Ամերիկյան լրտեսների սիրած վայրը դարձել է խաղահրապարակ Ստամբուլի ընտրանու համար

Ամերիկյան լրտեսների սիրած վայրը  դարձել է խաղահրապարակ Ստամբուլի ընտրանու համար

Հոդվածի առանցքում

  • Ավելի քան 100 տարի մեծ իտալական առանձնատունը, որն հանդիսանում է քաղաքի Եվրոպական թաղամասի հիմնասյունը, ամերիկյան դիվանագիտության և լրտեսության կենտրոնն էր: Լրտեսները աշխատում էին ներսում և հանդիպում իրենց գործակալների հետ փողոցի երկայնքով ընկած բարում, լրագրողները գալիս էին աշխատանքից հետո խմելու, ցանկացած թուրք կարող էր քայլել փողոցում և նայել նորագույն գեղարվեստական ցուցահանդեսներն ու ուսումնասիրել գրադարանները:
  • Իսկ հետո, մոտ 10 տարի առաջ խնջույքները դադարեցին, առանձնատունը շրջապատվեց անվտանգության պարսպով, քանի որ ահաբեկչության սպառնալիքը հարկադրել էր ամերիկյան դիվանագետներին՝ ամրացնել նաև քաղաքի արվարձանին միացնող բլուրը, որի վրայից տարածվում էր Բոսֆորի տեսարանը:
  • Այժմ երեկույթները վերադարձել են, սակայն ոչ այն ձևով, ինչպես մտադրվել էին օրենսգիրները: Պարիսպները վերջերս հանվեցին՝ առաջարկելով շունչ առնել մարդաշատ թաղամասում, և շինության վերածնունդը նշվեց ներսում ստամբուլյան սոցիալական ընտրանու համար նախատեսված շքեղ ակումբի բացմամբ:
  • Վերջին տարիների ընթացքում առաջին անգամ քայլելով առանձնատան մոտով՝ տիկին Օզակինջին, ով նոր ակումբի անդամ չէ, զմայլվել է վերանորոգմամբ, ասել, որ շենքի մեծ մասը վերականգնվել է նախկին փառքով, չնայած, որ նա ափսոսացել, էր, որ առանձնատունը հասարակության համար փակ է:
  • Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում մասնավոր ակումբների աճող ցանց ունեցող Soho House-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Նիք Ջոնսը որոշել էր Ստամբուլում ակումբի տեղը, երբ մի քանի տարի առաջ այցելել էր քաղաք: «Ես ուղղակի սիրահարվեցի,- ասել էր նա,- այս տեղն ինձ գրավել էր: Դա ինձ յուրօրինակ ձևով հիշեցնում էր Նյու Յորքի էներգիայի մասին»:
  • Այս հարստության, խմելու և ընտրանու միջև կապերի շրջանակում անխուսափելի է մեկուսացվածության զգացողությունը. նրանք, ովքեր այստեղ են հավաքվում, չնայած իրենց ձգտումներին, իրենցից ներկայացնում են մի առանձին խավ, որը հեռու է այդ օրերի Թուրքիայի իրականությունից: Էրդողանի կառավարությունը փորձում է հասարակության մեջ խորացնել կրոնական տարրը, վերացնել ալկոհոլը և լայնորեն տարածել իսլամական ուսուցումը:
  • Վերջին հեքիաթը հետևյալն է. «Կային մսով հարուստ խորտիկներ, անսահմանափակ առաջնակարգ խմիչքներ, և ի վերջո, սկսեցին պոկեր խաղալ, որը տևեց մինչև ուշ գիշեր»,- գրել է ուսուցիչը: Ինչ-որ պահի, «էական» գումար կորցնելով, դեսպանը որպես խաղադրույք առաջարկում է դեսպանատունը: Եթե նա պարտվի, կվճարի դրա համար: Սակայն նա հաղթեց, և կոնգրեսը, ինչպես ասում են, գումարներ հայթայթեց և ձեռք բերեց առանձնատունը:

Ուշադրությանն արժանի

Ավելի քան 100 տարի մեծ իտալական առանձնատունը, որն հանդիսանում է քաղաքի Եվրոպական թաղամասի հիմնասյունը, ամերիկյան դիվանագիտության և լրտեսության կենտրոնն էր: Լրտեսները աշխատում էին ներսում և հանդիպում իրենց գործակալների հետ փողոցի երկայնքով ընկած բարում, լրագրողները գալիս էին աշխատանքից հետո խմելու, ցանկացած թուրք կարող էր քայլել փողոցում և նայել նորագույն գեղարվեստական ցուցահանդեսներն ու ուսումնասիրել գրադարանները: Այստեղ ամեն գիշեր տոն էր:

«Մենք ամբողջ ժամանակ խնջույք էինք անում»,- ասել է Այշե Օզակինջին, ով այս ազդու կառույցում՝ Ստամբուլում ԱՄՆ Հյուպատոսությունում, 40 տարի շարունակ գրադարանավար է եղել: Այստեղ բոլորը տոնական տրամադրություն ունեին»:

Իսկ հետո, մոտ 10 տարի առաջ խնջույքները դադարեցին, առանձնատունը շրջապատվեց անվտանգության պարսպով, քանի որ ահաբեկչության սպառնալիքը հարկադրել էր ամերիկյան դիվանագետներին՝ ամրացնել նաև քաղաքի արվարձանին միացնող բլուրը, որի վրայից տարածվում էր Բոսֆորի տեսարանը:  Այն օրենքի շնորհիվ, որը պահանջում է, որ Պետական դեպարտամենտը պահպանի  սեփականության իրավունքը պատմական շինության նկատմամբ՝ որպես ԱՄՆ-ի և Մերձավոր Արևելքի միջև հարաբերությունների խրախուսման տարածք, ամերիկյան կառավարությունը ստիպված էր զբաղվել անշարժ գույքի բիզնեսով:

Այժմ երեկույթները վերադարձել են, սակայն ոչ այն ձևով, ինչպես մտադրվել էին օրենսգիրները: Պարիսպները վերջերս հանվեցին՝ առաջարկելով շունչ առնել մարդաշատ թաղամասում, և շինության վերածնունդը նշվեց ներսում ստամբուլյան սոցիալական ընտրանու համար նախատեսված  շքեղ ակումբի բացմամբ: Առանձնատունը, որի կողքին նոր շքեղ հյուրանոց է, 51 տարով, մոտ 25 միլիոն դոլարով վարձակալվել է ԱՄՆ կառավարությունից՝ որպես Soho House մասնավոր ակումբերի կայսրության վերջին հենակետ:

2004 թվականին Կոնգրեսը նախկին սենատոր Էռնեստ Ֆ. Հոլլինգսի ջանքերով և Ստամբուլի դիվանագետների օժանդակությամբ, ովքեր ուզում են, որ Նահանգները պահպանի կառույցի պատմությունը, ստեղծել են Հոլինգս կենտրոնը Միջազգային երկխոսության համար:  Գաղափարը էր նրանում էր, որ պետք է առանձնատունն օգտագործվի «Նահանգների և մուսուլմանական աշխարհի միջև հաղորդակցության և փոխըմբռնման կապերի ամրապնդում», ինչպես նշվում է կենտրոնի կայքում:

Սակայն վերանորոգման արժեքն ու բովանդակությունը հարկադրեցին գտնել կառույցի՝  Palazzo Corpi-ի  օգտագործման կոմերցիոն տարբերակ, կառույց, որը 19-րդ դարում կառուցվել է նաև մի  հարուստի կողմից՝ որպես վերջինիս տուն: Soho House-ի իր թուրքական գործընկեր Bilgili Holding- ի հետ միասին ծրագրում ներդրել են մոտ 110 միլիոն դոլար, և այժմ հիմնական վարձակալն են, չնայած, որ Hollings Center-ը կառույցում գրասենյակ կունենա և կարող է անցկացնել իր ծրագրերն ու դասընթացները:

Վերջին տարիների ընթացքում առաջին անգամ քայլելով առանձնատան մոտով՝ տիկին Օզակինջին, ով նոր ակումբի անդամ չէ, զմայլվել է վերանորոգմամբ, ասել, որ շենքի մեծ մասը վերականգնվել է նախկին փառքով, չնայած, որ նա ափսոսացել, էր, որ առանձնատունը հասարակության համար փակ է:

Նա նկարագրել է, թե ինչպես նախկին դեսպաններից մեկի համեստ կինը հրամայել էր ներկել առաստաղի՝ մերկ աստվածուհիներ պատկերող որմնանկարները: Այժմ որմնանկարները մաքրվել են ներկի շերտից:

Նա ասում է, որ վերևում Կենտրոնական հետախուզության գործակալության համար նախատեսված «գաղտնի հարկ» կար: «Մենք ձևացնում էինք, որ իբրև չգիտենք այդ մասին»,- ասել է նա:

Տանիքի՝ դեղնասպիտակ գծավոր մահճակալներով շրջապատված ջրավազանը, որտեղից հիասքանչ տեսարան է բացվում դեպի Ոսկե Եղջյուր և հին քաղաքի մինարե2ները՝ նորություն է: Ներսում, ինտերիերի դիզայնի բազմամակարդակ մոտեցումը ստեղծել է «Downton Abbey”-meets-“Mad Men” արդյունքը՝ խառնելով 19-րդ դարի և ժամանակակից ոճերը: Այնտեղ կան հնատիպ աթոռներ և  Չեսթերֆիլդ բազմոցներ, նաև Թուրքիայում պատրաստված նոր առարկաներ, որոնք անտիկ ոճով են պատրաստվել:

Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում մասնավոր ակումբների աճող ցանց ունեցող Soho House-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Նիք Ջոնսը որոշել էր Ստամբուլում ակումբի տեղը, երբ մի քանի տարի առաջ այցելել էր քաղաք: «Ես ուղղակի սիրահարվեցի,- ասել էր նա,- այս տեղն ինձ գրավել էր: Դա ինձ յուրօրինակ ձևով հիշեցնում էր Նյու Յորքի էներգիայի մասին»:

Պարոն Ջոնսը եկել էլ Ստամբուլ նախքան Թուրքիան 2013 թվականին ցնցած հակակառավարական ելույթները, և նախքան տնտեսական աճի դանդաղումը, որը վնասել էր Թուրքիայի՝ որպես զարգացող հզոր ուժի իմիջին, որը վերցրել էր տարիներ առաջ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իսլամիստական կառավարությունը, ով ավելի քան  մեկ տասնամյակ վարչապետ էր, իսկ այժմ՝ նախագահ:

Ջոնսը նշել է, որ ուշադիր հետևել է ծավալվող քաղաքական անկայունությանը, սակայն չի ընկրկել: «20-25 տարի ընդգրկող իմ փորձում ինչ էլ որ լինի, մարդիկ շարունակում են գնալ ուտելու, խմելու, մի քիչ էլ զվարճանալու»,- ասում  է նա: Կոմիտեն որոշում  է, թե ում թողնի, ում մերժի, մեծ ուշադրություն է դարձվում նկարիչներին, գրողներին և կինոարտադրողներին, կամ, ինչպես Ջոնսն է բնորոշում, Ստամբուլի «ստեղծագործական ոգին»: «Պայքարող սցենարիստը շարունակում է մնալ մեր ամենասիրած անդամը»,- ասել է նա:

Սակայն փող ունենալը ևս շատ կարևոր է, և բազմաթիվ բանկիրներ և իրավաբաններ են այստեղ հաճախում:

Այս հարստության, խմելու և ընտրանու միջև կապերի շրջանակում անխուսափելի է մեկուսացվածության զգացողությունը. նրանք, ովքեր այստեղ են հավաքվում, չնայած իրենց ձգտումներին, իրենցից ներկայացնում են մի առանձին խավ, որը հեռու է այդ օրերի Թուրքիայի իրականությունից: Էրդողանի կառավարությունը փորձում է հասարակության մեջ խորացնել կրոնական տարրը, վերացնել ալկոհոլը և լայնորեն տարածել իսլամական ուսուցումը:

Առանձնատունը կանգնած է որպես անցած օրերի վկա, մյուսները կարող են ասել ավելի անմեղ՝ ԱՄՆ դիվանագիտության դարաշրջանի, երբ դիվանագիտական ծառայության ներկայացուցիչները  և լրտեսները, ինչպես Ստամբուլում, այնպես էլ ամբողջ աշխարհում, կարող էին ազատ և անհոգ փոխհարաբերությունների մեջ մտնել տեղացիների հետ՝ առանց բարձր պատերի և անվտանգության բարդ գործընթացների:

«Այստեղ՝ քաղաքի կենտրոն, բոլորն եկել են»,- ասել է տիկին Օզակինջին, ով ավելացրել է, որ ամերիկացիների և թուրքերի միջև «հարաբերությունները ծաղկել են»: Երբ 2003 թվականին հյուպատոսությունը անցավ ավելի ամրացված տարածք, նա ասել է. «Հանկարծ մենք հայտնվեցինք ամեն ինչից հեռու և ոչ ոք  չէր ուզում գալ»:

Գրեհեմ Ֆուլլերը, ով Անվտանգության երիտասար սպա էր եղել, 1960-ական թվականներին տեղակայվել էր Ստամբուլում, էլեկտոնային նամակով հիշում է այդ տարիները «իսկական անցյալ դարաշրջան, երբ ամերիկացի դիվանագետները ողջունվում էին, իսկ քաղաքի ներքին կյանքի մի մասը հսկվում էր ընդամենը մի ծույլ կամ երկու պահակի կողմից, ովքեր հսկում էին հյուպատոսարանը: Այս տարածքների հմայքը դեռ մնացել է, սակայն ամերիկյան ներկայությունը չկա»:

Իրավիճակն սկսեց  փոխվել Ծոցի պատերազմից սկսած, ասում է տիկին Օզակինջին: Ավազով պարկերը դրված էին պատուհանների մոտ, և ի վերջո փողոցը շրջափակվեց երթևեկության համար, իսկ այցելուները պետք է գրանցվեին:

Այս շինությունը գնվել է ԱՄՆ-ի կողմից 1907 թվականին, դա Եվրոպայում  նրա ունեցած առաջին սեփականությունն էր, իսկ աշխարհում՝ երկրորդը, երբ Մարոկկոյի Տանժերում հատուկ կառույց նվեր ստացավ երկրի ղեկավարի կողմից:

Առանձնատունը Օսմանյան կայսրության վերջին տարիներին Ամերիկյան դեսպանատունն էր, իսկ երբ Անկարան դարձավ Թուրքիայի մայրաքաղաք, այն  դարձավ հյուպատոսություն: Եթե պատերը կարողանային խոսել, նրանք կարող էին պատմել գենուեզյան նավային մագնատի սիրուհու ուրվականի մասին, ով իբրև թե հայտնվում էր դահլիճներում և շքեղ համարներում, կամ երբ կառույցը մեկից մյուսին էր անցել պոկեր խաղի արդյունքում:

Վերջին հեքիաթը հետևյալն է. Հարուստ ամերիկացի դեսպանը նամակ է գրում 1900-ական թվականների սկզբին, որ Կոստանդնուպոլսում կառույց է գնել և  իր գրպանից վճարել 28000 օսմանյան լիրա, որը այն ժամանակ համարժեք էր 123200 դոլարի այն հույսով, որ իրեն կոնգրեսը կփոխհատուցի: Սակայն Վաշինգտոնի օրենսդիրները մերժեցին: Այդ ժամանակ, ինչպես իր հուշերում պատմում է այդ ընթացքում այստեղ բնակվող ամերիկացի ուսուցիչը, դեսպանը սենատորների և կոնգրեսականների համար երեկույթ է կազմակերպում:

«Կային մսով հարուստ խորտիկներ, անսահմանափակ առաջնակարգ խմիչքներ, և ի վերջո, սկսեցին պոկեր խաղալ, որը տևեց մինչև ուշ գիշեր»,- գրել է ուսուցիչը: Ինչ-որ պահի, «էական» գումար կորցնելով, դեսպանը որպես խաղադրույք առաջարկում է դեսպանատունը: Եթե նա պարտվի, կվճարի դրա համար: Սակայն նա հաղթեց, և կոնգրեսը, ինչպես ասում են, գումարներ հայթայթեց և ձեռք բերեց առանձնատունը:

Այս պատմությունը կարող է հորինված լինել, սակայն այն պնդում է, որ առանձնատան հիասքանչ պատմությանը սա խարդավանքների լրացուցիչ փայլ է հաղորդում:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment