվիդ Սաթթերֆիլդի թեկնածության վերաբերյալ:
Ամբողջական Սենատը առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում կքվեարկի այս հարցի շուրջ:
Անցյալ ամիս նրա լսումների ժամանակ Սաթթերֆիլդը նախազգուշացրել էր Թուրքիային S-400 ռուսական հրթիռային համակարգերի գնման մասին:
«Թուրքիան պետք է ընտրի` արդյոք ցանկանում է մնալ կարեւորագույն գործընկեր պատմության մեջ ամենաակտիվ ռազմական դաշինքում, թե արդյոք ցանկանում է ռիսկի ենթարկել այդ գործընկերության անվտանգությունը `ընդունելով այնպիսի անխոհեմ որոշումներ, որոնք դանդաղեցնում են մեր դաշինքի զարգացումը», – ասել է նա:
ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը երեքշաբթի պարոն Քալինի հետ ևս քննարկել է այս հարցը:
Թուրքական լրատվամիջոցները հուլիսին տեղեկացրել էին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Թուրքիա կատարվելիք այցի մասինլ, սակայն Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչը չի հաստատել դա:
Սենատի հանձնաժողովը քվեարկեց նաեւ Դեյվիդ Շչենկերի թեկնածությունը ԱՄՆ Պետդեպարտամենտի Մերձավոր Արեւելքի հարցերով փոխպետքարտուղարի պաշտոնին:
Պարոն Շչենկերը ծառայել է Ջորջ Բուշի վարչակազմում: Նա առաջադրվել է ավելի քան մեկ տարի առաջ, սակայն դեմոկրատ սենատոր Թիմ Քեյնը հետաձգել է նրա առաջադրումը `փորձելով ձեռք բերել իրավական հուշագիր Սպիտակ տան կողմից Սիրիայում հրթիռային հարվածների վերաբերյալ:
Սենատը շուտով լիագումար նիստին կքվեարկի պարոն Շչենկերի թեկնածության առաջադրման վերաբերյալ: Ակնկալվում է, որ այն կհաստատվի:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ